TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեղրիի լեռնանցքում տեղի է ունեցել քարաթափում

10:13 20.02.2021

ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 20-ին՝ ժամը 00:30-ին, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) տեղի է ունեցել քարաթափում՝ 120 խմ ծավալով։ Ճանապարհահատվածը միակողմանի փակ է։ Կատարվում են մաքրման աշխատանքներ։ Ճանապարհահատվածը բացվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկություն։

̰
Հանրապետության մի շարք մարզերում ձյուն է տեղում

08:56 20.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների […]

̰
ՄԻՊ-ը՝ հանրային ծառայողին վիրավորելու կամ զրպարտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող նախագծի վերաբերյալ

08:19 20.02.2021

Մարդու իրավունքների պաշտպանը դիրքորոշումներ է ներկայացրել հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող նախագծի վերաբերյալ․ «Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող, հակառակ դեպքում այն անխուսափելիորեն կհանգեցնի կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ սահմանափակման: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 4 մարզում

08:10 20.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Եր․ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենք, Իսրայելյան փ. 37 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 13 շենք, 11:00-17:00 Բաբայան փ. 26 […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:00 20.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (միայն բեռնատարների համար) և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա

23:29 19.02.2021

Փետրվարի 18-ից 19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ռյա Թազա գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Տաշիր, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում և Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Կոտայքի մարզի Առինջ գյուղերում։ Դեպքի […]

̰
ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամներ Բայդենի վարչակազմին կոչ են անում կանգնել Արցախի և Հայաստանի կողքին

23:17 19.02.2021

ԱՄՆ Կոնգրեսի հարյուր անդամներ կոչ են անում Ջո Բայդենի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության համար։ Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը։ ԱՄՆ պետքարտուղարին և Պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է անցած տարի աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով։ Կոնգրեսականները առաջարկվում […]

̰
Սև ծովի շրջաններից ցիկլոն է ներթափանցում․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:08 19.02.2021

Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ […]

̰
Ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոնում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

22:09 19.02.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնy ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը։ Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, Շենգավիթում՝ փետրվարի 16-ին և 17-ին, իսկ Նոր Նորքում՝ փետրվարի 11-13-ը, 16-ին, 17-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոնում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան փետրվարի 11-14-ը:

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

21:24 19.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (միայն բեռնատարների համար) և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով […]

̰
Խանութի տիրոջը պատճառվել է 800 հազար դրամի վնաս․ Կապանի ոստիկանների բացահայտումը

21:13 19.02.2021

Փետրվարի 12-ին ոստիկանությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գիշերը մտել են Քաջարանի Աբովյան փողոցի խանութներից մեկն ու գողացել փող, բջջային հեռախոսներ, հուշանվերներ, լիցքավորիչներ և այլ աքսեսուարներ։ Խանութի սեփականատիրոջը պատճառվել է շուրջ 800 000 դրամի նյութական վնաս։ Դեպքի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում հարուցվեց քրեական գործ։ Իրավապահները ձեռնարկեցին ծավալուն միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Բացահայտման միջոցառումների շրջանակներում […]

̰
Գիրք նվիրելու տոն Գյումրիում ՝ Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան օրը

20:53 19.02.2021

Գյումրիի գրախանութներն այսօր մարդաշատ էին, տարբեր ժանրի՝ հայ և օտարազգի գրականություն էին  գնում, նվիրելու մտերիմներին , ընկերներին, բարեկամներին։   Ուսուցիչն՝ աշակերտին, աշակերտն  էլ՝ ուսուցչին այսօր  գրքեր են նվիրե։ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն այսօր գիրք նվիրելու միջոցառում են անցկացրել։ Դպրոցի պատմության ուսուցիչը  SHNATNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ նախ իրենց դպրոցում գրքային […]

̰
Հանդիպել են Երևանի և Ստեփանակերտի ավագանիների անդամները

20:24 19.02.2021

Երևան-Ստեփանակերտ. հանդիպել են երկու մայրաքաղաքների ավագանիների ներկայացուցիչները Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի ավագանու անդամները երևանյան գործընկերների ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել իրենց կյանքը Հայրենիքի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այնուհետ Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են հայոց երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայմանն առնչվող […]

̰
Սեյսմանվտանգության ծրագրով վերակառուցվող դպրոցներ է այցելել Սուրեն Պապիկյանը

20:19 19.02.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Երևանի թիվ 51 և «Հերացի» դպրոցների շինհարապարակում հետևել է դպրոցների սեյսմանվտանգության բարելավման ծրագրով իրականացվող շինարարության ընթացքին։ Նախարարին ուղեկցել են ՏԿԵՆ տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

̰
Մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի երրորդ հոսքը

19:30 19.02.2021

Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի երրորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացի ուսումնառողները: ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, շնորհավորելով ուսումնառողներին, նշել է, որ դասընթացի նպատակն է վերապատրաստել սպաներին, հաղորդել պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի պաշտոնակցի հետ

19:28 19.02.2021

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակություն հայտնելով ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործնական ջանքեր ձեռնարկել երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ: ԱԳ նախարարներն ընդգծել են միջազգային […]

̰
Սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 5 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

19:20 19.02.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել՝ հինգ […]

̰
Քննարկվել է ռուսաստանյան շուկայում հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման հնարավորությունը. էկոնոմիկայի նախարարություն

19:16 19.02.2021

Փետրվարի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի նախաձեռնությամբ Ներդրումների աջակցման կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է առցանց հանդիպում դեպի ռուսաստանյան շուկա հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման և սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ռուսաստանյան ընկերությունում հայկական արտադրանքի ներկայացվածության ավելացման հնարավորությունը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, ավելի քան 40 հայկական ընկերությունների […]

̰
Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը

19:11 19.02.2021

Փետրվարի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի» 18-րդ նիստը: Վերջինիս մասնակցել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն: Ողջույնի իր խոսքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ […]

̰
Մարտական հերթապահության հերթափոխ 4-րդ զորամիավորումում

19:07 19.02.2021

Փետրվարի 18-ին 4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Ստորաբաժանումների հրամանատարները և դիրքերի ավագները ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, առաջադրված մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

̰
Դիլիջանի թունելի լուսավորությունը վերականգնվել է

18:53 19.02.2021

Փետրվարի 19-ին վերականգնվել է Դիլիջանի թունելի լուսավորությունը։ Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: «Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ ժամը 18։30-ից‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել էր Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները»։

̰
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ

18:42 19.02.2021

Փետրվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել ռազմական ավիացիոն համալսարանի կառուցվածքը, ուսումնանյութական բազան, ընթացիկ և հեռակա ծրագրերը: Վաղարշակ Հարությունյանը շրջել է համալսարանի տարածքում, ծանոթացել կրթօջախի ուսումնական, լսարանային և զորանոցային պայմաններին: Վաղարշակ Հարությունյանը զրուցել է նաև համալսարանի կուրսանտական կազմի հետ, հետաքրքրվել ուսումնական […]

̰
Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին

18:40 19.02.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ Ահմադ ալ-Բաուարիդի ալ-Ֆալասիի հրավերով ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում կմասնակցի «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու փետրվարի 21-25-ը: Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով, որտեղ ներկայացված կլինեն 14 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։ Իրենց […]

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է. ՊՆ

18:34 19.02.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 18-ին և 19-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

18:32 19.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (միայն բեռնատարների համար) և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով […]

̰
ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ

18:28 19.02.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ՝ տեղում ծանոթանալու ընթացող շինարարական ու վերանորոգման աշխատանքներին: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ներկայացրել է օդափոխության և ջերմախոնավային համակարգի տեղադրման աշխատանքները և նշել, որ նոր համակարգի գործարկումը թանգարանի համար մի շարք խնդիրներ կլուծի: Դ. Պողոսյանը նաև ներկայացրել […]

̰
Ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե

18:21 19.02.2021

«Եվրասիա միջազգային համալսարան»-ի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ փետրվարի 19-ին Եվրասիա «Իրավաբանական դպրոցի» աշակերտների համար կազմակերպվեց ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե: Այցի նպատակն էր աշակերտներին իրազեկել Քննչական կոմիտեի կազմավորման, գործունեության, առհասարակ՝ համակարգի, «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով ամրագրված՝ Քննչական կոմիտեի գործառույթների, Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կարգի մասին, ծանոթանալ քննիչի աշխատանքի առանձնահատկություններին: ՀՀ քննչական կոմիտեի իրավական […]

̰
Խոշոր վթար Դիլիջանի ոլորաններում

18:10 19.02.2021

Այսօր Դիլիջանի ոլորաններում խոշոր վթար է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ ծանր բեռնատար է շրջվել: Վթարի հետևանքով ոլորաններում տևական ժամանակ խցանում է առաջացել: Ներկայացնում ենք կադրեր՝ առանց մեկնաբանության:

̰
Կայացել է հանդիպում Հայաստանի պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ

18:06 19.02.2021

Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի աշխատանքի շրջանակում փետրվարի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում Հայաստանի պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ` ԱՄՆ արտահանման-ներմուծման խոչընդոտների բացահայտման և քննարկման նպատակով։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին

17:48 19.02.2021

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ փետրվարի 19-ին դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունել է Վրաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աքբար Ղասեմիին։ Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև հնարավոր զարգացումների վերաբերյալ։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

̰
BACK_TO_TOP