TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվել է Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման ընթացքը

13:40 10.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Գյումրիում Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման, ընթացիկ գործունեության և հետագա անելիքների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը,  ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ Գյումրիում ԱՏԳ կենտրոնի կառուցման առաջին փուլն ավարտված է, ներկայում ավարտին են մոտենում երկրորդ փուլի նախագծային աշխատանքները, […]

̰
Արտակ Դավթյանը կնշանակվի ԳՇ նոր պետ. վարչապետը միջնորդություն է ներկայացրել նախագահին

13:31 10.03.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր միջնորդություն է ներկայացրել Հանրապետության նախագահին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ: «Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը»: Նախագահականից ՀԺ-ին հայտնել են, որ այս պահի դրությամբ դեռ չեն ստացել միջնորդությունը:

̰
ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը հայտարարություն է տարածել

13:28 10.03.2021

ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը հայտարարություն է տարածել․ «ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։ Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։ […]

̰
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում

13:22 10.03.2021

Հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մարտի 11-12-ին հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50սմ-ով։

̰
ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ

13:13 10.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

̰
Օնիկ Գասպարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան

12:48 10.03.2021

Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ հայրենակիցներ, զինակից ընկերներ, 10․03․2021թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ ինձ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։ Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ […]

̰
Տավուշում անվտանգ երթևեկություն ապահովելու համար մարզի դատախազի պաշտոնակատարը դիմել է ՃՈ պետին

12:38 10.03.2021

Տավուշի մարզի դատախազությունն ուսումնասիրել է 2020թ.-ի նոյեմբերի 1-ից մինչև 2021թ.-ի մարտի 1-ը մարզում տեղի ունեցած ՃԵԿ խախտելու դեպքերը, արձանագրված խախտումներին նպաստող հանգամանքերի վերաբերյալ տվյալները և ուղենշել խնդիրներն ու այս ոլորտում հանցավորության դեմ պայքարի մեխանիզմները: Պարզվել է, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 260 պատահար, որից 48-ի դեպքում 84 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: […]

̰
Հարուցվել է քրգործ՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

12:18 10.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարված ապօրինի ծառահատումների և պաշտոնեական հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Պարզվել է, որ 2018թ. նոյեմբերի 1-ին Հաղարծին համայնքի բնակիչն […]

̰
Մարիան Քլարկ-Հաթինգի դեմ լրտեսության մեղադրանքներն անհիմն են. ՄԱԿ-ի խոսնակ

11:58 10.03.2021

ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դուջարիչն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում պատասխանել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ կապված հրապարակումներին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ «Նրա դեմ լրտեսության մեղադրանքներն անհիմն են, և ես ամբողջապես կպաշտպանեի նրան: Այն, ինչ ես կարող եմ ասել և ինչ են ինձ փոխանցել ՅՈւՆԻՍԵՖ-ի իմ գործընկերներն, այն է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հայաստանի կառավարությունը պայմանավորվել են, […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 340 նոր դեպք

11:00 10.03.2021

Մարտի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175538 դեպք, որոնցից 165259-ն` առողջացած, 3237-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6208 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 757660 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2312 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 340 նոր դեպք: Ունենք 163 առողջացած և 5 մահվան դեպք: […]

̰
Մարտի 9-10-ը բացահայտվել է հանցագործության 60 դեպք

10:49 10.03.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 16, անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 8-ական, գույքը դիտավորությամբ վնասելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, սպանության սպառնալիքի՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու և յուրացման կամ վատնման՝ 2-ական, […]

̰
Հայաստանի ճանապարհների մի շարք վտանգավոր կետերում կատարվում են անվտանգության բարելավման աշխատանքներ

10:21 10.03.2021

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում հանրապետության մի շարք ավտոճանապարհներին կիրականացվեն ճանապարհային անվտանգության միջոցառումներ։ Մասնավորապես‚ կկատարվեն վտանգավոր կետերի անվտանգության ապահովման հետ կապված աշխատանքներ‚ կբարելավվեն ենթակառուցվածքները‚ որոշ հատվածներում կտեղադրվեն ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակներ‚ ճանապարհների նախագծմամբ զբաղվող մի շարք հաստատություններում կկատարվեն ճանապարհային անվտանգության մասով աուդիտորական կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ և այլն։ ◾Օրերս մեկնարկել են Հ-8 և […]

̰
Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

10:05 10.03.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Սևանի տարածաշրջանում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման […]

̰
Հանրապետության նախագահը դիմել է Սահմանադրական դատարան

09:45 10.03.2021

Հանրապետության նախագահը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Այս մասին ասվում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։ Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան […]

̰
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից․ վարչապետ

09:10 10.03.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է կառավարության պաշտոնական էջում․ «Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: 2021թ. փետրվարի 27-ին […]

̰
Հրազդանում և Ջերմուկում ձյուն է տեղում

08:55 10.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն։ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:09 10.03.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացու փ. 18-45 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 30, Կարախանյան փ. 43 շենքեր, Նորք Մարաշ՝ Նորքի […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:53 09.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Լոռու մարզում, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ, Արարատի մարզի Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]

̰
ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա. ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարությունը

23:39 09.03.2021

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել. «Տարբեր քաղաքական ուժերի, գործիչների և անձանց կողմից հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ, պարզաբանումներ և վերլուծություններ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու ժամկետների վերաբերյալ: Այս հարցը շահարկելով՝ ձևավորվում է թյուր կարծիք, թե մարտի 9-ը ՍԴ դիմելու վերջնաժամկետն է: Հայտնում ենք, որ նման կարծիքներն անհիմն են՝ ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա, և Հանրապետության […]

̰
Երևանում 34–ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղում մահացել

23:23 09.03.2021

Այսօր՝ մարտի 9-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 39/9 շենքի 2-րդ մուտքի հարևանությամբ գործող էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը: Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են մահացածի ինքնությունը: Վերջինս Այնթապ գյուղի բնակիչ, 34-ամյա […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:10 09.03.2021

Հանրապետության տարածքում՝ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-12-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը՝ 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-12-ը ժամանակ առ […]

̰
Ներքին Չարբախ թաղամասում հրդեհ է բռնկվել

22:47 09.03.2021

Մարտի 9-ին, ժամը 15։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի 9-րդ փողոցում այրվում է չոր խոտ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:47-ին, մարվել՝ 20։11-ին։ Այրվել […]

̰
Երդման արարողություն 1-ին զորամիավորումում

22:31 09.03.2021

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել վերադաս հրամանատարության հրամաններն ու լինել հայոց բանակի արժանի զինվորներ: Ստորաբաժանումների հրամանատարները խաղաղ ծառայություն են մաղթել զինվորներին և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։

̰
Ավարտվել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Ռուսաստան

22:09 09.03.2021

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում: Մոսկվայում Զարեհ Սինանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել Մոսկվայի հայ երիտասարդական շրջանակների ներկայացուցիչների հետ: Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ակտիվիստները հանդիպմանը ներկայացրել են այս տարի իրականացվելիք ծրագրերը: Այնուհետև Գլխավոր հանձնակատարը նրանց մանրամասնել է մեր գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, որից հետո երիտասարդները բազմաթիվ […]

̰
Զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

21:48 09.03.2021

2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ստուգվել են պաշտպանական և հարձակողական մարտերի վարման ժամանակ զինծառայողների գործողությունները, ինչպես նաև հաստիքային զենքի տիրապետման հմտությունները:

̰
Զորամասերից մեկում անցկացվել են ջոկերի հրամանատար­ների  հավաքներ

21:19 09.03.2021

Չորրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են ջոկերի հրամանատար­ների  հավաքներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքների անցկացման նպատակն էր կրտսեր հրամանա­տարների մարտավարական մասնագիտական պատրաստվածու­թյան կատարելագործումը և անձնակազմի ղեկավարման հմտությունների զարգացումը։

̰
Վազգեն Մանուկյանը կոչ է արել շրջափակել ԱԺ շենքը և շենք տանող բոլոր մուտքերը

21:03 09.03.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խումբն այսօր ժամը 17-ին Բաղրամյան պողոտայում հանրահավաք է կազմակերպել: Մինչ հանրահավաքի մեկնարկը, լրագրողների հետ ճեպազրույցներ են ունեցել «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և «Հանրապետական» կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը: Վերջիններս անդրադարձել են ԳՇ պետին պաշտոնանկ անելու հրամանագրի վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշմանը, […]

̰
Հասարակական տրանսպորտից օգտվող ուղևորները պարտադիր պետք է կրեն դիմակ․ ՔՏՀԱ տեսչական մարմին

20:55 09.03.2021

Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Ճանապարհային ոստիկանության հետ վերսկսել են համատեղ վերահսկողություն  իրականացնել հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմինը, վերահսկողական աշխատանքներն իրականացվելու են մայրաքաղաք Երևանի տարբեր վարչական շրջաններում։ «Հիշեցնում ենք, […]

̰
Ցուցարարները շարունակում են փակ պահել Դեմիրճյան փողոցի մի հատվածը

20:47 09.03.2021

Ցուցարարները շարունակում են փակ պահել Դեմիրճյան փողոցի մի հատվածը: «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը բարձրախոսով հայտարարեց, որ քիչ հետո ակցիայի մասնակիցների համար կվառվեն խարույկներ, նրանց համար կապահովեն առաջին անհրաժեշտության մինիմալ պայմաններ, քանի որ պատրաստվում են ողջ գիշեր փակ պահել նաև ԱԺ-ի 2-րդ մուտք տանող հատվածը՝ Դեմիրճյան փողոցի կողմից: Հիշեցնենք, որ փողոցի այս […]

̰ ̰
BACK_TO_TOP