Հայ կինոյի հայտնի «վառեմ-մարեմ»-ի շենքը փլուզվում է․օրակարգում է հայտնվել վերակառուցման նոր նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Հայ կինոյի հայտնի «վառեմ-մարեմ»-ի շենքը փլուզվում է․օրակարգում է հայտնվել վերակառուցման նոր նախագիծ

20:35 24.02.2021

«Մեր մանկության տանգո» ֆիլմով հավերժացած  հայտնի դրվագը  Գալյա Նովենցի ու Մհեր Մկրտչյանի կերպարներով փոխեց շենքի  անունը։ Բոլորն այն ճանաչում են որպես «վառեմ-մարեմ»-ի  բալկոնով շենք:Պատկանել է ալեքպոլցի հայտնի առևտրականներ Աբովյաններին  ու Խոյեցյաններին:Խորհրդային տարիներին շենքի մի հատվածում գործել է նաև ռուսական բանակի փոստային բաժանմունքը:

Քաղաքի հարուստ պատմության թանկ ժառանգությունը   վտանգված է: Գյումրիի Աճեմյան փողոցի, «Կումայրի» պատմամշակութային արժեք արգելոց-թանգարանի կառույցը փլուզվում է։  Նրբաոճ զարդաքանդակներով արտաքին պատերին  հսկայական ճաքեր են, կամարաձև թռիչքներով  ներքին միջսենյակային պատերն արդեն  ամբողջությամբ փլուզված են : Տանիքն ու  առաստաղն էլ չկան, փայտյա գերանները թալանել են ՝ կտրել -տարել ։

Շենքի փրկության  խնդրանքով տարբեր գերատեսչությունների տասնյակ նամակներ են ուղարկվել,խոստումներ ու նախագծեր շատ են եղել,բայց դրանք  այդպես էլ իրականություն չեն դարձել:Շենքը «Կումայրի» արգելոց-թանգարանի հաշվեկշռում է, բայց համայնքային ենթակայության չէ: Դեռ 2009 թվականից վերականգնելու և մշակութային նշանակության  կենտրոն օգտագործելու պայմանով ավագանու որոշմամբ նվիրաբերվել է կառավարությանը`ի դեմս Մշակույթի նախարարությանը։

«12 տարի առաջ էս շենքը համեմատաբար լավ վիճակում էր, քան  թե հիմա, էգուց ավելի վատ վիճակում  կլինի, քան թե  այսօր։ Իհարկե տնօրինողի մեղքն է, էդ հանրային հարստությունը վերցրել եք, որ նորոգեք,վերականգնեք,թանգարան տեղավորեք, բայց չեք արել, շենքն էլ շարունակել է մաշվել»-ասում է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։

Տնօրինող գերատեսչությունից   պահպանության հարցի շուրջ պարզաբանում են տվել՝ նշելով , որ շենքի պահպանությունը համայնքի խնդիրն է, իսկ քաղաքապետարանը դա իր   լիազորությունը չի համարում ։

«Օրենքն ասում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զբաղվել իրենց տարածքում գտնվող  հուշարձանների պահպանությամբ, այսինքն՝ համայնքապետարանը պետք է դրանով զբաղվեր, մենք նման օրինակներ ունեցել ենք»,-Shantnews.am-ի հետ զրույցում  նշել  է ԿԳՄՍ նախարարության հուշարձանների վերականգնման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Իգիթյանը։

«Ոչ,պատմամշակութային շենքերի  պահպանության և օգտագործման բոլոր իրավունքները սեփականատիրոջն է,համայնքն  ունի իր լիազորությունների չափը ավելի շատ պահանջելու, որպեսզի  իր տարածքում պահպանեն էդ շենքերը, ոչ թե ինքը պահպանի»,- նշել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Շենքի վերակառուցման համար  այժմ  նոր նախագիծ է ներկայացվում։Այն քննարկվել է կառավարությունում, որից հետո  նախարարությունը դիմել է Գյումրիի ավագանուն՝  2009 թվականի որոշման մեջ փոփոխություն կատարելու  խնդրանքով, որպեսզի շենքը  «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին հատկացվի նաև կրթական նպատակներով ։

«Նվիրաբերության մեջ պայման էր գրվել, որ պետք է շենքը անպայման վերակառուցվեր  և օգտագործվեր  մշակութային նպատակներով, սակայն ծրագիրը չիրականացվեց։Մշակույթի նախարարությունը  նորից դիմեց համայնքին ,որպեսզի  էդ  պայմանը փոխենք և նպատակը ոչ թե մշակութային լինի, այլ նաև կրթական»,-պարզաբանել է գլխավոր ճարտարապետը ։

Շենքի հատկացման մասին վերջնական որոշում դեռ չկա, միայն փոխվել է  օգտագործման  նպատակը, որն էլ  հետագայում թույլ կտա ԿԳՄՍ  նախարարությանը շենքը  հատկացնել Ազգային պոլիտեխնիկական համալսարանին նաև տեխնոկենտրոն օգտագործելու  նպատակով։ Քաղաքի գլխավոր ճարտարապետն էլ հավաստիացնում է, որ  հերթական  նախագիծը   չիրականացնելու դեպքում պատրաստ են  նվիրատվությամբ հանձնված գույքը ետ պահանջել ։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom  ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

14:35 07.08.2025

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...

BACK_TO_TOP