TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գնաճ Հայաստանում. պատճառներն ու հետևանքները

22:55 25.03.2021

Սննդամթերքի որոշ տեսակների գները փետրվար ամսի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի բարձրացել են: Մարտ ամսվա տվյալները Հայաստանի վիճակագրական կոմիտեն կհրապարակի ապրիլի սկզբին: Մինչ այդ մասնագետները նշում են, որ մարտին պարենի գները շարունակել են աճել: Ակնհայտ է հատկապես հավկիթի գնաճը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչ քայլեր է ձեռնարկում Կենտրոնական բանկը գնաճը զսպելու ուղղությամբ

22:25 25.03.2021

Ինչ քայլեր է ձեռնարկում Կենտրոնական բանկը գնաճը զսպելու ուղղությամբ: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղարհամանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ավտոճանապարհին բուք է

21:44 25.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքում և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում է ձյուն։ Վայոց […]

̰
Իրաքի ՊՆ պատվիրակությանը  ներկայացվել են  ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների զինատեսակները 

20:52 25.03.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մարտի 25-ին նախարար  Հակոբ Արշակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությանը։ Իրաքի պաշտպանության նախարարության պատվիրակությանն են ներկայացվել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի առաջարկած մի շարք արտադրանքներ և լուծումներ: Ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները ցուցադրել են հայկական զինատեսակների հնարավորությունները: Նախարար Արշակյանն ողջունել է իրաքցի գործընկերոջը […]

̰
Իրար հաջորդած սպանությունները բացահայտվել են․ՀՀ ոստիկանություն

20:47 25.03.2021

Մարտի 10-ին ոստիկանության Կապանի բաժնից Կենտրոնական բաժին հեռախոսագիր էր ստացվել։ Հայտնում էին, որ Քաջարանում հաշվառված 37-ամյա մի տղամարդ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքից կորել է։ Տեղեկությունը Կապանի ոստիկաններին հայտնել էր անհետ կորած տղամարդու քույրը։ Նա ասել էր նաև, որ եղբայրն անհետացել է մարտի 7-ին՝ ժամը 20-ի սահմաններում։ Տղամարդուն հայտնաբերելու և անհետ կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է․ ռուսական կողմում 602 բեռնատար կա կուտակված

20:35 25.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքում և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]

̰
Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում էքսպո 2021» միջազգային ցուցահանդեսի բացմանը

20:20 25.03.2021

Մարտի 25-ին Երևանում՝ «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում, բացվել է «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում էքսպո 2021» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են շուրջ 90 շինարարական կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ցուցահանդեսի պաշտոնական բացմանն իր ողջույնի խոսքում նշել է, որ Հայաստանում շինարարությունը և կառուցապատումը կարևոր ոլորտներից են, և այս ցուսահանդեսը […]

̰
Բեռնատարների 11 վարորդ մնացել է Վրաստանի և Ռուսաստանի սահմանների միջև` չեզոք գոտում․ՊԵԿ

20:08 25.03.2021

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այս պահին բեռնատարների 11 վարորդ մնացել է Վրաստանի և Ռուսաստանի սահմանների միջև` չեզոք գոտում: ՌԴ սահմանապահ ծառայության պարզաբանմամբ` վարորդներն ունեն մինչև 3 տարի վաղեմությամբ չվճարված վարչական տույժեր` Ռուսաստանի Դաշնության տարածքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, ինչի մասին նրանք ծանուցվել են: ՌԴ սահմանապահ ծառայության կայքում նշված է, որ դեպի Ռուսաստան […]

̰
Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ արտգործնախարարի հետ

20:05 25.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տեղում միջազգային մասնագիտացված կառույցների անխոչընդոտ ներգրավվածությունը: Հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում նախագահ Հարությունյանը և […]

̰
Պաշտպանության  նախարարը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան է հանձնել Նարեկ սարկավագի այրուն

19:58 25.03.2021

ՀՀ նախագահի հրամանագրով ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնական Նարեկ սարկավագ Պետրոսյանը, հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:   Մարտի 25-ին՝ Նարեկ սարկավագ Պետրոսյանի ծննդյան 33-րդ տարեդարձի օրը, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պետական պարգևը հանձնել է Նարեկ սարկավագի կնոջը՝ Մարիամ Բզնունուն: Վաղարշակ Հարությունյանը բարձր […]

̰
Ֆրանսիացի բժիշկները Գյումրիում վիրահատում են պատերազմում վիրավորում ստացած զինվորներին

19:50 25.03.2021

Ֆրանսիացի առաջատար բժիշկների խումբը «Գյումրի» բժշկական կենտրոնի մասնագետների հետ վիրահատություններ է կատարելու հրազենային ու բազմաբեկորային  վիրավորումներ ստացած զինվորների համար, կվիրահատվեն հիմնականում վերին ու ստորին վերջույթների ֆունկցիոնալ խանգարումներ ունեցողները։ Այսօր կենտրոնում բժիշկները կատարել են առաջին վիրահատությունները։ Մինչ վիրահատությունը հայ և ֆրանսիացի բժիշկների խումբը ուսումնասիրու են գործիքային հետազոտության արդյունքները, որոնք կատարվել են մեկ օր առաջ, համակարգչային տոմոգրաֆիայի […]

̰
Պաշտպանության նախարարը և ՀՀ-ում Իտալիայի դեսպանության ռազմական կցորդը քննարկել են հայ-իտալական համագործակցությանն առնչվող հարցեր

19:44 25.03.2021

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովանի Նիկոլա Դիոնիսիին և դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ռոբերտո Վաննաչիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ վերսկսել համավարակի պայմաններում սահմանափակված համագործակցության միջոցառումների իրականացումը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային […]

̰
Գարնանային հեղեղումներից խուսափելու համար Շիրակի մարզում սելավատարների մաքրման աշխատանքներ են կատարվում

19:37 25.03.2021

Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհները սպասարկող «Ճանշին» ՓԲԸ  իրականացնում է գարնանային հնարավոր հեղեղումների հետևանքների կանխարգելման միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ճանապարհներին մոտ գտնվող սելավատարների և կողային առուների մաքրման ու կողնակների վնասված հատվածների վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։

̰
Վարչապետը և Իրաքի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմատեխնիկական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության հարցերը 

19:27 25.03.2021

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումա Ինադ Սաադունի Խատաբի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Իրաքի պաշտպանության նախարարի այցը Հայաստան և նշել, որ մեր երկիրն Իրաքը դիտարկում է որպես վստահելի գործընկեր՝ հիմնված ամուր պատմամշակութային կապերի վրա: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Իրաքի իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությունը, […]

̰
Վանդալիզմի այս դրսևորումը միտումնավոր է և հիշեցնում է Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը․ ԱԳՆ խոսնակ  

19:06 25.03.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման վերաբերյալ, որում ասվում է․ «Այսօր BBC լրատվական ծառայության կողմից շրջանառության մեջ դրվեցին տեսանյութեր՝ փաստելով Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը, որը տեղի է ունեցել շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց հետո: Այդ նույն եկեղեցին Արցախի […]

̰
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպանի հետ

18:43 25.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի կատարած աշխատանքը՝ նշելով. «Մենք համատեղ ջանքերով կարողացել ենք էլ ավելի սերտացնել հայ-ճապոնական հարաբերությունները, որոնք շատ ենք կարևորում ու գնահատում: Հույս ունենք՝ առկա դինամիկան կպահպանվի ու էլ ավելի […]

̰
Քառահարկ 2 շենք՝ 36 բնակարանով․ Գյումրիում բնակարանաշինական ծրագիր է մեկնարկել

18:40 25.03.2021

Գյումրիի Մուշ 2/2 թաղամասում «Գլենդել Հիլզ»-ի բնակարանաշինական ծրագրի ավարտից 9 տարի անց կառուցապատման նոր ծրագիր է մեկնարկել։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը բնակարաններ է կառուցում Գյումրիում, որն երկու փուլով է իրականացվելու։ Ծրագրի առաջին փուլով շինարարությունը սկսված է՝ երկու շենք է կառուցում՝ 36 բնակարանով և մեկ մանկապարտեզով։ Թաղամասի սկզբնամասում 6000 քառակուսի մետր մակերեսով տարածքը Գյումրիի քաղաքապետարանը նվիրատվության կարգով […]

̰
Զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ

18:30 25.03.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկը մարտի 25-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանը ստուգել է զինծառայողների պատրաստվածությունը, առաջադրված խնդիրների կատարման և փոխգործակցության կազմակերպման հմտությունները, տվել համապատասխան հրահանգներ։

̰
Հյուրընկալների եռամսյա աջակցության ծրագրի ժամկետը երկարացվել է. տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը

18:25 25.03.2021

Կառավարության այսօրվա նիստը սկսվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի ներկայացրած նախագծի քննարկմամբ, որի համաձայն՝ պատերազմի հետևանքով բնակելի անշարժ գույքը կորցրած արցախցիների ժամանակավոր հյուրընկալության ծախսերի փոխհատուցման եռամսյա ծրագիրը երկարացվել է: Նիստի այս և մյուս մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հաղորդումից առաջ արդեն բնակարանային գողությունը բացահայտված էր․ մեկ անձ կալանավորվել է

18:23 25.03.2021

Մարտի 17-ի երեկոյան՝ ժամը 11-ին, ոստիկանության Կոտայքի բաժին էր դիմել Առինջ գյուղի 25-րդ փողոցի մի բնակիչ ու հաղորդում տվել, որ վերջին տասն օրվա ընթացքում, տեխնիկական միջոց գործադրելով, կտրել են ճաղավանդակը, բացել պատուհանը և խոհանոցից տարել ջեռուցման կաթսա, ննջարանից՝ հագուստ, իսկ գոմից՝ օղի թորելու պղնձյա կաթսա։ Իսկ ինչ էր տեղի ունեցել մինչև այս հաղորդումը։ Ոստիկանության Նաիրիի […]

̰
Հանրային քննարկում նախադպրոցական կրթության պետական չափորոշչի վերաբերյալ

18:20 25.03.2021

ԿԳՄՍ նախարարությունն այսօր նախաձեռնել էր հանրային քննարկում «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են հանրակրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և կրթության փորձագետներ: Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է, որ անցյալ տարի Ազգային ժողովն ընդունել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը, որով մի շարք նոր կարգավորումներ են […]

̰
Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

18:16 25.03.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են դաշնակից երկու երկրների միջև իրավական փոխօգնության, քրեաիրավական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման խորացմանը և փորձի փոխանակմանը միտված նախանշված համատեղ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ: Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում գտնվող հայ […]

̰
Թմրավաճառության հերթական դեպքը․ Մեծամորի ոստիկանների բացահայտումը

18:10 25.03.2021

Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որն իրացրին մարտի 20-ին։ Ժամը 12.30-ին Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կիլոմետրին նրանք կանգնեցրին «Օպել» մակնիշի մեքենան։ Թմրամիջոց պահելու կասկածանքով վարորդը բերման ենթարկվեց բաժին, իսկ «Օպելը» տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Զննությամբ 53-ամյա վարորդի մոտ հայտնաբերվեցին ծխամորճ և դեղահաբի տարա՝ կանեփ տեսակի թմրանյութի հետքերով։ Վարորդը հայտնեց, որ մեքենայում կա […]

̰
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման համար հատկացվել է 500 մլն դրամ. ԿԳՄՍՆ

18:05 25.03.2021

Կառավարության որոշմամբ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը: Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ: ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Իրաքի պաշտպանության նախարարի հետ

17:57 25.03.2021

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ։ Ողջունելով իրաքյան պատվիրակությանը՝ նախարար Այվազյանը գոհունակություն է հայտնել հայ-իրաքյան դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Իրաքի միջև ռազմական և անվտանգային երկխոսության խորացման կարևորությունը՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ նշված ոլորտներում […]

̰
37-ամյա տղամարդու սպանության գործի նախաքննությամբ պարզվել են նոր հանգամանքներ. բացահայտվել է ևս մեկ սպանության դեպք

17:48 25.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են 37-ամյա տղամարդու սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, բացահայտվել է մեկ այլ ծանր հանցագործություն. 37-ամյա տղամարդու սպանությանը հաջորդել է ևս մեկ սպանություն: Ավելի վաղ […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

17:40 25.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է […]

̰
ՏՄՊՊՀ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների «5+1» ձևաչափով խորհրդակցությանը

17:25 25.03.2021

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Միջոցառման սկզբում մասնակիցները ներկայացրել են 2020 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների հիմնական արդյունքները և առաջիկա տարվա ծրագրերը: ՏՄՊՊՀ նախագահ […]

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել. ՊՆ

17:21 25.03.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 24-ին և 25-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները […]

̰
Մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման ենթարկվածի մոտից սառը զենքեր են հայտնաբերվել

17:10 25.03.2021

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի 27-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գաղտնի փականով դանակ, մետաղական մահակ, պլաստիկի վրա ամրացված դանակ և թզբեհ, որի ծային մետաղյա սուր իր կար: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Հանգամանքները […]

̰
BACK_TO_TOP