TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բաքուն հաստատում է, որ հայկական կողմը Արցախում իսկապես «Իսկանդեր» է կիրառել․ ի՞նչ խնդիր է փորձում դրանով լուծել Ալիևը

22:45 31.03.2021

Ադրբեջանում այսօր պաշտոնապես հաստատել են արցախյան երկրորդ պատերազմի օրերին Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառումը: Հիշեցնենք,  որ «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ իրարամերժ հայտարարություններ էին արել Հայաստանի ու Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները: Ըստ ադրբեջանցիների՝ որտե՞ղ է կիրառվել «Իսկանդերը» ու ե՞րբ: Ինչո՞ւ է հենց հիմա տարածվում այս տեղեկությունը ու ի՞նչ է այն նշանակում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Վաշինգտոնն անհանգստացած է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ուժերի կենտրոնացման առիթով

22:23 31.03.2021

ԱՄՆ Պաշտպանության նախարարության խոսնակը CBS News-ին տված հարցազրույցում մտահոգություն հայտնեց Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ուժերի կուտակման կապակցությամբ այն բանից հետո, երբ երկրի զինված ուժերի ղեկավար Ռուսլան Խոմչակն ասել էր, որ տարբեր շրջաններից ռուսական զորքեր են բերվում սահմանային գոտի: Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», դա կարող է կապված լինել զորավարժությունների անցկացման հետ, բայց Պենտագոնի աղբյուրը նշում […]

̰
ԱԺ-ն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով արտահերթ նիստ կգումարի

22:09 31.03.2021

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ՝ ապրիլի 1-ին ժամը 11:00-ին, ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքը: Արտահերթ նիստում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

̰
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը առաջին անգամ հաղթեց Ռումինիայի ընտրանուն

21:52 31.03.2021

Ֆուտբոլի ազգային ընտրանին այսօր հերթական հաղթանակը տարավ Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Ռումինիայի ընտրանուն։ Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, սակայն երկրորդ խաղակեսը գոլառատ էր: Խաղի հաշիվը 56-րդ րոպեին բացեց հավաքականի կազմում իր նորամուտը նշող Էդուարդ Սպերցյանը: Խաղի 62-րդ րոպեին Ալեքսանդրու Չիկալդաուն հավասարեցրեց հաշիվը, այնուհետև 72-րդ րոպեին  «դուբլ» ձևակերպեց: 77-րդ րոպեին […]

̰
Հայկ Չոբանյանը՝ նախարար, Էդգար Ճաղարյանը՝ մարզպե՞տ

20:55 31.03.2021

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Հայկ Չոբանյանին Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը: ՀԺ-ի տեղեկություններով, Չոբանյանը հնարավոր է նշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: Չոբանյանից փորձեցինք ճշտել տեղեկությունը, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց: Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ ՏՏ ոլորտում մարզպետը մեծ փորձ ունի: Մասնավորապես, 2006-2013 թվականներին Չոբանյանը եղել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ։ 2012 […]

̰
ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել մարդասիրական կոչի ազդարարման միջոցառումը

20:32 31.03.2021

Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված արցախահայության առջև ծառացած հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ միջազգային գործընկերների ներգրավման նպատակով մարդասիրական կոչի ազդարարմանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

20:13 31.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

̰
Փրկարարները դուրս են բերել «Նորավանքի ձոր» տարածքում արգելափակված քաղաքացուն

19:58 31.03.2021

Մարտի 31-ին՝ ժամը 15:50-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի «Նորավանքի ձոր» կոչվող տարածքում ժայռը բարձրանալիս քաղաքացին արգելափակվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն Արենի բնակավայրի «Սարի գլուխ» կոչվող տարածքում գտնվող ժայռից արգելափակումից դուրս են բերել Դ․ Ս․-ին (ծնված 1990 թ․)։

̰
Հրամանատարի անունը ոսկե տառերով է գրվել ռազմարվեստի պատմության էջերում․ ՀՀ ԱԺ նախագահ

19:45 31.03.2021

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել  Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ։ «Սրտի մեծ կսկիծով տեղեկացա Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան մասին: Հրամանատարի անունը ոսկե տառերով է գրվել ռազմարվեստի պատմության էջերում: Նրա կյանքն ու նվիրումը հայրենիքին դեռ օրինակելի է լինելու բազմաթիվ սերունդների համար: Հանգչի՛ր խաղաղությամբ, հերոս»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում:

̰
Մոսկվայում գտնվող ԲԴԽ պատվիրակությունը հանդիպել է հայ իրավաբանների հետ

19:40 31.03.2021

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի հրավերով պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ իրավաբանների հետ: Տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Միջոցառումը նախաձեռնել էր Մոսկվայի հայ իրավաբանների ասոցիացիան: Հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է Ռուսաստանի Դաշնությունում […]

̰
Առողջապահության նախարարությունում պոլիկլինիկաների ղեկավարների հետ քննարկվել են  պատվաստումների գործընթացին վերաբերող հարցեր

19:34 31.03.2021

Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում մայրաքաղաքի պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ, որն անցկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ողջունելով ներկաներին` նախարարը տեղեկացրել է, որ COVAX FACILITY նախաձեռնության միջոցով Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութը, որի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, օրերս ներկրվել է: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ բնականոն կյանքին վերադառնալու և […]

̰
Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին

19:06 31.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. «Հայ ժողովուրդն այսօր ծանր ու անդառնալի կորուստ ունեցավ. կյանքից հեռացավ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մեր սիրելի Կոմանդոսը: Դա անասելի ցավ է բոլորիս համար, նրանց, ում բախտ էր վիճակվել ճանաչել և աշխատել հմուտ ու փորձառու ռազմական գործչի և մեծ […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին կայուն իրավիճակ է․ Գորիս-Կապան ավտոճանապարհին միջադեպեր չեն գրանցվել

19:01 31.03.2021

Մարտի 30-ին և 31-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու […]

̰
Google Maps հարթակում ստեղծվել է Գյումրիի հուշարձանների ու տեսարժան վայրերի էլեկտրոնային քարտեզը

18:45 31.03.2021

Google Maps հարթակում ստեղծվել է Գյումրիի հուշարձանների ու տեսարժան վայրերի էլեկտրոնային քարտեզը, որի միջոցով հնարավոր է գտնել քաղաքում  հայտնի ու անհայտ կոթողները, դրանց տեղակայման վայրերն  ու ամփոփ ինֆորմացիա հուշարձանի մասին։ Հեղինակը Համլետ Ղազարյանն է: Արդեն երկու տարի է՝ շրջում է քաղաքի բոլոր փողոցներով ու թաղամասերով, լուսանկարում  հայտնի ու անհայտ քանդակները, խաչքարերն ու տեսարժան վայրերը: Որոշակի […]

̰
Օտարերկրացիների վտանգավոր «հյուրախաղերը» կասեցվեցին. ոստիկանության բացահայտումը

18:30 31.03.2021

Մարտի 26-ին՝ ժամը 15.50-ին, ոստիկանություն զանգահարեց մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ մի կին: Ահազանգը բնակարանային գողության մասին էր: 39-ամյա կինը հայտնում էր, որ այդ օրը՝ ժամը 10.30-ից 15.40-ն ընկած ժամանակահատվածում, երբ ինքը բացակայել է տնից, դուռը բացել և գողացել են փող ու ոսկեղեն: Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, տուժած կնոջից ընդունեց հաղորդում: Ուսումնասիրվեց […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

18:27 31.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]

̰
Այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

18:26 31.03.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Աճյուններից մեկը Հադրութի շրջանից (նախնական տվյալներով Ուխտաձոր համայնքի տարածքից) հայկական կողմին են փոխանցել ադրբեջանցիները, մյուսը հայտնաբերվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Այսպես, արցախյան վերջին պատերազմի զինադադարից հետո Արցախի փրկարար […]

̰
Հրդեհ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայում․ տուժածներ չկան

18:16 31.03.2021

Մարտի 31-ին՝ ժամը 16:09-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում կայանած «ԳԱԶել» մակնիշի մարդատար ավտոմեքենայում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։22-ին, մարել՝ 16։55-ին։ Այրվել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ Ա․ Մ․) […]

̰
Անցկացվել է զորամասերի պարենային ծառայությունների պետերի հավաք-խորհրդակցություն

18:11 31.03.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 30-ին ԶՈւ թիկունքի վարչությունում անցկացվել է զորամասերի պարենային ծառայությունների պետերի հավաք-խորհրդակցություն։ Քննարկվել են առկա խնդիրները, առաջարկվել դրանց լուծմանն ուղղված տարբերակներ, ներկայացվել նոր մոտեցումներ։ Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, ԶՈւ թիկունքի վարչության պարենային ծառա­յության պետը նախանշել է առաջիկա խնդիրներն ու տվել մի շարք հանձնարարականներ։

̰
Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից

18:05 31.03.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից։

̰
Հայտնաբերվել են Լրագրողի արձանը գողացած անձինք. ոստիկանության տեսանյութը

17:57 31.03.2021

Մարտի 25-ին՝ ժամը 11։15-ին, ոստիկանություն էր զանգել Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը և հայտնել, որ կոտրել-տարել են Նոր Նորքի 1-ին զանգվածի եկեղեցու բակում տեղադրված արձանի ոտքերը: Ահազանգով դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները լծվեցին հանցագործության բացահայտման գործին: Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալներ, որոնք իրացվեցին մարտի 30-ին: Ոստիկանության […]

̰
ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Էդգար Ճաղարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

17:53 31.03.2021

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանը մարտի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանը մարտի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի […]

̰
Փրկարարները հեռացրել են եկեղեցու զանգակատան գմբեթի վրայի թուլացած քարը

17:48 31.03.2021

Մարտի 31-ին՝ ժամը 12։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու զանգակատան գմբեթի վրայի քարը թուլացել է․ առկա է ընկնելու վտանգ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության […]

̰
Դանակահարություն Նոր Խարբերդում․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

17:43 31.03.2021

Մարտի 26-ի երեկոյան Արարատի մարզի Նոր Կյուրի գյուղի մի բնակիչ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Նոր Խարբերդ գյուղում վիճել է մի երիտասարդի հետ, որն էլ դանակահարել է իրեն: Դանակահարությունը բացահայտելու ուղղությամբ Մասիսի բաժնի քրեական հետախույզները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին։ Օպերատիվ հարցումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ Նոր Խարբերդի խանութներից մեկի մոտ […]

̰
«Հայրենիքի փրկության շարժումը» ցավակցական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

17:33 31.03.2021

Արցախի հերոս, ռազմական գործիչ Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ ցավակցագիր է հղել «Հայրենիքի փրկության շարժումը». «Կյանքին հրաժեշտ տվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, մարդ, որ խորհրդանշում էր Արցախյան ազատամարտի հաղթանակը, հայ զինվորի ամուր ու մարտնչող ոգին: Նա հերոսի իրական կերպար էր, երիտասարդ սերնդի համար՝ ոգեշնչման աղբյուր: Լեգենդար հրամանատարի մահն է՛լ ավելի ցավալի ու դառն է, երբ […]

̰
2-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

17:28 31.03.2021

Ստորաբաժանումների հրամանատարների և կառավարման մարմինների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով 2-րդ զորամիավորումում մարտի 31-ին անցկացվել են շտաբային մարզումներ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ձևավորվել են համապատասխան խմբեր, առաջադրվել հստակ խնդիրներ։ Մարզումների շրջանակում իրականացվել են նաև հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ:

̰
ԿԳՄՍ նախարարը հերքել է բուհերի շենքերի վաճառքի որոշման մասին պնդումը

17:22 31.03.2021

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում կատարված աշխատանքներն է այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ամփոփել գերատեսչության ղեկավարը: Առաջին հարցը, որն ուղղել են լրագրողները Վահրամ Դումանյանին, վերաբերել է վարչապետի կողմից արված հայտարարությանը այն մասին, թե Երևանի բուհերի շենքերի մեծ մասը կարող է վաճառվել, որից առաջացած գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցվելու է ակադեմիական քաղաքը: Նախարարը հերքել է […]

̰
Կայացել է նորակոչիկների երդման արարողություն

17:15 31.03.2021

5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում մարտի 30-ին կայացել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։ Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։ Զորամասի հրամանատարությունը նորակոչիկներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն, հրահանգավորել խստորեն հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

17:10 31.03.2021

Ռազմական գործիչ, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր վշտով տեղեկացա Արցախի հերոս, լեգենդար ռազմական գործիչ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ մեր սիրելի Կոմանդոսի մահվան մասին: Արկադի Տեր-Թադևոսյանը փայլուն ռազմական ուղի է անցել և իր գործունեությամբ լավագույնս ծառայել է հայրենիքին՝ մասնակցելով հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար […]

̰
Golden talents of Madrid-2021 միջազգային մրցույթում 10-ամյա Սոնա Մարկոսյանն արժանացել է մրցանակի

16:57 31.03.2021

Օդեսայից 10-ամյա Սոնա Մարկոսյանը մրցանակի է արժանացել Golden talents of Madrid-2021 երաժշտական միջազգային մրցույթում, որն ամեն տարի անցկացվում է Մադրիդում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AnalitikaUA.net-ը հայտնում է, որ համավարակով պայմանավորված այս տարի մրցույթն անցկացվում էր առցանց ռեժիմով: Մրցույթն ունեցել է 1200 մասնակից 11 երկրից: Ժյուրիի կազմում էին մշակույթի և արվեստի առաջատար գործիչներ՝ կոմպոզիտորներ, վոկալիստներ, արվեստաբաններ Իսպանիայից և […]

̰
BACK_TO_TOP