TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գյումրիում քննարկվել են զբոսաշրջության ռեստարտի հնարավորությունները

18:50 13.03.2021

Զբոսաշրջությունը Հայաստանում համավարակի հետևանքով ամենաշատ տուժած ոլորտն է: Մեկ տարի արտագնա տուրիզմ, որպես այդպիսին չկա, ներքին տուրիզմի ցուցանիշներն էլ բավարար չեն զբոսաշրջային ոլորտի եկամտաբերության ու զարգացման համար: Ինչպես զբոսաշրջային ոլորտը ռեստարտ անել՝ ամեն ինչ սկսել նորից: Այս հարցերն են այսօր քննարկել Շիրակի մարզի զբոսաշրջային ոլորտը ներկայացնող գործարարներն ու զբոսավարները: «Տուրիզմ ռեստարտ 2021» կոնֆերանսների շարքի երկրորդ […]

̰
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել

18:45 13.03.2021

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել․ «Այսօր հյուրընկալել էինք պատերազմում վիրավորված զինծառայողների, կամավորների: Անկեղծ զրույց ունեցանք, խոսեցինք խնդիրներից, որոնք արձանագրվեցին։ Պատերազմում վիրավորված զինծառայողների և կամավորների հետ այս հանդիպումները մեր հարկի տակ պարբերական կլինեն»։  

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ

18:29 13.03.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում կարևորվել են երկխոսությունը քաղաքական ուժերի միջև և, իբրև իրավիճակի հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:    

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

18:05 13.03.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ը  տեղեկացնում է․ Մարտի 13-ին՝ ժամը 17։45-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տաթև-Աղվանի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի ավտոճանապարհներին, Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպեր չեն արձանագրվել․ՀՀ ՊՆ

17:42 13.03.2021

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով մարտի 12-ին և 13-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է:   ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են […]

̰
ՀՀ նախագահ հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ

17:30 13.03.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը և փոխհամաձայնության ձեռքբերումը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ:

̰
Եղիշե Չարենցի ընտանիքի պատմությունը  մեկ կտավում․ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի մտահղացումը

17:25 13.03.2021

  Մարտի 13-ը հայ գրականության հանճարներից մեկի՝ բանաստեղծ,գրող և թարգմանիչ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Կարսում, գաղթականի ընտանիքում, ծնված Եղիշեն  գրական աշխարհում հայտնի դարձավ Չարենց կեղծանվամբ, գրեց  գրական  ստեղծագործություններ, որոնք այսօր համարվում են Հայ գրականության անմահ կոթողներ։ Մշակույթի վաստակավոր գործիչ, գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանը ստեղծում է մի կտավ , որի պատմության մեջ Եղիշե  Չարենցի հայրական ընտանիքն […]

̰
Հետախուզվողները ներկայացել են բացատրական աշխատանքի արդյունքում

16:59 13.03.2021

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 12-ին բաժին է ներկայացել Արա Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 12-ին բաժին է ներկայացել Լուսինե Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ՌԴ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ գյուղատնտեսության փոխնախարարի հետ

16:40 13.03.2021

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Սերգեյ Լևինի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) բուսասանիտարական և սերմնաբուծական վերահսկողության վարչության պետ Նատալյա Սոլովյովան։ Հանդիպման օրակարգում ընդգրկված էր գյուղատնտեության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանրակարային թեմաների […]

̰
Հրմշտոց․ վանկարկումներ․ ընդդիմադիրների ակցիան նախագահականի մոտ

16:31 13.03.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակիրներն այսօր հավաքվել են նախագահական նստավայրի մոտ և փորձել են խոչընդոտել Փաշինյանի մուտքն այնտեղ։ Ոստիկանությունը թույլ չի տվել մոտենալ նախագահականին։ Ակցիայի ընթացքում հրմշտոց է սկսվել ընդդիմադիրների և տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների միջև։ Վարչապետին սպասարկող ավտոշարասյանը, այնուամենայնիվ, հաջողվել է Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկով անցնել և անխոչընդոտ մտնել նախագահական նստավայր։ Այդ […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

16:19 13.03.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում: Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

̰
Լոս Անջելեսը նոյեմբերի 9-ը հռչակել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի զոհերի հիշատակի օր

15:49 13.03.2021

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն կերպով ընդունել է բանաձև, որով իր աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության բնակչությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Massis Post-ը, բանաձևը ներկայացրել են խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանն ու Միտչ Օ՛Ֆարելը: Բանաձևում նշվում է, որ Լոս Անջելես քաղաքը մշտապես աջակցել է Արցախի բնակչությանը, որոնք «էթնիկ և մշակութային տեսանկյունից հայեր են և բնիկ […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

15:16 13.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են, իսկ Վարդենյաց լեռնանցքը, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր հատվածը դժվարանցանելի են […]

̰
Առողջապահության նախարարությունում քննարկվել են արտակարգ իրավիճակներում արձագանքման քայլերը

14:50 13.03.2021

Առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է «Արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության նախարարության արձագանքումն ու բարելավման ուղիները» թեմայով 2-օրյա աշխատաժողովը, որին մասնակցել են գերատեսչության ղեկավար անձնակազմը: Հանդիպման շրջանակներում քննարկվել են արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերը, արձագանքման բոլոր պլանները, վերանայման գործընթացներն ու առողջապահության բնագավառի արձագանքման արդիական ու ճկուն համակարգ ունենալու ուղղությունները: Նշենք, որ 2015 թվականին […]

̰
Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

14:20 13.03.2021

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բագրատունյաց փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Էդիտա Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]

̰
Գուգարքի ոստիկանները պատժի կրումից խուսափողի են հայտնաբերել

13:47 13.03.2021

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 12-ին Գուգարք գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Գևորգ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Գևորգ Ա.-ն ներկայացվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]

̰
Ակցիան շարունակվում է․ ըստ շարժման համակիրների` Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ է գնացել նախատեսվածից մեկ ժամ շուտ

13:30 13.03.2021

«Հայրենիքի փրկության շարժում»-ը շարունակում է իր ակցիան ՀՀ ԱԳՆ-ի մոտ։ Շարժման համակիրները հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ է եկել նախատեսվածից մեկ ժամ շուտ։ Հիշեցնենք, որ շարժման համակիրների տեղեկություններով վարչապետը 12։30 պետք է այցելեր ԱԳՆ։ Ընդդիմադիրները, ըստ նախապես տարածված հաղորդագրության, պետք է դիմավորեին Նիկոլ Փաշինյանին ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց և կրկին բարձրաձայնեին իրենց պահանջը։

̰
«Հայրենիքի փրկության շարժում»-ը բողոքի ակցիա է իրականացնում ԱԳՆ շենքի մոտ․ սպասում են վարչապետի` ԱԳՆ այցին

13:10 13.03.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խումբը այսօր ակցիա է իրականացրել ՀՀ ԱԳՆ-ի մոտ։ Նրանց տեղեկություններով վարչապետը 12։30 պետք է այցելեր ԱԳՆ։ Շարժման համակիրները, ըստ նախապես տարածված հաղորդագրության, պետք է դիմավորեին Նիկոլ Փաշինյանին ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց և կրկին բարձրաձայնեին իրենց պահանջը։ Այս պահի դրությամբ որևէ տեղեկություն հայտնի չէ` արդյոք վարչապետն այցելե՞լ է ԱԳՆ, թե՞ ոչ։ […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:08 13.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են, իսկ Վարդենյաց լեռնանցքը, Վայոց ձորի […]

̰
Տաշիրի ոստիկանները հայտնաբերել են վճարային տերմինալից գողություն կատարած անձին

12:51 13.03.2021

Մարտի 12-ին ոստիկանության Տաշիրի բաժին դիմած տղամարդը հաղորդում էր տվել, որ գիշերը, պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, մտել են Սարչապետ գյուղի համայնքապետարանի վարչական շենք և 2-րդ հարկում գտնվող վճարային տերմինալը կոտրելով՝ գողացել են 50.000 դրամ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Մարտի 13-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողության կատարելու կասկածանքով, Սարչապետ […]

̰
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով․ Սուրենյան

12:41 13.03.2021

Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Մարտի 13-ի ցերեկը, 14-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-18-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով:

̰
Նախագահն այսօր հանդիպումներ կունենա ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ

12:36 13.03.2021

Իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

̰
Նոր զարգացումներ. ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին

11:42 13.03.2021

Մարտի 9-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի բազմաթիվ դիմումները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկություն, որոշում է կայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին: Նշենք, որ գերիների մի […]

̰
Նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում առաջին հանդիպումը կլինի վարչապետի հետ

11:12 13.03.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, մարտի 13-ին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:  Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 795 նոր դեպք

11:01 13.03.2021

Մարտի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 177899 դեպք, որոնցից 165975-ն` առողջացած, 3253-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7835 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 770343 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4464 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 795 նոր դեպք: Ունենք 257 առողջացած և 10 մահվան դեպք: […]

̰
Վարդենյաց լեռնանցքը, Թթուջուր-Նավուր, Գնդեվազ- Ջերմուկ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:48 13.03.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Թթուջուր-Նավուր, Գնդեվազ- Ջերմուկ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ❗️Տաթև-Աղվանի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ❗️Դիլիջանի, Սևանի, Կապանի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ և Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ ❗️Միջպետական և […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

09:10 13.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Զառ-Սևաբերդ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները (կցորդիչով բեռնատարների) և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի […]

̰
Գյումրիի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի

08:11 13.03.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 18-ին` ժամը 11.00-ից մինչև 17.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օդանավակայան-1, Սեվերսկի, Ավտոկայան, Ավզնոց, Բանկի բանավան, Նոր Առափի և Մեծ Բերդ թաղամասերի, Շահումյան, Սունդուկյան, Աղյուսի, Աթարբեկյան, Կարսի, Տեր-Գաբրիելյան, Օզանյան և Լալայան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:53 12.03.2021

Եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ մարտի 12-ի լույս 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց: ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է ցուցաբերել զգոնություն: Հանրապետության տարածքում՝ Մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 13-ի գիշերը՝ 9-10 աստիճանով։   Երևան քաղաքում՝ Մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 49 ավտոմեքենա

23:45 12.03.2021

Մարտի 11-ից 12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 35 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Արարատի մարզի Արևաբույր և Լուսաշող գյուղերում, Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան, Քուչակ-Եղիպատրուշ և Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհներին, Մելիքգյուղ գյուղում, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Գավառ քաղաքներում, Ծովազարդ գյուղում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Շիրակի մարզի Աշոցք-Ծովամարգ […]

̰
BACK_TO_TOP