ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 65-րդ նստաշրջանում Տիգրան Ավինյանը հանդես է եկել տեսաուղերձով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 65-րդ նստաշրջանում Տիգրան Ավինյանը հանդես է եկել տեսաուղերձով

20:21 19.03.2021

Մարտի 18-ին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել տեսաուղերձով: Որպես «Կանանց հարցերով խորհրդի» նախագահ՝ փոխվարչապետը հավաստել է Հայաստանի հանձնառությունը սեռերի միջև հավասարության ապահովման և խտրականության վերացման ուղղությամբ:

Նա ներկայացրել է 2019-2023թթ. Հայաստանի՝ սեռերի միջև հավասարության քաղաքականության ռազմավարությունը: Տիգրան Ավինյանը նաև ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության թիրախավորման հարցի վրա՝ կարևորելով Արցախի «քաղաքացիական բնակչության համար մարդասիրական օգնության հասանելիության ապահովումը նաև կանանց և աղջիկների կենսական կարիքները հոգալու համար»:

Փոխվարչապետի ամբողջական ելույթը՝ ստորև:

«Հարգելի նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ «Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի» 65-րդ նստաշրջանում: Նիստի առանցքային թեման հնարավորություն է ընձեռում մանրակրկիտ քննարկելու առկա անհավասարություններն ու խտրականությունը, որոնց առերեսվում են կանայք քաղաքական և հասարակական կյանքում, ինչպես նաև համավարակի ազդեցությունը կանանց նկատմամբ բռնության մակարդակի վրա, այդ թվում՝ ընտանեկան բռնությունը:

Կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացումը Հայաստանի հիմնարար գերակայություններից մեկն է, որը նաև հանդիսանում է 2020-2022թթ. Մարդու իրավունքների խորհրդին Հայաստանի անդամակցության հիմնական կռվանը:

Այս համատեքստում, օրենսդրական բարեփոխումներին զուգահեռ, Հայաստանում այժմ իրականացվում է սեռերի միջև հավասարության խթանմանն ուղղված ծրագրերի լայն շրջանակ: Հայաստանի 2019-2023թթ. սեռերի միջև հավասարության հաստատման քաղաքականության ռազմավարությունը սահմանում է կառավարության առաջնահերթությունները` սեռերի միջև հավասարության հասնելուն միտված որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև գիտության, կրթության և սոցիալ-տնտեսական ոլորտներում կանանց հավասար մասնակցության ապահովման ուղղությամբ:

COVID-19 համավարակի արձագանքման և վերականգնման ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարությունը ձեռնարկել է նպատակաուղղված գործողություններ` մեղմելու ճգնաժամի հետևանքներն առավել խոցելի խմբերի համար` հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և աղջիկների կարիքներին:

Հայաստանում սեռերի միջև հավասարության քաղաքականության իրականացումը ազգային, մարզային և համայնքային մակարդակներում դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Որպես համակարգող մեխանիզմ` Հայաստանի Հանրապետության կանանց հարցերի խորհուրդը հանձնառու է ապահովելու կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացներին: Ընդգծելով Կայուն զարգացման նպատակներ-5 ծրագրի նշանակությունը և դրա հիմնական թիրախները` Հայաստանը նաև բարեփոխումներ է իրականացրել` տնտեսական ռեսուրսներին կանանց համար հավասար հասանելիություն ապահովելու և կանանց տնտեսական կարողությունների հզորացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներգրավմամբ սանձազերծված վերջին ագրեսիան գոյաբանական սպառնալիք է առաջացրել Արցախի բնակչության համար՝ նրանց պաշտպանության հարցը դարձնելով հրատապ գերակայություն: Ադրբեջանի ոչ խտրական և անհամաչափ ռազմական հարձակումները, գնդակոծությունները և ռմբակոծությունները հանգեցրել են քաղաքացիական զոհերի ու զանգվածային տեղահանությունների և մեծ վնաս են հասցրել տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ներառյալ՝ ծննդատներին ու առողջապահական այլ հաստատություններին:

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար մարդասիրական օգնության հասանելիությունը չափազանց կարևոր է կանանց և աղջիկների կենսական կարիքները հոգալու համար: Անհրաժեշտ է անհապաղ իրականացնել սոցիալական և վերականգնման անհատական ծրագրեր հակամարտության արդյունքում տուժած բոլոր կանանց, այդ թվում` այն կանանց համար, ովքեր ստիպված են եղել փախչել Հայաստան:

Մարդասիրական մեկ այլ հրատապ խնդիր է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների, այդ թվում` Ադրբեջանի կողմից պատերազմի և հետպատերազմյան շրջանում գերեվարված կանանց անհապաղ վերադարձը:
Հարգելի պատվիրակներ,

Հայաստանը կշարունակի նորարարական մոտեցումներ ցուցաբերել կանանց իրավունքների խթանման և սեռերի միջև հավասարության հասնելու հարցում:

Որպես «Սերունդների հավասարության» ֆորումի «Տեխնոլոգիա և նորարարություն հանուն սեռերի միջև հավասարության» գործողությունների կոալիցիան առաջնորդող երկիր՝ Հայաստանը կօգտագործի ժամանակակից տեխնոլոգիաներ՝ սեռերի միջև հավասարությունը խթանելու համար:

Հայաստանը հանձնառու է հասարակական կյանքում կանանց լիարժեք և ներառական մասնակցության ապահովմանը, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը` վերափոխումներ իրականացնելու և ավելի լավ աշխարհ կառուցելու, ինչպես նաև գալիք սերունդների համար պայծառ ապագա կերտելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP