TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:00 20.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 22 ավտոմեքենա

23:50 19.03.2021

Մարտի 19-ին, ժամը 18:50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան – «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան – «Զանգեր» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատարը մերկասառույցի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:38 19.03.2021

Հանրապետության տարածքում՝ Մարտի 19-ի ցերեկը, 20-22-ը առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը, 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև: Մարտի […]

̰
Բարձրագույն դատական խորհուրդը կօժտվի նոր լիազորություններով. արտահերթ նիստ ԱԺ-ում

22:56 19.03.2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է ԲԴԽ-ին օժտել նոր լիազորություններով՝ առանձնակի բարդության գործերի քննության դեպքում դատավոր ընտրելու իրավունք տալ: Օրենքի նախագիծն այսօր քննարկվել է խորհրդարանում, արտահերթ ռեժիմով: Նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել, իսկ «Լուսավոր Հայաստանն» առարկություններ է ներկայացրել նախագծի վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

22:33 19.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ թեթև բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում […]

̰
Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց է ունեցել

21:50 19.03.2021

Մարտի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի  հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ուրուգվայական համագործակցության օրակարգի շուրջ։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց փոխադարձ հարգանքի վրա հիմնված  հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և վերահաստատվեց երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ գործնական քայլեր […]

̰
Զորամասը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի

21:40 19.03.2021

Զինված ուժերում անցկացվող մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասը մարտի 19-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։   Զորամասի վարչակազմը և ենթակա ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են ղեկավարման կետեր, տրվել են ցուցումներ առաջադրված խնդիրների կատարման ուղղությամբ։

̰
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

21:13 19.03.2021

Մարտի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի մի շարք բաժանմունքներում, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել առկա խնդիրները։ Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալի բաժանմունքներում իրականացվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները: Առկա խնդիրների լուծման ուղղությամբ տրվել են հստակ […]

̰
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը «Գյումրի» ԲԿ-ին միավորելու նախագիծը քննարկման փուլում է

20:58 19.03.2021

Շիրակի մարզում քննարկվում է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը «Գյումրի» բժշկական կենտրոնին միավորելու նախագիծը: Այս մասին ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակազմը օրեր առաջ է տեղեկացվել: Նախագիծը մի քանի հիմնավորում ունի: Նախ այն, որ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը, որն ունի 40 մահճակալ, տարվա մեծ մասն աշխատում է թերբեռնված: Հաջորդ հիմնավորումն այն է, որ բուժհաստատությունների միավորման արդյունքում ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվածներին հասանելի կդառնա […]

̰
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

20:54 19.03.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Հանդիպմանը քննարկվել են սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հետպատերազմյան շրջանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին՝ ուղղված արցախցիների կենսական նշանակության խնդիրների լուծմանը:

̰
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ԲԴԽ-ին՝ դատավորներ ընտրելու լիազորություն ընձեռող նախագծերի փաթեթը

20:50 19.03.2021

ԱԺ-ում այսօր տեղի է ունեցել նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ արտահերթ նիստը: Նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է հիմնական փոփոխությունները: Հիշեցնենք, առաջինից երկրորդ ընթերցումների ընթացքում տեղի է ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել են առաջարկությունները: «Փոփոխություններ […]

̰
Մեղրիի լեռնանցքում բուք է․Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

20:42 19.03.2021

Մարտի 19-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Արագածի, Սևանի, Գավառի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Մեղրիի լեռնանցքում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին […]

̰
ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 65-րդ նստաշրջանում Տիգրան Ավինյանը հանդես է եկել տեսաուղերձով

20:21 19.03.2021

Մարտի 18-ին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել տեսաուղերձով: Որպես «Կանանց հարցերով խորհրդի» նախագահ՝ փոխվարչապետը հավաստել է Հայաստանի հանձնառությունը սեռերի միջև հավասարության ապահովման և խտրականության վերացման ուղղությամբ: Նա ներկայացրել է 2019-2023թթ. Հայաստանի՝ սեռերի միջև հավասարության քաղաքականության ռազմավարությունը: Տիգրան Ավինյանը նաև ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ՊԵԿ պատվիրակությանը

20:14 19.03.2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության  պետեկամուտների կոմիտեի  նախագահ Դավիթ Պողոսյանը, քննարկվել են ֆինանսատնտեսական ոլորտում  երկու հայկական Հանրապետությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:

̰
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչները պահանջում են վերադարձնել իրենց արոտավայրերն ու խոտհարքները

20:09 19.03.2021

Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան   համայնքի ենթակայության տակ եղած արոտավայրերն ու խոտհարքները հարևան՝ Արևշատ գյուղին են անցել  դեռ 2007 թվականին՝ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այժմ իրենց արոտավայրերի  70-80 տոկոսն օգտագործում են հարևան համայնքի բնակիչները ։  Արոտավայրեր չունենալու  պատճառով գյուղացիները ստիպված անասնագլխաքանակն են պակասեցրել  ։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ հանդիպմաը հիմնականում անասնապահությամբ զբաղվող գյուղի բնակիչներն  առաջինն այս հարցն […]

̰
Գյումրիում COVID-ով հիվանդներին ընդունող բուժհաստատությունները նորից վերապրոֆիլավորվել են

19:40 19.03.2021

Կորոնավիրուսով հիվանդացության թվերի աճով պայմանավորված՝ հանրապետությունում ավելացել են COVID-19-ով պացիենտներին ընդունող հիվանդանոցները: Վերաբացվել է նաև «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը: Այն գործում է մարտի 17-ից: «Գյումրի» բժշկական կենտրոնի երկրորդ հարկում COVID-19 ցուցանակը վկայում է՝ դռներից այն կողմ բարձր ռիսկային գոտի է, մուտքը թույլատրելի է միայն բուժաշխատողների համար, այն էլ միայն հատուկ դիմակներով ու պարտադիր ախտահանումից […]

̰
3-րդ զորամիավորումում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն

19:30 19.03.2021

3-րդ զորամիավորման զրահատանկային զորամասերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ: Անձնակազմը սահմանված ժամկետում դուրս է բերել ռազմական տեխնիկան, զբաղեցրել նախորոշված շրջաններն ու անցել առաջադրված խնդիրների կատարմանը։ Ստուգվել են պայմանական մարտական գործողությունների ընթացքում հրամանատարների արագ կողմնորոշման և որոշումների ընդունման կարողությունները, անձնակազմի պատրաստվածությունը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակման աստիճանը։

̰
Կայացել է Հայաստանում կանանց հարցերով խորհրդի նիստը

19:23 19.03.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր առցանց ձևաչափով կայացել է Հայաստանում կանանց հարցերով խորհրդի նիստը, որը վարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Կանանց հարցերով խորհրդի հիմնական նպատակն է աջակցել երկրում կանանց դերի բարձրացմանը, գենդերային հավասարությանն ու բռնությանն առնչվող հիմնահարցերի մշակման և ռազմավարական ծրագրերի իրակա­նաց­մանը: Աշխատանքային հանդիպման […]

̰
Գումարտակային զորավարժություն` մարտական հրաձգությամբ. ՊՆ

19:12 19.03.2021

Մարտի 19-ին 4-րդ զորամիավորման հրաձգային գումարտակներից մեկի ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն։ Ըստ զորավարժության սցենարի՝ գումարտակը լեռնային պայմաններում անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ և կազմակերպել դրանց պահպանությունը մինչև հիմնական ուժերի մոտենալը։ Անձնակազմի ներդաշնակ և հմուտ գործողությունները, առաջադրված խնդիրների կատարման ճշգրտությունն ու ֆիզիկական և մասնագիտական պատրաստվածությունը բարձր են գնահատվել հրամանատարության կողմից։

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

19:02 19.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ թեթև բեռնատարների համար։ Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Շիրակի մարզի Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի […]

̰
Հրետանային և հրաձգային ստորաբաժանումներն անցկացրել են համատեղ զորավարժություն

18:56 19.03.2021

2-րդ զորամիավորման հրետանային և հրաձգային ստորաբաժանումները մարտի 19-ին անցկացրել են մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժություն: Ըստ զորավարժության սցենարի՝ հրետանային ստորաբաժանումները կասեցրել են պայմանական հակառակորդի տանկային գումարտակի հարձակումը, հակագրոհի են անցել հրաձգային ստորաբաժանումները: Մարտավարական և եղանակային բարդ պայմաններում անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված խնդիրները և ցուցաբերել բարձր պատրաստվածություն։

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել. ՀՀ ՊՆ

18:52 19.03.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 18-ին և 19-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի հետ

18:48 19.03.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այս համատեքստում Արտակ Թովմասյանը ներկայացրել է իրենց առաջարկություններն ու դիրքորոշումը:

̰
ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարին

18:45 19.03.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը լավ հնարավորություններ է ընձեռում երկու երկրների միջև ենթակառուցվածքային համագործակցության հետագա զարգացման […]

̰
Թրաֆիքինգի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ընտանիքի երեք անդամի

18:40 19.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում մարդու թրաֆիքինգի կամ շահագործման դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ամուսիններ՝ 1960 թվականի ծնված Լ. Կ․-ին և 1971 թվականին ծնված Ա. Ղ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի […]

̰
Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրեր Մարգահովիտում և Նոյեմբերյանում

18:34 19.03.2021

Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհային աջակցության երկու ծրագրեր կիրականացնի Մարգահովիտ և Նոյեմբերյան համայնքներում: Այդ նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել դրամաշնորհների պայմանագրերի ստորագրման արարողություն: Պայմանագրերը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը և Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել […]

̰
Օնիկ Գասպարյանի գործով կատարողական թերթերը հարկադիր կատարում չեն ենթադրում. Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

18:27 19.03.2021

Օնիկ Գասպարյանի գործով կատարողական թերթերը հարկադիր կատարում չեն ենթադրում: Այս մասին հաղորդագրություն է տարածել հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը: Հաղորդագրության մեջ ասվում է. «Հաշվի առնելով Վարչական դատարանի վարույթում գտնվող և Օնիկ Գասպարյանին առնչվող թիվ ՎԴ/2014/05/21 վարչական գործով կիրառված հայցի ապահովման կապակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ստացված կատարողական թերթերի հիման վրա կատարողական վարույթների ընթացքի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը […]

̰
Մեկնարկել են ԱԻՆ փրկարար ծառայողների համար անգլերենի դասընթացները

18:21 19.03.2021

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանն ու ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը հյուրընկալել են Միացյալ Թագավորության դեսպանատան պաշտպանության գծով կցորդի տեղակալ Բրադլի Վուդվարդին, Միացյալ Թագավորության դեսպանատան պաշտպանական հարցերով պատասխանատու Սամվել Հունանյանին, Բրիտանիայի խորհրդի ELT ծրագրերի ղեկավար Ադդեհ Հովասափյանին և դասավանդող Ռուզաննա Գաբրիելյանին: Արտակարգ իրավիճակների նախարարությունում մեկնարկել են Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային […]

̰
Սյունիքի դատախազությունում քննարկվել են կամավորականներին հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման և պահպանման, մարզում հանցավորության դեմ պայքարին առնչվող հարցեր

18:13 19.03.2021

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Սյունիքի մարզի դատախազությունում անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն՝ մարզի տարածքում բնակարանային գողությունների, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձարձակված ագրեսիայից պաշտպանվելու նպատակով մարզի բնակչությանը հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման, հաշվառման, դրանց հետագա պահպանության միջոցառումների օրակարգով: Մարզի դատախազի […]

̰
Նորածին երեխայի մահվան դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր. ՔԿ

18:08 19.03.2021

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2021թ. մարտի 18-ին՝ ժամը 09:20-ին, Գավառի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ կեսարյան վիրահատության ժամանակ նորածին երեխա է մահացել, երեխայի հարազատները վիճաբանել են և կոտրել հիվանդանոցի դուռը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի բնակչուհին 2021թ. մարտի 18-ին՝ […]

̰
BACK_TO_TOP