17:25 13.03.2021
Մարտի 13-ը հայ գրականության հանճարներից մեկի՝ բանաստեղծ,գրող և թարգմանիչ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Կարսում, գաղթականի ընտանիքում, ծնված Եղիշեն գրական աշխարհում հայտնի դարձավ Չարենց կեղծանվամբ, գրեց գրական ստեղծագործություններ, որոնք այսօր համարվում են Հայ գրականության անմահ կոթողներ։
Մշակույթի վաստակավոր գործիչ, գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանը ստեղծում է մի կտավ , որի պատմության մեջ Եղիշե Չարենցի հայրական ընտանիքն է, որտեղ գրեթե նույն ժամանակագրությունն ու նույն ավանդույթներն են, ինչ Ալեքպոլում:
Ընտանեկան լուսանկարում պատանի Չարենցի կողքին տան մեծերից բացի ծնողներն են, քույրերն ու եղբայրները:Այսպիսի լուսանկար իրականում գոյություն չունի,այն գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանի երևակայության ծնունդն է։ Պատկերացումներով վերականգնում է 1910 թվականին Կարսում ապրած Սողոմոնյանների ավանդական ընտանիքի պատմությունը։ Գեղանկարչուհին վերարտադրում է տվյալ ժամանակաշրջանի կոլորիտը,ընտանեկան միջավայրը , հագուկապն ու տարազը։
Պատմական Կարսին ու այնտեղ ծնված Չարենցի ընտանիքին անդրադարձը պատահական չէ, գեղանկարչուհու արմատների կանչն ու կարոտն է իր պապերի ծննդավայրի հանդեպ։ Կարսն իր համայնապատկերով ու կոլորիտային միջավայրով շատ նմանություններ է ունեցել Ալեքպոլի հետ, հենց այդ պատճառով էլ կարսեցի շատ գաղթական ընտանիքներ վերահաստատվել են հենց Ալեքպոլում:
«Ես չէի կարող Կարսը առանձնացնել Գյումրիից, որովհետև ես կարծում եմ, որ ինչքան էլ հիմա էդ տարածքը մերը չէ, նաև մեր երկիրն է, իմ պապերն այնտեղ են թաղված, ես կարսեցու ճյուղ եմ, իմ պապերը Կարսի նահանգից են եղել։ Ես նաև հաշվի եմ առել այն հանգամանքը, որ էնտեղ Չարենցն է ծնվել, դա իմ համար պարծանք է»,- պատմում Սուսաննա Մկրտչյանը։
Գեղանկարչուհին այստեղ վերարտադրել է հենց այն հնամաշ կարպետի գույներն ու նախշերը, որը Չարենցի տան գույքի անբաժան մասն է կազմել։Սուսաննա Մկրտչյանը կտավում պատկերել է այն կարպետը , որն իր նախնիներն են Կարսից Գյումրի բերել։
Կարոտի հետ մեկտեղ նաև ընտանեկան ավանդույթներն են ու մեծն բանաստեղծ Չարենցը: Հիշում է իր դպրոցական և ուսանողական տարիները, երբ մի ամբողջ սերունդ ապրում էր չարենցյան տողերով։
«Չարենցի մասին պիտի ուղղակի ասել, որ հանճար էր, ամբողջ գրականագիտական աշխարհն է նրան բարձր գնահատել, Չարենցի էդ ոգին էս տարիների խորքից էլի մարդուն ոգևորում է,- «Ինչեր ասես որ չեն անի ամբոխները խելագարված»,- տեսեք հիմա ինչեր են անում ամբոխները և եթե խելագարվեն, ինչեր կանեն։ Մենք երիտասարդ տարիքում Չարենցով էինք դաստիարակվում, դրանից էինք սնունդ առնում»,- ասում է արվեստագետը։
Նկարի ամեն մի մասնիկ Չարենցյան անձնական տաղով , նաիրյան երկրի կարոտով ծնվող ստեղծագործություն է։ Իսկ նկարելիս նրա շուրթերին աղոթքի պես հնչող «Ես իմ անուշ Հայաստանին» է ու չարենցյան խոսքերով գրված երգերը։
Քանդակի ու նկարչության համադրությամբ ստեղծվող կտավի աշխատանքները մի քանի օրից կավարտի: Պատերազմի օրերի ստեղծագործական դադարից հետո նոր է վերսկսել էաշխատանքը։ Չարենցի՝ Կարսում թողած տան ու կորուսյալ հայրենիքի կարոտն արտահայտող կտավի խորհուրդը մեր օրերի ու ժամանակի նկարագիրն է։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...