TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

14:55 09.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը, 2011թ. նոյեմբերի 28-ին նշանակվելով […]

̰
Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

14:52 09.03.2021

Մարտի 4-ին «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Այս մասին հաղորդվում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։ Սրբազանը 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։    

̰
Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա

14:39 09.03.2021

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

̰
«Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի». վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզպետարանում

13:44 09.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք: Նախքան քննարկումը վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր մարզային հերթական խորհրդակցությունը տեղի է ունենում […]

̰
Կորոնավիրուսի հանգամանքների վերաբերյալ «Իմ քայլը» որևէ հարցում չի ուղղել կառավարությանը. ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ

13:36 09.03.2021

«Լսարանում հանձնաժողովի անդամները ինչո՞վ են տարբերվում լսարանում գտնվող մյուս անձանցից, ասենք, ԶԼՄ ներկայացուցիչներից, նյութի վերաբերյալ մեր իմացությամբ՝ ոչնչով, մենք գալիս ենք հանձնաժողովի նիստին՝ չիմանալով, որ ուղարկվել են լրացուցիչ հարցեր՝ ծանոթ չլինելով դրանց բովանդակությանը, ուղարկվում են, հետո նոր տեղյակ են պահվում, մենք տեղյակ չենք պատասխաններից, և ինչպես մյուսները, նստած լսում ենք ձեզանից»,- այսօր կորոնավիրուսի հանգամանքներն ուսումնասիրող […]

̰
Վարչապետը ծանոթացել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում իրականացված վերակառուցման աշխատանքներին

13:22 09.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ։ Վարչապետը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզկենտրոն Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց և ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին։ Դպրոցի հին շենքը կառուցվել է 1967 թվականին։ 2016 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել […]

̰
Ի՞նչ ուղղություններով են ծախսվել «Հայաստան» հիմնադրամի՝ «Քովիդ 19 Հայաստան» դրամահավաքի միջոցները. հաշվետվություն է ներկայացվել ԱԺ քննիչ հանձնաժողովին

13:14 09.03.2021

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել, քննարկել կառավարությանն ու պետական տարբեր մարմիններին ուղարկված հարցումների պատասխանները: Հիշեցնենք, որ հանձնաժողովը 251 հարց էր ուղարկել: Պարետ Տիգրան Ավինյանից ստացվել է պատասխան, որով առաջարկվել է մինչև մարտի 30-ը ամփոփել և ներկայացնել տվյալները: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որն իրականացրել է […]

̰
Մարտի 5-9-ը բացահայտվել է հանցագործության 147 դեպք

12:37 09.03.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 5-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 46, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, խարդախության` 19, ծեծի՝ 7, բնակարանային գողության՝ 5, անձի առևանգման և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 4-ական, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, զենք-զինամթերքի […]

̰
Հայաստանի և Ճապոնիայի արդարադատության նախարարները հանդիպել են․ ներկայացվել են հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված խնդիրները

12:34 09.03.2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 8-ին հանդիպել է Ճապոնիայի արդարադատության նախարար Յոկո Կամիկավային։ Հիշեցնենք, որ Ռուստամ Բադասյանը մարտի 5-ից 11-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին (UNODC)։ Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ճապոնացի պաշտոնակցին Կոնգրեսին մասնակցելու հրավերի, ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանն ու Ճապոնիան […]

̰
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է շահառուների քանակի վերաբերյալ հաշվետվություն

12:33 09.03.2021

««Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1133 շահառուներ, նրանցից 118-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1015-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են: Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը նույնպես փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի […]

̰
Գեղարքունիքի մարզը սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվներից է․ վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ

12:30 09.03.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ և խորհրդակցություն անցկացրել․ «Գեղարքունիքի մարզը սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվներից է։ Պետք է այս տրամադրությունը փոխացենք, Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի: Ընդ որում, իրագործվի ոչ միայն պետության, կառավարության, համայնքների, այլ մասնավորի ներգրավմամբ։ Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված խորհրդակցությանն անդրադարձել ենք նաև անվտանգության միջավայրին և առկա […]

̰
Մենենդեսը Սենատում ստորագրահավաք է սկսել՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ-նամակը Բայդենին ուղարկելու համար

12:29 09.03.2021

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատում երկկուսակցական նամակի ներքո ստորագրահավաք է սկսել, որով կոչ է արվում նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսի՝ Հայոց ցեղասպանությունն ամբողջական ու պաշտոնապես ճանաչելու օրինակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA): Սենատի նամակում մեջբերվում է Բայդենի 2020 թվականի ապրիլին՝  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն արված […]

̰
Քննչական կոմիտեն ավարտել է Վազգեն Մանուկյանի գործով նախաքննությունը

12:24 09.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով […]

̰
Շիրակի մարզի Զույգաղբյուրի և Արեգնադեմի համայնքապետարաններում յուրացումների և վատնումների դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել

12:17 09.03.2021

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի և Ամասիայի բաժիններ օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, այդ թվում նաև ԱԱԾ-ից, որ ՀՀ Շիրակի մարզի գյուղական երկու համայնքների նախկին ղեկավարների աշխատած ժամանակահատվածում,համայնքապետարանում թույլ են տվել ֆինանսատնտեսական բնույթի մի շարք չարաշահումներ, առերևույթ յուրացվել կամ վատնվել են համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների համար, ինչպես նաև ուսման վարձերի փոխահտուցման նպատակով համայնքային բյուջեներից […]

̰
Էքսպրես-բեռների հայտարարագրման գործընթացը պարզեցվել է․ ՊԵԿ

12:12 09.03.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել է էքսպրես-բեռների հայտարարագրման գործընթացը: Կառավարության որոշմամբ, հաստատվել են էքսպրես-բեռների համար ապրանքային և ուղևորային հայտարարագրի պարզեցված թղթային ձևերը: Ապրանքների հայտարարագրման պարզեցված ընթացակարգը հնարավորություն է տալիս սուրհանդակային ծառայությունների կողմից տեղափոխվող առաքանիների մեջ պարունակվող յուրաքանչյուր ապրանքի համար առանձին մաքսային հայտարարագիր այլևս չներկայացնել. ամբողջ խմբաքանակը կարող է հայտարարագրվել մեկ միասնական փաստաթղթով՝ էքսպրես փոխադրողի կողմից։ […]

̰
Ֆրանսիան պատրաստ է խորացնել համագործակցությունը քաղաքացիական անվտանգության և արտակարգ իրավիճակների ոլորտում

11:30 09.03.2021

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Նախարար Փիլոյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական համագործակցությունը արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում՝ փաստելով, որ այդ համագործակցությունը սկիզբ է առնել դեռևս 1988 թ.-ից: Կարևորելով բնակչության անվտանգությունն ու աղետներին դիմակայելու ունակությունը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ավելի խորացնելու […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք

11:03 09.03.2021

Մարտի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175198 դեպք, որոնցից 165096-ն` առողջացած, 3232-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6038 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 755348 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1643 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 182 նոր դեպք: Ունենք 142 առողջացած և 7 մահվան դեպք: […]

̰
RTM-ը և Quoter-ը փող են գողանում և շանտաժի ենթարկում կորպորատիվ օգտատերերին

10:45 09.03.2021

«Կասպերսկի» ընկերության փորձագետները հայտնաբերել են նոր վնասաբեր արշավ, որի ընթացքում RTM խմբավորման չարագործները կիրառում են գործիքների բավականին հարուստ զինանոց: Գործի են դրվում և՛ բանկային տրոյական ծրագիր, և՛ նոր, մինչ հիմա չհանդիպած Quoter ծածկագրիչ-շորթիչը, ինչպես նաև հեռավար հասանելիության բավականին օրինական ծրագրեր (առնվազն LiteManager և RMS)։ Գրոհն սկսվում է ստանդարտ ֆիշինգից։ Չարագործներն ուղարկում են RTM տրոյական ծրագիրը, […]

̰
Մեկնարկել է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը

10:43 09.03.2021

Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը: Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը: Մրցույթն անցկացվում է 14 անվանակարգերում՝ Թատերական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, Երաժշտական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, Պարարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, Կերպարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, Կինոարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (բացառությամբ՝ կինոարտադրության նախագծերի), Մշակութային հեռուստահաղորդաշարեր, Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր, Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ, Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը ու կատարելագործմանը, Ներառական ծրագրեր […]

̰
ԱԳՆ խոսնակն անդրադարձել է ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցչի պաշտոնավարումը դադարեցնելու որոշմանը

10:24 09.03.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը: «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես […]

̰
Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ

10:20 09.03.2021

Մարտի 8-ին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Կուբայի Հանրապետության արտգործնախարար Բռունո Ռոդրիգես Պարիլյայի հետ: Երկուստեք ընդգծվեց հայ-կուբական քաղաքական երկխոսության ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Կարևորվեց համագործակցության սերտացումը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հայաստանի և Կուբայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ: Այս առնչությամբ […]

̰
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է, տեսանելիությունը՝ 1 մետր

09:54 09.03.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ Աշոցքի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Կապանի տարածաշրջաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ ✅Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ ✅Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ✅Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի

09:37 09.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Լոռու մարզում, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ, Արարատի մարզի Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի […]

̰
ՄԻՊ-ը նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի խոսքից՝ որպես հայատյացության դրսևորում

08:21 09.03.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սրանք հատվածներ են Ադրբեջանի նախագահի «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ելույթից: Այս ելույթը ստիպում է ուղղակի հարց տալ` ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում ու ինչպե՞ս է խաղաղությունը լինելու այս պայմաններում, երբ երկրի նախագահն է հպարտությամբ ընդգծում, որ Հայաստանի ու նրա […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:57 08.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Սիսիան-«Զանգեր» հատվածում (մերկասառույց), Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից), Լոռու մարզերում, Շիրակի մարզի Ամասիայի (բուք […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա

23:43 08.03.2021

Մարտի 7-ից 8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Բյուրական գյուղում և Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա և 37 քաղաքացու ցուցաբերել համապատասխան […]

̰
Երևանում վրաերթ է տեղի ունեցել․ հայրը տեղում մահացել է, բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար

23:00 08.03.2021

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գևորգ Չաուշի փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը: Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:38 08.03.2021

Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն: Հանրապետության տարածքում՝ Մարտի 8-ի ցերեկը, 11-12-ը շրջանների զգալի մասում, 9-ի […]

̰
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար

22:23 08.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Սիսիան-«Զանգեր» հատվածում (մերկասառույց), Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից), Լոռու մարզերում, Շիրակի մարզի Ամասիայի (բուք […]

̰
Ռուս խաղաղապահները հայ ուխտավորներին Ստեփանակերտից ուղեկցել են Դադիվանք և Ամարաս

21:57 08.03.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: «2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1 577 բնակելի նաշինություն, այդ […]

̰
BACK_TO_TOP