TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հաստատվել է Նուր-Սուլթան-Երևան SCAT ավիաընկերության DV 5047 չարտերային չվերթը

15:00 07.04.2021

Հաստատվել է Նուր-Սուլթան-Երևան SCAT ավիաընկերության DV 5047 չարտերային չվերթը, տեղեկացնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը. «Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ պաշտոնապես հաստատվել է Նուր–Սուլթան-Երևան SCAT ավիաընկերության DV 5047 չարտերային չվերթը, որը կայանալու է ապրիլի 17-ին՝ ժամը 09։00-ին։ Տոմսի արժեքը կազմում է 110,000 ղազախական տենգե։ Տոմսերի հարցերով խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +77012999599, Արսեն։ Ընդծենք, որ, […]

̰
Խոշտանգման դեպքերով դատարան ուղարկվող քրգործերի թիվը 2 տարում կրկնակի ավելացել է. ամփոփում

14:52 07.04.2021

ՀՀ դատախազությունը շարունակում է խոշտանգումների դեմ պայքարի իրավական գործիքակազմի կատարելագործման ուղեգիծը: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, 2020թ. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես […]

̰
Էրեբունու ոստիկանները պարզել են վրաերթի ենթարկված քաղաքացու ինքնությունը

14:47 07.04.2021

Ապրիլի 5-ին, ժամը 04.00-ին, Երևանի Շիրակի փողոցում «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել մոտ 50 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել էր: Նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել 60-ամյա Մանվել Անտոնյանի անհետ կորելու մասին։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 5-ին վրաերթի ենթարկված անձը անհետ կորած համարվող Մանվել […]

̰
Գիշերային ակումբում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

14:17 07.04.2021

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Կատալինա» գիշերային ակումբում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ 2021թ. մարտի 21-ին Չարենցավան […]

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է

13:55 07.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն: Վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաև հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի […]

̰
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են գյուղոլորտում համագործակցության հեռանկարները

13:49 07.04.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Մտավոր սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը և Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը։ Այցի ընթացքում հայկական պատվիրակությանն ուղեկցում է Վրաստանում ՀՀ դեսպան […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

13:38 07.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար […]

̰
Խոնարհումս արիասիրտ զավակներ ծնած մայրերին․ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը

13:32 07.04.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձն Ապրիլի 7-ի առթիվ․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը եզակի խորհուրդ ունի, և իզուր չէ, որ այն կոչում ենք նաև Մայրության և գեղեցկության տոն: Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ, թող ձեր գեղեցկությունը սրբագործվի մայրությամբ: […]

̰
Ջրառատում գազի արտահոսքից թունավորված երկու երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

13:24 07.04.2021

Կոտայքի մարզի Ջրառատ գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գազի արտահոսքից 2 երեխա է թունավորվել, որոնցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Մահացած երեխան 2005-ին ծնված աղջիկ էր։ Այս մասին SHANTNEWS-ին հայտնել է Ջրառատ համայնքի ղեկավար Արթուր Ասատրյանը։ «Առավոտյան՝ 10-ի սահմաններում, երեխաների հայրը տուն է գնացել և տեսել, որ երեխաները գազից թունավորվել են։ Շտապօգնության մեքենայով երեխաներին […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին

13:17 07.04.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել Լեհաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար և ներկայացրել դեսպանին կորոնավիրուսային համավարակի և պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը և հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության ջանքերը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների […]

̰
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցերը

12:57 07.04.2021

Ապրիլի 7-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը: Դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեությանը, հայկական բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումներին, ինչպես նաև Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Վաղարշակ Հարություննյանն ու Սերգեյ […]

̰
ՃԵԿ խախտման վերաբերյալ գործերն առաջարկվում է քննել գրավոր ընթացակարգով. կառավարության նոր նախագիծը

12:56 07.04.2021

ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակի նախաձեռնությամբ հետ է կանչվել․ օրինագծով առաջարկվում էր ԱԺ խմբակցությունները լքած պատգամավորներին խումբ կազմելու իրավասություն տալ: Սերգեյ Բագրատյանն այն համարել է ժամանակավրեպ, իսկ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված մի խումբ օրինագծերի քննարկումը հետաձգվել է երկու ամիս ժամկետով: Քննարկվել է կառավարության հեղինակած «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և […]

̰
Խուլիգանություն, գողություն, հարկերից խուսափում․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

12:54 07.04.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության` 11, մարմնական վնասվածք պատճառելու` 7, թմրանյութի հայտնաբերման` 5, սպանության սպառնալիքի՝ 3, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ծեծի և ծնողի կամ այլ մերձավոր ազգականի […]

̰
Յուրաքանչյուր ընտանիքում առողջապահության պատասխանատուն կինն է. Արմեն Մուրադյան

12:47 07.04.2021

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում Ապրիլի 7-ի առիթով շնորհավորել է կանանց․ «Սիրելի ուժեղներ, տոկուններ, դիմացկուներ, համբերատար ու զուսպ բացառիկ էակներ, սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ` մայրության և գեղեցկության օրվա առթիվ, մաղթելով խաղաղ օրեր, անձնական ու մասնագիտական հաջողություններ: Ապրիլի 7-ը՝ նաև առողջության օրն է: Առողջությունը բարձրագույն արժեք է. համավարակի դեմ բուժաշխատողների պայքարի մեկ տարվա ընթացքում […]

̰
Էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է․ քննարկվել են գյուղոլորտում համագործակցության հեռանկարները

12:38 07.04.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ փոխնախարար Արման Խոջոյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է․ քննարկվել են գյուղոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։ «Ապրիլի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Օթար Շամուգիան։ Ապրիլի 6-ին հայկական պատվիրակությանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեության նախարար Լևան Դավիթաշվիլին։ Հանդիպմանը քննարկվել է գյուղոլորտի տարբեր […]

̰
Ուրալում ձերբակալել են տղամարդու, որը փորձել է տանկերի մասեր ուղարկել Հայաստան․ TASS

12:37 07.04.2021

Ուրալի օպերատիվ մաքսային ծառայության աշխատակիցները կասեցրել են տանկի կայունացուցչի պահեստամասեր Հայաստան ուղարկելու փորձը: Այդ մասին երեքշաբթի օրը հաղորդել են Ուրալի մաքսային վարչության մամուլի ծառայությունից, փոխանցում է TASS-ը։ «Ռազմական նշանակության արտադրանքը՝ 8L026P հաճախականության 37 կայունացուցիչ և RP-5 բևեռացված 30 ռելե՝ տանկի կայունացուցիչի կառավարման բլոկի համար, ուղարկել է Հարավային Ուրալի բնակիչը (Չելյաբինսկի մարզ)՝ առաքման ծառայության միջոցով», – […]

̰
ՀԿԵ-ն առաջին եռամսյակում բեռնափոխադրումների անկում է գրանցել

12:28 07.04.2021

2021 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 675,9 հազար տոննա բեռ, ինչը 4,9%-ով պակաս է, քան 2020-ի նույն ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ, ընկերության գործառնական գործունեության հիմնական տեսակներից /բեռնափոխադրումներ և կայարանային վճարներ/ ստացված եկամուտները նվազել են 9,7%-ով: Երկաթուղային արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում`2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ նվազել է 8%-ով, ներմուծումը` 33,4%-ով: 2021 թվականին նկատվող բեռնափոխադրումների […]

̰
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է արևելյան սահմանագոտի

12:22 07.04.2021

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 6-ին այցելել է ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ստուգել անձնակազմի պատրաստականության մակարդակը։ ԶՈւ գլխավոր շտաբի պետն եղել է նաև 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացվող ինժեներական և […]

̰
Հաճախորդի կողմից դիմակ չկրելու շուրջ վիճաբանության հետևանքով խանութի սեփականատերը կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ է ստացել

12:03 07.04.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից խանութի սեփականատիրոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու՝ վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան […]

̰
Այս տարվա գարունը ուշացած, բայց շատ բուռն եկավ. Գագիկ Սուրենյան

12:01 07.04.2021

«Այս տարվա գարունը ուշացած, բայց շատ բուռն եկավ»․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը մինչև ապրիլի 9-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

̰
Տաշքենդում քննարկվել է ավիացիոն արդյունաբերության ոլորտում ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության ակտիվացման հարցը

11:35 07.04.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 3-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Իննոպրոմ․ մեծ արդյունաբերական շաբաթ Ուզբեկստանում» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ապրիլի 5-ին կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստի մասնակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում […]

̰
Կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց նկատմամբ խտրականության վերացումը  կառավարության  գերակայություններից են․ Ավինյան

11:29 07.04.2021

Ապրիլի 7-ը հայկական տոնացույցի ամենից ազգային տոներից է, որով դարեր ի վեր ընդգծվել է կնոջ դերը հայ հասարակության մեջ: Սա անհամեմատ բարձր պատասխանատվություն է ենթադրում՝ հասարակական կյանքում կանանց լիարժեք և ներառական մասնակցության ապահովման, նրանց իրավունքների պաշտպանության ու խթանման քաղաքականությունն իրականացնելիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Որպես ՀՀ-ում Կանանց […]

̰
«Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն»․ Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձը կանանց

11:22 07.04.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի կապակցությամբ․ Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն` խոսքիս իսկական իմաստով: Ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալներ դաստիարակելու և կրթելու մեջ է ձեր նվիրական հմայքն ու անկրկնելի գեղեցկությունը: Թո´ղ որ այն միշտ հարատև լինի: […]

̰
Վաշինգտոն-Դոհա-Երևան չվերթով քաղաքացին փորձել է ներկրել «հաշիշի յուղ» և «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ

11:19 07.04.2021

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Վաշինգտոն-Դոհա-Երևան չվերթով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Պ.-ի ուղեբեռը: Զննման արդյունքում, բացի անձնական օգտագործման […]

̰
Ավան վարչական շրջանի որոշ հասցեներում 12 ժամ ջուր չի լինի

11:12 07.04.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 8-ին՝ ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Ավան վարչական շրջանի՝ Թումանյան թաղամասի  6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9, 10, 11, 12/1, 12/2, 13/1, 13/2, 13/3, 46 համարների, Թումանյան թաղամասի Ալմաթի փողոցի 20-28 համարների, Խուդյակովի փողոցի 2-րդ նրբանցքի 25-38 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը […]

̰
Ինչպես են չարագործները օգտագործում ընկերությունների մասին տեղեկատվությունը նրանց դեմ

11:07 07.04.2021

Կորպորատիվ դոքսինգը լուրջ սպառնալիք է դառնում բիզնեսի համար. 2021 թվականի փետրվարին «Կասպերսկի» ընկերությունը 1646 BEC-գրոհ է հայտնաբերել ամբողջ աշխարհում։ Այդ գրոհների ժամանակ չարագործները նամակագրական կապի մեջ են ընկերության աշխատակիցների հետ՝ նրանցից մեկի անվան տակ։ Դա կորպորատիվ դոքսինգի մեթոդներից մեկն է, որը կազմակերպության և դրա աշխատակիցների մասին առանց նրանց իմացության և համաձայնության, վնասելու կամ շահույթ ստանալու […]

̰
Ունենք կորոնավիրուսի 1025 նոր դեպք, 20 մահ

11:01 07.04.2021

Ապրիլի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 198898 դեպք, որոնցից 178227-ն` առողջացած, 3647-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16088 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 884929 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4639 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1025 նոր դեպք: Ունենք 626 առողջացած և 20 մահվան դեպք: […]

̰
Կաթողիկոսի ուղերձը Սուրբ Աստվածածնի ավետման տոնի առթիվ

10:59 07.04.2021

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Սուրբ Աստվածածնի ավետման տոնի առթիվ․ «Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո տոն։ Այս օրը մեր եկեղեցիներում կատարում ենք օրհնության կարգ մայրության բերկրանքին սպասող կանանց համար, մաղթանքով, որ Աստված շնորհաշատ զավակներ պարգևի և լիառատ պահի սերն ու համերաշխությունը ընտանեկան հարկի ներքո։ Հոգենորոգ […]

̰
Շահումով խաղերի գովազդի արգելքը չի նպաստի ոլորտի կարգավորմանը

10:55 07.04.2021

Շահումով խաղերի գովազդը լրատվամիջոցներում, այդ թվում՝ կայքերում արգելելու մասին օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց վերջերս, ոլորտի մասնագետների համոզմամբ՝ էականորեն կվնասի օրինական դաշտում աշխատող լրատվամիջոցներին ու գրեթե չի ծառայի իր նպատակին։ Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է «Մեդիասիսթեմս» գովազդային գործակալության թվային մարկետինգի բաժնի ղեկավար Յանա Յանիկյանի և «Մենք» խորհրդատվական ընկերության տնօրեն Արթուր Վարդերեսյանի հետ։

̰
Միկրոձեռնարկատերերի թիվն ավելացել է․ ՊԵԿ

10:30 07.04.2021

2021 թվականի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելի քան 18%-ով ավելացել է միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց քանակը: Այսպես, 2021 թ. ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է 42 801 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նախորդ տարվա` 36 198-ի փոխարեն: Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի […]

̰
BACK_TO_TOP