18:45 18.02.2021
Հերթական անգամ փոխվել է Գյումրիի նախկին ռադիոգործարանի հանրակացարանային մասնաշենքերի պատկանելությունը: Հիշեցնենք, երկու մասնաշենքերը վթարային են, այստեղ բնակվում են փաստացի անօթևան ընտանիքներ: Հանրակացարանային մասնաշենքերը վերականգնելու համար, Գյումրիի ավագանու որոշմամբ, դրանք հատկացվել էին «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը: Հետո նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամն էր նույն տարածքում բնակարանաշինական ծրագիր սկսելու ցանկություն հայտնել: Ըստ այդմ՝ քաղաքապետարանը «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությունից հետ էր վերցրել շենքերն ու հատկացրել հիմնադրամին: Հետո «Հայաստան» հիմնադրամն էր հրաժարվել: Հիմա նորից քաղաքապետարանը նոր հատկացում է կատարել, բայց հասցեատերն է նախկինը: Շենքերը հատկացվել են ոչ թե «Ֆրանկ Մյուլլեր»-ին, այլ դուստր ընկերությանը:
Հանրակացարանային երկու մասնաշենքերում 8 ընտանիք է ապրում: Բոլորը նույն կարգավիճակն ունեն և նույն ճակատագրի մարդիկ են, ապրում են ծայրահեղ սոցիալական պայմաններում։ Շենքում ժամանակավոր են հաշվառված, բայց անօթևանի կարգավիճակ չունեն:
Վերանորոգման ծրագրերի բնակիչները սպասում են անցած տարվանից, երբ շենքերը շվեյցարական ընկերությանը հատկացվեցին: Բայց մեկ տարվա ընթացքում շենքերի տերերը երկու անգամ փոխվեցին։ Երբ շենքերի վերականգնման մեկ այլ ծրագիր ներկայացվեց, քաղաքապետարանը հրաժարվեց հատկացման առաջին որոշումից:
«Սկզբից տվել էինք «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը, որպեսզի իրենք իրականացնեին իրենց ծրագիրը: Երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նույնպես հայտ ներկայացրեց, մենք հետ վերցրինք «Ֆրանկ Մյուլլեր»-ից և տվեցինք հիմնադրամին: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ուսումնասիրություններ կատարեց և ավելի հարմար գտավ իր ծրագիրն իրականացնել ազատ տարածքում, այլ ոչ թե անդրադառնալ շենքերի վերանորոգմանը: Երբ հիմնադրամը վերադարձրեց շենքերը, դրանք նորից դարձան համայնքապատկան, և նորից հատկացրինք «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը, ավելի ճիշտ՝ դուստր ձեռնարկությանը: Ծրագիրը չբաժանելու համար «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը դիմել էր վերաձևակերպում կատարելու հարցով, ինչն էլ մենք կատարել ենք: Ընդամենը անունն է փոխվել»,- Shantnews-ի հետ զրույցում նշել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
«Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախկին ու անփոփոխ առաջարկն է՝ տարածքում արհեստանոցներ կառուցել, նաև բնակելի հատված ունենալ: Ըստ Գյումրիի գլխավոր ճարտարապետի՝ նախագիծը դեռ կազմված չէ, ժամկետներ նշված չեն, այլ մանրամասներ հայտնի չեն: Մասնավորապես, ինչպես է լուծվելու կամ լուծվելո՞ւ է արդյոք բնակիչների հարցը:
«Անցած ծրագրի դեպքում պարտավորություն վերցրել էին, որ բնակիչներին պետք է բավարարեն, այս ծրագրի դեպքում ինչպես կլինի, չեմ կարող ասել: Ամեն դեպքում նրանց հարցը կլուծվի, եթե անօթևանության կարգավիճակ ունեն, կստուգվի, ամենքին առանձին մոտեցում կլինի»,- ասել է Հենրիկ Գասպարյանը:
Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանրակացարաններից հրաժարվելուց հետո Մուշ 2 թաղամասում նոր տարածք է ստացել: Բնակելի թաղամաս և մանկապարտեզ է այստեղ կառուցվելու:
Նախագիծ ներկայացրել են։ Առաջին փուլում խոսքը 2 շենքի մասին է, որտեղ 36 բնակարան է կառուցվելու՝ 22-ը երկու, 14-ը՝ երեք սենյականոց: Գործն արդեն շինթույլտվությանն է հասել, որից հետո կհստակեցվեն շինարարության մեկնարկի ժամկետները։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
20:36 01.05.2025
Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցություններըԻրանը կշարունակի վճռականորեն մասնակցել Միացյալ Նահանգների հետ արդյունքների վրա կենտրոնացած բանակցություններին՝ իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է երկխոսության հաջորդ փուլը հետաձգելու որոշումից հետո։ «Բանակցությունների հենց սկզբից իրանական պատվիրակությունը բարեխղճորեն ուրվագծել է հստակ շրջանակ, որը հիմնված է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումների […] ...
20:14 01.05.2025
Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվելՄայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...
19:51 01.05.2025
Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմումՄոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։ View this post on Instagram A post shared by FC […] ...
19:36 01.05.2025
Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածելԻսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: «Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածից զոհվել է մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ […] ...
19:17 01.05.2025
Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox NewsՄայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...