18:50 10.03.2021
Հայաստանում մեկնարկում է լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագիր, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC), Եվրոպայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ECDC), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) և Հանրային առողջության լաբորատորիաների ասոցիացիայի (APHL) կողմից: Կովկասի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական […]
18:45 10.03.2021
Փոփոխություններ են կատարվել Գյումրիի այս տարվա համայնքային բյուջեում, կառուցապատված հողատարածքների գործառնական նշանակությունում և քաղաքապետարանի ենթակայության կառույցների հաստիքացուցակներում: Փոփոխությունների մասին նախագծերն այսօր հաստատվել են ավագանու հերթական նիստում: 2021-ի համայնքային բյուջեն փոփոխվել է ու ավելացել 137 մլն դրամով: Ճիշտ այսքան է կազմում այն գումարը, որն ավելացել է եկամուտների հոդվածում: Իսկ ավելացումը հարկերի բարձրացման արդյունքում է: Գույքահարկն ու […]
18:26 10.03.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարը խոսել է հայ-ֆրանսիական բազմաշերտ համագործակցության մասին՝ փաստելով, որ կան բոլոր նախադրյալները համատեղ ծրագրերը շարունակելու և ընդլայնելու համար: «Անցյալ տարին շատ բարդ […]
18:22 10.03.2021
5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են ուսումնական վարժանքներ։ Ստուգվել է մարտական իրավիճակում անձնակազմին առաջադրված խնդիրների կատարման արդյունավետությունը։ Զինծառայողները սահմանված ժամկետներում ծավալել են կապի շարժական հանգույցները, հմտորեն կատարել ուսումնամարտական առաջադրանքները։
18:19 10.03.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մարտի 9-ից 12-ը գտնվում է Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրների զարգացման ծրագիրը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները և ուղղությունները քննարկելու նպատակով։ Մոսկվայում է նաև Enterprise Armenia հիմնադրամի պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ։ Այցի շրջանակում Արման Խոջոյանը մի շարք հանդիպումներ կունենա […]
18:16 10.03.2021
Մարտի 9-ին և 10-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացված մարզումների նպատակն էր մարտական գործողությունների վարման ընթացքում հրամանատարական կազմի գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունների կատարելագործումը: Շտաբային մարզումներին ընդգրկված ստորաբաժանումները ևս մեկ անգամ հաստատել են, որ ունակ են լուծելու առաջադրված […]
18:11 10.03.2021
Վրեժ Գաբրիելյանը կհամալրի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը: Այս մասին տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Փ/ծ գեներալ-մայորը կարևոր առաքելություն է ստանձնել՝ ունեցած փորձն ու գիտելիքները կփոխանցի երիտասարդներին՝ պատրաստելով փրկարարներ՝ ապահովելով բնականոն սերնդափոխություն»։
18:07 10.03.2021
1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը շրջայց է կատարել մարտական հենակետերում, ստուգել մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, զինծառայողների պատրաստվածության աստիճանն ու համապատասխան փաստաթղթերի առկայությունը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Զորամիավորման հրամանատարը հրահանգներ է տվել դիրքերի և հենակետերի ավագներին, զրուցել զինծառայողների հետ նրանց հետաքրքրող խնդիրների շուրջ։
18:03 10.03.2021
Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում անցկացվող հանրահավաքի ընթացքում հարթակից ելույթ է ունեցել շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը և հայտնել, որ հանրահավաքը ընդմիջվում է քայլերթով: Ցուցարարները, ըստ Սաղաթելյանի, քայլերթով հասնելու են Սայաթ-Նովա, Նալբանդյան փողոցներ, ապա կառավարության դիմաց ունենալու են կանգառ, որից հետո կրկին վերադառնալու են հանրահավաքի վայր՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ: Քայլերթի ընթացքում հնչել են տարբեր կոչեր: Կազմակերպիչները բարձրախոսով ողջույններ են հղել […]
17:47 10.03.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքն այսօր մեկնարկել է նախատեսված ժամից մեկ ժամ ուշ՝ ժամը 17-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում այսօր տեղադրված բեմահարթակից: Սկզբում քննադատական ելույթներ են ունեցել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Մինչև հանրահավաքի սկսվելը, «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը […]
17:34 10.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
17:25 10.03.2021
Մարտի 10-ին՝ ժամը 15:49-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքում Երկաթուղային փողոցի թիվ 1 հասցեում՝ Անիի ոստիկանության բաժնի դիմաց, ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։01-ին, մարել՝ 16։05-ին։ Այրվել է «Audi» մակնիշի ավտոմեքենայի […]
17:11 10.03.2021
Մարտի 10-29-ը հայ-չինական «Երկրաշարժի մշտադիտարկում և մոդելավորում» միջազգային լաբորատորիայի շրջանակում առաջին անգամ առցանց ձևաչափով կանցկացվի երկրաշարժագիտության ոլորտում տեխնիկական սեմինարների շարք: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Սեմինարի ընթացքում չինացի մասնագետները հայ գործընկերների համար հանդես կգան զեկուցումներով, որոնցում կներկայացվեն երկրաշարժերի կանխատեսման հնարավորություններն ու օրինակները, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման նոր մոտեցումները, հայ-չինական համագործակցության շրջանակում Հայաստանում կառուցվելիք […]
16:55 10.03.2021
ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 6 աճյուն. երեքը Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս երեքը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Նախնական տվյալներով՝ բոլորը զինծառայողներ են: Վերջիններիս […]
16:53 10.03.2021
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների զբաղվածության ապահովման նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ համատեղ, շարունակում է իրականացնել մասնագիտությունների ուսուցման դասընթացներ։ Երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին ծրագրի շրջանակում հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր հմտություններ՝ մատնահարդարի, վարսահարդարի, հրուշակագործի, դերձակի և այլ մասնագիտություններով։ Գիտելիքից ու հմտություններից բացի, մասնակիցներին տրվում է […]
16:30 10.03.2021
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Մալիշկա գյուղի բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին Քննչական կոմիտեից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. մարտի 8-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրեն պատկանող «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի կցորդիչը բարձրացնելու ժամանակ, կցորդիչի տակ գտնվող նռնակի պայթելու հետևանքով կրծքավանդակի և […]
16:25 10.03.2021
Մարտի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքեր, հեմոռատիկ տրավմատիկ շոկ, պնևմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2004 թ. ծնված պատանի: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գավառ քաղաքի Բունիաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ պատանուն դանակահարել էր 2005 թ. ծնված […]
16:23 10.03.2021
Համավարակի թվերի աճով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում նոր սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում: Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` համավարակով պայմանավորված՝ դպրոցներն արդեն իսկ գործում են սահմանափակումներով` հիմք ընդունելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված համավարակի կանոնները: «Կառավարությունում […]
16:07 10.03.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Արամ Վարդանյանի և այլ անձանց կողմից կատարված մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված և մեկ վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 37-ամյա տղամարդը, որը նախկինում մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Ա. Վարդանյանի հետ, ապօրինի կերպով ձեռք է բերել […]
16:01 10.03.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մարտի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հեմփի մշակության իրականացման նպատակով անհրաժեշտ իրավական ակտերը մշակելու համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որը վարել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Աշխատանքային խմբում ընդգրկված են՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի, ՀՀ էկոնոմիկայի, առողջապահության, […]
15:54 10.03.2021
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին։ Դեսպանին է ներկայացվել Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների և պատերազմական գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն: Հատկապես կարևորվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելուն ուղղված քայլերը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը […]
15:50 10.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
15:39 10.03.2021
Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է իրանական «Khabaronline» լրատվամիջոցը, այս մասին նշել է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան: «Մենք ծրագրում ենք միացնել Չաբահարի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Հելսինկիի հետ՝ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը»,- նշել է դեսպանը: Իրանում Հնդկաստանի դեսպանը հավելել է, […]
15:15 10.03.2021
«Կամքի ուժ, նպատակասլացություն և աշխատասիրություն. սրանք են այն կարևոր որակները, որոնք պետք են յուրաքանչյուր մարդու՝ կյանքում առաջ շարժվելու, սեփական ներուժը բացահայտելու և առավելագույնին հասնելու համար»,- ասել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը` հերթական կոչումների շնորհման ժամանակ: Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով Փրկարարական ծառայության ավագ ենթասպա Ռոման Խաչատրյանը նշանակվել է ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության […]
15:02 10.03.2021
Արցախցի երեխաներն իրենց հայաստանցի ընկերների հետ այցելել են արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու «911» ծառայության իրականացմանը: UNICEF-ը և «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը նախորդ տարվա դեկտեմբերից համատեղ ծրագիր են իրականացնում, որը կրում է «Արցախից ժամանած երեխաների սոցիալական ինտեգրացիա» խորագիրը: 6-18 տարեկան 70-ից ավելի դպրոցականների համար արտթերապիայի, սպորտային խաղերի և աղետների ռիսկերի կառավարման դասընթացներ […]
14:59 10.03.2021
«Եվրոպական միությունն աջակցում է Արևելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՀԿ-ի կատարած աշխատանքին՝ տրամադրելով 40 միլիոն եվրոյի աջակցություն։ Ծրագրի նպատակն է ապահովել COVID-19-ի դեմ պատվաստման արդյունավետ և անվտանգ իրականացումը և լրացնել ազգային առողջապահական համակարգերի հզորացմանն ուղղված տարածաշրջանային նախաձեռնությունները: Աջակցության շրջանակում, ԱՀԿ-ն կօժանդակի Հայաստանին COVID-19-ի դեմ պատվաստումների իրականացման գործընթացի բոլոր փուլերում՝ նախապատրաստում, բաշխում և մոնիթորինգ»։
14:36 10.03.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական՝ 20-րդ նիստը: Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամներին Համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի և դրա ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում կհաստատվի […]
14:26 10.03.2021
Այսօր Երևանում բացվեց «Աշխարհազորային կամավորների միություն» ՀԿ-ը։ Կառույցին անդամագրվել են արդեն ավելի քան 50 երիտասարդներ։ Կազմակերպության ղեկավարների հավաստմամբ` սերտորեն համագործակցելու են ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ Երկրապահ կամավորականների միության հետ և, մասնաճյուղեր են ունենալու նաև մարզերում։ ««Աշխարհազորային կամավորների միությունը» ծավալելու է ռազմահայրենասիրական գործունեություն, զբաղվելու է երիտասարդ սերնդի և նոր անդամների ներգրավմամբ։ Նպատակն է` հզորացնել մեր […]