TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+15.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Շահումյան գյուղում 26-ամյա երիտասարդի են դանակահարել․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

16:28 12.04.2021

Ապրիլի 7-ին Արմավիրի մարզի Շահումյան գյուղում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվեց ժամը 1։30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով ու գլխի վնասվածքով 26-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն: Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց։ Տուժողը հայտնել էր՝ իբր ընկնելու հետևանքով է վնասվածքը ստացել։ Վնասվածքի բնույթը, […]

̰
Որոտանում դեպի այգիներ տանող այլընտրանքային ճանապարհ է կառուցվում

16:00 12.04.2021

Սահմանամերձ դարձած Որոտան բնակավայրում այգիներ հասնելու համար անհրաժեշտություն է առաջացել նոր ճանապարհ կառուցել, որպեսզի բնակիչները իրենց վարելահողին հասնեն անվտանգ ճանապարհով։ Խնդիրը համայնքի ղեկավարին էին ներկայացրել բնակավայրի բնակիչները․ կարճ ժամանակ անց, ընթացք է տրվել։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարարականով ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են։ Աշխատանքների ավարտին շուրջ 100 տնտեսություն հնարավորություն կունենա անվտանգ ճանապարհով հասնել դեպի […]

̰
Կաթնամթերքի արտադրության ոլորտում երեք փուլանի ուսումնասիրություն է իրականացվել․ ՏՄՊՊՀ-ում քննարկում՝ կաթնամթերք արտադրողների հետ

15:56 12.04.2021

ՏՄՊՊՀ-ում կաթնամթերք արտադրողների հետ քննարկում է տեղի ունեցել անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու թեմայով։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել «Կաթնամթերքի շրջանառության ոլորտում անբարեխիղճ մրցակցության որոշ դրսևորումների կանխարգելումը» խորագրով քննարկում: Քննարկմանը ներկա է գտնվել և բացման խոսքով հանդես է եկել ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, մասնակցել են հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը, ՀՀ էկոնոմիկայի […]

̰
Արցախյան պատերազմում գերեվարված վարձկան ահաբեկիչներին մեղադրանք է առաջադրվել

15:53 12.04.2021

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում ավարտվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի կողմից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված և գնահատված ապացույցների […]

̰
Հաստատվել է նախադպրոցական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը

15:39 12.04.2021

ՀՀ կառավարության ապրիլի 8-ի որոշմամբ հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը, որը կիրառվելու է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարագայում: Սահմանվում է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձ է, որը գործում է լիցենզիայի հիման վրա և իրականացնում է նախադպրոցական կրթական առնվազն մեկ տեսակի ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ: Այն ունի […]

̰
Մահացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանը

15:38 12.04.2021

Ապրիլի 9-ին կյանքից հեռացավ բազմավաստակ գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ադոլֆ Հայրապետի Մանթաշյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։ Աադոլֆ Մանթաշյանը ծնվել է Երևանում՝ 1932թ. օգոստոսի 16-ին: Նա իր գիտական գործունեությունը սկսել է 1956թ., երբ գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և, որպես լավագույն շրջանավարտ, հրավիրվել […]

̰
2020-ի կոռուպցիոն քրեական գործերով 26.6%-ով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են քրեական հետապնդման ենթարկվել

15:30 12.04.2021

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2020-ի ընթացքում հանրապետությունում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ 2019թ. հետ համեմատությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, 2020-ի ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1810 նյութ, որոնցից 1232-ով հարուցվել են քրեական գործեր: Այսինքն՝ 2019-ի համեմատ 2020թ. 11.9%-ով կամ 167-ով նվազել է կոռուպցիոն բնույթի […]

̰
Վերիշենի բնակիչը կալանավորվել է՝ համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու, վերջինիս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեղադրանքով

15:13 12.04.2021

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև վերջինիս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 7-ին՝ ժամը 00:15-ի […]

̰
Սևան քաղաքում գազամատակարարման պլանային ընդհատում կլինի

15:10 12.04.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Գոմաձոր» թաղամասի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Թասիկ գյուղի բնակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել

15:06 12.04.2021

Ապրիլի 12-ին՝ ժամը 09։30-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել ՈՒյծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարներ, […]

̰
Մասիսի ոստիկաններն ապօրինի զինամթերք են հայտնաբերել․ հարուցվել է քրեական գործ

15:03 12.04.2021

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։ Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի 22-ամյա մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի։ Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական գործ հարուցվեց: Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նշված տանը։ Նկուղից հայտնաբերվեց «Ֆ-1» տեսակի 2 նռնակ, […]

̰
Անվտանգության նպատակներով կկիրառվի AstraZeneca պատվաստանյութի օգտագործման տարիքային սահմանափակում

14:58 12.04.2021

Վաղվանից մայրաքաղաքում, իսկ ապրիլի 14-ից մարզերում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները, այս մասին այսօր առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշել է, որ վաղվանից կիրականացվեն AstraZeneca-ով պատվաստումները, մեկ-երկու օր հետո՝ Sputnik V-ն: Նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ պայմանավորված AstraZeneca պատվաստանյութի օգտագործման ցուցումներով՝ որոշակի փոփոխություններ են կատարվել, և անվտանգության նպատակներով` […]

̰
Հաշվարկվել է 7.072.652 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

14:43 12.04.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 18 դեպք, որից 17 դեպքով հաշվարկվել է 7.072.652 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 360.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրվել է 22 դեպք, որից 2 դեպքով հաշվարկվել է 674.354 ՀՀ դրամի չափով […]

̰
Երևանում այս տարի կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ. շինբարեկարգման ծրագրերն ընթացքում են

14:30 12.04.2021

Երևանում այս տարի կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ. շինբարեկարգման ծրագրերն ընթացքում են: Մանրամասները՝ քաղաքապետարանի ներկայացրած տեսանյութում։

̰
Գերիների վերադարձի հարցը ՌԴ ղեկավարության ու խաղաղապահ զորակազմի համար առաջնահերթություններից մեկն է. Կոպիրկին

14:25 12.04.2021

Գերիների վերադարձի հարցը Ռուսաստանի ղեկավարության ու խաղաղապահ զորակազմի համար առաջնահերթություններից մեկն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե ռազմագերիների հարցը լուծված է, և բոլորը վերադարձել են, Կոպիրկինը նշել է, որ դժվարանում է մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունը: «Համառ և հետևողական աշխատանք է […]

̰
ԵԽ պատգամավորն Ադրբեջանում գտնվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման թեմայով քննարկում է կազմակերպել

14:07 12.04.2021

Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն ապրիլի 12-ին նախաձեռնել է առցանց քննարկում Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի թեմաներով: Այս մասին նա հայտնել է Twitter-ում: «Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը մնում է ամենահրատապ և որոշիչ մարդասիրական խնդիրներից մեկը ու պետք է հուզի բոլորիս»,- նշել է պատգամավորը: Honored to host this […]

̰
Վերսկսվել են Հրազդան քաղաքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները

13:49 12.04.2021

Վերսկսվել են ապրիլի 9-ից Հրազդան քաղաքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները, որոնք շարունակվել էին մինչև ապրիլի 11-ը: Ժամը 23։11-ին, մթության և եղանակային պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դա­դարեցվել էին։ Այդ նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ապրիլի 9-ին՝ ժամը 19։29-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման […]

̰
Դավթաշենում 4-րդ հարկից տղամարդ է ընկել. վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է

13:41 12.04.2021

Ապրիլի 12-ին՝ ժամը 11։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի պատշգամբի ծածկին տղամարդ է ընկել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացին ընկել է 4-րդ հարկից։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ […]

̰
Կոտայքի մարզի Ջրառատ գյուղում 24 ժամ ջուր չի լինի

13:25 12.04.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 12-ին՝ ժամը 19.00-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 19.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:07 12.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի վարչապետին

12:54 12.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Վիետնամի հետ գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և բարի կամքի վրա։ Վստահ եմ, […]

̰
Կորոնավիրուսային կայուն լարված իրավիճակը երկրում պահպանվում է. առողջապահության նախարար

12:52 12.04.2021

1-2 շաբաթվա ընթացքում երկրում ունենք կորոնավիրուսային կայուն լարված իրավիճակ. այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Համաճարակային իրավիճակը ներկայացնելուց բացի, նա խոսել է պատվաստանյութերի ձեռքբերման և կիրառման ուղղությամբ գերատեսչության քաղաքականության մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ոստիկանությունը տուգանք է սահմանել Ծառուկյանի որդու հարսանիքին հրավառություն կազմակերպելու համար

12:45 12.04.2021

Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում ապրիլի 11-ին հրավառություն իրականացնելու դեպքով ոստիկանությունը կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները (լռության խախտումը հասարակական վայրերում)։ Ոստիկանության Կոտայքի բաժնի […]

̰
Վերականգնվում է Սյունիքի մարզով անցնող Հ46-Խոտ ճանապարհահատվածը

12:40 12.04.2021

Վերականգնվում է Սյունիքի մարզով անցնող Հ46-Խոտ կմ0+000 -կմ1+963 (մոտ 2 կմ) ճանապարհահատվածը։ Այստեղ շինաշխատանքներ է իրականացնում «Ճառագայթ» ՓԲԸ և «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ համատեղ ձեռնարկությունը։ Հողային աշխատանքներն այս ճանապարհահատվածում մոտենում են ավարտին‚ կապալառուն սկսում է վաքերի կառուցման‚ ենթահիմքի տեղադրման նախապատրաստական աշխատանքները։ Շինարարությանը զուգահեռ կապալառուն օրվա ընթացքում նորոգվող ճանապարհին պարբերաբար կատարում է ջրցանում՝ շինաշխատանքների հետևանքով առաջացող փոշու […]

̰
ՊԵԿ-ն օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նոր մեխանիզմներ է մշակել

12:31 12.04.2021

Պետական եկամուտների կոմիտեն օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նոր մեխանիզմներ է մշակել: Օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, հարկային կամավոր կարգապահությունը խրախուսելու, ինչպես նաև հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով առաջարկվող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Մինչ խրախուսման նոր համակարգի ներդրումը կոմիտեն շարունակում է գործող կարգի համաձայն «օրինապահ հարկ […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 540 դեպք, որից 267-ն՝ արտակարգ, արձանագրվել է 16 մահ

12:06 12.04.2021

Ապրիլի 5-ից 11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 540 դեպք, որից 267-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 172 հրդեհի, 7 փլուզման, 2 քարաթափման, 10 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 153 կենցաղային կանչ. տուժել է 82 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է […]

̰
Հերոինի և հաշիշի ապօրինի շրջանառության գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան

11:49 12.04.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «հերոին» և «հաշիշ» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ակնաշեն գյուղի բնակիչ, 57-ամյա տղամարդը քննությամբ չպարզված […]

̰
Ապրիլի 9-ից 12-ը բացահայտվել է հանցագործության 134 դեպք

11:42 12.04.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 34, խարդախության՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու` 23, ծեծի՝ 6, թմրանյութի հայտնաբերման՝ 5, սպանության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու և սպանության սպառնալիքի՝ 3-ական, ավտոմեքենա փախցնելու […]

̰
Նպաստների համակարգում վերահսկողության մեխանիզմներն արդյունավետ չեն. ՄԻՊ տարեկան հաղորդումը

11:20 12.04.2021

Ընտանիքների անապահովության գնահատման գործընթացի հետ կապված 2020 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքները լիարժեք չեն բավարարվում, ստեղծված չեն պայմաններ՝ հասարակությունում նրանց լիարժեք ինտեգրման համար: Այս մասին ասված է ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2020 թվականին, սոցիալական աջակցության մարմիններում շարունակվել է անապահով խավի ներկայացուցիչներին բանավոր […]

̰
Արմավիրում նախկին պաշտոնյայի ամառանոցից փրկված արջերը՝  առաջ և հիմա

11:09 12.04.2021

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը տեսանյութ է հրապարակել, որում 2018թ․-ին Արմավիրի մարզի մասնավոր ամառանոցներից մեկից փրկված 3 արջերն են, որոնք այժմ գտնվում են Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում։ Այստեղ նրանք ստանում են մասնագիտական խնամք, լիարժեք սնունդ և վերականգնում են տարիներ շարունակ վանդակում գտնվելու հետևանքով գրեթե կորցրած բնազդները։ Արջերի փրկության ծրագրի շրջանակներում գործընկեր կազմակերպությունների ջանքերով […]

̰
BACK_TO_TOP