10:27 07.04.2021
Այսօր Հայաստանի ամենագեղեցիկ տոներից մեկն է։ Մայրությունը հազարամյակներ պաշտամունքի առարկա է եղել և մեծ շուքով տոնվել է հենց Նավասարդի (հայոց Ամանորի) օրը։ Հատկանշական է, որ պտղաբերության և արգասաբերության հետ միասին Անահիտ աստվածուհին որոշ շրջանում համարվել է նաև Ռազմի աստվածուհի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը։ «Ավանդույթի խորհուրդը շարունակվում է նաև […]
10:20 07.04.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 8-ին՝ ժամը 10.00-ից մինչև ապրիլի 9-ը՝ ժամը 02.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի՝ հետևյալ բնակավայրերի և ձեռնարկությունների ջրամատակարարումը. Աբովյան և Չարենցավան քաղաքներ, Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամաս, Քաղսի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Ալափարս, Կարենիս, Զորավան, Կոտայք, Արզնի, Նոր Գյուղ, Քարաշամբ գյուղեր, Արգելի ամառանոցներ, […]
10:13 07.04.2021
Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ $1,000,000 է տրամադրում՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու ՀՀ կառավարության ջանքերը։ Այսպիսով, մինչև հիմա COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը Հայաստանին դառնում է ավելի քան $11 միլիոն։ Այն ներառում է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ֆինանսավորում՝ առողջապահական հրատապ կարիքները բավարարելու, ինչպես նաև ժողովրդավարական […]
10:09 07.04.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ․ «Սիրելի մայրեր, դուստրեր, քույրեր, Սիրելի կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Արդեն երկու տարի անընդմեջ այս տոնը մենք անցկացնում ենք բարդ ժամանակաշրջանում. նախ համավարակը, ապա նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմը բոլորիս պահեցին տագնապի և ցավի մեջ: Այս ծանր […]
09:53 07.04.2021
Մայրության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայուհիներ. Հայաստանում և Արցախում այսօր՝ապրիլի 7-ին, նշվում է մայրության և գեղեցկության տոնը: Կնոջ ամենաբարձր կոչումը մայրանալն է: Սա առաքելություն է, որն իր մեջ ամփոփում է սեր ու ընտանեկան երջանկություն, նոր կյանքի սկիզբ ու բնության զարթոնք: Հայոց ազգային […]
09:39 07.04.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին: […]
09:24 07.04.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի հիմնադրումը: Յուրաքանչյուր տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահության որոշակի խնդրի և նշվում է տարբեր կարգախոսներով և նշանաբաններով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 2021 թվականի կարգախոսն է. «Կառուցել ավելի արդար և ավելի առողջ աշխարհ բոլորի համար»: Այս կարգախոսով […]
08:45 07.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 […]
08:09 07.04.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ֆիրդուսի փողոցի սեփական տներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 սեփական տներ, Բուզանդի փ. 1 շենք, Հանրապետության փ. 32, 49 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 21 շենք, Լվովյան […]
00:00 07.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար […]
23:52 06.04.2021
Ապրիլի 6-ին` ժամը 20:36-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներից դեպի գյուղի աղբյուր տանող հատվածում տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը միակողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է Նուռնուս համայնքը սնուցող 100 […]
23:37 06.04.2021
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 6-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28…+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։ Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 6-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 7-9-ը սպասվում է […]
23:30 06.04.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, դատարանի որոշմամբ, խուզարկվել է Երևանի բնակիչ 49-ամյա մի տղամարդու բնակարանը։ Խուզարկությանը մասնակցում […]
22:29 06.04.2021
Ապրիլի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրի քաղաքի 22-ամյա մի բնակչի բերման ենթարկեցին բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով բուսական զանգված և կաթուցիչ՝ նույնանման զանգվածով։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար։ […]
22:23 06.04.2021
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցից դեպի Մուշավան (ժողովրդին հայտնի Շորբուլախ) տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Արմեն Համբարձումյանի վարած Ford Mustang և 66-ամյա Գուրգեն Գրիգորյանի վարած թիվ 72 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ինչպես նշվում է, բախման […]
22:06 06.04.2021
Մարտի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում գողություն էր եղել Սիսիանի Ույծ համայնքում: Պատուհանից մտել ու հափշտակել էին կենցաղային իրեր՝ տանտիրոջը պատճառելով 130 հազար դրամի վնաս: Հարուցվեց քրեական գործ: Սիսիանի ոստիկանները ձեռնամուխ եղան բնակարանային գողության բացահայտմանը: Շուտով նրանք օպերատիվ տվյալ ստացան, որ գողությունը կատարել են տուժողի հարևանները՝ 34 և 26 տարեկան երկու տղամարդիկ: Մարզային վարչության գործընկերների և […]
21:41 06.04.2021
Ադրբեջանական զինվորականների կողմից Սյունիքում քաղաքացիական մեքենայի ուղղությամբ քարեր նետելը հաստատում է անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը։ Այս մասին գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Այսօր մամուլում լայնորեն տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ առավոտյան ժամը 4:00-ից 5:00-ի սահմաններում Կապան – Երեւան միջպետական ավտոճանապարհի Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում տեղակայված ադրբեջանական զինվորականները քարեր են նետել հայկական […]
21:07 06.04.2021
Ապրիլի 6-ին` ժամը 20:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղում. այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 20:28-ին, մարել՝ 20:46: Այրվել է տունը՝ մոտ 50 քմ. տուժածներ չկան:
20:30 06.04.2021
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, արդեն մի քանի օր է՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» հնավայարի հարևանությամբ պեղումներ են սկսել:
20:23 06.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
19:58 06.04.2021
«Գյումրի» բժշկական կենտրոնին Գյումրիի ծննդատան, ուռուցքաբանական դիսպանսերի և պաթոլոգաանատոմիական լաբորատորիայի միավորման գործընթացը կավարտվի ամռանը։ Երեք բուժհաստատությունները կշարունակեն գործել իրենց շենքերում, բայց մատուցվող ծառայությունների ավելի լայն հնարավորություններով։ Երեք բուժհաստատությունների միավորումը բժշկական կենտրոնին նույն պատճառներն ունի՝ շենքային ոչ բարվոք պայմաններ, բուժսարքավորումների պակաս և ֆինանսական խնդիրներ։ Գյումրիի ծննդատանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը ներկայացրել է […]
19:40 06.04.2021
Երևանի ներհամայնքային հ. 26, 38, 99 երթուղիներում շահագործվող նոր ավտոբուսների զննման համապատասխան գործընթացի նպատակով, ս/թ ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի նշված երթուղիների սպասարկումը: Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
19:30 06.04.2021
Զբաղվածության տարածքային կենտրոնների երիտասարդության զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերում առաջնահերթություն է դրված մասնագիտական որակավորմանը, աշխատանքային փորձի ձեռք բերմանը։ Մասնագիտական եռամսյա պրակտիկան տարբեր ոլորտների ընկերություններում հնարավորություն է տալիս նաև տեղում կայուն վարձատրվող աշխատանք գտնել։ Այս ծրագրով, միայն 2020 թվականին, հաջողվել է 2821 երիտասարդ գործազուրկների մշտական աշխատանքի անցնել։ Ազնիվը Շիրակի պետական համալսարանի նախորդ տարվա շրջանավարտ է, մասնագիտությամբ կենսաբան-մանկավարժ […]
19:26 06.04.2021
Ապրիլի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են զորակոչային խնդիրներին, զինծառայողների ընթացիկ բուժսպասարկմանը և վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։
19:00 06.04.2021
Շիրակի մարզի 42 համայնքներից 21-ը սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշներ է գրանցել: Տվյալներն այսօր Շիրակի մարզխորհրդի նիստում ներկայացրել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական-տնտեսական վարչության պետը: Անցած տարի, համավարակով ու պատերազմով պայմանավորված, հավաքագրման ցուցանիշները ցածր էին: Այս տարվա առաջին եռամսյակում ևս ցուցանիշները շարունակում են ցածր մնալ: « Ապրիլի 1-ի դրությամբ Շիրակի մարզի համայնքների սեփական եկամուտները […]
18:43 06.04.2021
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով հանրապետության հրշեջ-փրկարարական ջոկատները շարունակում են վարակազերծման աշխատանքներ իրականացնել Երևանի և մարզերի հանրային վայրերում՝ կանգառներում, խոշոր առևտրի կենտրոններում, բանկերում և վարկային կազմակերպություններում:
18:22 06.04.2021
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել. «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ Մհեր Տելիկի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ […]
18:15 06.04.2021
Ձմեռը տեղումնառատ էր, ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ Շիրակի մարզում մեծանում է հեղեղումների վտանգը: Արթիկի ու Ախուրյանի տարածաշրջանների մի քանի գյուղերում մարտի վերջին հեղեղումներ եղել են: Վնասները շատ մեծ չեն, բայց վտանգը պահպանվում է: Այսօր Շիրակի մարզխորհրդի հերթական նիստի ընթացքում ներկայացվել է, որ մարզպետարանում հեղեղումների կանխարգելման ծրագիր են մշակել, թե քանի գյուղերում և որ տեղամասերում սելավատարների մաքրման […]
18:13 06.04.2021
Ընդհանուր իրավասության դատարանը, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշեց դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի , Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով, հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Պաշտպանական կողմի միջնորդությունը Քոչարյանի խափանման միջոց գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու մասին մերժեց։ Վերացրեց Սեյրան Օհանյանի խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին: Վերացրեց նաև Սեյրան […]
17:55 06.04.2021
Զինծառայողների մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով 2-րդ զորամիավորումում անցկացվել են հետևակի մարտական մեքենայից հրաձգության պարապմունքներ։ Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ռազմական տեխնիկան բերել մարտական վիճակի և հաջողությամբ խոցել վարժադաշտի թիրախները։