Տաշիրի ոստիկանները հայտնաբերել են վճարային տերմինալից գողություն կատարած անձին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+25.09 oC

Տաշիրի ոստիկանները հայտնաբերել են վճարային տերմինալից գողություն կատարած անձին

12:51 13.03.2021

Մարտի 12-ին ոստիկանության Տաշիրի բաժին դիմած տղամարդը հաղորդում էր տվել, որ գիշերը, պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, մտել են Սարչապետ գյուղի համայնքապետարանի վարչական շենք և 2-րդ հարկում գտնվող վճարային տերմինալը կոտրելով՝ գողացել են 50.000 դրամ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Մարտի 13-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողության կատարելու կասկածանքով, Սարչապետ գյուղից բաժին բերման է ենթարկվել 25-ամյա մի տղամարդ։ Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ գողությունն ինքն է արել, իսկ գողացված փողը ծախսել է անձնական կարիքների համար:
Վճարային տերմինալի դրամընդունիչը և թղթադրամի պահման համար նախատեսված արկղը, որը տղամարդը նետել էր, հայտնաբերվել և առգրավվել են:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկով. Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի՝ ռուսական ավիաբազաների վրա hարձակմանը

14:16 05.06.2025

Պեսկով. Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի՝ ռուսական ավիաբազաների վրա hարձակմանը

Ռուսաստանը կպատասխանի Կիևի կողմից իր օդանավակայանների վրա հարձակմանը, երբ և ինչպես զինվորականները կհամարեն նպատակահարմար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինչպես և երբ մեր զինվորականները կհամարեն նպատակահարմար», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Ավելի վաղ SHATNEWS.am-ը հայտնել էր, որ հեռախոսով զրուցել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները: Զրույցից հետո Դոնալդ Թրամփը […] ...

Միշուստինն ԱՊՀ-ին հրավիրել է միանալ ԵԱՏՄ մաքսային տարանցման համաձայնագրին

14:09 05.06.2025

Միշուստինն ԱՊՀ-ին հրավիրել է միանալ ԵԱՏՄ մաքսային տարանցման համաձայնագրին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրավիրել է ԱՊՀ գործընկերներին միանալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագրին։ Այս մասին հայտնել է RIA Novosti-ին: «Միավորման արտաքին տնտեսական կապերն ամրապնդելու համար ընդունվել է Մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը։ Այն բաց է բոլոր երկրների համար և թույլ է տալիս միանալ Եվրասիական տնտեսական միության տարածքով անցնող բեռնափոխադրումներին, […] ...

Պարզաբանում. Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի

13:57 05.06.2025

Պարզաբանում. Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն հայտարարություն է տարածել. «Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է․ Ոռոգման նպատակով Սևանա լճից 2025 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 131.8 մլն մ3՝ ներառյալ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության 4.3 մլն մ3 ծավալով ջրառը: Այսինքն, օրենքվ նախատեսված առավելագույն ջրառից 38.2 մլն մ3՝-ով պակաս ջրաքանակ։ Լրատվադաշտում որոշումը մեկնաբանվում է որպես ոռոգման […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:49 05.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 5-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիս 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 5-ի ցերեկը, 8-ին, 9-10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9- 10-ին […] ...

Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կին․ խափանման միջոցը՝ կալանք

13:34 05.06.2025

Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կին․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, հետախուզվողի թաքնվելու վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 3-ին` ժամը 8.30-ին, Երևանի Օրբելի եղբայրների փողոցի մի բնակարանում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա կնոջ: Հունիսի 2-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

BACK_TO_TOP