11:03 28.03.2021
Մարտի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190317 դեպք, որոնցից 171506-ն` առողջացած, 3464-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14466 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 838․839 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4927 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 777 նոր դեպք: Ունենք 603 առողջացած և 14 մահվան դեպք:
10:30 28.03.2021
Այսօր , մարտի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը հիշատակությունն է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ Ավետարանական իրադարձության: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի է Անդաստան և մանուկների օրհնություն ։ Մայր […]
10:10 28.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Տավուշի մարզի Դիլիջանի և Նոյեմբերյանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների […]
09:58 28.03.2021
Մարտի 28-ին, ժամը 01։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացի փողոցի թունելի մոտ էլեկտրական սյունը շրջվել և միակողմանի փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն Էլեկտրական սյունը տեղափոխել են անվտանգ տարածք և ճանապարհից հեռացրել կոտրված ապակե բեկորները։
23:57 27.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչ բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Դիլիջանի […]
23:47 27.03.2021
Մարտի 23-27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 8 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
23:00 27.03.2021
Մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3…-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան։ Հանրապետության տարածքում՝ Մարտի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: […]
22:32 27.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչ բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուսների համար։ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են (կան կուտակումներ)։ Արարատի մարզի […]
22:05 27.03.2021
Հայաստանը զբաղեցնում է 70-րդ հորիզոնականը կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում: Ամիսներ առաջ Հայաստանը շատ ավելի վատ դիրքեր էր զբաղեցնում այդ աղյուսակում, սակայն դա չի նշանակում, որ իրավիճակը մեր երկրում բարելավվել է: Ճիշտ հակառակը, դատելով վերջին օրերի վիճակագրությունից` մասնագետները նշում են, որ Հայաստանը հիմա այն երկրների շարքում է, որտեղ սկսվել է կորոնավիրուսի երրորդ ալիքը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:20 27.03.2021
Իտալիայի ափերի մոտ՝ Ադրիատիկ ծովում, 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV): Էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա՝ Ֆոջա նահանգի ափերից 50 կմ հյուսիս։ Սեյսմիկ ալիքը հասել է Իտալիայի կենտրոնական և հարավային շրջանների խոշոր քաղաքներին, ներառյալ Նեապոլը, Սալերնոն և Կազերտան: Հռոմում երկրաշարժը զգացել են քաղաքի հյուսիսային […]
21:08 27.03.2021
Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 18:50-ի սահմաններում Mercedes G-55 մակնիշի 08 GG 808 համարանիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը […]
20:28 27.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը։ Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են […]
20:00 27.03.2021
Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է և այն առիթ է նորից ու նորից շեշտելու, որ հայկական թատրոնը աշխարհում ամենահինն է և հայկական մշակույթի առանցքային դերակատարը։ Իսկ գյումրեցիների սերը թատրոնի նկատմամբ չափվում է հայտնի դարձած համեմատությամբ, որ գյումրեցին մեկ եկեղեցում է գլխարկը հանել, մեկ էլ՝ թատրոնում։ Հայտնի ու տաղանդավոր դերասաններ , ռեժիսորներ են աշխատել Գյումրիի դրամատիկական […]
19:33 27.03.2021
Ինչպիսին է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը Հայաստանի սահմանների շուրջ իրավիճակի հարցում: Զրույց Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ: Իրանի համար առանցքային կարևորություն է ներկայացնում Հայաստանի հետ սահմանային գոտու անվտանգությունը. այսօր նման կարծիք է հայտնել Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։ Թեմայի շուրջ Իրանի խորհրդարանի պատգամավոր հետ զրուցել է Սագօ Արեանը։
19:23 27.03.2021
այաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Իսլանիայի և Ռումինիայի դեմ առաջիկա խաղերին: «Այժմ վերականգնողական փուլում եմ: Իսլանդիայի դեմ խաղին չեմ մասնակցի: Հաջորդ խաղին ևս մեծ է հավանականությունը, որ չեմ լինի: Թիմում ընդհանուր մթնոլորտը շատ լավ է»,- նախաղային մամուլի ասուլիսին ասել է Ղազարյանը: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում […]
18:25 27.03.2021
Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Թումանյանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Իջևանի, Բերդի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Տիգրանաշենի ոլորաններում բուք է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ […]
18:12 27.03.2021
Թատրոնի միջազգային օրվա առիթով այսօր գործարկվել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պաշտոնական կայքը: Թվային հարթակում թատրոնի ներկայացվածությունը նոր հնարավորութուններ է ստեղծում և աճեմյանցիների և հանդիսատեսի համար: Կայքը տեղեկություններ է հաղորդում թատրոնի պատմության, նախորդ թատերաշրջանների, ընթացիկ ներկայացումների մասին, ինչպես նաև տոմսերի օնլայն վաճառքի հնարավորություն է ստեղծում: Գյումրիի թատրոնն այսօրվանից հասանելի է gyumritheatre.am հղումով: […]
18:03 27.03.2021
Այսօր՝ մարտի 27-ին, Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ է այցելել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ հանդիպում ունենալով Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ։ ԱԺ նախագահը անդրադարձել է երեկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Քաշաթաղի և Հադրութի բնակիչների հետ հանդիպման ժամանակ բնակիչներին հուզող անշարժ և շարժական գույքի փոխհատուցման հետ կապված հարցերի օրենսդրական լուծումներ պահանջող խնդիրներին, միևնույն […]
17:49 27.03.2021
Այսօր ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 140 կմ-ին՝ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղի վարչական տարածքում, բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը: Ըստ Shamshyan.com-ի , վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, ևս մեկը Աշոցքի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Գյումրի բժշկական կենտրոն։
16:59 27.03.2021
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 26-ին բաժին է ներկայացել 25-ամյա Կառլեն Ն.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
16:44 27.03.2021
Մարտի 27-ին, ժամը 09:59-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-«Զանգեր» հատվածում “Mitsubishi Outlander” մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 168-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել […]
16:38 27.03.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է. «Ինչպես և կանխատեսվել էր, մարտի 27-ին Հայաստանի տարածք հյուսիս-արևմուտքից ներխուժած հզոր ցիկլոնի արդյունքում հանրապետության բոլոր լեռնային և նախալեռնային գոտիներում տեղաց առատ ձյուն, որը ուղեկցվեց ջերմաստիճանի կտրուկ անկմամբ: Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն, կդիտվի եղանակի պարզեցում, և օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի, ինչի արդյունքում հանրապետության բոլոր […]
16:32 27.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են (կան կուտակումներ)։ Վարդենյաց […]
16:26 27.03.2021
Մարտի 27-ին, ժամը 13:12-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին, «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ղ․ ծնված 1974 […]
15:15 27.03.2021
Մարտի 27-ին, ժամը 13:12-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է «Ford Transit» (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշի ավտոմեքենան` բեռնված մոտ 0․5 քմ վառելափայտով։ Հրդեհը մեկուսացվել է […]
14:56 27.03.2021
Առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ. «Պայքար COVID-19-ի դեմ. զգոնության անկում»:
14:52 27.03.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խումբը մարտի 27-ին Մինսկ-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 38-ամյա Կառլեն Հ.-ին, որը 2020 թ. հոկտեմբերի 21-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Կառլեն Հ.-ն փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]
14:40 27.03.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մարտի 26-ին և 27-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ […]
14:12 27.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը։ Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են […]
14:08 27.03.2021
Մարտի 22-ին հաղորդվել էր, որ Երևան-Երասխ ճանապարհի 66-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի հատվածում, տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 65-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց տեղափոխված 65-ամյա Վոլոդյա Սահակյանը մարտի 26-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]