20:30 09.04.2021
Դիլիջանի ոլորաններում մինչ հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը կատարվում են փոսային նորոգման աշխատանքներ՝ ճանապարհի անցանելիությունն ապահովելու համար։Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Հիշեցնենք‚ որ Դիլիջանի ոլորանները (Մ4‚ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ83+200-կմ91+176 հատված‚ մոտ 8կմ) ներառված են 2021 թվականի պետական բյուջեով հիմնանորոգման ծրագրերում։ Հիմնանորոգման շրջանակներում կբարելավվեն նաև ոլորանների պարամետրերը։
20:20 09.04.2021
Տեղի է ունեցել «Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ «AstraZeneca AZD1222» թեմայով առցանց դասընթաց, որի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները քննարկել և ներկայացրել են նոր տվյալներ «AstraZeneca AZD1222» պատվաստանյութի վերաբերյալ: Հանդիպման ժամանակ նաև տրամադրվել է տեղեկատվություն ԱՀԿ ռեսուրսների վերաբերյալ` բնակչության հետ հաղորդակցության հմտությունների և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների առումով:
19:53 09.04.2021
Գերիների հարազատները քիչ առաջ բացել են Գյումրի-Երևան և Գյումրի-Վանաձոր մայրուղիները: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ ՊՆ-ն ընդունել է անհետ կորածների և գերեվարված զինվորականների շուրջ 50 հարազատներին։ Հիշեցնենք, Շիրակի մարզի միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհները՝ Գյումրի -Երևան, Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Բավրա, Գյումրի-Արմավիր մայրուղիներն ու երկաթուղին 10 ժամից ավելի փակ էին պահում Խծաբերդի դիրքերում խաղաղ պայմաններում […]
19:40 09.04.2021
Այսօր Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի էլեկտրաքարշերից մեկն անվանակոչվել է վաստակաշատ երկաթուղային, հայկական երկաթուղու երկարամյա ղեկավար Համբարձում Ղանդիլյանի անունով։ Այն հայկական երկաթուղու նախկին ղեկավարների անունը կրող երկրորդ անվանական էլեկտրաքարշն է, առաջինը՝ 2013 թվականին, անվանակոչվել էր Արարատ Խրիմյանի անունով։ Կապիտալ վերանորոգված էլեկտրաքարշը կսպասարկի Հայաստան – Վրաստան երկաթգիծը։ 13-54 համարի էլեկտրաքարշն արտադրված է 1985 թվականին։ Առաջին անգամ այն կապիտալ […]
19:30 09.04.2021
Զինված ուժերի զորամիավորումներում ապրիլի 9-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողների պատրաստվածությունը, անհրաժեշտ փաստաթղթերի և միջոցների առկայությունը, հրահանգավորել անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
19:26 09.04.2021
Ապրիլի 9-ին՝ ժամը 13:56-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի Պ․ Սևակ փողոցում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Պ․ Սևակ փողոցում այրվում է ավտոտնակ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14:12-ին, մարել` 15:25-ին: Այրվել են ավտոտնակի […]
19:23 09.04.2021
Շիրակի մարզի դատախազությունում 2020թ. ապրիլի 30-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ մարզի Փոքր Սարիարի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից համայնքապատկան հողամասերը վարձակալության հանձնելու գործընթացում առերևույթ չարաշահում թույլ տալու դեպքի առթիվ: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2002-2016թթ. Փոքր Սարիար […]
19:19 09.04.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի և արցախյան պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը, առաջացած հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրները: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիային կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է […]
19:14 09.04.2021
Ապրիլի 9-ին՝ ժամը 17:16-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաբաց գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել են տան […]
19:07 09.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Քսենիա Մաշկովայի հետ: Կողմերը քննարկել են սպորտի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, երկուստեք կարևորվել է համատեղ մարզական միջոցառումների անցկացումը: Անդրադարձ է եղել մասնավորապես հակադոպինգային ոլորտում համագործակցությանը, քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի […]
19:01 09.04.2021
Ապրիլի 9-ին 4-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում հետևակի մարտական մեքենաների անձնակազմերի հետ անցկացվել են մեքենավարման գործնական պարապմունքներ: Կատարելագործվել են զինծառայողների մասնագիտական պատրաստվածությունը, բարդ տեղանքում մեքենավարման հմտությունները։ Հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի գործողություններն ու մասնագիտական կարողությունները:
18:56 09.04.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 8-ին և 9-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ […]
18:55 09.04.2021
Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ: Հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա հայ-ռուսական համագործակցությունը և ընդգծել երկկողմ հարաբերությունների՝ ավանդական բարեկամական կապերի ամրապնդման և հետագա զարգացման անհրաժեշտությունը, քննարկել են համագործակցության մի շարք […]
18:36 09.04.2021
Երեկվանից պաշտպանության նախարարության շենքի մոտ ակցիա իրականացնող անհայտ կորածների և գերեվարվածների ծնողներից և հարազատներից 50 հոգու հրավիրել են նախարարություն։ Հիշեցնենք, որ երեկվանից լարված իրավիճակ է ՊՆ շենքի մոտ: Ծնողները փակել են շենքի մուտքերը և ցանկացել են հանդիպել նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ: Բողոքի ակցիա իրականացնողներին նախ առաջարկվել է խումբ-խումբ ներս մտնել […]
18:27 09.04.2021
Այսօր՝ ապրիլի 9-ին, մեկնարկել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագիրը։ Նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակված այն վճիռների կատարման հարցում, որոնցով արձանագրվել է կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում: Այդ վճիռների կատարումը ենթադրում է արդարադատության մատչելիության բարելավում, ազգային դատարանների կողմից վճիռների չկատարման […]
18:12 09.04.2021
«Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծով սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Վերոնշյալ գետերի […]
18:06 09.04.2021
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանին: Շնորհակալություն հայտնելով Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին համայնքի ղեկավարման ընթացքում արդյունավետ աշխատանքի համար՝ նախարարը հույս է հայտնել, որ նոր նշանակումների արդյունքում սահմանային մարզի զարգացմամբ էլ ավելի կամրապնդվի Տավուշի մարզի և Իջևան քաղաքի միջև կապը: Նախարարը հաջողություն է մաղթել Արթուր […]
17:41 09.04.2021
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի օրենսդրական առաջարկը «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» 2006 թվականին ընդունված օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Հիմնական քննարկումը ծավալվել է օրենսդրական ձևակերպումների շուրջ: Հանձնաժողովը որոշել է քննարկել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկները: Մանրամասները՝ տեսանյութում:
17:25 09.04.2021
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։ Օպերատիվ տվյալների համաձայն` սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերություն լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությունն իրականացրել են առանց լիցենզիայի և հարկեր չեն վճարել: Ստացված տվյալներն իրացնելու նպատակով վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերություններն առանց համապատասխան լիցենզիայի ՀՀ […]
17:17 09.04.2021
Ապրիլի 6-ին՝ կեսգիշերն անց, Արտաշատ քաղաքի Արազու փողոցում հրավառություն էր եղել։ Այդ մասին ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել։ Մեկնած օպերատիվ խումբը Արազու փողոցում հայտնաբերել էր հրագործական առարկա։ Բաժնի համայնքային ոստիկանների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հրավառությունը իրականացրել է նույն փողոցի բնակչուհիներից մեկը՝ դստեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Նա ենթարկվել է վարչական պատասխանատվության։
16:57 09.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 480 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
16:56 09.04.2021
Ապրիլի 8-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումներ։ Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ 4, փոխարինված համարանիշերով՝ 2, առանց փաստաթղթերի՝ 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 7 մեքենա։ Հայտնաբերվեց 1 տրանսպորտային միջոց, որի վրա տեղադրված էր ստանդարտին չհամապատասխանող լուսային սարքավորում։ […]
16:47 09.04.2021
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով այսօր դիմել եմ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Ներկայացված հատուկ հաղորդումը կապված է այն փաստի հետ, որ 2021թ. մարտի 9-ին ՄԻԵԴ-ը հրապարակային ծանուցում է ուղարկել Նախարարների կոմիտե՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում գերիների հարցով դատարանի սահմանած ժամկետները, […]
16:40 09.04.2021
2020 թվականին գետերի ջրի որակը նախորդ տարվա համեմատությամբ էական փոփոխություն չի կրել։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Ուսումնասիրված գետային 104 դիտակետից 24%-ը գնահատվել է 2-րդ դաս («լավ» որակ) 37%-ը՝ 3-րդ դաս («միջակ» որակ) 18%-ը՝ 4-րդ դաս («անբավարար» որակ) 21%-ը՝ 5-րդ դաս («վատ» որակ): Դիտակետերից 22-ում ջրի որակը գնահատվել է 5-րդ դաս՝ «վատ» […]
16:10 09.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանն աշխատանքային այցով եղել են Վանաձորի պետական համալսարանում: ԿԳՄՍ ներկայացուցիչները նախ այցելել են բուհի Զորիկ Գևորգյանի անվան հենակետային վարժարան, շրջել դասասենյակներով, ինչպես նաև հետաքրքրվել սաների ու աշխատակիցների խնդիրներով: ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է վարժարանի շենքային պայմաններին և լաբորատոր հնարավորություններին: Շրջայցը շարունակվել […]
16:01 09.04.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանի ընտանիքին: «Խոր ցավով ընդունեցի ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, հասարակական գործիչ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Հրայր Հովնանյանի մահվան բոթը: Հրայր Հովնանյանն արժանիորեն դասվում է հայ ժողովրդի երախտավորների, նրա մեծանուն զավակների շարքին, ովքեր անսահման սիրով ու հավատով […]
15:26 09.04.2021
Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թ. օգոստոսի 31-ի N 25-Ն հրամանով հաստատված՝ Հավելված 1-ի՝ «Հաստատության ուսումնական պլանների մասին ընդհանրական պարզաբանումներ» գլխի 4-րդ կետով սահմանված դրույթների՝ ուսումնական պարապմունքները հաստատությունում ավարտվում են 2021 […]
15:23 09.04.2021
Արմավիրի մարզով անցնող Լուկաշին-Հ17 ճանապարհի 3.15 կմ երկարությամբ հատվածում կատարվում են վերականգնման աշխատանքներ։ Կապալառուն՝ «Արարատ ճանշին» ընկերությունը‚ կատարել է ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի կառուցման, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ աշխատանքներ։ Այս պահին ճանապարհին տեղադրվում են անվտանգության տարրեր՝ ազդանշանային սյուներ‚ կառուցվում են մուտքերն ու իջատեղերը։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։ Ճանապարհը վերականգնվում է Համաշխարհային բանկի […]
15:18 09.04.2021
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ. «Խոր վշտով տեղեկացա մեծանուն ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան մասին: Անգնահատելի է պարոն Հովնանյանի դերը Հայաստանի ու Արցախի զարգացման և կառուցման գործում: Ե՛վ որպես ձեռնարկատեր, և՛ որպես բարերար նա իր հայրենանվեր գործերով միշտ կմնա մեր ժողովրդի վառ հիշողություններում: Պարոն Հովնանյանի ջանքերով իրականացվել են տասնյակ ծրագրեր, […]
15:14 09.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսազանգ է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ: Շնորհավորելով Օդիլ Ռենո-Բասոյին ՎԶԵԲ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ասել է. «Հայաստանը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ գործընկերությունը, որի արդյունավետության մասին են վկայում ֆինանսական շուկայի, ՓՄՁ, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում հաջող իրականացվող ծրագրերը: Ցանկանում եմ ընդգծել ՀՀ կառավարության […]