TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն

12:08 11.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով […]

̰
Դատարանը վարույթ է ընդունել է Տիրան Խաչատրյանի դիմումը

11:33 11.03.2021

Վարչական դատարանը մարտի 10-ին վարույթ է ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի դիմումը` իրեն պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Տիրան Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ 24.02.2021 թվականի «Տիրան Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության զինված […]

̰
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄԷ-ի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը

11:28 11.03.2021

Հայաստանը կարևորում է Ծոցի երկրների հետ բարձր մակարդակի հարաբերությունների ամրապնդումը և խորացումը, որում Արաբական Միացյալ Էմիրություններն ունի իր ուրույն դերը։ Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով Հայաստանը Էմիրությունները դիտարկում է որպես կարևորագույն կապող օղակ Հայաստանի և Ծոցի արաբական երկրների միջև։ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը, ինչի համար […]

̰
Ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման․ Էդմոն Մարուքյան

11:20 11.03.2021

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը […]

̰
Դատապարտյալների տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները չեն պատճառաբանվում և խախտում են մարդու իրավունքները. ՄԻՊ

11:10 11.03.2021

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի գործունեությունը դատապարտյալների համար առաջացնում է խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն։ Այս վիճակն անթույլատրելի է: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մի քանի տարի շարունակ բողոքներ են հասցեագրվում, որոնք նույնաբովանդակ են և վերաբերում են հանձնաժողովի որոշումներին, դրանց հիմնավորվածության ու պատճառաբանվածությանը։ […]

̰
Արմավիրի 48-ամյա բնակիչը կալանավորվել է լիցքավորիչի մալուխով սպանության փորձ կատարելու համար

11:07 11.03.2021

2021թ. մարտի 4-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ մարտի 1-ին՝ ժամը 10:30-ից մինչև 10:45-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր քաղաքի 48-ամյա բնակիչը ապօրինի մուտք է գործել իր բնակարան և առանց պատճառի, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով, իր մոտ եղած սև գույնի լիցքավորիչի մալուխով փորձել է խեղդել իրեն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 748 նոր դեպք

11:01 11.03.2021

Մարտի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 176286 դեպք, որոնցից 165441-ն` առողջացած, 3239-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 761945 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4285 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 748 նոր դեպք: Ունենք 182 առողջացած և 2 մահվան դեպք:

̰
ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգը մեկնել է Հայաստանից

10:40 11.03.2021

ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգը մեկնել է Հայաստանից: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի ներկայացուցչության Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը: «Գրասենյակը շարունակում է իր բնականոն աշխատանքը, սպասում ենք ժամանակավոր պաշտոնակատարին»,֊ ասաց Զառա Սարգսյանը։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ավելի վաղ նշել էր, որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի` իր […]

̰
Մեղրիի մաքսատան բաժանմունքի աշխատակիցներն ապօրինի գործողությունների դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք․ ԱԱԾ

10:35 11.03.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական ավտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու Սյունիքի մարզային վարչության ծառայողները հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ՝ իրականացված մեծածավալ քննչական, դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսատան բաժանմունքի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, […]

̰
Տիգրանաշենի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր

09:54 11.03.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 11-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Բերդի, Մարտունիի, Արարատի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների […]

̰
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում․ կան փակ ավտոճանապարհներ

09:22 11.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (ձյուն), Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին, Գեղարքունիքի […]

̰
Վիճաբանություն-ծեծկռտուք Ներքին Բազմաբերդ գյուղի ամբուլատորիայում

08:29 11.03.2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 5-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում Ն. Բազմաբերդ գյուղի բնակիչ Աբրահամ Պողոսյանն ահազանգել է ոստիկանության Թալինի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում գյուղի ամբուլատորիայում Երևանի բնակիչ Համլետ Մարգարյանը իրեն ծեծի է ենթարկել: Պարզվել է, որ ամբուլատորիայում Ա. […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:21 11.03.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Տերյան փ. 8 շենք, Պարոնյան փ. 18, 20, 24, 28 շենքեր, Լեոյի փ. 9 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ս․Զորավարի փ․40, 42, 48 շենքեր և սեփական տներ, Նիզամի փ․ 2, Մանանդյան փ․ […]

̰
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը վերադարձել է Բեյրութ

08:09 11.03.2021

Կեսգիշերն անց Մարալ Նաջարյանը հասել է տուն՝ Բեյրութ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Հիշեցնենք, որ լիբանանահայ Մարալ Նաջարյանն իրերի հետևից Բերձոր էր մեկնել եռակողմ հայտարարության ստորագրման հենց հաջորդ օրը ու գերեվարվել։  

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:00 11.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա

23:52 10.03.2021

Մարտի 9-ից 10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում, Նովոսելցովո գյուղում, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 14.7 հա տարածքում բռնկված հրդեհները

23:43 10.03.2021

Մարտի 9-ից 10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 2,3 հա, Երասխավան գյուղում՝ 2 հա, Եղեգնավան գյուղում՝ 2 հա, […]

̰
Առաջիկա օրերին եղանակը կտրուկ կցրտի

23:25 10.03.2021

Մարտի 11-12-ը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ը սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։ Մարտի 13-ի գիշերը և առավոտյան եղանակի […]

̰
Բնակարանային գողություն Նորք-Մարաշում․ Մարաշի քրեական հետախույզների բացահայտումը

22:50 10.03.2021

Մարտի 4-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ 60-ամյա տղամարդը եկել էր Նորք-Մարաշի 2-րդ փողոցի իր կիսակառույց բնակարան ու տեսել, որ շինությունից գողություն է արվել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ շինություն մտել էին պատուհանով, որը բացել էին տեխնիկական միջոց օգտագործելով։ Գողացել էին գազի կաթսա, ջրատաքացման ռադիատորներ և այլ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

22:27 10.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

̰
Վազգեն Մանուկյանն անդրադարձել է բանակի շուրջ ծավալված այսօրվա իրադարձություններին

21:45 10.03.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքն այսօր մեկնարկել է նախատեսված ժամից մեկ ժամ ուշ՝ ժամը 17-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում այսօր տեղադրված բեմահարթակում: Սկզբում քննադատական ելույթներ են ունեցել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Մինչև հանրահավաքի սկսվելը «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը […]

̰
Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

20:51 10.03.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման […]

̰
Շիրակի մարզպետարանի ենթակայության կառույցներում տնօրենների մրցույթներն անցկացվել են ընթացակարգային խախտումներով

19:58 10.03.2021

Շիրակի մարզպետարանն իր ենթակայության կառույցներում 2020 թվականին հայտարարված  տնօրենների մրցույթներն անցկացրել է ընթացակարգային խախտումներով: Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ, ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան, սիմֆոնիկ պետական նվագախումբ և մարզական բարձրագույն վարպետության դպրոց․ այն կառույցներն են, որոնցում տնօրենների մրցույթներ էին հայտարարվել անցած տարի: Սիմֆոնիկ պետական նվագախմբի և մարզական դպրոցի համար  մայիսին հաջողվել էր տնօրեններ ընտրել, բայց […]

̰
Գյումրիում ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքներ կկատարվեն

19:48 10.03.2021

Գյումրիի քաղաքապետարանը «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին» շինթույլտվության տեղական տուրքի արտոնություն կտա: Այս մասին որոշումն այսօր ընդունվել է Գյումրիի ավագանու հերթական նիստում: Տարածքային զարգացման հիմնադրամին ավագանու որոշմամբ կզիջվի շինթույլտվության տեղական վճարը: Հիմնադրամը ջրագծերի նորացման ծրագիր է իրականացնելու Գյումրիի Անի թաղամասում, Շիրակացի և Կոմիտաս փողոցներում: «Անի թաղամասում, Շիրակացի և Կոմիտաս փողոցներում պետք է ջրամատակարարման նոր ցանց անցկացվի: […]

̰
Տիգրան Ավինյանը խորհրդակցությունում քննարկել է «Մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվող ծառայությունների հարցերը

19:43 10.03.2021

Մարտի 10-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ: Փոխվարչապետը հանդես է եկել բացման խոսքով. «Հարգելի գործընկերներ, այսօր քննարկման առարկան պետական ծառայությունների սպասարկման գրասենյակների հարցն է։ Տեղյակ եք, որ մի շարք պետական մարմինների կողմից նախաձեռնվել են պետական և տեղական ինքնակառավարման ոլորտում տրամադրվող ծառայությունների բարեփոխումներ, որոնք երբեմն […]

̰
ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ստեփան Գալստյանը

19:38 10.03.2021

Համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանն այսօր իրավունքի ուժով ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ […]

̰
«Մենք, բառիս բուն իմաստով, միասին անցնում ենք բավականին ծանր փորձության միջով»․ Փաշինյան

19:35 10.03.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Զինված ուժերի հրամկազմի հետ: Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քննարկմանը նախորդած իր ելույթը․ «Մենք, բառիս բուն իմաստով, միասին անցնում ենք բավականին ծանր փորձության միջով, բայց ուզում եմ արձանագրենք, որ նույնիսկ ամենածանր փորձության ժամին մեր երկիրը, մեր ժողովուրդը, որևէ քաղաքացի, կառավարության որևէ անդամ, մեզնից որևէ մեկը չի […]

̰
Արմեն Սարգսյանը վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին հանդիպման է հրավիրում

19:24 10.03.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին ս/թ մարտի 13-ին՝ ժ. 12:00-ին, հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում: Արմեն Սարգսյանը վերահաստատում է այն համոզմունքը, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են։ Հանրապետության նախագահի աշխատակազմն ակնկալում է […]

̰
ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

19:21 10.03.2021

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Զրույցի ընթացքում քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության  հարցեր, իրավիճակը  Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահ զորակազմն իրականացնում է հսկողություն, քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշվում է […]

̰
Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի զբաղեցրած տարածքի գործառնական նշանակությունը փոխվել է

19:15 10.03.2021

Գյումրիի ավագանու որոշմամբ, մի քանի տարածքներում, որոնք կանաչ գոտում են, փոխվել է գործառնական նշանակությունը: Փոփոխության է ենթարկվել նաև այն հողատարածքը, որի վրա Գյումրիի մաքսատունն է կառուցված: Կադաստրի տվյալներով՝ այն հատուկ նշանակության տարածք է, գլխավոր հատակագծով՝ էներգետիկ նպատակների համար նախատեսված գոտի, իսկ փաստացի ծառայում է, որպես հասարակական նշանակության տարածք: Հողամասն ավագանու որոշմամբ դարձավ հասարակական նշանակության։ «Ուղարկվել […]

̰
BACK_TO_TOP