TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սպանություն Գյումրիում. կա մեկ զոհ, երկու վիրավոր

18:50 15.03.2021

Այսօր սպանություն է տեղի ունեցել Գյումրիի Մուշ 2 թաղամասում: ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։ Ոստիկանները  հայտնաբերել են 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի դին։ Դեպքի վայրից մարմնական վնասվածքներով «Գյումրի» ԲԿ են ընդունվել սուր կտրող ծակող գործիքով վնասվածքներ ստացած երկու քաղաքացի: Նրանցից մեկը 1988 թվականին ծնված կին է, որի […]

̰
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը նախատեսվում է միավորել «Գյումրի» բժշկական կենտրոնին

18:40 15.03.2021

Մարզի 3 բուժհաստատություններից բացի, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը ևս նախատեսվում է միավորել «Գյումրի» բժշկական կենտրոնին։ Այսօր այս մասին որոշման նախագծի ծանուցում է ստացել ինֆեկցիոնի տնօրենը, ըստ որի՝ կպահպանվի հիվանդանոցի 40 մահճակալային ֆոնդը, փոխարենը կրճատումներ կլինեն վարչական մասում։ Այս ծանուցում էլ հիվանդանոցում բողոքի պատճառ էր դարձել։ Աշխատակիցները դեմ են ոչ թե «Գյումրի» բժշկական կենտրոնի հետ միավորմանը, այլ […]

̰
Գյումրիում ռուսական համայնքը նշել է ազգային տոնը՝ Մասլենիցան

18:20 15.03.2021

Գյումրիի ռուսական տանը նշվել է ռուսական ազգային տոնը՝ Մասլենիցան, որն ավետում է ձմռան ավարտն ու գարնան սկիզբը։ Տոնի ավանդույթը ուղղափառ եկեղեցու հետևորդները չեն խախտում։ Ազգային երգ ու պար, ազգային կերակրատեսակներով հյուրասիրություն, նախաքրիստոնեական ժամանակաշրջանին բնորոշ ծիսակարգեր․ սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Մասլենիցայի մասին։ Գյումրիում տոնը նշվել է ռուս-հայկական ազգային գույների միաձուլումով։ Ռուսական  Մասլենիցան  […]

̰
Մարտի 16-18-ը ՀՀ կառավարական պատվիրակությունը կգործուղվի Մոսկվա

18:11 15.03.2021

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով 2021 թվականի մարտի 16-18-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) կգործուղվի ՀՀ կառավարական պատվիրակությունը։ Այս մասին որոշում է կայացրել  ՀՀ վարչապետը։ Պատվիրակության կազմում  են  Մհեր Գրիգորյանը, Դավիթ Գևորգյանը, Հակոբ Վարդանյանը, Գարեգին Բաղրամյանը։ Ըստ վարչապետի որոշման, ՀՀ  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործուղումից վերադառնալուց հետո, եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետին է  ներկայացնելու գործուղման արդյունքների […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ

17:56 15.03.2021

Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ։ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել վարչության ընթացիկ խնդիրները, պլանային միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է առօրյա ծառայության կազմակերպման և սոցիալական խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցերի՝ ընդգծելով, որ […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

17:50 15.03.2021

Մարտի 15-ին՝ ժամը 14:36-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գավառ քաղաքում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կաբելագործների փողոցում «Volvo Scania» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․) դուրս է եկել […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

17:49 15.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով […]

̰
Ֆրանսիացի մտավորականները կոչ են արել Ֆրանսիային միջնորդել հայ ռազմագերիների ազատ արձակման համար

17:39 15.03.2021

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին հայտարարությունից չորս ամիս անց պաշտոնական Բաքուն հրաժարվում է կյանքի կոչել փաստաթղթի հումանիտար կետերից մեկը՝ ռազմագերիների ազատ արձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ֆրանսիական Le Point-ը, այս մասին նշվում է մի խումբ ֆրանսիացի մտավորականների տարածած հաղորդագրության մեջ: Ֆրանսիացի մտավորականներն արձանագրել են, որ այդպիսով Ադրբեջանը […]

̰
1-ին զորամիավորումում անցկացվել է զինվորական երդման արարողություն. ՊՆ

17:33 15.03.2021

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել վերադաս հրամանատարության հրամանները։

̰
Հայ ըմբիշները Բուդապեշտում կպայքարեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

17:22 15.03.2021

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի հավաքականներից 4-ական ըմբիշ մարտի 18-21-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կպայքարի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Հունահռոմեականներից Բուդապեշտ են մեկնելու Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ), իսկ ազատոճայիններից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես […]

̰
Նշվել է Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակը. ԿԳՄՍՆ

17:15 15.03.2021

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը նրա ծննդյան 124-ամյակին նախաձեռնել էր մի շարք հետաքրքիր, յուրօրինակ և բովանդակալից միջոցառումներ։ Հատկանշական է, որ միջոցառումների մեկնարկը տրվել է Հավերժի ճամփորդի ծննդյան նախօրեին՝ մարտի 12-ին։ Այդ օրը թանգարանում մեկնարկել է առաջին առցանց էքսկուրսիան, որի առաջին մասնակիցներն էին «Օպտիմ» ընկերության աշխատակիցները։ Նախատոնական օրն ավարտվել է դասական երաժշտական ծրագրով։ Դասական համերգի ընթացքում ելույթներով հանդես […]

̰
Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Տաշիրի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

17:08 15.03.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Տաշիրի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կապանի տարածաշրջանում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ […]

̰
Ուսումնական պարապմունքներ ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողների հետ

17:00 15.03.2021

4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են ուսումնական պարապմունքներ։ Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում անձնակազմին ուսուցանվել են պատերազմական իրադրության ժամանակ ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները, կատարելագործվել է զինծառայողների մեթոդական պատրաստության մակարդակը։

̰
Չորս անչափահասի մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

16:54 15.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 4 անձի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020 թվականի մարտի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի անչափահաս բնակիչը՝ ծնված 2006թ., իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Թալին քաղաքի ուղղությամբ երթևեկելիս, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
ԿԳՄՍ նախարարը ՉԺՀ դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

16:45 15.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դիվանագետի այցը ԿԳՄՍՆ՝ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-չինական հարաբերությունների զարգացման: ԿԳՄՍ նախարարը խոսել […]

̰
Վազգեն Մանուկյանն իր տեսակետն է հայտնել արտահերթ ընտրությունների մասին

16:38 15.03.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր տեսակետն է հայտնել արտահերթ ընտրությունների մասին։ Այս մասին տեղեկացնում են Վազգեն Մանուկյանի գրասենյակից: Հայտարարության մեջ ասվում է. «Մեր երկիրն, անցնելով խայտառակ ու աղետալի կապիտուլյացիայի միջով, այժմ կանգնած է նոր աղետի շեմին՝ անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական, համակարգային խորացող ճգնաժամ: Նման պայմաններում ի՞նչ լուծումներ են առաջարկվում երկիրն այս […]

̰
Մարտական հերթապահության հերթափոխ

16:29 15.03.2021

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտի 15-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Անցկացվել է շարային ստուգատես, ստորաբաժանումների հրամանատարներն ստուգել են հերթափոխի մեկնող զինծառայողների պատրաստվածության աստիճանը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

16:23 15.03.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մարտի 14-ին և 15-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ […]

̰
Ապօրինի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ, կալանավորված տղամարդ. ոստիկանության նոր բացահայտումը

16:19 15.03.2021

Քրեական ոստիկանության ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունների ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, դատարանի որոշմամբ, մարտի 11-ին խուզարկվեց Երևանի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու Կոնդում գտնվող […]

̰
Երևանի 2800-ամյակին նվիրված այգուց գողացել են Նավակով տղայի բրոնզե արձանը

15:49 15.03.2021

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Տիգրան Կ-ն և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք գողացել են Երևանի 2800-ամյակին նվիրված այգում տեղադրված Նավակով տղայի բրոնզե արձանը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  

̰
Տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում և սպանության փորձ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի

15:40 15.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու և սպանության փորձ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ քննությամբ ձեռք […]

̰
Այս ամսվա համար արցախցիներին տրամադրվող 68,000 դրամ աջակցության դիմումների ընդունման վերջնաժամկետն այսօր է

15:20 15.03.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այս ամսվա համար արցախցիներին տրամադրվող 68,000 դրամ աջակցության դիմումների ընդունման վերջնաժամկետն այսօր է: Հիշեցնենք, որ միջոցառման շահառուներն են Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս քաղաքացիները (բացառությամբ՝ 18-63 տարեկան, հաշմանդամություն չունեցող արական սեռի անձանց)։ Շահառուները պետք է դիմում ներկայացնեն էլեկտրոնային եղանակով՝ օոliոe.ssa.am կայքէջում։

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. հարուցվել է քրեական գործ

15:14 15.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Նորամարգ գյուղում 2 տղամարդկանց ջրահեղձ լինելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2021թ. մարտի 13-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի բնակիչը՝ ծնված 1973թ., իր վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Նորամարգ գյուղի Մաշտոց-Կորյուն փողոցների սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

15:07 15.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով […]

̰
Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին

15:00 15.03.2021

Ինչ վերաբերում է ներկայումս ադրբեջանական կողմում գտնվող հայ զինծառայողներին, Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել է, որ նրանք չեն համարվում ռազմագերիներ, քանի որ չեն գերեվարվել ռազմական գործողությունների ընթացքում։

̰
Կաշառք վերցնելու համար անտառապահին մեղադրանք է առաջադրվել

14:53 15.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել՝ անտառապահին կաշառք տալու, կաշառք ստանալու և ապօրինի ծառահատման դեպքի առթիվ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից կազմված արձանագրության, ՀՀ բնապահպանության և […]

̰
Թափոնները վերամշակվում են․ Երևանի 135 հասցեներում 400 թափոնաման է տեղադրված

14:33 15.03.2021

Երևանի 135 հասցեներում արդեն 400 թափոնաման է տեղադրված: Արդեն մեկ տարի է, ինչ աշխարհի զարգացած շատ քաղաքների նման Երևանը համայնքի մակարդակով սկսել է թափոնների տեսակավորման գործընթացը: Քաղաքապետի նախաձեռնությանն աջակցեցին նաև միջազգային գործընկեր կառույցները, ինչն էլ հնարավորություն տվեց հաջողությամբ կյանքի կոչել ծրագրի առաջին՝ փորձնական փուլը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԳԴՀ պետնախարարը կարևորել է ԼՂ հակամարտության քաղաքական լուծումը ՄԽ համանախագահների հովանու ներքո

14:20 15.03.2021

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Եվրոպայի հարցերով պետական նախարար Միխայել Ռոթը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ռազմագերիների և անհայտ կորած անձանց հարցերով լիարժեք թափանցիկությամբ համագործակցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռոթը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Հայաստանը և Ադրբեջանը պետք է լիարժեք թափանցիկությամբ համագործակցեն ԿԽՄԿ-ի հետ՝ ռազմագերիների և անհայտ կորած անձանց հարցերով: Տևական […]

̰
Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

14:13 15.03.2021

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 13-ին Թբիլիսյան խճուղուց բերման է ենթարկվել 25-ամյա Կարեն Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու […]

̰
Քննարկվել են Արցախում իրականացվող և նոր ենթակառուցվածքային ծրագրերին առնչվող խնդիրները

14:03 15.03.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը երկօրյա աշխատանքային այցով եղել է Արցախի Հանրապետությունում (ԱՀ)։ Էկոնոմիկայի նախարարության պատվիրակության կազմում է եղել Արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում իրականացվող և նոր […]

̰
BACK_TO_TOP