15:16 13.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են, իսկ Վարդենյաց լեռնանցքը, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար
Լոռու և Սյունիքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին, Արարատի մարզի Լանջառ-Վեդի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների, Վանաձոր-Դիլիջան քաղաքների ավտոճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 521 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
14:46 05.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 5,5 միլիարդ դրամի վնասը14:46 05.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 5,5 միլիարդ դրամի վնասըՊաշտոնատար անձանց կողմից իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները չարաշահելու և դրա հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ինչպես նաև տնտեսվարող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարութով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ տնտեսվարող երկու կազմակերպություններ 2021-2023թթ. […] ...
14:38 05.06.2025
Հայ շախմատիստների արդյունքները Dubai Open 2025 միջազգային մրցաշարումԴուբայում ավարտվեց «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մրցաշարի «A» խմբում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց մրցանակային 4-րդ հորիզոնականը: Մրցաշարի «B» խմբում 6.5 միավորով մրցանակակիրների շարքում են նաև ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը (8-րդ տեղ) և Դավիթ Բաղդասարյանը (9-րդ տեղ): ...
14:24 05.06.2025
Հայտնի է՝ երբ տեղի կունենա ԱՊՀ գագաթնաժողովըԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Դուշանբեում, հայտարարել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ «ԱՊՀ-ում Տաջիկստանի նախագահության շրջանակներում եզրափակիչ և կարևոր միջոցառումները տեղի կունենան Դուշանբեում հոկտեմբերի 10-ին. սա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն է», – ասել է Լեբեդևը Դուշանբեում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ գագաթնաժողովին […] ...
14:16 05.06.2025
Պեսկով. Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի՝ ռուսական ավիաբազաների վրա hարձակմանըՌուսաստանը կպատասխանի Կիևի կողմից իր օդանավակայանների վրա հարձակմանը, երբ և ինչպես զինվորականները կհամարեն նպատակահարմար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինչպես և երբ մեր զինվորականները կհամարեն նպատակահարմար», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Ավելի վաղ SHATNEWS.am-ը հայտնել էր, որ հեռախոսով զրուցել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները: Զրույցից հետո Դոնալդ Թրամփը […] ...
14:09 05.06.2025
Միշուստինն ԱՊՀ-ին հրավիրել է միանալ ԵԱՏՄ մաքսային տարանցման համաձայնագրինՌուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրավիրել է ԱՊՀ գործընկերներին միանալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագրին։ Այս մասին հայտնել է RIA Novosti-ին: «Միավորման արտաքին տնտեսական կապերն ամրապնդելու համար ընդունվել է Մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը։ Այն բաց է բոլոր երկրների համար և թույլ է տալիս միանալ Եվրասիական տնտեսական միության տարածքով անցնող բեռնափոխադրումներին, […] ...