20:30 09.03.2021
ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են […]
20:25 09.03.2021
Զինծառայողների դիմումներին, բողոքներին ու առաջարկություններին օպերատիվ արձագանքելու, ինչպես նաև բանակ-հասարակություն կապի ու փոխվստահության ամրապնդման նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում 2019 թվականի հուլիս ամսից գործում է «Վստահության գիծ» ծառայությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, ըստ անհրաժեշտության, «Վստահության գիծ» ծառայությանը դիմած զինծառայողներին կարող է ցուցաբերել նաև հոգեբանական աջակցություն: Դիմումատուն տեղեկություններ կարող է տրամադրել անանուն: «Վստահության գիծ» […]
20:08 09.03.2021
ՀՀ ՊՆ վարչական համալիրում Զինված ուժերի նորանշանակ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանի նախագահությամբ անցկացվել է ԶՈՒ գնդերեցների եռամսյա հաշվետու ժողովը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Ժողովին քննարկվել են զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր՝ միտված զինծառայողների շրջանում կազմակերպվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, գնդերեցներին տրվել են որոշակի առաջադրանքներ։
19:50 09.03.2021
Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ զինծառայողները, խաղաղապահ զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի ղեկավարությամբ, շարունակում են հաջողությամբ իրականացնել առաջադրված խնդիրները: Առաքելությանն ընդգրկված հայ խաղաղապահների ծառայությունը բազմիցս արժանացել է հրամանատարության բարձր գնահատականին։ Տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
19:40 09.03.2021
«Covid-19 Հայաստան. միասին հաղթահարենք համավարակը» դրամահավաքի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքագրել է ավելի քան 325 մլն դրամ: Նվիրատուների, ծախսման ուղղությունների մասին տեղեկությունները կառույցը մանրամասն ներկայացրել է կորոնավիրուսի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովին՝ ի պատասխան իրեն ուղղված հարցումների: Ստացվել են նաև ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները և այլ պետական մարմինների պատասխանները, որոնք քննարկվել են […]
19:32 09.03.2021
5-րդ զորամիավորումում անցկացվող գերատեսչական ստուգումների շրջանակում զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Ստուգվել են «տագնապ» ազդանշանի դեպքում զինծառայողների գործողությունները: Զորամիավորման վարչակազմը և ենթակա զորամասերը սահմանված ժամկետում կատարել են առաջադրված խնդիրները։
19:25 09.03.2021
Կողոպուտի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացվեց մարտի 7-ի ցերեկը: Մազմանյան փողոցի 37-ամյա բնակչուհին հայտնում էր, որ մարտի 6-ին՝ երեկոյան ժամը 21-ի սահմաններում, մի անծանոթ տղամարդ հրել-կոտրել էր տան դուռը և փորձել հափշտակել ննջասենյակի սեղանին դրված նոութբուքը: Այդ պահին ինքը վրա էր հասել և նրա ձեռքից խլել նոութբուքը: Քաշքշոցի ընթացքում տղամարդն իր […]
19:10 09.03.2021
Տարեսկզբից ու կարճ ժամանակով՝ մեկուկես ամիս պոլիկլինիկաներն թեթև ռեժիմով են աշխատել։ Covid ախտորոշումները, այցելուների թիվը նվազել էին, բայց պատկերը վերջին երկու շաբաթում փոխվեց։ Բոլոր պոլիկլինիկաներում դիմելիությունն աճել է, հետևանքում՝ նաև Covid-19-ով հաստատված դեպքերը։ Միայն մեկ պոլիկլինիկայում, նախորդ տարվա մինչև դեկտեմբեր ամիսը, օրական մինչև 20 թեստավորում են կատարել, հաստատված դեպքերն էլ պակաս չեն եղել։ Գրեթե նույն պատկերն […]
18:41 09.03.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խումբն այսօր հերթական հանրահավաք է կազմակերպել: Բաղրամյան պողոտայում անցկացվող հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, հարթակից ելույթ ունենալով՝ քննադատական խոսքեր է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ պատգամավորների հասցեին: Ապա կոչ է արել շրջափակել ԱԺ շենքը և շենք տանող բոլոր մուտքերը: Նրա կոչից […]
18:25 09.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ մարտի 10-ին, ժամը 11:00-ին Ալավերդի խոշորացված համայնքի Հաղպատ բնակավայրում իրականացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառում, որի ընթացքում գործարկվելու է շչակը: «Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ։
18:20 09.03.2021
Սոցփաթեթի շահառու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման, մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է սոցփաթեթի ծառայությունների ավելացման նախագիծ: Ըստ այդմ՝ նախատեսվում է․ Սոցփաթեթի համար հատկացվող միջոցների օգտագործում նաև մարզա-առողջարարական, սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար։ Հնարավորություն` սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն օգտագործել նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի […]
18:05 09.03.2021
Երկրպագուները կարող են ներկա լինել ֆուտբոլի ազգային ընտրանու առաջիկա խաղերին, հայտնում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 28-ին հյուրընկալվելու է Իսլանդիայի հավաքականը, իսկ մարտի 31-ին՝ ռումինացիների ընտրանին։ Սակայն ինչպես նշվում է ՀՖՖ-ի հայտարարության մեջ, COVID-19-ի սահմանափակումներից ելնելով՝ առայժմ հանդիպումներին կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տարողության 30%-ի չափով […]
17:58 09.03.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խումբն այսօր ժամը 17-ին Բաղրամյան պողոտայում հանրահավաք է կազմակերպել: Մինչ հանրահավաքի մեկնարկը, լրագրողների հետ ճեպազրույցներ են ունեցել «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և «Հանրապետական» կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը: Վերջիններս անդրադարձել են ԳՇ պետին պաշտոնանկ անելու հրամանագրի վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշմանը, […]
17:51 09.03.2021
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանի հրաժարականի դիմումի մասին. ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թևոսյանը մարտի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը […]
17:44 09.03.2021
Մարտի 9-ին՝ ժամը 14:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:38-ին, մարվել՝ 14:46-ին: Այրվել է «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան։
17:36 09.03.2021
Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից հրապարակվել են մասնագիտական երեք ձեռնարկներ, որոնք հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով: «Ինչպե՞ս խթանել ներառումը դասարանում» (https://hmk.am/…/03/inchpes-xtanel-nerarumy-dasaranum.pdf) ձեռնարկում ներառական կրթության հիմնախնդիրները, մարտահրավերներն ու հաղթահարման ուղիները ներկայացվում են իրավական ակտերի, ուսուցիչների, ծնողների և կրթության մասնագետների դիտանկյունից։ Մասնագետները ձեռնարկից կարող են […]
17:20 09.03.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 22-ի N1549-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը նախատեսում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառման չափանիշները բավարարող զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ցանկը համալրել նաև տնտեսական գործունեության N77․11 դասակարգիչը (Մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ […]
17:07 09.03.2021
Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանած «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում։ Մարտի 10-ին տեղի կունենա ֆիլմի պրեմիերան, որին կհետևեն կինոցուցադրությունները։ Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրության ֆիլմն անկախության առաջին կինոնկարն է, որ Հայաստանից ներկայացվել է Կաննի միջազգային փառատոնին։
16:47 09.03.2021
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմում է ներկայացրել խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի վարքը քննարկելու նպատակով էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով: Դիմումը ԲԴԽ նախագահը հրապարակել է «Ֆեյսբուքի» իր էջում: «Դիմում եմ Ազգային ժողովին՝ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու և դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն […]
16:42 09.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Լոռու մարզում, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ, Արարատի մարզի Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է […]
16:19 09.03.2021
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 1-7-ը (2021թ.) ընկած ժամանակահատվածում. «Սևանա լճի մակարդակը մարտի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել 1900.57մ (07.03.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 13սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 5սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 1-7-ն ընկած ժամանակահատվածում՝ Սևանա […]
15:59 09.03.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Ծիրանափող» մշակութային երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ամփոփվել է «Արժևորենք ազգային երաժշտական մշակութային ժառանգությունը Շիրակի մարզում» ծրագիրը, որի նպատակը մարզի ժողովրդական երգարվեստի ժառանգության գույքագրումն ու տարածումն է: Այսօր այդ ժառանգության հիմնական կրողներն ավագ սերնդի ներկայացուցիչներն են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Շիրակի մարզի Արթիկ և Անի տարածաշրջանների […]
15:45 09.03.2021
Մարտի 1-7-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 389 դեպք, որից 185-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 91 հրդեհի, 3 փլուզման, 1 դարափուլի, 1 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 65 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 110 կենցաղային կանչ. տուժել է 115 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել […]
15:43 09.03.2021
Արգելվել է փայտանյութի և դրանից պատրաստված Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի ծածկագրերին համապատասխանող որոշ ապրանքների արտահանումը ՀՀ տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ, հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։ ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ժամանակավոր արգելված […]
15:39 09.03.2021
2021թ. մարտի 8-ին՝ ժամը 13:47-ին, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի և վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ՝ ծնված 1959թ.: Վերջինս նույն օրը հաղորդում է տվել այն մասին, որ նշված վնասվածքներն ստացել է 2021թ. մարտի 8-ին՝ ժամը 13:00-ի […]
15:26 09.03.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ին հատուկ զեկուցումով է հանդես եկել Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախմբի կազմակերպած քննարկմանը՝ ներկայացնելով Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, ՄԹ խորհրդարանի բոլորը կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնը […]
15:12 09.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Լոռու մարզում, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ, Արարատի մարզի Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է […]
15:07 09.03.2021
Արմավիրի մարզի դատախազությունն ամփոփել է 2020 թ. ընթացքում մարզում կատարված հանցագործությունների ցուցանիշները, մարզի դատախազության գործունեության արդյունքները: Ուսումնասիրությունը պարզել է, որ Արմավիրի մարզում 2020 թ. 30 դեպքով կամ 1.8%-ով ավելացել են ընդհանուր հանցագործությունները. 2019 թ. 1677 դեպքի դիմաց 2020 թ. արձանագրվել է 1707 դեպք: 10-ով նվազել են միջին ծանրության, 14-ով՝ ծանր հանցագործությունների դեպքերը, իսկ առանձնապես ծանր […]
15:01 09.03.2021
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ներգրավված է որպես մեղադրյալ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Քրեական գործի, մեղադրանքի բովանդակության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն տվյալ պահին […]