Գյումրիի թատրոնի ճեմասրահում ցուցադրվում են հին ու նոր ներկայացումների տասնյակ մանրակերտերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Գյումրիի թատրոնի ճեմասրահում ցուցադրվում են հին ու նոր ներկայացումների տասնյակ մանրակերտերը

20:00 27.03.2021

Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է և այն առիթ է նորից ու նորից շեշտելու, որ հայկական թատրոնը  աշխարհում ամենահինն է և հայկական մշակույթի  առանցքային դերակատարը։ Իսկ  գյումրեցիների սերը թատրոնի նկատմամբ չափվում է հայտնի դարձած  համեմատությամբ, որ  գյումրեցին մեկ եկեղեցում է գլխարկը հանել, մեկ էլ՝ թատրոնում։

Հայտնի ու տաղանդավոր դերասաններ , ռեժիսորներ են աշխատել Գյումրիի դրամատիկական թատրոնում, բեմ են բարձրացել ներկայացումներ, որոնք մեծ ճանաչում են բերել քաղաքի թատրոնին։Դրամատիկականի  արխիվում են պահվում  թատրոնի  խաղացանկի հին ու նոր ներկայացումների բեմական ձևավորումների տասնյակ մանրակերտեր, որոնցից մի քանիսն արժանացել են նաև մրցանակների։

Թատրոնի ճեմասրահում, ապակյա ցուցափեղկերի տակ ցուցադրվող  մանրակերտերը  տարիների պատմություն ունեն, դրանք դարձել են թանգարանային նմուշներ, որոնք աճեմյանական բեմի  մի քանի տասնյակ անգամ փոքր  տարբերակներն են։

«Ռեժիսորն ու բեմանկարիչը գաղափարային համահեղինակներ են, որոնք միասին գրեթե միշտ ստեղծում են ներկայացումը։Ինչից է սկսվում այդ նկարչական փուլը․ սկսվում է նախ էսքիզներից, երբ դու բեմական տարածության մեջ տեղավորում ես քո դեկորատիվ ձևավորումը։ Երկրորդ փուլը, երբ  այդ էսքիզները կենդանանում են ու ստեղծվում է մանրակերտը»,-բեմանկարչական աշխատանքի մանրամասներն է Shantnews.am-ին  ներկայացրել Գյումրիի Վ․Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հագուստի նկարիչ, բեմանկարիչ Լուսինե Խաչատրյանը։

Նույն բեմն է,  բայց տարբեր ներկայացումների համար  դեկորներ ու աքսեսուարներ ստեղծելը  բեմանկարիչներից պահանջում է մանրակրկիտ ու  երկարատև աշխատանք: Բեմանկարչի ամենակարևոր խնդիրը հանդիսատեսի համար համոզիչ ու տրամադրող միջավայր ստեղծելն է,այլ կերպ ասած  պիեսի ժամանակաշրջանին բնորոշ պատմական տարածություն։

«Եթե խոսքը պատմական ներկայացման մասին է, աշխատանքը սկսվում նյութի, ժամանակաշրջանի  ու կենցաղի  ուսումնասիրությունից։ Ներկայացման մեջ փոխվում է միտքը, մենք բեմադրել ենք Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի առակները։ Ուզում է լինի 2021 թվականը, ուզում է լինի 2050 թվականը` միտքը, միջավայրը մնում է նույնը, փոխվում է  միայն  մոտեցումը»,-ասում է Գյումրիի Վ․Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն և ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը։

Գյումրիի թատրոնի ներկայացումների համար ստեղծված բեմանկարչական  ձևավորումներից մի քանիսն արժանացել են նաև մրցանակների, որոնց մանրակերտերը  թատրոնի թանգարանի ոսկե ֆոնդն են համարվում։

Ամենահինը Ջոկոմեդի  «Ոճրագործի ընտանիքը» ներկայացման  մանրակերտն է։ Նկարչական ձևավորման հեղինակը հայտնի բեմանկարիչ Եվգենի Սաֆրոնովն է։ Նա Գյումրիի թատրոնում աշխատել է 1985-88 թվականներին, երբ թատրոնի գլխավոր ռեժիսորն էր ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը։

«Այն մեր թատրոնի լավագույն ներկայացումների շարքին  է պատկանում, որտեղ և՛ բեմադրությունը, և՛ թարգմանությունը  Խորեն Աբրահամյանինն է։ Շատ կարևոր է նաև այն փաստը, որ ներկայացման գլխավոր՝ Կորադոյի դերում   խաղացել է մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը, և իր հրավերով է Եվգենի Սաֆրոնովը  ստանձնել ներկայացման բեմանկարչի պարտասխանատու աշխատանքը»,- պատմում է Գյումրիի Վ․Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գրական մասի ղեկավար Մկրտիչ Հովհաննիսյանը։

Բեմանկարիչների ստեղծած բոլոր մանրակերտերը կյանք ու շունչ են ստանում թատրոնի արհեստանոցում: Փորձառու վարպետները  պատրաստում են  բոլոր դեկորները, որոնք ամբողջական տեսք են ստանում  բեմում։ Հիմա վարպետները  զբաղված են թատրոնի նոր ներկայացման մանրակերտի վերարտադրմամբ:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

14:35 07.08.2025

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...

BACK_TO_TOP