23:42 25.02.2021
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 10-15 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, […]
23:30 25.02.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 25-ին` ժամը 22։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում գտնվող «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]
22:53 25.02.2021
ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և երկխոսության միջոցով քաղաքական հակասությունների լուծման կոչ են անում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստությունը։ Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, նաև կոչ […]
22:43 25.02.2021
Այսօր կեսօրից ներքաղաքական իրավիճակը կրկին սրվեց: Նախ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, այնուհետև վարչապետը քաղաքացիական խաղաղ հավաք հրավիրեց հանրապետության հրապարակում: Դեպքերի կարճ քրոնիկան՝ ռեպորտաժում:
22:32 25.02.2021
Փետրվարի 25-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում գտնվող «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման […]
22:12 25.02.2021
Անցած գիշեր «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, մահվան ելքով: Ավտովթարը տեղի է ունեցել կեսգիշերին։ 27-ամյա Մարտին Դանիելյանը «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել, գետնանցումի երկու հենապատերին, դրանց վրայով թռիչք կատարել և հարվածել «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյուներից մեկին։ Մեքենայի վարորդը հոսպիատալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։ Բախման հետևանքով […]
21:57 25.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում […]
21:42 25.02.2021
«Ցանկացած քաղաքական տարաձայնություն պետք է լուծվի խաղաղ և ժողովրդավար ճանապարհով՝ համապատասխան Հայաստանի սահմանադրությանը», – գրել է Լունգեսկուն։
20:28 25.02.2021
Շվեդիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդեն կոչ է արել Հայաստանում իրավիճակը կարգավորել ոչ բռնի կերպով:
20:24 25.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները վրաններ ու վառարաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում: Նրանք գիշերն անցկացնելու են այնտեղ: Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին կոչ է արել այնտեղ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել: Պողոտայի մի մասը շարունակում է փակ մնալ: Ազգային ժողովի երկու մուտքերի մոտ ոստիկանները հերթապահություն են […]
19:50 25.02.2021
Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և կոչ անում բոլոր կողմերին պահպանել զսպվածություն ու հանդարտություն: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոյի հայտարարությունում։ «Եվրամիությունն ուշադիր հետևում է Հայաստանում իրավիճակին: Իրադարձությունների բոլոր մասնակիցներին կոչ եմ անում դրսևորել հանգստություն և խուսափել հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա էսկալացիայի»,- […]
19:30 25.02.2021
Աճեմյանցիների և ոչ միայն գյումրեցի հանդիսատեսի համար Գյումրիի թատրոնի հարկադրված դադարը երկար տևեց: Համավարակը, իսկ հետո ամենածանրը՝ պատերազմը, լուրջ հոգեբանական գործոններ էին թատրոնի անձնակազմի համար։ Երբ ու ինչպես վերադառնալ ստեղծագործական ակտիվության, արդյոք հանդիսատեսը պատրաստ է դրան․․․ Պատերազմի օրերին Գյումրիի թատրոնի բեմում խաղացին ընդամենը մեկ ներկայացում՝ Վարդան Պետրոսյանի «Վերելք»-ը։ «Մարտի 1-ից թատրոնը ստեղծագործական աշխատանքներով ավելի բուռն […]
19:15 25.02.2021
Լեոնիդ Կալաշնիկովը կարծում է, որ Հայաստանում վերջին իրադարձությունները չեն ազդի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վրա:
19:05 25.02.2021
Ռուսական կողմի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։ Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի […]
19:02 25.02.2021
Ցույցի մասնակիցները «Մենք բանակի կողքին ենք» ու այլ վանկարկումներով, երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք: Աղբամաններով, նստարաններով նրանք փակել են Բաղրամյան պողոտայի մի մասը ու շրջափակել Ազգային ժողովի շենքը: ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը մասնակիցներին հայտնել է, որ շուտով Բաղրամյան պողոտայում կտեղադրվեն նաև վրաններ ու վառարաններ: Սաղաթելյանը կոչ է արել այնտեղ մնալ այնքան ժամանակ, քանի […]
18:52 25.02.2021
Սիրելի հայրենակիցներ. մեր այսօրվա ակցիան ավարտված է: Շնորհակալություն մասնակցության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախորդ ուղիղ եթերի վերջում կարճ ելույթ եմ ունեցել, որտեղ ասել եմ եզրափակիչ ասելիքը: Վերջ թավիշին»,- գրել է վարչապետը:
18:43 25.02.2021
Նախապես հայտարարված ժամը 16-ից մի փոքր ուշ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել կառավարության շենքից և մոտեցել Հանրապետության Հրապարակում արդեն տեղադրված հարթակին: Խոսքը սկսելուց առաջ, Փաշինյանի առաջարկով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված զինծառայողների հիշատակը: Ելույթը տևել է ավելի քան երեսուն րոպե Իր խոսքում Փաշինյանը դարձյալ սեղմ ներկայացրել է ստեղծված իրավիճակը, դարձյալ շեշտելով, որ իր […]
18:30 25.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր ներդրումը կունենա Հայաստանի ու […]
18:29 25.02.2021
Փետրվարի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ Խաղաղ Դոնի փողոցի բնակիչներից մեկը ավտոտնակում ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Հիշյալ ստորաբաժանման և Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, 36-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերեցին գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ լիցքավորված 5․45 մմ տրամաչափի՝ 45 և 7․62 մմ տրամաչափի 40 […]
18:29 25.02.2021
Փետրվարի 8-ին Արարատի մարզի դատախազությունից ոստիկանության Արարատի բաժին ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Խոսրովի արգելոցում կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել էր նյութական վնաս։ Մասնավորապես, պարզվել է, որ արգելոցի և Փոքր Վեդի գյուղի երկու բնակչի միջև կնքվել են աշխատանքների կատարման պայմանագրեր, որոնց համաձայն՝ այդ անձինք պետք է […]
18:23 25.02.2021
Զինված ուժերի գլխավոր շտաբի և վարչապետի հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» կոչով իր համակիրներին հավաքել էր Ազատության հրապարակում: Հանրահավաքում շարժման ղեկավարները հայտարարել են, որ ողջունում են Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը և իրենց զորակցությունը հայտնում Զինված ուժերին՝ հորդորելով զինծառայողներին շարունակել կատարել Հայաստանի սահմանների ամուր պաշտպանության իրենց առաքելությունը։ Շարժման ղեկավարները Ազատության […]
18:14 25.02.2021
Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը. «Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։ Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։ Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների […]
18:07 25.02.2021
Փետրվարի 24-ից 25-ը 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ անցկացվել են մարզումներ։ Մարզումների անցկացման նպատակն էր հրետանավորների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումը։ Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, հանձնել մասնագիտական առարկաների ստուգարքներ։
18:01 25.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ին և 25-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ […]
17:55 25.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչված մանկավարժներն այսօր պարգևատրվել են դյուրակիր համակարգիչներով և շնորհակալագրերով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է հասարակության կյանքում ուսուցչի անփոխարինելի դերը: «Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի […]
17:43 25.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում […]
17:36 25.02.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հրավիրել էր խորհրդակցության հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի և ոլորտի վերահսկողության բարելավման հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով: Խորհրդակցությունը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալները, մարզային կենտրոնի պետերը: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, կարևորելով կենդանիների պատվաստումների գործընթացը, նշել է. «100 տոկոսով վերահսկել անասնահամաճարակային իրավիճակն […]