TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վարձկան ահաբեկիչների գործն ուղարկվել է դատարան. ավելի քան 30-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

19:09 13.04.2021

Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցած Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ դատաքննությունը նախատեսված […]

̰
Ես ուզում եմ հավատալ, որ այս ցավալի պարտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ ընդամենը ստորակետ․ Միքայել Մելքումյան

19:02 13.04.2021

ԱԺ հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն անդրադարձել է օրերս Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին։ «Հեյդարի Իլհամը՝ Ադրբեջանի ներկայիս բռնապետը, երեկ «Նոր հայացք Հարավային Կովկասին» խորագրով ինչ-որ քննարկման ժամանակ էնպիսի մտքեր է բարբաջել, որը տեղավորվում է հետևյալի մեջ՝ Զանգեզուր՝ ադրբեջանական, Գյոկչա՝ ադրբեջանական, Էրիվան՝ ադրբեջանական․․․ մյուս կողմից հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ […]

̰
Ավտովթար Գյումրի-Երևան ավտոճանապարհին․3 տուժած հիվանդանոց է տեղափոխվել

18:54 13.04.2021

Այսօր՝ ապրիլի 13-ին՝ ժամը 14։ 00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝  Բենիամին գյուղի խաչմերուկում։ Բախվել են «Վազ 27-07», «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 ուղևոր տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին  ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային վարչությունից։ Տուծաներից 43-ամյա Շ․ Սուքիասյանն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է […]

̰
Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին․ կարևորել են մարզերի հետ համատեղ ծրագրերի իրականացումը

18:35 13.04.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի գլխավորած պատվիրակությանը։ Մարզպետը ողջունել է դեսպանին և ներկայացրել Շիրակի մարզը․ «Պարոն դեսպան, բարով եք եկել մեր մարզ։ Դուք Հայաստանի հյուրընկալ ու կոլորիտային մարզերից մեկում եք։ Մեր մարզը, իհարկե, բազմաթիվ խնդիրներ ու դժվարություններ է տեսել։ Բայց առաջ ենք […]

̰
Պայթյուն Ագարակում՝ հրդեհի բռնկումով․ կա մեկ զոհ

18:26 13.04.2021

Ապրիլի 13-ին՝ ժամը 16:07-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակի մաքսատան մոտակայքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ զոդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել 20 տոննա դիզելային վառելիքի բաքի (դատարկ) պայթյուն հրդեհի բռնկումով․ քաղաքացի Գ․ Ա․-ն (ծնված […]

̰
Ալիևը չի գիտակցում, որ չկան միշտ հաղթողներ և միշտ պարտվողներ․ Անդրանիկ Քոչարյան

18:20 13.04.2021

Բաքվում Արցախյան երկրորդ պատերազմի հայկական ռազմավարի «պուրակի» բացմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապահովել է իրենց ապագա պարտության հեռանկարը: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին նշել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Պուրակում ցուցադրելով հայկական ռազմատեխնիկան, մեր Զինված ուժերի ծառայողների մանեկենների զուգակցությամբ, Ալիևը պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը և բացահայտ թշնամանք […]

̰
Կապիտալ փողոցաշինական ծրագրերին զուգահեռ՝ Գյումրիում փոսային նորոգումներ են սկսվել․ քաղաքային բյուջեից 125 մլն դրամ է հատկացվել

18:15 13.04.2021

Անցած տարի ընթացիկ նորոգումներ անցած փողոցներում այս տարի էլի աշխատանք կա անելու։ Հին փոսալցված հատվածների կողքին էլի փոսեր են բացվել։ Շիրակացի, Անի թաղամաս, Խրիմյան Հայրիկ, ու շարքը կարելի է շարունակել այն փողոցների, որտեղ ձյունն ու ասֆալտաշերտը միասին են վերանում։ Բացվող փոսերի հետ մակերեսներն էլ են մեծանում։ Ձնհալից հետո բացված փոսերում արդեն  տեխնիկա է աշխատում  ինտենսիվ […]

̰
Գողություն արած տղամարդը հայտնաբերվել է մետրոյի «Բարեկամություն» կայարանում

17:55 13.04.2021

Ապրիլի 12-ին ոստիկանության Կարեն Դեիմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում մի քաղաքացուց հաղորդում ստացվեց, որ անհայտ անձը մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի հագուստի տաղավարից գողություն է արել։ Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, «Բարեկամություն» կայարանի կառամատույցից բաժին բերման ենթարկվեց 43-ամյա մի տղամարդ։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ […]

̰
Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում

17:49 13.04.2021

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է պատվաստումների թեմային. «COVID-19-ի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով կանխարգելում են հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը: Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ի դեմ պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում: Ռիսկի խմբերն են՝ • 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները, • 65 և բարձր տարիքի անձինք, • Բուժաշխատողները • տարեցների խնամքի կենտրոնների […]

̰
ՃՈ-ում իրականացվող պետական գնումների գործընթացում արձանագրված խախտումները, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանապետին

17:46 13.04.2021

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացած ուսումնասիրությամբ տվյալներ էին ձեռք բերվել 2018թ․հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Երևան քաղաքում ճանապարհային գծանշման նախատեսված աշխատանքները N ընկերության կողմից տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին համապատասխան չկատարվելու, ընկերության կողմից կատարված աշխատանքների նկատմամբ պատվիրատուի՝ ՀՀ ոստիկանության կողմից պատշաճ հսկողություն չիրականացվելու, փաստացի այդ պահանջներին չհամապատասխանող ծառայություններն ընդունելու և վճարում կատարելու մասին։ Դեպքի առթիվ […]

̰
Հայտնի է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում

17:37 13.04.2021

Ապրիլի 19-25-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալու է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցելու է 5 մարզիկով: Հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ Վարշավա են մեկնելու Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Մարզպետ Գալստյանը (92 կգ): Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքերով՝ կազմն ընտրելիս […]

̰
Հայ պատմաբանները բաց նամակ են հղել Բայդենին՝ ապրիլի 24-ի ուղերձում ցեղասպանություն եզրույթը հստակորեն տեսնելու ակնկալիքով

17:28 13.04.2021

Հայ պատմաբանները բաց նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ապրիլի 24-ին նրա ամենամյա ուղերձում ցեղասպանություն եզրույթը հստակորեն տեսնելու ակնկալիքով։ Նամակն ստորագրել են Հայաստանի պատմաբանների միությունը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետը: Հայ պատմաբանները նամակում նշում են, որ Հայոց ցեղասպանության ակնհայտ փաստը մեկ անգամ ևս […]

̰
Բնակարանագողը բռնվել է հենց դեպքի վայրում․ Արարատի ոստիկանների բացահայտումը

17:19 13.04.2021

Ապրիլի 10-ին՝ ժամը 20-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արարատ գյուղի տներից մեկում գողություն է կատարվում։ Դեպքի վայրը գյուղի Դեմիրճյան փողոցում էր։ Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել էր նշված հասցե, չէր ուշացել նաև տանտերը, որն ընդամենը մի քանի ժամով էր տնից բացակայել։ Բնակարանագողը հյուրասենյակում էր։ Նա պատուհանից էր մտել տուն, […]

̰
Պատանի գիտնականների առաջին հետազոտությունները՝ ի շահ հայրենիքի

17:10 13.04.2021

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և մաթեմատիկա» անվանակարգում հաղթող աշակերտներն իրենց հետազոտական առաջին փորձերն իսկ ուղղել են հայրենանպաստ գործերին: Հաղթող են ճանաչվել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի և Ջրահովիտի Վ. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ներկայացրած հետազոտությունները: ԵՊԲՀ «Հերացի» ավագ […]

̰
Տավուշի ոստիկաններն ապօրինի հրացաններ ու ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերել

16:57 13.04.2021

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի ծառայողները շարունակում են ամենօրյա միջոցառումները՝ ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։ Հերթական տեղեկությունը ստացան ապրիլի 8-ին։ Տեղեկությունները ստուգելու նպատակով Տավուշի ոստիկաններն այցելեցին Նավուր բնակավայր։ 27-ամյա երիտասարդի կացարանում ակնհայտ տեսանելի վայրում դրված էին «ԻԺ» տեսակի 16 և 20 մմ տրամաչափի հրացաններ և ինքնաձիգի փամփուշտներ։ Ապօրինի պահվող […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

16:50 13.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արթիկի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Մարտիրոս և Սերս բնակավայրերում անցկացվել է ուսումնավարժանք

16:43 13.04.2021

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 13-ին Վայոց ձորի մարզի Մարտիրոս և Սերս բնակավայրերի միջնակարգ դպրոցներում անցկացվել է «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Վարժանքին մասնակցած ընդհանուր թվով 122 աշակերտի համար իրականացվել է ազդարարում, տարահանում և պատսպարում: Ներգրավված են եղել նաև ուսուցչական կազմը և Վայոց ձորի մարզային փրկարարական […]

̰
Եղեգնաձորի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

16:36 13.04.2021

Մարտի 31-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Եղեգնաձորի Պռոշյան փողոցի առևտրի սրահի մոտ տեղադրված սրճեփ սարքից գողություն են արել։ Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Պարզվել էր՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին սրճեփ սարքն ու մետաղադրամ գողացել։ Բաժնի ոստիկանները, համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր և Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողների հետ, տեղեկություններ ստացան, որ […]

̰
Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում. ԿԳՄՍ փոխնախարարի պարզաբանումը

16:28 13.04.2021

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի հայտագրման փուլը կմեկնարկի 2021 թվականի մայիսից` առցանց եղանակով: Կամավոր ատեստավորմանը մասնակից ուսուցիչների թեստավորման գործընթացը տեղի կունենա աշնանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` հայտագրման և թեստավորման հստակ ժամկետները և ընթացակարգերը կհայտարարվեն լրացուցիչ: Կամավոր ատեստավորման գործընթացի ավարտին 80 և ավելի միավոր հավաքած ուսուցիչները կստանան աշխատավարձի […]

̰
Հայկ Մարտիրոսյանը՝ Բելգրադի միջազգային մրցաշարի հաղթող

16:21 13.04.2021

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացել է «Բելգրադի գարնանային շախմատի փառատոն» անվամբ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 107 շախմատիստ՝ 18 երկրից: Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը հիանալի են հանդես եկել՝ դառնալով համապատասխանաբար ոսկե և արծաթե մեդալակիրներ: Մարտիրոսյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել 8 միավորով, իսկ Սարգսյանը նրան զիջել է կես միավորով: Լավագույն եռյակը եզրափակել է ԱՄՆ […]

̰
Թմրամոլության դեմ պայքարը շարունակվում է. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

16:14 13.04.2021

Վաղարշապատի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ էջմիածինցի մի տղամարդ թմրանյութ է ապօրինի պահում և օգտագործում: Տվյալն իրացվեց ապրիլի 11-ին: Գիշերվա ժամը չորսին Էջմիածնի Արարատյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, 34-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով: Նա հայտնել է, որ թմրամիջոցի հումքը քաղել […]

̰
Վարչապետի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ

16:06 13.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հեռանկարներին վերաբերող հարցեր:

̰ ̰
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար

15:57 13.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արթիկի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
̰
ԱՄՆ Սաութֆիլդ քաղաքը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

15:55 13.04.2021

ԱՄՆ Միչիգան նահանգի Սաութֆիլդ քաղաքի ղեկավար Քենսոն Սիլվերը հռչակագիր է ստորագրել, որով 2021-ի ապրիլի 24-ը հռչակում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր և քաղաքի բոլոր բնակիչներին կոչ անում հարգել 1.5 մլն հայերի հիշատակը՝ տեղեկացնում է Հայ դատի հանձնախմբի գրասենյակը: «Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշում են Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում, ինչպես նաև Սփյուռքում: […]

̰
Աշոցքի, Ամասիայի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

15:52 13.04.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին՝ ժամը 14։30-ի դրությամբ‚ Աշոցքի, Ամասիայի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցի Հակոբ Արշակյանի և Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպով

15:48 13.04.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպով նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի […]

̰
Հայաստանն իմ տունն է, և ես կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի այս երկիրը զարգանա. Մաքս Ֆլորիանի

15:46 13.04.2021

Մաքսիմիլիանո Ֆլորիանին արդեն 4-րդ տարին է՝ ապրում է Հայաստանում: Տեղափոխվել է Իտալիայից, ամուսնացել երևանաբնակ Մարիամ Զաքարյանի հետ, ու երկուսով տեղափոխվել են Գյումրի: Սակայն քչերը գիտեն, որ Մաքսը կարևոր դեր է ունեցել Իտալիայի մի շարք քաղաքների կողմից Արցախի անկախության ճանաչման գործում։ Նա համահեղինակն է այն փաստաթղթի, որը ստորագրել են իտալական ավելի քան 20 քաղաքներ, այդ թվում՝ […]

̰
Ովքեր կարող են դիմել սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար

15:39 13.04.2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2021 թվականի համար սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները: Այս մասին ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել: «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար կարող է դիմել 63 տարին չլրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում ունի իրավաբանական, հաշվապահական […]

̰
BACK_TO_TOP