22:36 03.03.2021
Հայաստանի ներքաղաքական զարգացումների, հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարի մասին է այսօր տեսակապով խոսել Կոնստանտին Զատուլինը: ՌԴ պետդումայի պատգամավորն անդրադարձել է նաև հայ ռազմագերիների վերադարձի հարցում ռուսական օժանդակությանը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:24 03.03.2021
Հանրապետության տարածքում՝ Մարտի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 7-8-ի ցերեկը նույնքան կնվազի։ Երևան քաղաքում՝ Մարտի 3-ի ցերեկը, […]
22:17 03.03.2021
Մոտավորապես ե՞րբ եք պատկերացնում արտահերթ ընտրությունների անցկացումը և արդյոք այս մասով քննարկումներ ընթանում են քաղաքական ուժերի հետ: Սա միակ հարցն էր, որին պատասխանեց վարչապետ Փաշինյանը: Եթե խորհրդարանական ընդդիմությունն ընդունի մեր առաջարկը, ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ կընթանան համաձայնեցված ժամկետներում, նշեց վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:07 03.03.2021
Գերիների հայրենադարձությանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հայտարարությանն ԱԺ-ն այսօր միաձայն կողմ է քվեարկել: Խորհրդարանի ընդունած այլ որոշումներով դատարան հայց ներկայացնելու պետական տուրքը կբարձրանա, իսկ ՊԵԿ աշխատակիցները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս զենք կրելու իրավունք կստանան: Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է այս և երեկ քննարկված բոլոր նախագծերը: Քվեարկություններից հետո շարունակվել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը: […]
21:55 03.03.2021
Արմավիրի մարզպետն ու Մարի Լու Փափազյանը քննարկել են մարզում «Թումո» կենտրոն և «Թումո-տուփ» հիմնելու ծրագիրը ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր հանդիպում է ունեցել գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ: Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Արմավիրի մարզում կենտրոնի կրթական ծրագրերի ներդրմանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է […]
21:45 03.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա […]
21:36 03.03.2021
Մարտի 3-ին 2-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը պարապմունք է անցկացրել ենթակա զորամասերի կրակային աջակցման և նռնականետային ստորաբաժանումների հրամանատարների հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, պարապմունքի անցկացման նպատակն էր զինծառայողների պատրաստվածության աստիճանի ստուգումը և հրամանատարների մասնագիտական հմտությունների կատարելագործումը։
20:30 03.03.2021
Մարտի 2-ին ուսումնական վարժանքներ են անցկացվել 4-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, Վարժանքների շրջանակում անցկացվել են տեսական ու գործնական պարապմունքներ, բացազատվել են կապի շարժական հանգույցներ, ապահովվել է կապի համակարգերի անխափան սնուցումը, ստուգվել է կապի համակարգի կառավարման կետերի աշխատանքի արդյունավետությունը: Իրականացվել են նաև անխափան կապի ապահովման այլ գործողություններ: Անցկացված վարժանքները նպաստել են դաշտային կապի […]
20:22 03.03.2021
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը: «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում […]
20:20 03.03.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Սևանի, Բերդի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գավառի տարածաշրջանում‚ Մ-10 միջպետական ավտոճանապարհի 20-40 կիլոմետրին բուք է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս […]
20:00 03.03.2021
Շիրակցի գերեվարված տղաների ծնողներն ու հարազատները աշխատանքային օրվա ավարտին թույլ են տվել մարզպետարանի աշխատակիցներին դուրս գալ շենքից այն բանից հետո, երբ նրանց հետ հանդիպման են եկել Շիրակի մարզպետն ու Շիրակի մարզի ոստիկանապետը։ Այս մասին Shantnews.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Արաքսյա Կիրակոսյանը: Իսկ ավելի ուշ ծնողները դադարեցրել են […]
19:45 03.03.2021
Թե ինչպես կարող է սերն արհեստի նկատմամբ փոխանցվել ժառանգաբար: Օրինակը գյումրեցի դպրոցական Էդիկ Գյուրջօղլյանն է, որն ազատ ժամանակը ոչ թե վատնում է համակարգչային խաղերի վրա, այլ արհեստանոցում լուրջ զբաղմունք է գտել։ Փայտամշակումը դարձել է նրա հոբբին, իսկ հին իրերի վերանորոգումով օգնում է ընտանիքին ու ծանոթ-բարեկամներին: Վարպետ Էդիկն ընդամենը 13 տարեկան է, բայց աշխատում է հմուտ […]
19:42 03.03.2021
Հրադադարի հաստատումից հետո խաղաղ պայմաններում, դեկտեմբերի 12-ին գերեվարված շիրակցի տղաների ծնողներն ու հարազատներն ներսից նստարաններով փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը և նստել են աստիճաններին․ արգելում են քաղաքացիներին մտնել մարզպետարան, իսկ աշխատակիցները գտնվում են իրենց աշխատասենյակներում։ Հարազատները պահանջում են պատկան կառույցներից իրենց որդիների հայրենիք վերադարձի հստակ ժամկետներ նշել ու կրկին հանդիպում են խնդրում վարչապետի հետ։ «Մենք […]
19:36 03.03.2021
Մարտի 2-ին և 3-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ […]
19:22 03.03.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի համագործակցությամբ մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ հինգ ապրանքախմբի համար՝ պլաստիկ ապրանքներ, հագուստ և տեքստիլ, կենցաղային տեխնիկա, ցիտրուսային մրգեր, լվացող միջոցներ։ Ուղեցույցներում ներառված է անհրաժեշտ տեղեկատվություն ներմուծման գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես՝ ապրանքախմբերի մատակարարների կոնտակտները տարբեր երկրներից: Մանրամասն նկարագրված են նաև հիմնական պահանջները, քայլերի հերթականությամբ ներկայացված են ներմուծման ընթացակարգերը, արտաքին […]
19:15 03.03.2021
Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ: Ի շարունակումն նախկին հեռախոսազրույցի` ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը շարունակական քայլեր ձեռնարկել հայ-իտալական քաղաքական երկխոսությունն առավել ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության […]
19:07 03.03.2021
Բաղրամյան պողոտայի մի հատվածն արդեն մի քանի օր է՝ փակ է. «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի մի շարք ներկայացուցիչներ անցած գիշերը ևս անցկացրել են այնտեղ տեղադրված վրաններում: Այսօր շարժման անդամները հերթական հանրահավաքն են անցկացրել, որի մեկնարկից առաջ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ իրենց դիրքորոշումը:
18:55 03.03.2021
2018 թվականին Գյումրիի Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը անհատույց և անժամկետ հատկացվեց Շիրակի երկրագիտական թանգարանին: Եռահարկ կառույցը հիվանդանոցների օպտիմալացումից հետո դատարկ էր, կառավարությունը որոշեց պետական գույքը վերածել թանգարանի։ Հատկացումից երեք տարի անց շենքում ոչինչ արված չէ, 2018 թվականից մինչև հիմա աշխատանքները մնում են նախագծային փուլում։ 1930 թվականին հիմնված Շիրակի երկրագիտական թանգարանը գործունեության 91 տարիների […]
18:47 03.03.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ: Պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը։ «ՀՀ […]
18:40 03.03.2021
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը: Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 2-ին Սլաբոտկա թաղամասում: Կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը: Գործի քննությունը ապացույցների հետազոտման և հրապարակման փուլում է։ Այսօր դատարանում մի շարք ապացույցներ են հրապարակվել։ […]
18:30 03.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» կոչվող […]
18:25 03.03.2021
Շարունակվում է Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանը: Խորհրդարանում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան ուղղված հարցերին, սակայն, պատասխանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներից մեկը պատերազմի ընթացքում «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ հարց է ուղղել: Ավինյանը պատասխանել է, որ վարչապետի մամուլի խոսնակը դրա ավարտուն պատասխանը տվել է, ավելացնելու ոչինչ չկա: Փոխվարչապետը հիշեցրել է նաև ռուսական կողմի անդրադարձը, […]
18:19 03.03.2021
ԱԺ-ն այսօր միաձայն կողմ է քվեարկել գերիների հայրենադարձությունը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հայտարարությունն ընդունելու մասին հարցին: Խորհրդարանի այլ որոշումներով դատարան հայց ներկայացնելու պետական տուրքը կբարձրանա, իսկ ՊԵԿ աշխատակիցները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս զենք կրելու իրավունք կստանան: Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է այս և երեկ քննարկված բոլոր նախագծերը: Քվեարկություններից հետո շարունակվել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության […]
17:58 03.03.2021
Փետրվարի 22-ին՝ ժամը 23-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքով 63-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տղամարդը Գետափ գյուղից է: Նա անգիտակից վիճակում էր. ըստ բժիշկների՝ գանգուղեղային վնասվածք էր ստացել: Իսկ թե որտեղ և ինչ հանգամանքներում էր վնասվել, դեռ հարկավոր էր պարզել: Իրավապահները […]
17:35 03.03.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Կողմերը քննարկել են հետագա գործակցության շրջանակները, կորոնավիրուսային իրավիճակի և պատվաստանյութերի ձեռքբերման վերաբերյալ հարցեր: Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Չինաստանի կառավարության կողմից առողջապահության նախարարությանը ցուցաբերված աջակցությանն ու նշել. «Բժշկական սարքեր, ՊՇՌ թեստեր, դիմակներ… բայց առանձնահատուկ շնորհակալ ենք Հայաստանին տրամադրված շտապօգնության […]
17:27 03.03.2021
Հայաստանի ազգային գրադարանի և «Publishers International Linking Association, Inc.» (PILA) ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ PILA-ի պաշտոնական գրանցված կազմակերպությունը մատուցելու է CrossRef միջազգային մատենագիտական տեղեկատու համակարգին միանալու ծառայություններ։ Դա հնարավորություն է տալու թվային օբյեկտի նույնականացման (Digital Object Identification՝ DOI) միջոցով ապահովել համաշխարհային գիտական հրապարակումների խաչաձև կապը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: […]
17:18 03.03.2021
Մարտի 1-ին՝ ժամը 23։25-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգած քաղաքացին խնդրում էր, որ Աշտարակ քաղաքի Լինչի փողոց ոստիկաններ մոտենան: Բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ հասավ դեպքի վայր ու կանխեց վիճաբանության զարգացումները։ Շուտով հայտնի դարձավ, թե ինչ էր կատարվել Լինչի փողոցում։ Ահազանգից մոտ տասը րոպե առաջ, վիճաբանության ժամանակ, 43-ամյա տղամարդը դանակահարել էր 52-ամյա հարևանին։ Վիճաբանությանը ներկա էր […]
17:02 03.03.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ, Գավառի տարածաշրջանում (Նորատուս գյուղ) և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության […]
16:44 03.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում […]
16:39 03.03.2021
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում: Տեսչական մարմնի աշխատակիցների ստուգայցը եղել է վերոնշյալ համայնքներում գործող գրասենյակային փակ տարածքներում, հանրակրթական ուսումնական հաստատություններում, ստոմատոլոգիական կլինիկաներում, դեղատներում, ինչպես նաև մանրամեծածախ առևտրի կենտրոններում և գեղեցկության սրահներում: Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Տեսչական […]