TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ-ում և Արցախում տեղակայված զորամասերի գրադարանները կհամալրվեն գրքերով

16:54 31.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականին նախատեսում է Հայաստանի և Արցախի տարածքում տեղակայված զորամասերի գրադարանները համալրել պատմության, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև գեղարվեստական գրքերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված ասուլիսին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «2021 թվականին նախատեսված է Հայաստանի և Արցախի տարածքում տեղակայված […]

̰
Դեղձենու ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 5-10-ն ընկած ժամանակահատվածում

16:52 31.03.2021

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ դեղձենու ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 5-10-ն ընկած ժամանակահատվածում, որը բազմամյա միջին ժամկետին մոտ է։ Այս մասին հաղորդում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 1-3-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է […]

̰
ԱԻՆ փրկարար ծառայողներին պատվոգրեր են հանձնվել

16:49 31.03.2021

Այսօր առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանի անունից պատվոգրեր են ստացել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության ՀՓՋ-ների 20 փրկարար ծառայողներ, ինչպես նաև ԱԻՆ աշխատակիցներ Մարտին Ասլանյանը և Լևոն Գասպարյանը՝ ռազմական գործողությունների ընթացքում հերթապահություն իրականացնելու, անձնվիրաբար աշխատանքի և անմնացորդ ծառայության համար։ Պատվոգրեր են հանձնվել նաև ԱԻՆ ՓԾ ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Առնոլդ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:43 31.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

̰
ԱՄՆ պետքարտուղարության զեկույցն անդրադառնում է 44-օրյա պատերազմի հետևանքներին

16:37 31.03.2021

Մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում, որը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ-ը պաշտոնապես է հաստատում Թուրքիայի մասնակցությունը պատերազմին և ուշագրավ ձևակերպում տալիս պատերազմի հետևանքների վերաբերյալ: «Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնեց վերահսկողությունը չորս հարակից շրջանների նկատմամբ, որոնք անջատողականների կողմից վերահսկվում էին 1994 թվականից ի վեր, Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին կնքված […]

̰
ԱԱՏՄ աշխատակիցները շարունակում են ուժեղացված ստուգայցերը հանրային տրանսպորտում, նախակրթական և կրթական հաստատություններում

16:28 31.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները գործընկեր տեսչականների հետ շարունակում են ուժեղացված ստուգայցերը հանրային տրանսպորտում, նախակրթական և կրթական հաստատություններում, ինչպես նաև առևտրի կենտրոններում։ ԱԱՏՄ տեսուչները Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների և Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ շարունակել են ուժեղացված վերահսկողությունը հանրային տրանսպորտում Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ: Խստացված ստուգայցի արդյունքում Տեսչական մարմնի […]

̰
Բերման է ենթարկվել Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվող տղամարդը

16:12 31.03.2021

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 30-ին Դ. Անհաղթի փողոցից բերման է ենթարկվել 42-ամյա Վահագն Ա.-ն, որը փետրվարի 12-ից հետախուզվում էր Հունաստանի Հանրապետության իրավապահների կողմից: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազություն:

̰
Ապրիլի 7-ին կգործարկվեն Երևանի՝ համայնքի ենթակայության 22 շատրվաններն ու 8 ջրավազանները

16:08 31.03.2021

Ապրիլի 7-ին կգործարկվեն Երևանի՝ համայնքի ենթակայության 22 շատրվաններն ու 8 ջրավազանները: Այս պահին իրականացվում են վերանորոգման, մաքրման ու ներկման աշխատանքներ:

̰
Աբովյանի կահույքի արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել

15:35 31.03.2021

Մարտի 31-ին` ժամը 12:13-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում գտնվող «Էլլար» կահույքի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի փողոցում գտնվող չշահագործվող կահույքի արտադրամասի լաքապատման սրահում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել […]

̰
Մահացել է Արկադի Տեր-Թադևոսյանը

15:27 31.03.2021

81 տարեկանում մահացել է ռազմական գործիչ, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ «Էրեբունի» ԲԿ-ից SHANTNEWS․am-ին հաստատել են լուրի իսկությունը և փոխանցել, որ Արկադի Տեր-Թադևոսյանը մահացել է քիչ առաջ, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մի քանի օր մնալուց հետո։ Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ մայրաքաղաք Թբիլիսիում։ Ա․ Տեր-Թադևոսյանն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ քննարկել է հայ գերիների արագ ու անվտանգ վերադարձի կարևորությունը

15:21 31.03.2021

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մարտի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է  Ամենայն Հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ին՝ քննության առնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով գերեվարվածների արագ ու անվտանգ վերադարձի կարևորությունը։ Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

̰
Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է. Հակոբ Արշակյան

14:57 31.03.2021

Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Այս մասին գրել է Հակոբ Արշակյանը։ «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով։ Որպես բարձրաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս պարտավոր եմ սեփական […]

̰
Արցախում հաշվառված քաղաքացիներին 68,000 դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

14:41 31.03.2021

Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով 68,000 դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Ինչպես հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, մարտի վճարման մասին արդեն ծանուցվել է շուրջ 77,500 շահառու։ Հիշեցնենք, որ աջակցությունը տրվում է Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս քաղաքացիներին (բացառությամբ 18-63 տարեկան, հաշմանդամություն […]

̰
Տաթև-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

14:21 31.03.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 14։00 դրությամբ‚ Հ-46‚ Տաթև-Աղվանի ավտոճանապարհի 22+500 կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 20 խմ ծավալով։ Այժմ ճանապարհահատվածը միակողմանի փակ է։ Նախարարությունը վարորդներին կոչ է անում տվյալ հատվածով երթևեկելիս լինել ուշադիր։

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

14:14 31.03.2021

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 61-ամյա Խաչատուր Պ.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 3-ից ՌԴ Վլադիմիրի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի (Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անհատականացման միջոցների ապօրինի օգտագործումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի վարույթ է ընդունվել

14:02 31.03.2021

Զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և զրպարտության համար նախատեսված փոխատուցում բռնագանձելու պահանջով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի վարույթ է ընդունվել: Այս մասին հայտնում է Դատական տեղեկատվական համակարգը: Ինչպես հայտնի է, հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին: 2021 թվականի մարտի 26-ին Ն. […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:32 31.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

̰
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը հատուցել է 1671 զոհվածների ընտանիքի

13:21 31.03.2021

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում հատուցել է 1671 զոհվածների ընտանիքների. այս թվին մարտի 31-ին կավելանա ևս 155-ը` դառնալով 1826, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը: «Այս պահին զոհվածների մասով հիմնադրամում առկա է 1023 գործ, որոնք ուսումնասիրվում են: Կամուրջ ծրագրերի ներքո հատուցել ենք 1329 գործերով: Այսպիսով, վերջին երեք ամսվա մեջ հիմնադրամը հատուցումներ […]

̰
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց տաճարի մոտ

13:15 31.03.2021

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 30-ին Զվարթնոց տաճարի մոտից բերման է ենթարկվել 25-ամյա Էրիկ Վ.-ն, որը մարտի 26-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
ԲԴԽ նախագահը հյուրընկալվել է ՌԴ Գերագույն դատարանին կից գործող Դատական դեպարտամենտում

13:12 31.03.2021

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կատարած պաշտոնական այցի շրջանակում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՌԴ Գերագույն դատարանին կից գործող Դատական դեպարտամենտում: «Հայկական պատվիրակությանն ընդունել է դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Գուսևը: Գերագույն դատարանի Դատական դեպարտամենտի ղեկավար կազմը հայկական պատվիրակությանը հանգամանալից ներկայացրել է իրենց կառույցի առանձնահատկությունները, կառուցվածքը, սպասարկման ճյուղերը, մասնավորապես՝ դատական գործերի էլեկտրոնային մակագրման […]

̰
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 61 դեպք

12:50 31.03.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, յուրացման կամ վատնման` 14, մարմնական վնասվածք պատճառելու` 8, խարդախության` 5, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի հայտնաբերման՝ 2-ական, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, պաշտոնեական կեղծիքի […]

̰
Արա Այվազյանն անհապաղ լուծում պահանջող հարց է համարում հայ գերիների անվտանգ հայրենադարձումը

12:44 31.03.2021

Մարտի 31-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ: ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել խորացնելու և ամրապնդելու Սուրբ Աթոռի հետ պատմական և հոգևոր համընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները: Մտքեր փոխանակվեցին սերտ երկխոսության և բարձր մակարդակով շփումների դինամիկայի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձան […]

̰
Երաշխավորվել է 5 վերապատրաստող կազմակերպություն․ ԿԳՄՍՆ

12:28 31.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Հրամանի համար հիմք է հանդիսացել կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: Մրցութային շեմը հաղթահարել են 5 կազմակերպություն, որոնք էլ երաշխավորվել են վերապատրաստումների իրականացման համար: Այդ […]

̰
Ապրիլի 1-ին Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ կունենա Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ

12:15 31.03.2021

Ապրիլի 1 -ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ կունենա ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այդ մասին լրագրողների հետ շփման ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Եռակողմ հանդիպում նախատեսված չէ: Դեռ օրեր առաջ Զախարովան հայտնել էր, որ հանդիպումները տեղի կունենա ապրիլի 2-ին: Այժմ […]

̰
Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և շրջանառելու համար 39 անձի մեղադրանք է առաջադրվել, 5-ը դատապարտվել են ազատազրկման

11:38 31.03.2021

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված և 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին իրականացված ագրեսիվ պատերազմի պատերազմի մեկնարկից սկսած՝ 2021թ.-ի մարտի 15-ի դրությամբ Արցախում պատերազմական ռազմագործողություններով պայմանավորված՝ զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Հայաստանի Հանրապետություն փոխադրման, բազմաթիվ դեպքերի առթիվ մարտի 15-ի դրությամբ հարուցվել է 95 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ […]

̰
ԵԱՏՄ երկրների համար մշակվում են թվային անձնագրեր․ Տիգրան Սարգսյան

11:35 31.03.2021

Եվրասիական զարգացման բանկը, որի բաժնետերերը ԵԱՏՄ անդամ երկրներն են ու Տաջիկստանը, պատրաստում է թվային անձնագրեր անդամ երկրների համար: Դրանց մշակումը թույլ կտա աշխատանքն ավելի նպատակաուղղված դարձնել՝ միության երկրներին օժանդակելու հարցում՝ նրանց առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համատեքստում: «Республика Армения»-ին տված հարցազրույցում Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը պատմել է«Թվային նախաձեռնությունների հիմնադրամ»-ի գործունեության ու նոր […]

̰
Վարչապետի աշխատակազմը Հակոբ Արշակյանից պաշտոնից ազատման դիմում չի ստացել

11:14 31.03.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ազատման դիմում վարչապետի աշխատակազմն այս պահի դրությամբ չի ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, թե Արշակյանը մարտի 30-ի ուշ երեկոյան հրաժարական է տվել: «Այս պահի դրությամբ վարչապետի աշխատակազմը Հակոբ Արշակյանից ազատման դիմում չի ստացել»,- նշեց Գևորգյանը։

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1148 նոր դեպք

11:01 31.03.2021

Մարտի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 192639 դեպք, որոնցից 173064-ն` առողջացած, 3515-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15168 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 853829 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6354 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1148 նոր դեպք: Ունենք 459 առողջացած և 18 մահվան դեպք: […]

̰
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

10:56 31.03.2021

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Անդրանիկ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք

10:37 31.03.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Յու. Մ-ն, ազգակցական կապերի բերումով տեղեկացված լինելով, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ Ռ. Հ-ի թոռը զոհվել է արցախյան պատերազմի ընթացքում, խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով նամակագրական կապ է հաստատել Կանադայում բնակվող Ռ. Հ-ի […]

̰
BACK_TO_TOP