Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովի նիստում բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+29.09 oC

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովի նիստում բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը

15:27 12.03.2021

Տեղի է ունեցել ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժնողովի նիստը, որի օրակարգում քննարկվել է վերջին պատերազմից հետո Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին զեկույցը։ Այս մասին հայտնեցին ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել որպես քաղաքական պատանդներ և կոչ է արել Եվրոպայի խորհրդին՝ դադարեցնել հռետորական հայտարարություններն ու բարի ցանկություններից անցնել կոնկրետ քայլերի։

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է՝

«Հարգելի գործընկերներ

Մեր վերջին քննարկումից տևական ժամանակ է անցել, սակայն արյունալի պատերազմից հետո Արցախում հումանիտար ճգնաժամը չի դադարում, այն ավելի է խորացել ու թե՛ մեր կառույցը և թե՛ միջազգային մարդասիրական իրավունքով զբաղվող կազմակերպությունները որևէ քայլ չեն անում ճգնաժամի հաղթահարման համար՝ բացի հռետորական կոչերից։

Հայ ռազմագերիներն ու գերեվարված կանայք շարունակում են մնալ գերության մեջ, ու կարծում եմ, հասկանում եք, թե ինչ է նշանակում նրանց համար գերության յուրաքանչյուրը օրը։ Բարեբախտաբար, նախօրեին գերեվարված հայ կանանցից մեկը՝ Մարալ Նաջարյանը, ազատ արձակվեց ու նա այլևս իր որդիների հետ է։ Օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ադրբեջանում այլևս հայ ռազմագերիներ չկան և մնացյալը ահաբեկիչներ ու դիվերսանտներ են։

Սա խայտառակ անամոթ հայտարարություն է, որը ոտնահարում է միջազգային բոլոր կոնվենցիաները։ Ամենամոտավոր հաշվարկներով անգամ հենց այս պահին Ադրբեջանում երկու հարյուրից ավելի մենք գերեվարված անձինք ունենք, որոնց թվում նաև կանայք։ Ուղղակի անթույլատրելի է, որ Ադրբեջանը շարունակում է քաղաքական վալյուտայի կարգավիճակով պատանդ պահել մեր ռազմագերիներին ու գերի ընկած կանանց՝ Հայաստանի իշխանություններից ինչ-ինչ նոր ակնկալիքներ ունենալով։

Երբևէ, որևէ անգամ որևէ պետություն այսպես գռեհկորեն չէր միջամտել մեկ այլ երկրի ներքին գործերին, ինչպես դա հիմա անում են Ադրբեջանն ու Թուրքիան՝ գերիների հարցը շաղկապելով հայաստանյան ներքաղաքական իրավիճակի հետ։

Սա ուղղակի անթույլատրելի է և ես կոչ եմ անում մեր Վեհաժողովին՝ թույլ չտալ Ադրբեջանին ռազմագերիների հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա։

Հարգելի զեկուցող, ես ձեզ ուղարկել էի հե՛նց ադրբեջանական կայքերից և մեդիա տիրույթից վերցված տեսանյութեր, թե ինչպես են ողջ-ողջ գլխատում հայ զինվորներին ու գերի ընկած տարեց անձանց։ Այն, ինչ տեղի է ունեցել և ինչը հիմա տեղի է ունենում՝ զարհուրելի է և րոպե առաջ այս արհավիրքը պիտի կասեցվի։

Դիմում եմ մեր նիստին ներկա ադրբեջանցի պատգամավորներին՝ դիմե՛ք ձեր խորհրդարանի կին նախագահին, որը հենց մեր այս հանձնաժողովում մշտապես ամենաբարձրն էր խոսում մարդու և կանանց իրավունքից։ Ազա՛տ արձակեք հայ ռազմագերիներին և կին գերիներին, մի՛ դարձրեք մարդու, զինվորի, գերի ընկած կնոջ կյանքը ձեր ձեռքին քաղաքական բոնուս։ Սա անթույլատրելի է։

Ուզում եմ հուսալ, հարգելի գործընկերներ, որ սա հերթական ձևական քննարկումը չի լինի, որ խոսեցինք ու անցանք, իսկ գերության մեջ գտնվող հայ զինվորի ու հայ մոր համար օրը դարից էլ երկար է ձգվում։

Իրապես գործել է պետք, որովհետև վաղը կարող է այլևս ուշ լինել»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP