TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

13:39 09.02.2021

Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ տեղի է ունեցել խորհրդակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ և ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նախանշվել են առաջիկա ծրագրերը, դրանց ուղղվելիք ֆինանսական հատկացումները և հետագա քայլերը:

̰
Նիդերլանդների խորհրդարանում կոչ են անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

13:22 09.02.2021

Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ցանկանում է, որ երկրի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է NL Times-ը՝ նշելով, որ մինչև հիմա կառավարությունը շատ զգուշավոր է եղել Հայոց ցեղասպանության մասին խոսելիս: Խորհրդարանական մեծամասնությունը հավանության է արժանացրել «Քրիստոնեական միություն» կուսակցության առաջ քաշած բանաձևը: Կուսակցության ներկայացուցիչ Ջոել Ֆորդևինդը նշել է, որ Հայոց ցեղասպանությունից […]

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է

13:15 09.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, այլ տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում։

̰
«Լուսավոր Հայաստանը» դարձյալ վիճարկում է ԱԺ օրակարգում ընդգրկված նախագծերի առաջնահերթության հարցը

12:55 09.02.2021

ԱԺ-ն սկսել է հերթական լիագումար նիստերի աշխատանքները: Արդեն երկրորդ նիստն է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վիճարկում է օրակարգում ընդգրկված նախագծերի առաջնահերթության հարցը: Խմբակցության անդամները հայտարարել են, որ հետպատերազմյան Հայաստանում կան շատ ավելի կարևոր հարցեր, քան ներառված 16 նախագծերն են: Իշխանությունը պնդել է, որ ոչինչ չի կարող խոչընդոտել ԱԺ բնականոն աշխատանքը, որի օրակարգային հարցերից են Վճռաբեկ […]

̰
«Կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը»․ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում

12:50 09.02.2021

Կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարեւոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որի միջազգային ճանաչումը եվրոպարտատոմսերի աճող թողարկումն էր: Ամենատեսանելի եւ շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարեւոր ցուցիչ է: Այս թողարկումը […]

̰
Կապանում մեղուներն անցել են գործի․ Գագիկ Սուրենյան

12:35 09.02.2021

«Կապանում մեղուներն անցել են գործի»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Տեսանյութը՝ Մանուկ Բադալյանի

̰
Ճանապարահային ոստիկանությունն իրազեկում է

12:19 09.02.2021

Ճանապարհային ոստիկանությունից իրազեկում են․ «Հարգելի´ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ վարորդական իրավունքի վկայականների հետ կապված գործողությունների կատարման նպատակով կարող եք դիմել միայն https://roadpolice.am կայքի միջոցով: Այլ հարթակներից ստացված դիմում-հայտերը չեն դիտարկվելու: Հիշեցնում ենք նաև հաշվառման-քննական բաժինների էլեկտրոնային հասցեները, որոնց կարող եք հերթագրման նամակներ ուղարկել միայն տրանսպորտային միջոցների հաշվառման և գրանցման նպատակով. Երևանի ՀՔԲ – [email protected] Կոտայքի […]

̰
Ինչո՞ւ Ռուբեն Վարդազարյանն անձամբ չներկայացրեց Վճռաբեկ դատարանի նախագահի՝ ԲԴԽ թեկնածուին

12:10 09.02.2021

ԱԺ-ն քննարկել է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրել է ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ստեփան Միքայելյանը: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե ինչու՞ ԲԴԽ նախագահն ինքը չի ներկայացնում Վճռաբեկ դատարանի թեկնածուին: Ստեփան Միքայելյանը հայտնեց, որ Վարդազարյանն առողջական խնդիրներ ունի: «Պարոն Վարդազարյանն իմ […]

̰
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները երկրի կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

12:00 09.02.2021

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) ողջունում է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդերդինդի բանաձևը, որը հստակ կոչ է անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից, բանաձևը ստորագրել են նաև պատգամավորներ Մ. Վան Հելվերտը (CDA), Ս. Կարաբուլուտը (SP), Բ. վան Օյիկը (GroenLinks), Գ. Վիլդերս (PVV), Թ. Բոդեն (FvD), Ք. վան դեր Ստայը (SGP), […]

̰
Նորագավիթում սուր առարկայով հասցված հարվածներից 82-ամյա կին է սպանվել

11:40 09.02.2021

Փետրվարի 8-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ Նորագավիթի 1-ին փողոցի տներից մեկում մահացած կին կա: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը սուր-կտրող-ծակող առարկայով հարվածներ հասցնելով 1939 թ. ծնված Լուսյա Մկրտչյանի պարանոցին՝ սպանել է նրան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանության ՔՈ […]

̰
Փետրվարի 8-9-ը բացահայտվել է հանցագործության 72 դեպք

11:31 09.02.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 14, անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու` 8, յուրացման կամ վատնման և թմրանյութի հայտնաբերման՝ 6-ական, ապօրինի ծառահատման ու ընտանեկան բռնության՝ 4-ական, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2, պետական-հասարակական […]

̰
Վարչապետը նոր նշանակում է արել

11:20 09.02.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել։ Որոշման մեջ ասված է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Լենա Նիկողոսյանի դիմումը՝ 1. Լենա Գալուստի Նիկողոսյանին նշանակել […]

̰
Քննարկվել են տարածաշրջանում գոյություն ունեցող երկաթուղային ցանցի վիճակին առնչվող հարցեր

11:10 09.02.2021

Փետրվարի 6–ին կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի հեռավար նիստը։ Նիստին մասնակցել են երեք երկրների համապատասխան հանձնաժողովներում ընդգրկված ոլորտային պատասխանատուները։ Դիտարկվել են տարանցիկ փոխադրումներ իրականացնելու համար տարածաշրջանում գոյություն ունեցող երկաթուղային ցանցի վիճակին, ավտոմոբիլային հաղորդակցության ուղիների հնարավորություններին առնչվող հարցեր։ […]

̰
Արայիկ Հարությունյանն ու Արթուր Դավթյանը քննարկել են ՀՀ և ԱՀ իրավապահ մարմինների գործառույթները համակարգված իրականացնելու խնդիրները

11:05 09.02.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Նրան ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը (լուսանկարը՝ արխիվային)։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախի Հանրապետությունում քաղաքացիների կյանքի, տեղաշարժի և կենսական այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական ինստիտուտների գործունեության կազմակերպմանը, իրավակարգի և օրինականության ապահովման՝ իրավապահ մարմինների գործառույթների իրականացման բնականոնության ապահովմանը, ՊԲ զինծառայողների ծառայողական պարտականություններին […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 123 նոր դեպք

11:01 09.02.2021

Փետրվարի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168300 դեպք, որոնցից 160169-ն` առողջացած, 3126-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4221 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 668464 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2269 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 123 նոր դեպք: Ունենք 293 առողջացած և մահվան 3 դեպք: […]

̰
Անհետ կորածի հորից խոշոր գումար է հափշտակել․ ԱԱԾ բացահայտումը

10:23 09.02.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Հ.-ն տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Ս. Խ.-ն մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին՝ անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021 թվականի փետրվարի 3-ին վերջինիս հորը՝ Հ. Խ.-ին վստահություն ներշնչելու […]

̰
Արթիկի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Ախուրյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև

10:05 09.02.2021

Հ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Արթիկի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Ախուրյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Նաիրիի տարածաշրջանում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին անձրև է տեղում։ ✅Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ ✅Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ✅Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

09:18 09.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:08 09.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Գայի պող. 4 շենքի հարակից տարածք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 27, 31, 33, 35, 37 շենքեր, Ավան՝ Իսահակյան թաղ. 1/3, 2/1, 2/2, 2/3, 4, 45 շենքեր, Թումանյան […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:00 09.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա

23:47 08.02.2021

Փետրվարի 7-ից 8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Լուսագյուղ, Ջրամբար, Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն և Շիրակի մարզի Ամասիա գյուղերում, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 22 […]

̰
Ագարակ քաղաքի մաքսատան մոտակայքում փայտե տնակ է այրվել

23:38 08.02.2021

Փետրվարի 8-ին` ժամը 21:02-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ քաղաքի մաքսատան մոտակայքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մաքսատան մոտակա այգում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։37-ին, մարել՝ 21։48-ին։ Այրվել է չշահագործվող փայտե տնակ […]

̰
3-ամյա երեխայի գլուխն արգելափակվել է երկաթե ճաղավանդակների արանքում․ փրկարարներն օգնության են հասել

23:35 08.02.2021

Փետրվարի 8-ին` ժամը 18։23-ին. Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի խանութ-սրճարանում 3 տարեկան երեխայի գլուխն արգելափակվել է երկաթե ճաղավանդակների արանքում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները Ե․ Ա․-ին (ծնված 2018 […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:58 08.02.2021

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Փետրվարի 9-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 10-13-ը էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Փետրվարի […]

̰
Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

22:46 08.02.2021

Փետրվարի 4-ին Ճամբարակի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել մի երիտասարդի։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մանրացված-չորացված զանգված՝ մի քանի գրամ քաշով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։   […]

̰
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Դադիվանք են ուղեկցել 28 ուխտավորների

22:02 08.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը: […]

̰
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել 2020թ. գործունեության ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստ

21:45 08.02.2021

ՀՀ քննչական կոմիտեում փետրվարի 8-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ Քննարկվել և ամփոփվել են 2020 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, վերլուծվել հանցավորության վիճակը, շարժընթացը, բացահայտումների ուղղությամբ կատարված […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

21:30 08.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]

̰
Սարալանջի պողոտայում 5 մեքենա է բախվել․ մանրամասներ

20:27 08.02.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 8-ին՝ ժամը 16։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի պողոտայի սկզբնամասում՝ կամրջակի […]

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է  կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

20:07 08.02.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
BACK_TO_TOP