TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երրորդ նիստը

16:57 25.03.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 25-ին առցանց ձևաչափով կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երրորդ նիստը: Հայաստանի կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Եվրոպական միության կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով գլխավոր տնօրինության բաժնի պետի տեղակալ Մարկո Դյերկոպը: Նիստին բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության […]

̰
Ապօրինի ծառահատում․ Գուգարքի ոստիկանների հերթական բացահայտումը

16:46 25.03.2021

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Հերթական դեպքը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին: Համայնքային ոստիկանները Վահագնաձոր գյուղի տարածքում գիշերային շրջայցի ժամանակ ստուգել են Վանաձոր քաղաքի 31-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։ Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ փայտանյութը Եղեգնուտ գյուղում բնակվող 26-ամյա ազգականինն է։ Վառելափայտով բեռնված մեքենան տեղափոխվել […]

̰
Հյուրընկալների եռամսյա աջակցության ծրագրի ժամկետը երկարացվել է

16:41 25.03.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքներում բնակելի անշարժ գույքը 2020թ․ պատերազմի հետևանքով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալների եռամսյա աջակցության ծրագրի ժամկետը երկարացվել է ևս երեք ամսով։ Նախագիծն այսօր հավանության է արժանացել կառավարության նիստում։ Ըստ այդմ՝ վեցամսյա ծրագրի շրջանակում կշարունակեն աջակցություն ստանալ այն հյուրընկալներն, ովքեր կացարան են տրամադրում […]

̰
Առցանց համաժողովի ընթացքում իտալացի գործընկերների հետ ուսումնասիրվել են Իտալիայի երկաթուղային ցանցին վերաբերող ԵՄ պահանջները

16:25 25.03.2021

Եվրամիության TAIEX (ԵՄ տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիք) փորձագիտական առաքելության շրջանակներում մարտի 23-25-ն անցկացվել է առցանց համաժողով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի, ՏՄ Տրանսպորտային անվտանգության, իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության, ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչությունների համապատասխան մասնագետների, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Իտալիայի Երկաթուղու, ճանապարհների և մայրուղիների […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ

16:15 25.03.2021

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մարտի 25-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Լևան Իոսելիանիի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Քաղաքացիներ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալեկո Էլիսաշվիլին։ Հանդիպմանը զրուցակիցները բարձր են գնահատել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ։

̰
Անհայտ անձինք կոտրել են Նոր Նորք համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Լրագրողի արձանը

16:00 25.03.2021

Անհայտ անձինք այսօր կոտրել են մայրաքաղաքի Նոր Նորք համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Լրագրողի արձանը, տարել՝ ձեռքը և ոտքերը /պղինձ/։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ը ահազանգել է ոստիկանություն։ Հ․Գ․ Լրագրողի արձանը բացվել է 2014 թ․ «Կառլեն և Սառա Եսայաններ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները

15:53 25.03.2021

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից՝ կատարվում են ենթակառուցվածքների տեղափոխման‚ վերին հենապատի կառուցման‚ հանույթի աշխատանքներ‚ հողային պաստառի խտացում-հարթեցում և այլն։

̰
Գործատուները օտարերկրացիներին աշխատանքի են ընդունելու միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով

15:51 25.03.2021

Կառավարությունը հավանություն է տվել «Օտարերկրացիների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Ըստ հիմնավորման՝ օրինագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծմամբ, ինչի արդյունքում գործատուները օտարերկրյա աշխատողներին աշխատանքի են ընդունելու և աշխատանքի թույլտվությունը ստանալու են միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով։ Բացառություններ են նախատեսված […]

̰
Ավտոմեքենաներից կատարված գողությունները բացահայտվել են

15:50 25.03.2021

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները մարտի 24-ին, գողություն կատարելու կասկածանքով, Նորաշեն գյուղից բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ 2020 թ. աշնանից 2021 թ. մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղերում կայանված ավտոմեքենաներից կատարել է գողություններ: Գողացել էր պահեստային անվադող, գործիքներ, տնտեսական ապրանք, պահեստամասեր, էլեկտրական մարտկոց և փող: Կատարվում […]

̰
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կողմից կկազմակերպվի եռօրյա դասընթաց

15:48 25.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարության Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աջակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կողմից կազմակերպվելու է «Արտակարգ իրավիճակներում և ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների հետ վարվելաձևը» թեմայով դասընթաց: Այսօր ԱԻ նախարարության պատասխանատու պաշտոնյաները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել են եռօրյա դասընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր: Ողջունելով համագործակցության […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են Արցախում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

15:33 25.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ և ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու սոցիալ-տնտեսական ոլորտում մեր օրակարգը, փոխգործակցության հարցերը, նաև այն ծրագրերի ընթացքը և հետագան, որոնք այսօր Արցախի կառավարության հետ համատեղ իրականացնում […]

̰
ՏՄՊՊՀ-ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը

15:25 25.03.2021

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, պատասխանատու այլ անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի […]

̰

15:20 25.03.2021

2021 թվականի մարտի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, նախապես տեղեկացված լինելով թմրամիջոցի հաջողված արտանետման փորձի մասին, իրականացրել են խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի խցերից մեկի պահարանում հայտնաբերել են մեկական USB լար և ականջակալ, իսկ հատակում նախապես պատրաստված թաքստոցից՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 2,67 գրամ քաշով, առանձնացված 2 փաթեթ, ապակյա […]

̰
Արման Թաթոյանը «Le Monde»-ի հետ հարցազրույցում խոսել է Սյունիքում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների անթույլատրելիության մասին

15:18 25.03.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le Monde» թերթին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների անթույլատրելիության մասին։ Ինչպես տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից՝ Պաշտպանը միջազգային լրատվամիջոցին է ներկայացրել նաև իր հայեցակարգը Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ։ Լրագրողը պատկերավոր նկարագրել է Սյունիքում մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները․ «Ահա արդեն երկու ամիս է, ինչ Ստեփան […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

15:13 25.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։

̰
34-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել վիրավորված զինծառայողների օգնություն գումարներից յուրացում կատարելու համար

14:58 25.03.2021

Պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին որպես օգնություն ուղարկված գումարներից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում, ի թիվս այլ հանգամանքների, պարզվել է նաև հանցագործության կատարման եղանակը, ինչի արդյունքում  մեղադրանք է առաջադրվել երևանաբնակ Արաքսյա Հովհաննեսյանին: […]

̰
Ոստիկանները տեսանկարահանող սարքերի գողություններ են բացահայտել

14:10 25.03.2021

Մարտի 24-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի բջջային հեռախոսների խանութի պատին ամրացված տեսանկարահանող սարքը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 50-ամյա տղամարդը, որը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, […]

̰
Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է. ՀՀ էկոնոմիկայի նախարար

13:41 25.03.2021

«Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021 թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարը մեկ օրով ավելի էր՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

̰
Հայաստանին փոխանցվեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը

13:26 25.03.2021

Մարտի 24-ին տեղի ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Անվտանգության համագործակցության ֆորումի ԱՄՆ նախագահության եզրափակիչ նիստը, որի ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանին փոխանցեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) չորսամսյա նախագահությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախագահության փոխանցման առիթով ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց ԱՀՖ ԱՄՆ նախագահությանը գործադրված ջանքերի և համագործակցության համար: Դեսպան […]

̰
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում

13:24 25.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։

̰
Բացահայտվել է հանցագործության 75 դեպք. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:57 25.03.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 8-ական, յուրացման կամ վատնման՝ 5, թմրանյութի հայտնաբերման, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, ապօրինի ծառահատման և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

12:44 25.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Անկախության օրվա առթիվ: «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Հունաստանի բարեկամ ժողովրդին` Հունաստանի Հանրապետության Անկախության օրվա և Օսմանյան Թուրքիայի լծից ազատագրման 200-ամյակի առթիվ: Երկու դար առաջ հույն ժողովուրդը կարողացավ ոչ միայն դիմակայել […]

̰
Կառավարությունը նախատեսում է բարձրացնել մրցակցության աստիճանը գնման ընթացակարգերում

12:39 25.03.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գնումների ընթացակարգերում որակավորման ապահովման համակարգի կիրառման պայմանների դիվերսիֆիկացման և այլընտրանքների ձևավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումներով որակավորման ապահովման չափին ներկայացվող պահանջը, ինչպես նաև այլընտրանքների կիրառման բացակայությունը բավարար չափով չեն […]

̰
Չանհանգստանա՛լ․ Արմավիրի Արագած համայնքում և Արարատի մարզում շչակներ են գործարկվելու

12:24 25.03.2021

Արմավիրի մարզի Արագած համայնքում մարտի 26-ին անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Ժամը 12:00-ին գործարկվելու է համայնքում առկա շչակը: Մարտի 26-ին՝ ժամը 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքում փորձարկվելու է նոր էլեկտրաշչակը: ՀՀ ԱԻՆ-ը ներողամտություն է հայցում և խնդրում չանհանգստանալ:

̰
Սերժ Թանկյանը, Քիմ և Քորթնի Քարդաշյանները և մի շարք այլ հայտնիներ միացել են Ցեղասպանությունը ճանաչելու Բայդենին ուղղված կոչին

12:13 25.03.2021

Նրանք իրենց ինստագրամյան Story բաժնում հրապարակել են «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» գրությամբ լուսանկար։

̰
«Լրիվ քաղաքական ճգնաժամ է». Արարատ Միրզոյան

12:01 25.03.2021

ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկության ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կիսաձայն ասաց գործընկերներին. «Լրիվ քաղաքական ճգնաժամ է»: Սա ասելով՝ ի՞նչ նկատի ուներ խորհրդարանի նախագահը…

̰
Առանձին և միացյալ խորհուրդներ. նոր մոտեցում դպրոցների կառավարման համակարգում

11:31 25.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգը, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից: Նոր կարգով դպրոցների կառավարման խորհուրդների համակարգում կտրուկ փոփոխություն է նախատեսվում: Մասնավորապես ներմուծվում է դպրոցների միացյալ և առանձին խորհուրդների գաղափարը, որը նոր մոտեցում է: Որ դեպքում է կազմվում առանձին, որ դեպքում` […]

̰
Պայմանագրային զինծառայողների ծառայության տարիքային շեմը կբարձրացվի. ԱԺ-ն ընդունեց բոլոր նախագծերն ու ավարտեց աշխատանքը

11:11 25.03.2021

ԱԺ-ն այսօր հետևյալ քվեարկություններով ավարտեց լիագումար նիստի աշխատանքները. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց 78 կողմ, 3 դեմ, 21 ձեռնպահ ձայներով,  «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության […]

̰
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի և Ներկայացուցիչների պալատի անդամների ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են հումանիտար մարտահրավերները

11:04 25.03.2021

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մարտի 24-ին հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատի անդամների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդիպմանը դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար մարտահրավերները։ Այդ համատեքստում դեսպանը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը: […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հիվանդության 1257 նոր դեպք, 18 մահ

11:01 25.03.2021

Մարտի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 187441 դեպք, որոնցից 169727-ն` առողջացած, 3416-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13427 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 822634 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5228 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1257 նոր դեպք: Ունենք 242 առողջացած և 18 մահվան դեպք: […]

̰
BACK_TO_TOP