13:57 16.03.2021
Երևանի ավագանին քննարկել է 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Ավագանու ընդդիմադիր անդամների կարծիքով՝ ծախսերի մասով 63.5 տոկոս կատարողականը ձախողում է նշանակում՝ անկախ համավարակից ու պատերազմից: Մանրամասները՝ տեսանյութում:
13:49 16.03.2021
Մարտի 16-ին` ժամը 07։20-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակ է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 800 խմ) Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ախթալայի կամուրջի մոտակայքում. Թումանյանի «ՃՇՇ»-ի աշխատակիցները մաքրել […]
13:20 16.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը բաց է։ Դժվարանցանելի են Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները։ Գեղարքունիքի […]
12:54 16.03.2021
ԱԳ նախարար Արա Այվազյանի մամուլի համար հայտարարությունը Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպման արդյունքներով․ Ադրբեջանի կողմից հակամարտության համատեքստում ուժի կիրառումը ԵԱՀԿ հանձնառությունների, այդ թվում՝ Հելսինկի Եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում էր: Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը, Թուրքիայի գործուն աջակցությամբ, միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և […]
12:51 16.03.2021
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հատված է ներկայացրել իր նոր՝ Electric Yerevan երգից, որի պրեմիերան տեղի է ունենալու մարտի 19-ին: Twitter-ի միկրոբլոգում տեսանյութին կից նա գրել է, որ երգն «Elasticity» մինի ալբոմից է: «Այն գրվել է 2015 թվականին՝ ոգեշնչված Հայաստանում «Էլեկտրիկ Երևան»-ի բողոքի ցույցերից, որտեղ մարդիկ դեմ էին դուրս […]
12:45 16.03.2021
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Խորհրդարանում պատգամավորների հարցերին են պատասխանում ուժային կառույցների ղեկավարները: Առաջին զեկույցը ներկայացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալը: Հանձնաժողովի նախագահը մասնավորապես բարձրացրել է պաշտոնատար անձանց ու պետական կառույցների մասին կեղծ տեղեկատվության տարածման, դրա դեմ պայքարի միջոցների հարցը: […]
12:42 16.03.2021
Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը պարտավոր են ապօրինի ազդարարել Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող բոլոր կետերը: Այս մասին հայտարարություն են տարածել Հայաստանի 7 կուսակցություններ: «Միջազգայնորեն չճանաչված բոլշևիկյան Ռուսաստանի և միջազգայնորեն չճանաչված Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921թ. մարտի 16-ին կնքված բարեկամության և եղբայրության ռուս-թուրքական պայմանագիրն ապօրինի է, քանի որ կնքվել է երրորդ՝ միջազգայնորեն […]
11:52 16.03.2021
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ մամուլի համար հայտարարության ժամանակ ասել է․ «Հայաստանը և հայ ժողովուրդը մշտապես և անկեղծորեն հանդես են եկել խաղաղության ուղերձով։ Լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք գիտենք խաղաղության և անվտանգության արժեքը։ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես […]
11:41 16.03.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Սևանա լճի մակարդակը մարտի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.58մ (14.03.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 14սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 6սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.522մլն.մ³, իսկ 2021 թվականի հունվարի […]
11:34 16.03.2021
Այս տարվա հունվարի 1-ից մարտի 15-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ենթակայության տակ գտնվող ենթակառուցվածքի դեմ արձանագրվել է ապօրինի գործողությունների 22 դեպք, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2020 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված միջադեպերի թիվը: Այդ թվում գրանցվել են գողության, գողության փորձի, ՀԿԵ-ի գույքի, ենթակառուցվածքի, շարժակազմի վնասման դեպքեր, որոնք ուղղակիորեն սպառնում են գնացքների երթևեկության անվտանգությանը: Հիմնականում արձանագրվում են […]
11:17 16.03.2021
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Նախորդ 3-4 ամիսներն ինձ համար առաջին հերթին հատկանշական էին բազմաթիվ հանդիպումներով մարդկանց հետ՝ զինակիցների, քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագիտական հանրույթի, երիտասարդության, լրագրողների, բժիշկների, մշակույթի գործիչների, սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Հանդիպել ենք տարբեր առիթներով՝ գործով կամ ինչ-որ հանգամանքների բերումով, գրասենյակում, դատարանի մոտ, նույնիսկ երևանյան […]
11:02 16.03.2021
Մարտի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 179287 դեպք, որոնցից 166702-ն` առողջացած, 3277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8469 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 780085 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3242 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 585 նոր դեպք: Ունենք 292 առողջացած և 12 մահվան դեպք: […]
10:42 16.03.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 2, սպանության, անձի առևանգման, […]
10:21 16.03.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որի նպատակն է խրախուսել առարկայական խորը պատրաստվածություն ունեցող, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տարածել նրանց մասնագիտական և մանկավարժական առաջավոր փորձը: Մրցույթին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր: Որպես խրախուսական նվեր՝ ԿԳՄՍ նախարարությունը հաղթողներին պարգևատրել […]
10:10 16.03.2021
ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի 66.5 կմ-ին՝ Ախթալայի կամրջի մոտ‚ տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը հիմնանորոգող ընկերության աշխատանքների շնորհիվ ճանապարհը երթևեկության համար միակողմանի բացվել է։ Կատարվում են մաքրման աշխատանքներ՝ ճանապարհը երկկողմանի բացելու համար։ Հորդոր վարորդներին՝ նշված հատվածում երթևեկելիս ուշադի՛ր եղեք։
09:00 16.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Դժվարանցանելի են Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ և […]
08:08 16.03.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 19-ին` ժամը 10.00-ից մինչև 16.00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Կոմերիտմիության, Կախոյան, Էվոյան փողոցներով պարփակված թաղամասի, «Էնգելս», «Փիրուզյան» թաղամասերի, Հաղպատ գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Ալավերդի քաղաքի Հացի գործարանի, «Ձորահույս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, ժամը 10.00-ից մինչև 12.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Բարաբաթում» […]
23:53 15.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով […]
22:46 15.03.2021
Հանրապետության տարածքում՝ Մարտի 15-ին՝ կեսօրից հետո, 16-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում` քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-19-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում […]
22:34 15.03.2021
Մարտի 15-ին ֆրանսիական հեղինակավոր Le Point շաբաթաթերթում հրապարակվել է հայ գերիների վերադարձի խնդրով հրապարակված կոչ՝ Ֆրանսիայի ականավոր քաղաքական, հասարակական, մշակութային 158 գործիչների ստորագրությամբ։ Այս մասին հաղորդում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Լեռնային Ղարաբաղում հրադադարից չորս ամիս անց, ֆրանսիացի ականավոր գործիչները պահանջում են Ադրբեջանում պահվող հայերի ազատությունը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությունից […]
22:27 15.03.2021
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, 2021թ. մարտի 15-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բակում նույն քաղաքի բնակիչ, 33-ամյա տղամարդը անձնական հարցերի շուրջ վիճաբանել է հարևանի, նրա հորաքրոջ որդու և նույն հարևանի կնոջ հետ, որի ընթացքում երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել […]
22:10 15.03.2021
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրագրողների հարցին․ Հարց. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ադրբեջանը, համաձայն իր պարտավորությունների, հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել են ռազմական գործողությունների ընթացքում և դրանից առաջ։ Կխնդրեմ Ձեր մեկնաբանությունը այս հայտարարության առնչությամբ։ […]
21:34 15.03.2021
Մարտի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքերով 30-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։ Օպերատիվ խումբը հիվանդանոց մեկնեց։ Տուժողը Գանձակ գյուղից էր և, ըստ նախնական տվյալների, նրան գյուղում էին դանակահարել: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ մարտի 10-ին, ժամը […]
21:00 15.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով […]
20:12 15.03.2021
ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի, Արագածի, Ապարանի, Թումանյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Գորիս-Սիսիան […]
19:50 15.03.2021
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ընդդիմության ներկայացրած երկու նախագծերին՝ բացասական, մյուս երկուսին դրական եզրակացություն է տվել: Մերժվել են «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու և ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունները: Իշխանության բոյկոտի պատճառով այն չէր հաջողվել ավելի վաղ արտահերթ ռեժիմով […]
19:35 15.03.2021
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն՝ մարտի 16-20-ը ՀՀ Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ, նպատակ ունենալով՝ ստուգել զորքերի մարտունակությունը: Զորավարժություններին ընդգրկվելու են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 […]
19:05 15.03.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի շրջանակում մարտի 11-ին անցկացված տարեկան պլանավորման առցանց աշխատաժողովին: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից կազմակերպված հանդիպմանը քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացվող գործողությունների պլանավորմանը և համակարգմանը վերաբերող հարցեր, վերհանվել են փոխգործակցության նոր հնարավորություններ, գնահատվել է առկա ներուժը՝ ուղղված Հայաստանում […]