TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:45 01.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

̰
Ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

13:38 01.04.2021

ԱԺ-ն այսօր քննարկել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ: Մոտ երկու ժամ տևած քննարկումից հետո տեղի ունեցավ քվեարկությունը: Նշենք, որ սահմանադրական օրենքի նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր ձայների առնվազն 3/5-ը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցել: Նախագիծն ընդունվել է 83 կողմ ձայներով: Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ […]

̰
Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել են 27-ամյա մոր և նրա 7-ամյա դստեր դիերը

13:29 01.04.2021

Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են դիեր։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 27-ամյա Ս. Մ-ի և 7-ամյա Կ. Մ-ի […]

̰
Ինչպիսին է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 31-ից ապրիլի 1-ը

13:15 01.04.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, յուրացման կամ վատնման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, ծեծի՝ 3, անհետաձգելի միջամտության որոշման պահանջները չկատարելու, գույքը դիտավորությամբ վնասելու և սպանության սպառնալիքի՝ 2-ական, […]

̰
Ընտրակարգի վերաբերյալ խորհրդարանական ուժերի միջև կոնսենսուս չկա. «Լուսավոր Հայաստանը» դեմ է համամասնական ընտրակարգին

13:09 01.04.2021

ԱԺ պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ այսօր անցկացվում է արտահերթ նիստ: Օրակարգում «Ընտրական օրանսգրքում» փոփոխություններ կատարելու մասին հարցն է: Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանի ներկայացմամբ՝ այն վերաբերում է ռեյտինգային ցուցակներից հրաժարվելուն և ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելուն: Խորհրդարանական երեք ուժերից «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նիստին չի մասնակցում, ներկա է «Լուսավոր Հայաստանը», որը դեմ է նախաձեռնությանը և քննադատել է հիմնական […]

̰
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

12:48 01.04.2021

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 31-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման և փոխգործակցության կազմակերպան հարցեր, ընդգծվել է հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների կարևորությունը։ ՀՀ զինված ուժերի գլխավոր […]

̰
ՊԲ հրամանատարը ցավակցական հեռագիր է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

12:40 01.04.2021

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ցավակցական հեռագիր է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ։ «ԱՀ ՊԲ ողջ անձնակազմը խոր ցավով տեղեկացավ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ սիրելի Կոմանդոսի մահվան մասին: Ստանձնելով ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը մի ժամանակաշրջանում, երբ նորանկախ հանրապետությունը գտնվում էր լիակատար շրջափակման մեջ և ստիպված էր դիմակայել ադրբեջանական ագրեսիային՝ փորձառու զինվորականն իրեն […]

̰
Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով. վարչապետ

12:37 01.04.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է 2021 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտների ցուցանիշներին և արձանագրված աճին: Ստորև ներկայացվում է թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների քննարկման սղագրությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք […]

̰
Գործադիրը նախատեսում է Արցախյան պատերազմում զինհաշմանդամություն ստացածներին աշխատանքի ընդունող գործատուին ֆինանսական աջակցություն տալ

12:25 01.04.2021

Գործադիրը նախատեսում է նաև ֆինանսական աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք Արցախյան պատերազմում զինհաշմանդամություն ստացած անձանց աշխատանքի կտեղավորեն: Առաջարկվել է նաև միանվագ փոխհատուցում տրամադրել թեքահարթակների կառուցման ու այլ հարմարությունների ստեղծման համար: «Միջոցառման շրջանակում առաջարկվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի մասով գործատուին տրամադրել առավելագույնը 100 հազար դրամի չափով աջակցություն՝ եռամսյակի կտրվածքով, աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի […]

̰
Ձեր ուզած օրը ընտրություն անենք ձեր ուզած օրենսգրքով, էլ ի՞նչ անենք, որ լավ լինի ձեր համար. Մարուքյանը՝ իշխող մեծամասնությանը

12:22 01.04.2021

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «ԸՕ-ում փոփոխություններ կատարելու» մասին հարցի զեկուցումից հետո Վահագն Հովակիմյանին հարցրել է․ «Հիմա Դուք Վենետիկի հանձնաժողով եք ուղարկել մեկ այլ նախագիծ ու խորհրդարան եք բերել արտահերթ նիստով ընդունելու ընդհանրապես ուրիշ նախագիծ: Ո՞ւմ եք էլի ուզում խաբեք, մոլորեցնեք։ Մտածում եք՝ մարդիկ էնտեղ չեն տեսնում հա՞»: Հովակիմյանը […]

̰
Հայկ Չոբանյանը կստանձնի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը․ Փաշինյան

12:14 01.04.2021

Կառավարության որոշմամբ՝ Հայկ Չոբանյանն ազատվել է Տավուշի մարզպետի պաշտոնից: Նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ Չոբանյանը կփոխարինի Հակոբ Արշակյանին ու կստանձնի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: Երեկ Հակոբ Արշակյանը հրաժարական էր ներկայացրել նախարարի պաշտոնից: «Ուզում եմ պարոն Արշակյանին շնորհակալություն հայտնել իր կատարած աշխատանքի համար: Ըստ էության, զրոյից նոր նախարարություն է ստեղծվել, դա բավականին […]

̰
Էդմոն Մարուքյանը Վահագն Հովակիմյանին մեղադրեց ամբիոնից սուտ հայտարարություն հնչեցնելու մեջ

12:12 01.04.2021

Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանին հարց ուղղեց Էդմոն Մարուքյանը՝ ասելով. «Պլանավորել էի, որ ոչ մի հարց չտամ, ամենայն անկեղծությամբ, ուղղակի եթե ամբիոնից սուտ տեղեկատվություն չներկայացվեր, ձայն չէի վերցնի: «Լուսավոր Հայաստանի» որևէ ծրագրում չկա գրված, որ մենք նման օրենսգրքի նախագիծ պետք է ընդունենք, որքանով որ տեղյակ եմ՝ […]

̰
Կառավարությունը և ԿԳՄՍ-ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը․ Գևորգ Էմին-Տերյան

12:09 01.04.2021

Կառավարությունը և ԿԳՄՍ-ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Այսօր՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում նախատեսված էր Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 7 հարցով, որոնց թվում է նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության մեջ փո­փոխությունների և լրացումների կատարման հաստատումը, համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության՝ հայտարարված […]

̰
Համամասնական ընտրակարգի շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն. Վահագն Հովակիմյան

11:48 01.04.2021

Այսօր խորհրդարանն արտահերթ նիստ է անցկացնում, որի օրակարգում պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է: Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը ներկայացրել է, թե ինչի մասին է խոսքը: «Հանրության շրջանում, այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգը ներդրման օրվանից մշտապես եղել է քննադատության առարկա թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ՀԿ-ների, թե՛ […]

̰
Այսօրվանից Հայաստանի հետ թռիչքներ կիրականացվեն ՌԴ շրջաններից․ ՌԴ-ն վերսկսել է ավիահաղորդակցությունը մի շարք երկրների հետ

11:22 01.04.2021

Գործակալությունը հաղորդում է, որ ավիաընկերությունները հնարավորություն են ստացել շաբաթական 1 թռիչք իրականացնել Ռուսաստանի շրջաններից դեպի Հայաստանի, Ադրբեջանի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի քաղաքներ։

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի առթիվ

11:20 01.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Բնության վերածնունդը մարմնավորող ամենահին կրոնական և ազգային տոներից մեկը թող նոր և երջանիկ տարվա սկիզբն ազդարարի: Թող այն նոր ծնունդների, գաղափարների, հաջողության և ձեռքբերումների […]

̰
Ինչո՞վ է պայմանավորված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հրատապությունը. արտահերթ նիստ խորհրդարանում

11:18 01.04.2021

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց է՝ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Համազասպ Դանիելյանի և Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Մինչ օրինագծի քննարկումը խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է լեգենդար հրամանատար Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակը, որից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք

11:02 01.04.2021

Ապրիլի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 193736 դեպք, որոնցից 173681-ն` առողջացած, 3533-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15622 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 860046 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6217 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք: Ունենք 617 առողջացած և 18 մահվան դեպք: […]

̰
̰
Ապրիլի 1-ից մեկնարկում են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները

10:33 01.04.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ապրիլի 1-ից մեկնարկում են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները։ ?Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2021թ. մայիսի 15-ը՝ 1) Ապարանի տարածաշրջան 2) Արմավիրի տարածաշրջան 3) Վայքի տարածաշրջան 4) Տավուշի տարածաշրջան 5) Նաիրիի տարածաշրջան 6) Աշտարակի տարածաշրջան 7) […]

̰
Արմավիրի մարզում անցկացվելու է ուսումնավարժություն

10:28 01.04.2021

Ապրիլի 2-ին Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Ժամը 12:30-ին գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»,-հայտնում են ԱԻՆ-ից։

̰
ՀՀ զինվորական դատախազը հերթական այցն է կատարել ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

10:20 01.04.2021

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային հանալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ հետևել է զորակոչի կազմակերպման, անցկացվող վիճակահանության գործընթացներին, սահմանված կարգին և պայմաններին դրանց համապատասխանությանը: Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հաղորդակցվել է զորակոչիկների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները: Վահե Հարությունյանը […]

̰
Իրազեկում՝ դեղատնային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և սպառողներին

10:18 01.04.2021

ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին հասցեագրված գրությամբ ներկայացված եզրակացության համաձայն՝ Գերմանիայի դեղերի ոլորտը կարգավորող կառույցից ստացվել են տվյալներ այն մասին, որ Հայաստանում հիվանդի կողմից ձեռք բերված ☑️ «Oxaliplatin AqVida լուծույթ ներարկաման 100մգ, 5 մգ/մլ» և ☑️ «Oxaliplatin AqVida լուծույթ […]

̰
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները շարունակում են փակ մնալ

09:15 01.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արարատի և Կոտայքի մարզերում

08:09 01.04.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 ՆորՆորք զանգ.՝ Սարգսաշեն թաղամասի սեփական տներ, Դավիթ Բեկ փողոցին հարակից սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10։00-14։00 Ազատավան գյուղ մասնակի, 10։00-16։00 Սիսավան գյուղ, Արարատ գյուղ մասնակի, 10:30-16:00 Այգեստան գյուղ մասնակի, Կոտայքի […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:59 31.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա

23:37 31.03.2021

Մարտի 29-ից 31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան, Արարատի մարզի Արարատ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
ԿԳՄՍ նախարարը հերքել է բուհերի շենքերի վաճառքի որոշման մասին պնդումը

23:22 31.03.2021

Պաշտոնավարման 100-օրն է ամփոփել Կրթության, գիտության , մշակույթի և սպորտի  նախարարը: Առաջին հարցը, որն ուղղել են լրագրողները Վահրամ Դումանյանին, վերաբերել է վարչապետի կողմից արված հայտարարությանը այն մասին, թե Երեւանի բուհերի շենքերի մեծ մասը կարող է վաճառվել, որից առաջացած գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցվելու է ակադեմիական քաղաքը: Նախարարը մանրամասներ է ներկայացրել հասարակության շրջանում մտահոգություն առաջացրած  գաղափարի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:00 31.03.2021

Հանրապետության տարածքում՝ Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը ապրիլի 1-ին, 2-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 31-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 1-3-ը քաղաքի առանձին […]

̰
Մեր հավաքականի այսօրվա հաղթանակը, անշուշտ, նվիրված է Կոմանդոսին և մեր բոլոր ընկած եղբայրներին․ Փաշինյան

22:52 31.03.2021

Հաղթել պարտություններից հետո, հաղթել պարտվելիս, տանել կամային հաղթանակ։ Մեր հավաքականի այսօրվա հաղթանակը՝ անշուշտ նվիրված է Կոմանդոսին եւ մեր բոլոր ընկած եղբայրներին, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։ Հիշեցնենք, որ Ֆուտբոլի ազգային ընտրանին այսօր հերթական հաղթանակը տարավ Աշխարհի առաջնության ընտրական փուլում:

̰
BACK_TO_TOP