TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Փաշինյանը պլանավորում է Պուտինի հետ քննարկել ռազմատեխնիկական համագործակցության հարցեր. «ՌԻԱ Նովոստի»

17:53 06.04.2021

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ի հետ հարցազրույցում պատմել է, որ պլանավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում քննարկել ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Նրա խոսքերով՝ օրակարգում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բոլոր ոլորտներին առնչվող թեմաները: Փաշինյանն ընդգծել է, որ հայկական զինված ուժերում արդեն մեկնարկել են զանգվածային բարեփոխումները, որոնք ընթանում են ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Նիկոլ […]

̰
Անցկացվել են հակաօդային պաշտպանության վարժանքներ

17:42 06.04.2021

Ապրիլի 6-ին 1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են ուսումնական վարժանքներ։ Պարապմունքների ընթացքում ստուգվել են զինծառայողների մասնագիտական պատրաստվածության աստիճանը, հետախուզական և կրակային խնդիրների կատարման ունակությունները, ինչպես նաև օդային հարվածների հակազդման ժամանակ մարտական հաշվարկների աշխատանքը։

̰
Անցկացվել է զինվորական երդման արարողություն

17:32 06.04.2021

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 5-ին անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Զորամասի հրամանատարական կազմի և հոգևոր սպասավորի ներկայությամբ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորներ:

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է

17:26 06.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 […]

̰
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանի հետ

17:26 06.04.2021

Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել ոլորտի արդյունավետ և նպատակային զարգացմանը միտված աշխատանքային ուղղությունները։  

̰
Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի ընդունում այժմ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը

17:19 06.04.2021

Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում տեղի է ունեցել «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքը։ Հիշեցնենք, որ մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։ Պայքարի հիմնական գործողությունները, ըստ հայտարարության, տեղափոխվում են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Այսպիսով՝ Շարժման առաջին կանգառը Սևանն է։ Հանրահավաքի ընթացքում ելույթներ են […]

̰
Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել

16:58 06.04.2021

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել: Շիկահող բնակավայրում հրշեջ-փրկարարական հենակետը հիմնվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի ֆինանսավորմամբ՝ ՀՀ Սյունիքի մարզում գրանցված «Խուստուփ» փրկարար ջոկատ ՀԿ-ի կողմից: Ծրագրի դոնորն է հանդիսանում գերմանական KfW բանկը: Հատկացված դրամաշնորհային […]

̰
Հայաստանից Ռուսաստան ներկրվող ավտոմեքենա համարյա չկա. ՌԴ ՃՈ պետ

16:52 06.04.2021

«Հայաստանից Ռուսաստան ներկրվող ավտոմեքենաներ համարյա չկան, մնացել են միայն նախկինում ներկրվածները»,- հայտնել է ՌԴ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ծառայության պետ Միխայիլ Չերնիկովը: «Մենք ամեն դեպքում մշակել ենք ներկրված մեքենաների միասնական տեղեկատվական բազա»,- ասել է պաշտոնյան։ «Այժմ բոլոր այն վարորդները, որոնք մեքենա են ձեռք բերել ԱՊՀ տարածքից էժան գներով, գտնվում են ՃՈ տեսադաշտում: Ցանկացած պահի այդպիսի […]

̰
Պարզվում են «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառները

16:46 06.04.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2021թ. ապրիլի 6-ին՝ ժամը 03:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել: Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ՀՀ […]

̰
Վլադիմիր Պուտինը իսկապես հեռախոսային զրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ. Պեսկով

16:41 06.04.2021

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անցած շաբաթ իսկապես հեռախոսային զրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք հին ընկերական հարաբերություններ ունեն,- հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Եվ գիտե՞ք՝ նրանք այդ հարաբերությունները պահպանում են և բավական հաճախ են զրուցում հեռախոսով»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք՝ լրագրողները հարց էին տվել՝ կարո՞ղ է մամուլի քարտուղարը […]

̰
Առաջին անգամ անցկացվել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի պաշտոնական առաջնությունը

16:29 06.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիան կազմակերպել է հաշմանդամային բազկամարտի պաշտոնական առաջնություն: Մրցաշարն անցկացվել է բազկամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին համապատասխան. տղաների և աղջիկների պայքար` աջ և ձախ ձեռքերով` ըստ քաշային կարգերի, հետևյալ դասակարգմամբ՝ կանգնած, նստած` տեսողական և լսողական սահմանափակ կարողություններով մարզիկների միջև։ Առաջնությանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող 64 մարզիկ` […]

̰
Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա. Նիկոլ Փաշինյան

16:16 06.04.2021

Ապրիլի 7-ին Մոսկվա աշխատանքային այցի նախօրեին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում «Ինտերֆաքսի» սեփական թղթակից Հովհաննես Քոսյանին տված հարցազրույցում պատմել է հայ-ռուսական հարաբերությունների, տնտեսական կապերի իր տեսլականի և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին: Պարոն վարչապետ, որքանո՞վ է Հայաստանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան կախված սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքներից: Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավական հարուստ են և լայնածավալ: […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

16:00 06.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար […]

̰

15:58 06.04.2021

Ապրիլի 6-ին` ժամը 03:07-ին, «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող Երևանի պահածոների գործարանից։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական […]

̰
Երկրաշարժագիտության ոլորտում հայ-չինական համագործակցությունը նոր թափ է ստանում

15:53 06.04.2021

Տեղի է ունեցել երկրաշարժագիտության արդի հիմնախնդիրներին և Հայաստանում սեյսմիկ կայանների ցանցի կազմակերպման նորարարական տեխնոլոգիաներին նվիրված հայ-չինական առցանց սեմինարների շարքի վերջին հանդիպումը: Սեմինարները կազմակերպվել էին Չինաստանի երկրաբանական ծառայության զարգացման հետազոտական կենտրոնի, Չինաստանի սեյսմաբանական ծառայության Երկրաֆիզիկայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից՝ ՉԺՀ առևտրի նախարարության հովանավորությամբ: Սեմինարների շարքը մեկնարկել է […]

̰
Հեռավար ուսուցումը բացասաբար է ազդել առաջադիմության վրա. քննարկում խորհրդարանում

15:49 06.04.2021

Covid-ի պայմաններում իրականացված հեռավար ուսուցումը բացասաբար է ազդել աշակերտների առաջադիմության վրա. 500-ից ավելի սովորողների շրջանում Կրթության տեսչական մարմնի ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ օրինակ՝ մաթեմատիկա առարկայից 62 տոկոսից ավելին ստացել է անբավարար գնահատական: Իրավիճակն ու լուծման ուղղություններն այսօր ներկայացվել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկման ընթացքում: Կրթական տեխնոլոգիաների ազգային […]

̰
Նպատակ ունենք, որ մեր ջերմոցները 100%-ով ապահովեն Երևանի պահանջարկը. Հայկ Մարության

15:39 06.04.2021

2020 թվականից Երևանի բնապահպանական խնդիրների լուծումը վստահվեց նորաստեղծ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպությանը: Գործը սկսելու առաջին նախապայմաններից էր անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերումը: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շուրջ մեկ տարվա ընթացքում համայնքային կառույցը ձեռք բերեց ավտոաշտարակներ, ծառերի սրսկման, բեռնատար շուրջ երեք տասնյակ միավոր տեխնիկա: Ավտոհավաքակայանի հագեցվածությանն ու հնարավորություններին […]

̰
ՀՔԾ-ն Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա նյութեր է նախապատրաստում

15:37 06.04.2021

Հատուկ քննչական ծառայությունը Գլխավոր դատախազությունից ստացել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը և նախապատրաստվում են նյութեր։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Փետրվարի 25-ին ԶՈՒ ԳՇ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ բարձրաստիճան սպայակազմը պահանջեց վարչապետի եւ կառավարության հրաժարականը։ Վարչապետը դա որակեց ռազմական հեղաշրջման փորձ։ Նա նույն […]

̰
Գործարկվելու են Տարոնիկ համայնքի շչակները

15:30 06.04.2021

Ապրիլի 7-ին Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպում «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Ժամը 12:00-ին գործարկվելու են համայնքում առկա շչակները: «Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ

15:21 06.04.2021

Վարչապետի որոշմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահին

15:17 06.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի` աշխատանքային այցով Հայաստան ժամանած նախագահ Էրիկ Կարպանոյին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով Էրիկ Կարպանոյի այցը ԿԳՄՍՆ՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել […]

̰
Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

15:15 06.04.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

̰
Ապօրինի ծառահատում, գույքի վնասում, պաշտոնեական կեղծիք․ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

13:00 06.04.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, մարմնական վնասվածք պատճառելու` 8, խարդախության` 7, ընտանեկան բռնության՝ 6, յուրացման կամ վատնման՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, պետական-հասարակական […]

̰
Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը. Փաշինյան

12:59 06.04.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից դեռևս 1993 թվականին: Հայաստանը միշտ կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, սակայն այն մերժվել է հենց Թուրքիայի կողմից: «Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան […]

̰
Տաքսու վարորդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզվել են

12:49 06.04.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է տաքսու վարորդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները: Մասնավորապես քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ գործով մեղադրյալ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 51-ամյա տղամարդը 2020թ. սեպտեմբերի 13-ին, տաքսի ավտոմեքենայով տուն […]

̰
14.780 դիմում-բողոք և սեփական նախաձեռնություններ՝ միայն 2020 թվականին. ՄԻՊ

12:42 06.04.2021

2020 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների և սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը կրկին աճել է՝ կազմելով 14 780: «Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5.214, 2016 թվականին՝5.113, 2017-ին՝ 6.417, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10.744: 2019 թվականին, 2018 թվականի համեմատ, դիմում-բողոքների թիվն ավելացել է 22%-ով […]

̰
Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա․ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքսին»

11:16 06.04.2021

Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքսի» հայաստանյան թղթակցին՝անդրադառնալով հայ-ռուսական ապագա հարաբերությունների իր տեսլականին, տնտեսական կապերին և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին։ Հարցին, թե որքանո՞վ են Ռուսաստանի հետ Հայաստանի ապագա հարաբերությունները կախված առաջիկա արտահերթ ընտրությունների արդյունքներից, վարչապետը պատասխանել է, որ հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները բավականին հարուստ են, և այդ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 760 նոր դեպք

11:01 06.04.2021

Ապրիլի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197873 դեպք, որոնցից 177601-ն` առողջացած, 3627-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15713 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 880290 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3470 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 760 նոր դեպք: Ունենք 712 առողջացած և 13 մահվան դեպք: […]

̰
Առանձնապես խոշոր չափերի կանեփի բույս ցանելու և աճեցնելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ

10:46 06.04.2021

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ 2021թ. ապրիլի 4-ին Կոտայքի մարզի Արզական գյուղի Ամառանոցային թաղամասի Այգեգործական փողոցի տներից մեկում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «կանեփի մասնագիտացված ջերմոցային տնտեսություն», որտեղից առգրավվել են 97 տարաների մեջ աճեցված առանձնապես խոշոր չափերի՝ 120 կանեփի բույսեր, 2 և 32 գրամ քաշերով […]

̰
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա առթիվ

10:42 06.04.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպորտի միջազգային օրվա առթիվ․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ապրիլի 6-ը Սպորտի միջազգային օրն է, որը կրում է «Հանուն զարգացման և խաղաղության» խորագիրը: Սպորտն աշխարհում բոլորին միավորող լեզուն է. այն թելադրում է հարգանքի ու համերաշխության, կարծրատիպերի ու սահմանների հաղթահարման, ներառման, ներշնչանքի, ավելիին հասնելու մթնոլորտ, սպորտն առողջ ու երջանիկ լինելու […]

̰
BACK_TO_TOP