15:41 26.02.2021
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել: Սակայն ԱԺ խորհրդի նիստը չի կայացել: Խմբակցությունների ղեկավար անդամները ներկայացրել են իրավիճակն ու մեկնաբանել իշխանական խմբակցության դիրքորոշումը: Մանրամասները՝ տեսանյութում։
15:33 26.02.2021
Փետրվարի 23-ին՝ ժամը 20։20-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողերը մետրոյի «Բարեկամություն» կայարանից, սառը զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի Փափազյան փողոցի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդի: Նրա ձեռքի պայուսակում 10 սանտիմետր շեղբի երկարությամբ դանակ և մետաղյա կռփազենք կար: Սառը զենքերն առգրավվել են, նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Չկա վիճակագրություն, թե նման հայտնաբերումներով ծանր և առանձնապես ծանր […]
15:02 26.02.2021
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, ՊՊԳՎ Կենտրոնական բաժնի ծառայողների հետ իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 25-ին Ֆրունզեի փողոցից բերման են ենթարկել 46-ամյա Վարդան Ս.-ին, որը փետրվարի 22-ից Մարաշի բաժանմունքի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից […]
14:29 26.02.2021
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 25-ին բաժին է ներկայացել Լևոն Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը […]
14:27 26.02.2021
Ադրբեջանը անհրաժեշտ է համարում օրակարգից բացառել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը և անմիջապես կարձագանքի Հայաստանի կողմից «ռևանշիզմի ցանկացած փորձի», ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում: ՏԱՍՍ-ը հավաքել է Ալիևի առանցքային հայտարարությունները: Ղարաբաղի կարգավիճակի և տարածաշրջանում առկա հակամարտության մասին Ալիևն ասել է. «Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա Հայաստանի և հայ ժողովրդի համար […]
13:44 26.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
13:35 26.02.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն վերադարձրել է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք գերեվարվել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում, և միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտներն» են պահվում Ադրբեջանի կողմից: «Ռազմագերիները, որոնք մեզ մոտ էին, մենք բոլորին վերադարձրել ենք: Եվ մենք վերադարձրել ենք ավելի վաղ, քան մեզ են վերադարձրել: Այս մարդիկ (ներկայումս գտնվում են Ադրբեջանում) […]
13:24 26.02.2021
Փետրվարի լույս 26-ի գիշերը ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 36-ամյա մի տղամարդ մեքենայում ապօրինի զենք-զինամթերք ունի։ Նա, ընկերոջ հետ, նույն օրը հայտնաբերվեց Գայի պողոտայում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, օպերատիվ տվյալները հավաստի էին. մեքենայում հայտնաբերվել է գործարանային […]
12:43 26.02.2021
Շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն է տարածել, որում տվել է վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը։ «Սիրելինե՛րս, Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: […]
12:28 26.02.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են: Այս մասին նա ասել է փետրվարի 26-ին ՝ արտասահմանյան լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսում: «Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ այսօր Հայաստանն այնպիսի ծանր իրավիճակում է, որ այնտեղ տեղի ունեցող գործընթացները խաթարում են հայկական պետականությունը, և դրա մեղավորը Հայաստանի […]
12:19 26.02.2021
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի՛ հայրենակիցներ Արդարադատության նախարարությունը հանրային ծառայությունների մատուցման ոլորտում արմատական բարեփոխում է իրականացնում: ✅Արդյունքում այլևս պետական տուրք չի պահանջվի․ ? Ամուսնության գրանցման, ? ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու, ? Առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, ?Առանձին տառերի կամ թվերի կամ ուղղագրական սխալների փոփոխության համար։ ✅Իսկ ՔԿԱԳ պետտուրքի […]
12:11 26.02.2021
Փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ: Նախարարներ Այվազյանն ու Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության էլ ավելի ամրապնդումը և փոխշփումների ու խորհրդակցությունների անցկացումը` առկա օրակարգային հարցերի առավել արդյունավետ քննարկման և հետագա քայլերի ուրվագծման համար: Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական […]
12:08 26.02.2021
Եվրոպական միությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրո դրամաշնորհ էր հատկացրել։ Այս գումարը մասն է 30 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության, որի վերաբերյալ գրանտային համաձայնագիրը Եվրոպական միության հետ կնքվեց 2020 թվականի սեպտեմբերին։ 9 միլիոն եվրո դրամաշնորհի ծախսման ուղղությունները փետրվարի 25-ին հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։ Ի՞նչ ուղղություններով են ծախսվելու այս […]
12:05 26.02.2021
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հովհաննես ՎԻՐԱԲՅԱՆԻՆ նշանակել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»։
11:41 26.02.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ արտադրամասերի աշխատանքը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս արտադրամասերում խախտվել են օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ տարածքները առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում […]
11:16 26.02.2021
Տեսչական մարմինը 2020 թվականին կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մարտ ամսից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացրել է 22 520 մշտադիտարկում։ Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցրել է 2 866 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն։ Կարանտինի ժամանակահատվածում՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը իրականացրել է 10 330 ստուգայց, որի ընթացքում բացահայտվել է 1 411 խախտում, նշանակվել […]
11:01 26.02.2021
Փետրվարի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171510 դեպք, որոնցից 163165-ն` առողջացած, 3183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 720629 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3947 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք: Ունենք 181 առողջացած և 4 մահվան դեպք: […]
10:51 26.02.2021
Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 25-ին երկու հայանպաստ որոշում է կայացրել. ընդունվել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևը, որը Նիդերլանդների կառավարությունից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հավանության է արժանացել Մարտին վան Հելֆերտի բանաձևը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը՝ ընդգծելով, որ հոլանդահայերը […]
10:43 26.02.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, յուրացման կամ վատնման՝ 5, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 3-ական, անձի առևանգման ու ընտանեկան բռնության՝ 2-ական, սպանության փորձի, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, […]
10:33 26.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հայտարարություններ են տարածել նաև մի շարք քաղաքական ուժեր: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ սատարում է վարչապետին և անթույլատրելի է համարում առանձին զինվորականների կողմից հնչեցված քաղաքական հայտարարությունը։ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական, «Ժառանգություն» կուսակցությունները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և մի շարք այլ […]
10:29 26.02.2021
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․ «Այսօր՝ 11:00-ին, նշանակված է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ` նախաձեռնված «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից, որտեղ կքննարկվի ԱԺ արտահերթ նիստ գումարելու մեր պահանջը։ Նախորդ անգամները մեր նախաձեռնած նիստերը չեն կայացել, քանի որ ԱԺ խորհրդի «Իմ քայլի» ներկայացուցիչները չէին ներկայանում, որպեսզի այն տապալվի: Հուսով եմ, […]
10:14 26.02.2021
2021 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից անցկացվելիք ուսումնավարժանքը հետաձգվում է: ԱԻՆ-ը լրացուցիչ տեղեկություն կհայտնի:
09:48 26.02.2021
Արցախի Հանրապետության տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախում միջշրջանային ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար, ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին երթևեկությունը կազմակերպել բացառապես ձմեռային անվադողերով:
09:05 26.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Սեպասար գյուղում բուք […]
08:52 26.02.2021
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է Հայաստանում հեղաշրջում անելու փորձը: Պատգամավորը կոչ է արել հայ ժողովրդին տեր կանգնել ժողովրդավարությանը: «Կը դատապարտեմ Հայաստանի մէջ պատահած յեղաշրջման փորձը։ Կոչ կ՚ուղղեմ Հայաստանի ժողովուրդին՝ տէր կանգնելու ժողովրդավարութեան»,-նշված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։
08:49 26.02.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Երկու փաստ եմ ուզում ընդգծել. Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է՝ համաձայն հետեւյալ ցանկի. -Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս: -Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս: -Գումարտակի հրամանատար – 88 հազար […]
08:16 26.02.2021
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է տարածող տեղեկությունը Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքների մասին։ Ներկայացնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը․ «Մի շարք լրատվամիջոցներ լայնորեն տարածում են ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հրապարակած տեղեկությունը` Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների մասին: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ […]
08:09 26.02.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ս․ Երևանցու փ. 32-73 սեփական տներ, Ռուսթավելու փ. 17-41 սեփական տներ, Մաշտոցի պող. 42ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Բագրատունյաց պող․ 7, 11, 13 շենքեր, Նորք Մարաշ՝ որքի 5, […]
00:39 26.02.2021
ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է արել խուսափել բռնության էսկալացիայից, իսկ զինվորականներին՝ չխառնվել քաղաքականությանը։ «Մենք գիտենք Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Մենք բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում, կոչ ենք անում խուսափել ցանկացած էսկալացիայից և բռնությունից։ Հիշեցնում ենք բոլոր կողմերին հիմնարար ժողովրդավարական սկզբունքի մասին, որ պետությունների Զինված ուժերը […]
23:55 25.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում […]