TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Փետրվարի 22-ին կրկին հանրահավաք է անցկացվելու

19:13 20.02.2021

Կառավարության դիմաց ավտոմեքենայից բարձրախոսով ելույթ է ունեցել «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը: Նա հայտարարել է, որ երկուշաբթի ժամը 18-ից Կոմիտասի «Պրագա» այգուց կրկին երթ է մեկնարկելու: Հիշեցնենք , Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո մասնակցները քայլերթ են սկսել՝ բաժանվելով  4 խմբերի և դուրս եկել  փողոցներ, շարժվել տարբեր ուղղություններով:  

̰
Հանրահավաքի մասնակիցները քայլերթ են սկսել

18:46 20.02.2021

Իշխան Սաղաթելյանի կոչից հետո մոտ մեկ ժամ փակվել են կենտրոնական չորս փողոցներ: «Շանթնյուզի»նկարահանող խումբը եղել է փակ փողոցներից մեկում՝ Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում: Ավտոմեքենայից բարձրախոսներով հավաքի մի քանի մասնակիցներ ելույթներ են ունեցել: Դրանք հիմնականում ունեցել են Ազատության հրապարակից հնչած քննադատական ելույթների բովանդակությունը: Այդ ընթացքում ոստիկանները բարձրախոսներով հորդորել են բացել փողոցների երթևեկելի հատվածը: Այդ ընթացքում ոստիկանները բարձրախոսներով հորդորել […]

̰
Ուժեղ քամու և գետնաբուքի  պատճառով Աշոցքի և Ամասիայի ճանապարհները դժվարանցանելի են

18:40 20.02.2021

Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի Ցողամարգ գյուղի հատվածում ուժեղ քամին ու գետնաբուքը գիշերվանից չի դադարում, նույն վիճակն է ավտոճանապարհի վտանգավոր շրջադարձերից մեկում՝ Վարդաղբյուրի խաչմերուկում, որտեղից ճանապարհը շարունակվում է մինչև հայ- վրացական սահման։ Ուժեղ քամու և ցածր տեսանելիության պայմաններում գիշերը Վրաստան մեկնող տասնյակ բեռնատարների վարորդների Աշոցքի ճանշին ընկերության աշխատակիցները արգելել են ճանապարհը շարունակել։  «Բուքը ուժեղ էր ու մենք […]

̰
ՀՀ ԱԻ նախարար Փիլոյանն  այցելել է Արցախ

18:25 20.02.2021

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ։Նախարար նշանակվելուց հետո սա Ա․Փիլոյանի առաջին պաշտոնական այցն է Արցախի Հանրապետություն։ ՀՀ գործընկերները նախ, ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված փրկարարների հուշանկյունին։ Հանդիպմանը քննարկվել են գործընկեր կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող […]

̰
Էկոնոմիկայի նախարարը ոլորտի առողջացման հարցերն է քննարկել  «Ռեստորանների հայկական միության» ներկայացուցիչների հետ

18:12 20.02.2021

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Ռեստորանների հայկական միության անդամների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները և առաջարկությունները, ներկայացրել առաջին հանդիպումից հետո նախարարության կողմից իրականացված աշխատանքը։ Հանդիպման մասնակիցներն արձանագրել են վերջին շրջանում ոլորտում նկատվող դրական միտումները։ Ըստ պայմանավորվածության՝ միությունը կներկայացնի առաջարկությունների ամփոփ փաթեթ, որպեսզի նախարարությունը դրանք հաշվի առնի ոլորտի առողջացման նպատակով նախատեսվող առաջիկա գործողություններում։ […]

̰
Մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության գարնանային փուլը

18:05 20.02.2021

Սկսվում է  Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության գարնանային փուլը: Նախ կանցկացվեն աշնանային խաղաշրջանում հետաձգված հանդիպումները: Մրցաշարային աղյուսակը այժմ հետևյալ տեսքն ունի. 18-ական  միավորով  առաջատար են «Արարատը»,  «Ալաշկերտը» և «Արարատ-Արմենիան»: Հաջորդում են  «Լոռին»՝ 17 միավոր, «Նոան»՝ 16, «Ուրարտուն»՝ 15 ,  «Վանը»՝10,  «Փյունիկը»  և «Շիրակը»՝  երկուսն էլ   5-ական միավոր:

̰
Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի ԿԳՄՍ նախարարի հետ

17:55 20.02.2021

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ։Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը : Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի արդի փուլում կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Այս պահին Արցախում իր ուսումն է շարունակում 18 հազարից ավելի աշակերտ և 2 հազար նախադպրոցական տարիքի երեխա: Անդրադարձ […]

̰
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ՀՀ ՊՆ

17:27 20.02.2021

Փետրվարի 19-ին և 20-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել:   ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու […]

̰
Արցախի գույներն ու բնապատկերները լուսանկարներում․Սուրեն Սարումյանի ցուցահանդեսը Գյումրիում

17:15 20.02.2021

Գյումրիում բացված  «Ֆոտո Արցախ» ցուցահանդեսի  լուսանկարների հեղինակը գնդապետ Սուրեն Սարումյանն է՝ Արցախի Պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պատասխանատուն։ Սուրեն Սարումյանը նաև արձակագիր է, մի քանի պատմվածքների հեղինակ: Լուսանկարներում մինչև 44 օրյա պատերազմի Արցախն է՝ իր  բնապատկերներով և իր մարդկանցով, որոնք խաղաղ էին մինչև սեպտեմբերի 27-ը ։ Արցախի մասին են պատմում   հարուստ ու բազմերանգ  բնապատկերներով, գյուղերի  կոլորիտային […]

̰
Փետրվարի 20-ը հայտարարում ենք մեր պայքարի նոր էջ. Իշխան Սաղաթելյան

17:00 20.02.2021

Ազատության հրապարակում հարթակից ելույթ ունեցող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից՝ փետրվարի 20-ից, իրենց պայքարի համար նոր էջ են բացում: Նա հավաքվածներին կոչ արեց Ազատության հրապարակից բաժանվել 4 խմբի և դուրս գալ փողոցներ: Ըստ Իշխան Սաղաթելյանի, ամեն օր անհնազանդության տարբեր ակցիաներ կիրականացնեն, մինչև հասնեն իրենց նպատակին:

̰
Մեղրիի լեռնանցքում ավարտվել են քարաթափված հատվածի մաքրման աշխատանքները. ճանապարհահատվածը երկկողմանի բաց

16:50 20.02.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Մ-2,Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) ավարտվել են քարաթափված հատվածի մաքրման աշխատանքները։ Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է ցանկացած տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ավելի վաղ հայտնել էինք,որ փետրվարի 20-ին՝ ժամը 00:30-ին, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:45 20.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի է Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածը։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով […]

̰
33 տարի առաջ մեկնարկած իրադարձություններն, իրենց բոլոր ձեռբերումներով և զրկանքներով, դարձան հայ ժողովրդի վերածննդի շարժում. ՀՀ ԱԳՆ

16:33 20.02.2021

Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից կայացվեց պատմական որոշում՝ խաղաղ միջոցներով պայքարելու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման համար: Այդ որոշումը պարտադրված էր տարածաշրջանի խորհրդայնացման տարիներին Արցախի կարգավիճակի վերաբերյալ կամայական վճիռներով, Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ հետապնդվող […]

̰
Վազգեն Մանուկյանն առաջարկել է իշխանափոխության հասնելու երկու պլան՝ Ա և Բ

16:21 20.02.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքին ելույթ ունենալով՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրել է երկու պլան, որոնցով պետք է առաջնորդվեն իրենք հետագա քայլերում: Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք հրաժարական չի տա: Հետևաբար իշխանափոխության երկու ճանապարհ են տեսնում. պլան Ա-ի համաձայն՝ պատրաստվում են կոտրել իշխանության երեք հենարանները, այն է՝ իշխանությանը հարող հայրենակիցների հատվածին, ուժային […]

̰
Աշտարակի ոստիկանները դատաքննությունից խուսափողի են հայտնաբերել

16:10 20.02.2021

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին Օհանավան գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Արսեն Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ (Բռնաբարությունը) և 34-139-րդ (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձը) հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]

̰
Ազատության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է

15:45 20.02.2021

Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքը: Հարթակից ելույթ է ունեցել վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: Դիմելով ներկաներին՝ Վազգեն Մանուկյանը ելույթը սկսել է պատմական ակնարկով և հիշեցրել, որ Ազատության հրապարակում երեք տասնամյակ առաջ կրկին հավաքվել է ժողովուրդը և որոշել Արցախի ապագան: Այնուհետև Վազգեն Մանուկյանն իր դժգոհությունն է արտահայտել երկրում տիրող իրավիճակի շուրջ […]

̰
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վարդենիսում

15:11 20.02.2021

Փետրվարի 19-ին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Վարդենիս քաղաքի Ստեփանյան փողոցից ոստիկանություն բերման են ենթարկել Սամվել Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

14:51 20.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները և Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածը։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների […]

̰
Ավազակային հարձակում Կապանում

14:02 20.02.2021

Փետրվարի 20-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի տներից մեկում միայնակ ապրող տարեց տղամարդու վրա հարձակվել են, դանակով հարվածել ոտքին և տնից գումար հափշտակել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ փետրվարի 19-ին, ժամը 22.30-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանի ցանցը պոկել և մտել է նշված […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

13:40 20.02.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասվում է. «33 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այն հիրավի շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար: Ղարաբաղյան շարժումն ազդարարեց անկախության համար մղվող պայքարի սկիզբը` արթնացնելով մեր սրտերում ազգային միասնականության ոգին և ազատության շունչը: Այն մեր պետականության վերականգնման և աշխարհի […]

̰
Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել

13:35 20.02.2021

«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ոստիկանությունից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին և ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և ադրբեջանագետ […]

̰
Տղամարդիկ խոստովանել են, որ ավտոմեքենայում հայտնաբերվածը գողացված է

13:30 20.02.2021

Փետրվարի 19-ին, ժամը 06.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները գիշերային ծառայություն իրականացնելիս Մասիս քաղաքի Արարատյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, «ԳԱԶ-3221» մեքենայով հանդերձ՝ բերման են ենթարկել 26 և 33 տարեկան երկու տղամարդու։ Ստուգմամբ պարզվել է, որ մեքենան բեռնված է երկաթով: Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանել են, որ երկաթները գողացել են նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Մասիս […]

̰
Շարունակվում են երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման աշխատանքները. ԿԳՄՍՆ

13:20 20.02.2021

«Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության» նախագծի մշակման աշխատանքային խումբն այսօր գումարել է հերթական նիստը: Հանդիպման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ սկզբում համավարակի, հետո նաև արցախյան պատերազմի և դրանից բխող խնդիրների պատճառով հանձնաժողովի աշխատանքները ժամանակավորապես առկախվել էին: «ԿԳՄՍ նախարարությունն աշխատանքային խմբի ջանքերով և Եվրամիության տրամադրած փորձագիտական աջակցության շրջանակում մշակել […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

13:10 20.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների […]

̰
Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը ձերբակալվել են․ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

12:46 20.02.2021

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին և ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան բերման էին ենթարկվել երեկոյան: Մինչ այդ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել նրանց բնակարաններում և աշխատասենյակներում: ԱԱԾ-ն ձերբակալությունների վերաբերյալ […]

̰
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Լոռու մարզում

12:32 20.02.2021

Փետրվարի 19-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, համագործակվելով ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տարոնի, Բազումի և Գուգարքի բաժինների ծառայողների հետ, Լոռու մարզի Վահագնի գյուղում հայտնաբերել և ոստիկանության Տարոնի բաժին բերման են ենթարկել Հրաչյա Ս.-ին, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանների և ազգի նվիրյալների առջև, ոգեկոչում մեր բոլոր մարտիրոսների հիշատակը․ Արցախի ԱԳՆ

12:09 20.02.2021

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր էջերից է։ Ղարաբաղյան շարժումը պայքար էր հանուն պատմական արդարության, ազգային ինքնության և արժանապատվության պահպանման, քաղաքացիական իրավունքների և համամարդկային արժեքների, պատմական հայրենիքում ազատ ապրելու և արարելու։ Արցախահայության ժողովրդավարական, խաղաղ և օրինական կամարտահայտմանն ի պատասխան Ադրբեջանը փորձեց […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 223 նոր դեպք

11:02 20.02.2021

Փետրվարի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170234 դեպք, որոնցից 161903-ն` առողջացած, 3159-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4373 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 700797 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3509 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք: Ունենք 113 առողջացած և 1 մահվան դեպք: […]

̰
Այսօր խնդիր ունենք Արցախյան շարժման գաղափարները համապատասխանեցնել ժամանակակից մարտահրավերներին․ Ավինյան

10:52 20.02.2021

Այսօր լրանում է Արցախյան շարժման 33-ամյակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Շարժման պատմական նշանակությունը վիթխարի է, որ հանգեց Հայաստանի անկախությանը, պետական ինստիտուտների հիմնադրմանը, Հայաստանը դարձրեց միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ և ամբողջացավ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով: Շարժումը միևնույն ժամանակ պայմանավորեց մեր պետության ու հասարակության քաղաքական էությունը՝ ապացուցելով, որ ի վիճակի […]

̰
Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

10:39 20.02.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Մասիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Բաղրամյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են […]

̰
BACK_TO_TOP