13:50 27.03.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերջերս ընդունեց օրենք, որի համաձայն ռուսերենը դառնում է պաշտոնական լեզու: Արդյո՞ք այն վերաբերում է միայն պաշտոնական գրագրությանը, թե ռուսերենի գործածման սահմանները կընդլայնվեն: Այս հարցերի շուրջ Հեռանկարի ձևաչափով սկայպով Արամ Աբրահամյանը զրուցել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ: Նախարարը համոզված է, որ դա սպառնալիք չէ կրթության ոչ […]
13:42 27.03.2021
Մարտի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում գողություն են արել: Դեպքի վայր մեկնած Արտաշատի ոստիկանները պարզել են, որ մարտի 25-ին, ժամը 19.00-ից մարտի 26-ի ժամը 07.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով, մտել են ներս, տակնուվրա արել բնակարանը և գողացել բջջային հեռախոս: Արտաշատի բաժնի […]
13:19 27.03.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իսլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերգլինդ Ասգեյրսդոտիրին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Արցախյան պատերազմի ժամանակ առողջապահական համակարգին ցուցաբերված աջակցության համար և քննարկել համագործակցության ու փորձի փոխանակման հնարավոր ոլորտները: Կողմերը կարևորել են հոգեկան առողջության և վերականգնողական ծառայությունների բարելավմանն ու ուժեղացմանը, համընդհանուր առողջապահական ծածկույթի, իրավասության և որակի կառավարմանն ուղղված աշխատանքները: Նշենք, […]
13:14 27.03.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, Թալինի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի, Իջևանի տարածաշրջաններում՝ անձրև։ Բերդի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի […]
12:59 27.03.2021
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել երկրում մեդիայի և խոսքի ազատությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ՝ ի պատասխան մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման: «Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կսահմանափակեն խոսքի ազատությունը և […]
12:49 27.03.2021
Համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Հայաստանի` որպես թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներն արտարժույթով` «B+» կայուն կանխատեսմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի վարկանիշի վերահաստատումը պայմանավորված է պետական ու արտաքին պարտքի բավական բարձր մակարդակով, հարաբերականորեն թույլ արտաքին ֆինանսավորմամբ, աշխարհաքաղաքական լարումներով, որոնք ռազմական հակամարտության վերաճելու ներուժ ունի: Այս ամենին հավասարակշռում են մեկ շնչի հաշվով բարձր եկամուտը, կառավարման, […]
12:43 27.03.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, Թալինի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի, Իջևանի տարածաշրջաններում՝ անձրև։ Բերդի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի […]
12:12 27.03.2021
ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սյունիքի մարզի «Զանգեր»-Սիսիան հատվածում, Վայոց Ձորի մարզի Սարավան տեղամասում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Այս պահին բուք է, միաժամանկ տեղում է ձյուն, տեսանելիությունն անբավարար է: ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին. արտակարգ իրացվիճակներից և դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար՝ պահպանեք զգոնություն, […]
12:09 27.03.2021
Մարտի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին կտոնախմբի Ծաղկազարդը, որը հիշատակությունն է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ Ավետարանական իրադարձության: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր:
11:58 27.03.2021
ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ․ «Բեմական արվեստի հարգարժան ներկայացուցիչներ, թատերական գործիչներ, սիրելի թատերասերներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Այս օրը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու թատերարվեստի ներկայացուցիչների, հայ թատրոնի իրական նվիրյալների երախտիքն ու վաստակը, նրանց անմնացորդ նվիրումը մեր մշակութային կյանքին, հայ թատերարվեստի զարգացման […]
11:24 27.03.2021
«Ազնավուր» բարեգործական հիմնադրամը մեծ քանակությամբ հագուստ (կանանց և տղամարդկանց) է տրամադրել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբին։ Օպերատիվ շտաբը տեղեկացնում է․ «Հագուստը բաժանվելու է Օպերատիվ շտաբի Արշակունյանց 73/2 հասցեում գտնվող պահեստից։ Բաշխումը սկսվելու է մարտի 29-ից՝ ամեն օր ժամը 10:00-ից -15:00-ն։ Միջոցառումից կարող են օգտվել միայն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ Հադրութ, Շահումյան, Քաշաթաղ, […]
11:02 27.03.2021
Մարտի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 189540 դեպք, որոնցից 170903-ն` առողջացած, 3450-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14306 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 833912 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5753 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1094 նոր դեպք: Ունենք 743 առողջացած և 16 մահվան դեպք: […]
10:59 27.03.2021
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ձյունառատ Աղվերանից։
10:39 27.03.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Վանաձորի, Թումանյանի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մասիսի, Արարատի, Իջևանի տարածաշրջաններում՝ անձրև։ Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության […]
08:24 27.03.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 30-ին` ժամը 10.00-ից մինչև 16.00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների, Սասունցիների փողոցի, Չուխաջյան փողոցով և Երևանյան խճուղով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Սասունցիների փողոցից մինչև Երևանյան խճուղու վերջնամաս ընկած հատվածի առանձնատների, […]
08:12 27.03.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սարյան փ. 24, 24բ շենքեր, Մայիսյան փ. 66ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Գոգոլի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդաշեն 2փ. 11-35 (կենտ) սեփական տներ, Վարդաշեն 4փ. 14-46 (զույգ) սեփական […]
23:58 26.03.2021
Մարտի 25-ից 26-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Երնջատափ գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա-Հողմիկ ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 13 […]
23:28 26.03.2021
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին մերժել է Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնությունը Կովկասյան համագործակցության պլատֆորմ ստեղծելու մասին: Հիշեցնենք՝ համագործակցության այս ձևաչափը, ըստ Էրդողանի, պետք է ծառայեր արցախյան խնդրի վերջնական կարգավորմանը: Վեցակողմ պլատֆորմի փոխարեն Զալկալիանին առաջարկել է արցախյան խնդրի լուծման հարցում իր երկրի միջնորդական ծառայությունները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
23:19 26.03.2021
Մարտի 28-29-ը գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3 …-4, հողի մակերևույթին՝ -5 …-7 աստիճան։ Հանրապետության տարածքում՝ Մարտի 26-ի ցերեկը, 27-ին շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը սպասվում է առանց […]
23:02 26.03.2021
Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տեղեկատվության՝ մարտի 28-ի և 29-ի գիշերը ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում կանխատեսվում է մինչև -4 C ջերմաստիճան։ Ինչպես նշում են ՀՀ էկոնոմիկային նախարարությունից, նշված ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ։ Միաժամանակ, տեղումնառատ եղանակով պայմանավորված, սնկային հիվանդությունների զարգացումը կանխելու նպատակով, […]
22:57 26.03.2021
Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման ու լիարժեք օգտագործման լրջագույն խնդիր կա: Ամեն տարի մոտ 7 մլրդ խորանարդ մետր ջրից մենք կարողանում ենք օգտագործել ընդամենը մեկ երրորդը: Սևանում նաև խնդիրներ կան, որոնք վտանգում են լճի էկոհամակարգն ու գոյությունն ընդհանրապես: Այս խնդիրների մասին այսօր ահազանգել է ջրային ռեսուրսերի փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:10 26.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում, Տավուշի […]
20:54 26.03.2021
Մարտի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Թալինի, Ախուրյանի, Լոռիի, Թումանյանի, Տաշիրի, Արթիկի տարածաշրջաններում և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում ձյուն է տեղում։Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
20:48 26.03.2021
Ժնևում փետրվարի 22-ից մարտի 24-ը կայացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 46-րդ նստաշրջանը: ՄԻԽ 46-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը համահեղինակել է 6 բանաձև և միացել 11 համատեղ հայտարարության։ COVID-19 համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ նստաշրջանն առաջին անգամ տեղի է ունեցել ամբողջությամբ հեռավար և առցանց ձևաչափով: ՄԱԿ պատմության մեջ առաջին անգամ նաև հեռավար էլեկտրոնային քվեարկություն է անցկացվել առցանց […]
20:40 26.03.2021
Մարտի 25-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Սփյուռքում գործող ԱՄՆ-ի և Կանադայի «Հայ-հյուսիսամերիկյան բժշկական համայնքների» ներկայացուցիչների նախաձեռնած առցանց տեսակոնֆերանսին: Վերջինիս ընթացքում քննարկվել են Հայաստան ներմուծվող բարեգործական բեռների հետ կապված հարցերը: Տեսակոնֆերանսի ժամանակ փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով. «Ողջունում ենք բոլորին այս առցանց քննարկմանը: Մենք բարձր ենք գնահատում հայրենիքին ուղղվող սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը: […]
20:03 26.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին Երևանում հանդիպել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի և Քաշաթաղի շրջանների մի շարք համայքների ղեկավարների ու բնակիչների հետ։ Քննարկվել են վերջին պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրները, ինչպես նաև սոցիալական բնույթի մի շարք այլ հարցեր։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը տեղահանված քաղաքացիներին հուզող […]
19:55 26.03.2021
Դատախազությունը դիրքորոշում կհայտնի ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշման ակտը ստանալուց ու ամբողջության մեջ դրան ծանոթանալուց հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը։ Հոդվածը հակասում է Սահմանադրության 78 […]
19:49 26.03.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Քննարկման մեկնարկին վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է ՏԿԵՆ գործունեությանը՝ նշելով. «Մեր կառավարության կողմից իրականացվող կապիտալ […]