19:30 26.03.2021
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում մարտի 26-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Անցկացվել է անձնակազմի շարային ստուգատես, ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողների պատրաստվածությունը, անհրաժեշտ փաստաթղթերի և միջոցների առկայությունը, հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
19:26 26.03.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Երևանում ընթացող բասկետբոլի Եվրասիական լիգայի մասնակից թիմերի նախագահներին, մարզիչներին և Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական լիգայի ձևաչափի, մասնակիցների շրջանակն ընդլայնելու վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալը փաստել է, որ մրցաշարը մարզասերների […]
19:20 26.03.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2020թ․ պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրվող աջակցության ծրագրի դիմումներն արդեն ընդունվում են։ Եռամսյա սոցիալական աջակցության շրջանակում յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար կտրամադրվի 30,000 դրամ։ Աջակցությունից օգտվելու համար դիմել կարող են միայն այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ժամանակավորապես […]
19:16 26.03.2021
ՀՖՖ գրասենյակում կայացավ Ակումբների արտոնագրման կոմիտեի հերթական նիստը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Նիստի ընթացքում քննության էին դրվել Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/2021 թթ. մրցաշրջանի մասնակից 9 ակումբների՝ «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Վան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» և ՀՀ Առաջին խմբի 2020/2021 թթ. առաջնությունում հանդես եկող «Սևան» և «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբների, […]
19:00 26.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Լոռու մարզի Սպիտակ և […]
18:56 26.03.2021
Մարտի 26-ին՝ ժամը 16։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում այրվում է պահեստի տանիք: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մերձավանի խճուղում գտնվող տներից մեկին հարակից մետաղագործական արհեստանոցում: Հրդեհը մեկուսացվել […]
18:49 26.03.2021
Մարտի 25-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։ Անցկացվել է շարային ստուգատես, ստուգվել են սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին մարտական հերթապահության ժամանակ անվտանգության ապահովման միջոցառումների և մարտական խնդիրների ճշգրիտ կատարման վերաբերյալ։
18:44 26.03.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մարտի 26-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Կարեն Քեռյանին: Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ԲՈԿ-ի անձնակազմին` նախարարն արդյունավետ աշխատանքային գործունություն է մաղթել Կարեն Քեռյանին: Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ […]
18:39 26.03.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր մասնակցել է Edu2work հարթակի պաշտոնական ներկայացման միջոցառմանը։ Հարթակը, որը նպատակ ունի հավաքագրել ու մեքենայական ուսուցման տեխնոլոգիաներով վերլուծել աշխատանքի առցանց հայտարարությունները, փաստերի վրա հիմնված քաղաքականությամբ կմիավորի կրթությունն ու աշխատանքը, ինչպես նաև քաղաքացիներին կաջակցի առավել պատրաստված լինել աշխատաշուկա մուտք գործելու համար։ Բացման խոսքում նախարար Մեսրոպ Առաքելյանն ընդգծել է, որ […]
18:22 26.03.2021
Մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև փոխշահավետ գործակցության հետագա ուղղությունները: Կողմերն ընդգծել են 2002 թվականին հաստատված համագործակցության դինամիկ զարգացման ապահովման անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցերի […]
18:15 26.03.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 25-ին և 26-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ […]
18:11 26.03.2021
Մարտի 26-ին՝ ժամը 15։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին, մարվել՝ 16։18-ին։ Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան։
18:03 26.03.2021
ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը։ Հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Սահմանադրության 78 -րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք […]
17:58 26.03.2021
Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել են հրամանատարական դասընթացներ, այնուհետև ԱԻՆ ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ամփոփել են շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր, այդ թվում՝ գարնանային հեղեղումների հետ կապված: Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը ևս մեկ անգամ կարևորել է ՏԻՄ-երի հետ ակտիվ համագործակցությունը: ՓԾ տնօրենը հրահանգել է […]
17:52 26.03.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանի այցը ԿԳՄՍՆ՝ նախարարը կարևորել է Նիդեռլանդների Թագավորության հետ բարեկամական համագործակցությունը և դրա զարգացման ու ընդլայնման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել: Վահրամ […]
17:45 26.03.2021
Հայաստանում իր տեսակի մեջ միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հունիսի մեկից կսկսի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը: Ակադեմիան իրականացնում է առկա ու հեռակա ուսուցում միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերով միջին մասնագիտական կրթական ծրագրով 3 մասնագիտություն, բակալավրի կրթական ծրագրով՝ 7 մասնագիտություն, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 6 մասնագիտություն: Ակադեմիան ուսուցում է իրականացնում […]
17:37 26.03.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության («Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի կազմում) պատվիրակությանը՝ ընկերության միջազգային համագործակցության կենտրոնի պետ Վլադիմիր Սավելևի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև հայաստանյան «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի տնօրեն Գևորգ Մանուկյանը։ Պատվիրակության անդամները ներկայացրել են տիեզերական գործունեության արդյունքների կիրառման ուղղությամբ «Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության առաջարկած լուծումներն ու ծառայությունները, […]
17:14 26.03.2021
Մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայություն, հանդիպել ծառայության անձնակազմի հետ։ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել է 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների, ծառայության կողմից անցկացված ստուգումների արդյունքների, հայտնաբերված թերացումների, զորամասերում և առանձին ստորաբաժանումներում արձանագրված բացթողումների վերաբերյալ։ Ներկայացվել են նաև զորքերի մարտական պատրաստության, թիկունքային […]
17:10 26.03.2021
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը «Հարավկովկասյաներկաթուղի» ՓԲ ընկերության ղեկավար կազմի հետ այցելել է Տվերի վագոնաշինական գործարան (ընդգրկված է «Տրանսմաշհոլդինգ» ԲԸ-ում)։ Գործարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն ՝ Հայաստան է ուղարկվելու գործարանի արտադրության 61-4516 (առանց խցիկի) և 61-4517 (երկտեղանոց և չորստեղանոց խցիկներով) մոդելների 27 մարդատար վագոն, որոնք երկաթուղում կօգտագործվեն՝ Հայաստանի և Վրաստանի […]
17:00 26.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի […]
17:00 26.03.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ փոխվստահության և դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Վերահաստատելով համատեղ ծրագրերը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը՝ նախարարը խոսել է համագործակցության նոր հուշագրեր կազմելու, իսկ եղածների ժամկետները երկարաձգելու, բարձրագույն կրթության որակավորումների և ավարտական փաստաթղթերի փոխճանաչման կարևորությունից: Ընդգծելով նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի փորձը՝ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև այդ բնագավառում համատեղ կրթագիտական ծրագրեր իրականացնելու թեմային: «Հայաստանի համար անցյալ տարին շատ բարդ էր, բայց մենք վստահ ենք՝ կկարողանանք հաղթահարել պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները և զարգացման ուղով առաջ ընթանալ: Այս տեսանկյունից կարևորում ենք բարեկամ երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունը, որը բազմաշերտ է: Համոզված եմ՝ կան բոլոր նախադրյալները հայ-իրանական փոխհարաբերությունները նոր որակական աստիճանի բարձրացնելու և բոլոր ծրագրերը քայլ առ քայլ կյանքի կոչելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դրական է արձագանքել ԿԳՄՍ նախարարի առաջարկներին և ընդգծել, որ իրանական կողմը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ կրթության և գիտության զարգացումն ինքնըստինքյան դրսևորվում է մյուս ոլորտներում, առհասարակ նպաստում պետության զարգացմանը: Այս համատեքստում դեսպանը նշել է, որ կողմերի՝ կրթագիտական հարաբերություններում եղած բացը հնարավոր է լրացնել միջբուհական համագործակցության ընդլայնման, բուհերի ռեկտորների փոխադարձ այցերի, հարևան երկրներում հայագիտությունն ու իրանագիտությունը զարգացնելու շնորհիվ: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նաև համագործակցության համապարփակ հուշագիր ստորագրելու և, ըստ այդմ, երկկողմ փոխգործակցության զարգացման հստակ քայլեր նախանշելու վերաբերյալ: «Իրանը ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ և արժևորում է երկկողմ հարաբերությունները: Իրանում մուսուլմանների կողքին ապրում են քրիստոնյա հայերը, Հայաստանում էլ քիչ չեն Իրանի քաղաքացիները: Մեր ժողովուրդների բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ են, և կարծում եմ՝ սա պատմության մեջ խաղաղ համակեցության լավագույն մոդելն է, որը պետք է ներկայացնել ամբողջ աշխարհին՝ այդպիսով նպաստելով բռնությունների կանխարգելմանը»,- ասել է դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Արձագանքելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարը նկատել է, որ խաղաղ և բարեկամական համակեցության հիմքը պատմամշակութային խորը կապերն են. «Մշակույթ ունեցող երկիրը չի կարող սպառնալիք լինել նույնպիսի արժեքներ ունեցող մեկ այլ երկրի համար: Մշակույթի ուժը վեր է ամեն տեսակ զենքից»: ԿԳՄՍ նախարարը և ԻԻՀ դեսպանը խոսել են նաև պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության մասին: Հանդիպման ավարտին կողմերն ըստ ոլորտների աշխատանքային խմբեր ստեղծելու և գործնական քայլերի անցնելու նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել:
16:59 26.03.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող երկու հիմնարար նախագիծ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախագծերից մեկով առաջարկվում է հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման կարգը: Նոր իրավական կարգավորմամբ նախատեսվում է սահմանել նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման […]
16:48 26.03.2021
ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այսօր բերման են ենթարկել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ Հարությունյանը բերման է ենթարկվել փաստաթղթեր վնասելու կասկածանքով: Հարցին՝ ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը, Գաբրիելյանը պատասխանեց. «Փաստաթղթեր, որոնց համար ծառայողներն այցելել […]
16:33 26.03.2021
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրատվականների հարցին։ Հարց. Ադրբեջանի նախագահականը և արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես են եկել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման մասին «արդարացումներով»: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան. Ադրբեջանական կողմը հաստատեց Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերման միտումնավոր և ծրագրված բնույթը, և որ դա իրականացվել է Ադրբեջանի իշխանությունների որոշման արդյունքում: Ադրբեջանական […]
16:24 26.03.2021
Ռուսաստանի ղեկավարության գերակա ուղղություններից մեկն է Լեռնային Ղարաբաղի պարտերազմի հետևանքով գերեվարվածների վերադարձի հարցը, և արվում է հնարավոր ամեն ինչ այդ հարցին արագ լուծում տալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սպասվող քննարկումներին: «Այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում է, և […]
16:21 26.03.2021
Երկաթուղու շինարարության և գծային տնտեսության մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի միջև 2021 թվականի մարտի 26-ին համալսարանում կնքվեց Համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը: Այս մասին տեղեկացնում են ՀԿԵ-ից։ Հուշագրի համաձայն, համալսարանի շինարարության ֆակուլտետի բակալավրիատում վերաբացվում է «Երկաթուղու շինարարություն, […]
16:18 26.03.2021
Աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 26-ին հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԺ-ից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետպատերազմյան Արցախում առաջացած սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ժամանակածին խնդիրներ, անդրադարձել դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպմանը ՀՀ արտաքին գերատեսչության և ԱՀ խորհրդարանի ղեկավարները, մասնավորապես, խոսել են հայ ռազմագերիներին […]
16:16 26.03.2021
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները մարտի 24-ին Կամոյի փողոցում ստուգել են Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի 41-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։ Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել […]
15:56 26.03.2021
Սլովակիայի Հանրապետության կառավարությունը 2021-2022 ուսումնական տարում հատկացրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավր կամ մագիստրոս) ուսումն անցնելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Կրթաթոշակը ստանալու համար ՀՀ քաղաքացիները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով ս.թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ տեղադրված է նաև ձեռնարկ՝ անհրաժեշտ […]