Ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+24.09 oC

Ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե

18:21 19.02.2021

«Եվրասիա միջազգային համալսարան»-ի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ փետրվարի 19-ին Եվրասիա «Իրավաբանական դպրոցի» աշակերտների համար կազմակերպվեց ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե:
Այցի նպատակն էր աշակերտներին իրազեկել Քննչական կոմիտեի կազմավորման, գործունեության, առհասարակ՝ համակարգի, «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով ամրագրված՝ Քննչական կոմիտեի գործառույթների, Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կարգի մասին, ծանոթանալ քննիչի աշխատանքի առանձնահատկություններին:

Возможно, это изображение (6 человек, люди стоят и в помещении)
ՀՀ քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետի պաշտոնակատար Վահրամ Անդրեասյանը, ողջունելով աշակերտներին, անդրադարձավ նրանց հուզող և հետաքրքրող հարցերին` տալով սպառիչ և բովանդակալից պատասխաններ:
Այցի ընթացքում Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը աշակերտներին ներկայացրեց «ճանաչման սենյակ»-ը, գրադարանը, բացատրեց, թե գործնականում ինչպես են կատարվում քննչական գործողությունները, նրանք հանդիպեցին Քննչական կոմիտեի քննչական վարչությունների աշխատակիցների հետ, որոնք ներկայացրին համապատասխան ստորաբաժանումների գործառույթները, դրանց դերն ու նշանակությունը: Քննչական կոմիտեի աշխատակիցները, անդրադառնալով երեխաներին հետաքրքրող հարցերին, տվեցին բովանդակալից և սպառիչ պատասխաններ:
Հանդիպումն անցավ ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում:

Возможно, это изображение (8 человек, люди стоят, цветок и в помещении)
Հավելենք, որ նմանատիպ հանդիպումները կրում են շարունակական բնույթ և միտված են ուսանողների և աշակերտների գործնական գիտելիքների զարգացմանը, նպաստելու ապագան ու հեռանկարները պատկերացնելուն, մասնագիտության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելուն և որոշում կայացնելուն։

Возможно, это изображение (5 человек, люди стоят, люди сидят и в помещении)

Возможно, это изображение (3 человека, люди сидят, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (3 человека, люди стоят и в помещении)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ը

23:59 28.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա […] ...

Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարում

23:55 28.07.2025

Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսեց 1-3-րդ հորիզոնականները «18th Paleochora Open Cbess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Լևոնը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով: ...

Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավոր

23:50 28.07.2025

Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավոր

Հուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։ […] ...

Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներում

23:44 28.07.2025

Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներում

Դեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի […] ...

Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավոր

23:40 28.07.2025

Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավոր

Հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […] ...

Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

23:37 28.07.2025

Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

Համացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

BACK_TO_TOP