20:20 18.02.2021
Ռուսաստանը տվյալներ չունի այն մասին, որ «Գորշ գայլեր» կազմակերպությունը պատրաստվում է ինչ-որ նախագծեր իրականացնել Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես Շուշի քաղաքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով հայ լրագրողուհու հարցին։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի և սույն թվականի հունվարի 11-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղը հավաքական ջանքերով վերադառնում է խաղաղ կյանք, և դրա համար անհրաժեշտ է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ հարևան բոլոր երկրները գործեն միասնական դիրքերից և աջակցեն տարածաշրջանի տարածքում ապրող բոլոր ժողովուրդների միջև երկխոսության հաստատմանը, օգնեն տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, ապահովեն պատմական և մշակութային հուշարձանների պահպանությունը», – ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ միասնական դիրքորոշումների մասին խոսելիս պետք է ելնել կայուն խաղաղության հաստատումից, որի հիման վրա տարածաշրջան վերադառնալով՝ մարդիկ կկարողանան իրենց կյանքը կառուցել մի շարք ուղղություններով՝ տնտեսություն, ֆինանսներ, տնտեսական կապեր, տրանսպորտ, լոգիստիկա։
Անդրադառնալով լրագրողուհու երկրորդ հարցին՝ կապված Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի հետ՝ Զախարովան դժվարացել է գնահատական տալ, սակայն նշել է, որ զարմանքով է տեղեկանում աշխարհում պաշտամունքային օբյեկտների վաճառքի գործելակերպի մասին։ Զախարովան ասել է, որ տվյալ դեպքում խոսքը յուրաքանչյուր պետության ներքին օրենսդրության մասին է և հարկավոր է ելնել դրանից։
12:31 21.07.2025
Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 19-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի, Աբովյանի և Կանաչուտի դպրոցների 9-12-րդ դասարանների չորս տասնյակը գերազանցող աշակերտներին: Հանրապետության գլխավոր դատախազի՝ աշակերտներին հանդիպելու նպատակը բարեվարքության և հակակոռուպցիոն մտածողության ու […] ...
12:23 21.07.2025
Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվելԲնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, ռազմամթերք կա։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 4,5 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ 10 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...
12:17 21.07.2025
Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքիԱյսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ, որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իր լիազորություններն իրականացնելու է իրեն օրենքով վերապահված լիազորությունների ու իրավասությունների շրջանակներում։ Հարցին, թե ինչպես է մուտք գործելու մի ընկերություն, որը սեփական է, նա ասել է. «Ամենայն հարգանքով խոշոր գործարարների, սեփականատերերի նկատմամբ, ում […] ...
12:11 21.07.2025
ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակՎարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ -Տիկին Բաղդասարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և […] ...
12:07 21.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...