15:11 09.04.2021
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործողությունների շնորհիվ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը նախաձեռնել է երկկուսակցական ստորագրահավաք, որով ԱՄՆ նախագահ Բայդենին կոչ է արվում ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես հայտնեցին ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից, ստորագրահավաքը նախաձեռնել են հայտնի կոնգրեսականներ և մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ջեքի […]
15:07 09.04.2021
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը, անձամբ դեսպանին Հայաստանի հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումներին աջակցելու համար և այդ համատեքստում կարևորել նաև ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանի հետ արդյունավետ համագործակցությունը։ Նախարարը դեսպանի հետ […]
14:57 09.04.2021
«Զինանոց 2021» համալիր կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է։ Այս շրջանակներում, ոստիկանության Մալաթիայի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։ Ինքնաձիգները կամավոր հանձնած անձինք ոստիկանություն են բերել նաև փամփուշտներ։ «Կալաշնիկովը» Մալաթիայի բաժին բերած տղամարդը կամավոր հանձնել է նաև պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի և […]
14:50 09.04.2021
«Ալաշկերտը» չի կարողանում մտնել Գյումրի տեղի «Շիրակի» հետ հանդիպմանը մասնակցելու համար: Այդ մասին տեղեկացրել է Sport24-ի լրագրող Արարատ Մամբրեյանի տելեգրամյան ալիքը։ Երևանից Գյումրի տանող ճանապարհը փակել են ռազմագերիների հարազատները։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը կայանալու է Գյումրիի քաղաքային մարզադաշտում: Խաղի սկիզբը ժամը 15:00-ին է:
14:40 09.04.2021
Պաշտպանության նախարարության դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ, անհետ կորած զինծառայողների ծնողների պահանջն անփոփոխ է. անհապաղ հանդիպում ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ: Քիչ առաջ ծնողների հետ հանդիպման եկավ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, նրանց հետ առանձնազրույց ունեցավ, ապա նախարարության մուտքով ներս գնաց: Ոստիկանությունը շարունակում է տարածքում պատ կազմած ծառայություն իրականացնել: Այստեղ […]
14:34 09.04.2021
2021-22 ուսումնական տարում ասպիրանտուրայի ընդունելությունն անցկացվելու է համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ սահմանված ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի պահանջների, այսինքն` մինչ կորոնավիրուսային համավարակը եղած կարգավորումներով: Ըստ այդմ՝ ասպիրանտուրայի դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից ընդունելության համար ներկայացնելով ատեստավորման վկայական կամ դրան […]
14:32 09.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ հիմնավորվել է, որ ընկերության կողմից Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի դպրոցը և մարզասրահը էլեկտրական հոսանքով ապահովելու աշխատանքների կատարման ղեկավարումը հանձնարարված է եղել նույն ընկերության աշխղեկին, որը 2020թ. ապրիլի 17-ից աշխատելով նշված պաշտոնում, աշխատանքային պայմանագրով ստանձնած լինելով […]
14:26 09.04.2021
Այսօր ԱԺ-ում քննարկվել է «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրինագիծը: Սերգեյ Բագրատյանը հարց է ուղղել նախագծի հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանին: «Կառավարությունում քննարկում են արտադրական նպատակով կանեփի արտադրության թույլտվության, լիցենզավորման կարգը: Ռիսկեր տեսնո՞ւմ եք, […]
14:15 09.04.2021
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Հեղինակը կառավարությունն է, ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է, որ համագործակցության մասին համաձայնագիրը ՀՀ-ի համար […]
13:58 09.04.2021
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ուրբաթ լրագրողներին հայտնել է հաջորդ շաբաթ Հայաստանի խորհրդարանի և Ուզբեկստանի Սենատի պատվիրակությունների հետ առաջիկա հանդիպումների մասին՝ նրանց խոսնակների գլխավորությամբ, հայտնում է ТАСС-ը: «Հաջորդ շաբաթ նախատեսված են միջազգային հանդիպումներ: Հայաստանի և Ուզբեկստանի խորհրդարանների պատվիրակությունները՝ խոսնակների գլխավորությամբ, կայցելեն Պետդումա»,- ասել է Վոլոդինը: «Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ուզբեկստանի Սենատի նախագահ Տանզիլա […]
13:52 09.04.2021
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում այսօր ընդգրկված էր «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Այն նախատեսում էր զենք տրամադրել սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Նախագծի քննարկումը երկու ամսով հետաձգելու առաջարկություն են արել հեղինակները՝ «Իմ քայլի» անդամ Արմեն Խաչատրյանն ու պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Արմեն Խաչատրյանը մանրամասնել է. «Զենքի կիրառման իրավահարաբերությունների հետ կապված […]
13:38 09.04.2021
Երեկ առավոտից ՊՆ շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանք գիշերել են նախարարության դիմաց և հիմա էլ շարունակում են փակ պահել նախարարության բոլոր մուտքերը՝ պահանջելով նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպում: Նշենք, որ երեկ լուրեր էին շրջանառվում, որ Բաքվից ինքնաթիռով հայ գերիներ են Երևան տեղափոխվելու, սակայն պարզվեց, որ ինքնաթիռում հայ գերիներ չկան: […]
13:17 09.04.2021
ԱԺ պատգամավորներն առաջարկում են փոփոխության ենթարկել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող ամսական վճարները: Օրինագիծը մեկ անգամ արդեն հետաձգվել էր, այսօր այն կրկին ներկայացվել է քննարկման ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Երկու ամսում հեղինակները որոշ փոփոխություններ են կատարել: Մասնավորապես, եթե գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարելու են 18 000-180 […]
12:54 09.04.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու` 13, խարդախության և յուրացման կամ վատնման` 8-ական, ընտանեկան բռնության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, խուլիգանության՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, թմրանյութի […]
12:39 09.04.2021
ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը (ՀԱՊԱԿ) կվերակառուցվի պետական բյուջեի շրջանակներում: Պետական ծրագրով նախատեսված հիմնանորոգման արդյունքում կենտրոնը կբարեկարգվի, կկառուցվեն նոր մասնաշենքեր և կցակառույցներ: Վերակառուցման արդյունքում բժշկական կենտրոնը 425 ստացիոնար և 9-ը անհետաձգելի բուժօգնության մահճակալ կունենա: ՀԱՊԱԿ-ում հիմնովին նորոգվում է նաև մանկական առանձնացված բաժանմունքը, որն ունենալու է 12 ստացիոնար մահճակալ:
12:17 09.04.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 9-ին` ժամը 12.00-ից մինչև ապրիլի 10-ը` ժամը 9.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. * Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, * Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, * Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, […]
11:30 09.04.2021
2021 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացու կողմից կալանավորված անձ Կ. Օ.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ 1 կգ շաքարավազի մեջ հայտնաբերել են մեթամֆետամին և պրեգաբալին (լիրիկա) տեսակի թմրամիջոցներին նմանվող, սպիտակ, հատիկավոր զանգվածներ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
11:28 09.04.2021
Եղեգնաձոր քաղաքում կատարված սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք եղբայրներ են՝ Գետափ գյուղի բնակիչներ: Պարզվել է, որ դեպքն առնչություն և պատճառահետևանքային […]
11:01 09.04.2021
Ապրիլի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 201158 դեպք, որոնցից 180160-ն` առողջացած, 3697-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16357 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 894461 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4589 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1029 նոր դեպք: Ունենք 1117 առողջացած և 22 մահվան դեպք: […]
10:46 09.04.2021
Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման համաձայն՝ հաշմանդամության կարգավիճակի սահմանման թերությունները և ոչ պատշաճ հաղորդակցումը խախտում է մարդու իրավունքները: Այս մասին են վկայում ինչպես բողոքները, մշտադիտարկումը, այնպես էլ Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամների գնահատականները: Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացվել են համակարգային խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծվել […]
09:16 09.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 430 […]
08:05 09.04.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պետական եկամուտների Կոմիտե, Ֆիրդուսի սեփական տներ, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Խանջյան նրբ. 5-10 սեփական տներ, Ֆիրդուսի սեփական տներ մասնակի, Ամիրյան փ. 20-28 շենքեր և 76-80 սեփական տներ, […]
23:59 08.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
23:51 08.04.2021
Ապրիլի 8-ին, ժամը 18։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղի լճին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետերից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:58-ին, մարվել` 21:20-ին: Այրվել են մոտ 17 հա […]
23:45 08.04.2021
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։ Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 10-13-ը շրջանների […]
23:37 08.04.2021
Ապրիլի 6-ից 8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Իջևան քաղաքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 76 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
23:30 08.04.2021
Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ Ջրականի շրջանում այսօր Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն: Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները: Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների […]
22:51 08.04.2021
Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ «Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու […]
22:49 08.04.2021
Արցախի Հանրապետություն այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նախագահի հետ քննարկել են շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ու պահպանության ոլորտում փոխգործակցության և Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ օժանդակությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հստակ արձանագրել են առաջիկա անելիքներն անտառային ռեսուրսի վերականգնման և գրագետ անտառկառավարման համատեքստում։ Շրջակա միջավայրի նախարարությունն […]
22:46 08.04.2021
Ապրիլի 7-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վերիշեն գյուղի 36-ամյա մի բնակիչ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրությաւն տալու: Նույն օրը Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձը) 1-ին մասի հատկանիշներով: […]