15:34 26.03.2021
Մարտի 4-ի երեկոյան Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակարաններից մեկում երկու ընկեր սեղանի շուրջ մի քանի բաժակ խմելուց հետո, վիճել էին… Վեճը շարունակվել էր բակում․ օղին էր թունդ, թե այլ պատճառ կար, նրանցից մեկը դանակահարել էր մյուսին: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվեց մարտի 5-ին։ Կեսգիշերն անց հերթապահ քույրն ահազանգել էր, որ կրծքավանդակի […]
15:25 26.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի տարածաշրջաններում […]
15:17 26.03.2021
Թուրքիայի նախկին բարձրաստիճան երեք ոստիկաններ ցմահ ազատազրկման են դատապարտվել 2007-ի հունվարին «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով, այսօր՝ մարտի 26-ին, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Դինքի սպանության մեջ ներգրավված է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որը Թուրքիայում կոչվում է FETO և համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Մեղադրանքները հեռակա կարգով ներկայացվել են […]
15:10 26.03.2021
Բնապահպանական ոլորտի իրավախախտումների դեմ մշտական պայքար են տանում ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները։ Հերթական ծառայության ընթացքում, մարտի 23-ին՝ ժամը 17։20-ին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Դսեղ գյուղի ճանապարհին կանգնեցվել է նույն գյուղի 48-ամյա մի բնակչի վարած «ԳԱԶ-24» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի մեքենան՝ բեռնված փայտանյութով, որի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, թե նույն օրը […]
15:00 26.03.2021
Մարտի 25-ին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք […]
14:50 26.03.2021
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս արձանագրվել են ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր։ Երևանում բնակվող 26-ամյա մի երիտասարդ Մալաթիայի բաժնում կամավոր հանձել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որը, ըստ նրա՝ բերել էր անցած տարի Արցախից։ Բացատրական աշխատանքն իրականացրել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ […]
14:16 26.03.2021
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսեց արցախցիների նկատմամբ՝ հայաստանցիների վատ վերաբերմունքի մասին։ Իրավապաշտպանը, մասնավորապես, անդրադարձավ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ տաքսու վարորդը ավտոմեքենայից իջեցրել էր արցախցի երկու աղջիկների և ասել՝ գնացեք ձեր Ղարաբաղ: Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ այսօր տեղի է ունենում ներազգային ռասիզմ, որը պետք է կանխվի: «Մենք ոստիկանություն էինք դիմել, նրանք […]
14:03 26.03.2021
Խորհրդարանական ամփոփիչ ճեպազրույցների այսօրվա հիմնական թեման եղել է արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու դրանց անցկացման կարգը: Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկությունը ընդունելի չէ «Լուսավոր Հայաստանի» համար, «Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է ցանկացած կարգով գնալ ընտրությունների: «Իմ քայլը» համարում է, որ խաղի կեսից կանոններ չեն փոխվել, խմբակցությունը ի սկզբանե հայտարարել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության ու […]
13:27 26.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջաններում և Աշտարակ […]
13:20 26.03.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սյուզաննա Ուլիխանյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 22-ի ԲԴԽ-15-Ո-19 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին […]
13:00 26.03.2021
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 2-ին Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այլ հնարավոր հանդիպումների թվում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների […]
12:56 26.03.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ փոխվստահության և դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Վերահաստատելով համատեղ ծրագրերը շարունակելու և […]
12:52 26.03.2021
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը մշակել է դիմումի ձևանմուշ ընտանիքում անհետ կորած անձ ունեցողների համար, որը կարող է ուղենշային լինել քաղաքացուն անհետ կորած ճանաչելուն ուղղված գործընթացը սկսելու համար։ «Համաձայն օրենքի փոփոխության՝ երեք ամիս զինծառայողի մասին տեղեկություն չունենալու դեպքում, կարելի է դիմել դատարան սահմանված կարգով անհետ բացակայող ճանաչելու համար։ Ձևանմուշն ունի ընդամենը ուղղորդող նշանակություն՝ յուրաքանչյուր դեպքով դիմումի ձևանմուշն […]
12:50 26.03.2021
Մարտի 25-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Սփյուռքում գործող ԱՄՆ-ի և Կանադայի «Հայ-հյուսիսամերիկյան բժշկական համայնքների» ներկայացուցիչների նախաձեռնած առցանց տեսակոնֆերանսին: Վերջինիս ընթացքում քննարկվել են Հայաստան ներմուծվող բարեգործական բեռների հետ կապված հարցերը: Տեսակոնֆերանսի ժամանակ փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով. «Ողջունում ենք բոլորին այս առցանց քննարկմանը: Մենք բարձր ենք գնահատում հայրենիքին ուղղվող սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը: […]
12:47 26.03.2021
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Քեռյանին նշանակել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ։ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին վարչապետի որոշմամբ Սմբատ Գոգյանն ազատվել էր Բարձրագույն որակավորման կոմիտեի […]
12:17 26.03.2021
Մարտի 25-ին ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի մի բնակիչ դաժան վերաբերմունք է ցուցաբերել կենդանու նկատմամբ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է քաղաքացու ինքնությունը: Նա ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին և տվել բացատրություն։ Ըստ տղամարդու բացատրության՝ ժամը 13.00-ի սահմաններում իրենց տան հարակից փողոցում քարերով խփել և […]
12:10 26.03.2021
ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Կենդանի պատմություն» ծրագիրը, որը նախատեսված է ՀՀ հանրակրթական պետական և մասնավոր դպրոցների պատմության ու հասարակագիտության ուսուցիչների համար։ Ծրագրի շրջանակում հիմնադրամն ուսուցիչներին կնվիրի «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ մշակված «Գիրք պատմության ուսուցման. ինչո՞ւ, ինչպե՞ս» գիրքը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով այն երաշխավորվել է որպես ուսումնական նյութ։ Գիրքը ներկայացնում […]
12:06 26.03.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես նշել է. «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Այս շաբաթ արդեն երկրորդ օրը մենք աշխատում և քննարկումներ ենք իրականացնում Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, […]
12:04 26.03.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Օձուն գյուղի 34-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս համագյուղացին է: Նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Օձուն գյուղի 28-ամյա բնակիչը 2020թ. փետրվարի 20-ին՝ ժամը 19:30-ի […]
11:50 26.03.2021
ՀՀ կառավարության առաջարկն է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացնել 110 մլրդ դրամի բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագրեր: Այս մասին իր ֆեյսբուքյան հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Երևանում անցկացրել ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստ»: Մանրամասները՝ տեսանյութում։
11:36 26.03.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 29, յուրացման կամ վատնման՝ 8, խարդախության` 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ծեծի՝ 3, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, […]
11:14 26.03.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ 19 աշխատակցի ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշում: ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների կողմից այդ ընկերությունում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության: Խախտումը վերցնելուց հետո նրանց աշխատանքի իրավունքը կվերականգնվի:
11:01 26.03.2021
Մարտի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 188446 դեպք, որոնցից 170160-ն` առողջացած, 3434-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 828159 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5525 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1005 նոր դեպք: Ունենք 433 առողջացած և 18 մահվան դեպք: […]
10:47 26.03.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է 2021/2022 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացնել պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում` պետական կրթաթոշակի ձևով` ուսման վճարի փոխհատուցմամբ: ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ասպիրանտուրայի ընդունելության տեղերը հաստատելու […]
10:29 26.03.2021
ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից պատշաճ դատախազական հսկողության ներքո ՀՀ ՔԿ-ի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել մոր և դստեր կողմից երկու անգամ՝ համապատասխանաբար 2018 թվականին և 2019 թվականին նախնական համաձայնությամբ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երկու նորածին երեխաների վաճառքի և հանցակցությամբ, խնամքը ստանձնելու նպատակով հիշյալ երեխաների առքի վերաբերյալ: Մասնավորապես, […]
09:19 26.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
00:10 26.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքում և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում է ձյուն։ Վայոց […]
23:57 25.03.2021
Մարտի 22-ից 25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում՝ 5000 քմ, Սուրենավան գյուղում՝ 3000 քմ, Վեդի քաղաքում՝ 2500 քմ, Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին՝ 700 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր […]
23:53 25.03.2021
Մարտի 25-ին` ժամը 16։38-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի արագաչափի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 57-րդ կմ-ին գտնվող ծառն ընկել է T-40 մակնիշի տրակտորի վրա, ինչի հետևանքով վարորդը (Կ․ Ղ․, […]
23:45 25.03.2021
Մարտի 25-ին` ժամը 09։50-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար գյուղում գետի հունը բարձրացել է, ինչի հետևանքով ջրածածկվել են համայնքի հողատարածքները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարների և հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելապատնեշն ամբողջությամբ բացվել է։ Ջրածածկվել են մոտ 6000 […]