TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ. ՊՆ

17:55 09.02.2021

Փետրվարի 8-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ, զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և զբաղեցրել նախատեսված բնագծերը։

̰
Հրամանատարական հավաքներ 4-րդ զորամիավորումում. ՊՆ

17:48 09.02.2021

Փետրվարի 8-9-ը 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերի հակաօդային պաշտպանության պետերի մասնակցությամբ անցկացվել են հրամանատարական հավաքներ: Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, համապատասխան փաստաթղթերի առկայությունը, պատրաստվածության աստիճանը։ Հավաքները նպաստել են սպաների գործնական հմտությունների կատարելագործմանը, ժամանակակից պատերազմական գործողությունների ընթացքում համակարգված և առավել արդյունավետ գործելու կարողությունների զարգացմանը։  

̰
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին եղել է ՀՊԲՀ-ում

17:45 09.02.2021

ՀՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ բժշկական համալսարան է այցելել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Դեսպան Դեվալը շնորհակալություն է հայտնել հնդիկ ուսանողների անվտանգությունը համավարակի ընթացքում Հայաստանում ապահովելու համար, փաստել, որ 2020 թվականը շատ դժվար տարի էր թե՛ Հայաստանի, թե՛ համալսարանի համար: «Գիտեմ, որ շատ բժիշկներ և երիտասարդ […]

̰
Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

17:40 09.02.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին: Նախարարը, ողջունելով հյուրերին, իր երախտագիտությունն է հայտնել նրանց` ամուր և երկարատև գործակցության համար: Նա նշել է, որ 2020 թվականը մարտահրավերներով լի տարի է եղել առողջապահական համակարգի համար: Մի կողմից կորոնավիրուսային համավարակի […]

̰
Քաղաքացիները ոստիկանության բաժիններում ինքնաձիգներ, հրացաններ, նռնակներ և զինամթերք են հանձնել

17:32 09.02.2021

Գորիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 6-ին բաժին է ներկայացել 25-ամյա մի երիտասարդ ու կամավոր հանձնել գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ հայտնելով, որ այն իր հետ բերել էր Արցախից։ Ագարակ քաղաքի 60-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Մեղրիի բաժնում կամավոր հանձել է «ՏՕԶ» տիպի հրացան ու տարբեր տրամաչափի և հրազենների 200-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա, ձեռք […]

̰
1303 ուսանող ստացել է ուսման վարձի փոխհատուցում. ԿԳՄՍՆ

17:27 09.02.2021

ՀՀ կառավարությունը 305 մլն դրամ է հատկացրել 2020 թվականի արցախյան պատերազմի մասնակիցներին և նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն՝ ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Համաձայն կառավարության որոշման` այս փուլում ուսման վարձի փոխհատուցում կստանա 1303 ուսանող, որոնցից 70-ը սովորում են միջին մասնագիտական, մյուսները` բարձրագույն ուսումնական հաստատություններում: 2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի […]

̰
Ադրբեջանական ԶԼՄ-ները վերջին օրերին նախաձեռնել են ՀՀ ՄԻՊ-ի դեմ կազմակերպված հարձակումներ

17:20 09.02.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին նախաձեռնել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև պատգամավորներ: Հարձակումներն ուղեկցվում են Արման Թաթոյանին պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու հայտարարություններով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ ծայրահեղական բնույթի վիրավորանքներով, սպառնալիքներով ու ատելությամբ: Դրանից բացի՝ Մարդու իրավունքների […]

̰
ԱԱՏՄ ստուգայցը մարզկենտրոններում և հարակից քաղաքներում

17:13 09.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային և հյուսիսային տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր և Տաշիր համայնքներում։ Տեսչական մարմնի աշխատակիցները, մասնավորապես, դիտարկել են քաղաքապետարանները, նախադպրոցական և դպրոցական հաստատությունները, ստոմատոլոգիական կենտրոնները, դեղատները, թանգարաններն ու գրադարանները։ Արձանագրվել են որոշ թերացումներ՝ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում. […]

̰

17:03 09.02.2021

Փետրվարի 9-ին ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Պետական եկամուտների կոմիտեի նախագահն իր խոսքում նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա է լայն իրավապայմանագրային փոխգործակցության դաշտ, ինչը հնարավորություն է տալիս ակտիվ […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

16:52 09.02.2021

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադարձած 28-ամյա Ալբերտ Ս.-ին, որը 2019 թ. հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախություն) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

16:43 09.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, այլ տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
43-ամյա տղամարդը ձերբակալվել է ընկերոջ հորաքրոջ սպանության կասկածանքով. ՔԿ

16:31 09.02.2021

2021թ. փետրվարի 8-ին՝ ժամը 18:55-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հորաքույրը մահացել է: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ տան հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1939թ. ծնված կնոջ դին՝ պարանոցի և ձեռքերի հատվածներում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի […]

̰
Փետրվարի 9-ից մեկնարկում է «Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագրի հեռարձակումը

16:25 09.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2020 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը պատրաստել է «Դասարան+Դասական» կրթական ծրագրի մարզային տարբերակը՝ առցանց ձևաչափով։ Ծրագրի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ մարզերի և Արցախի թատրոններին. Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն (Լոռի), Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն (Շիրակ), Գյումրու Ստեփան […]

̰
Ջրամբարների լցվածությունը փետրվարի 9-ի դրությամբ

16:10 09.02.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը փետրվարի 9-ի դրությամբ: Ըստ այդմ՝ Ազատի և Արփի լիճ ջրամբարներում ջրի ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն օրվա մեծություններին: Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 108 մլն խոր. մետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից: Ապարանի և Մարմարիկի ջրամբարներում ջրի ծավալները մոտ են նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշներին։

̰
Կարմիր գրքում գրանցված ծաղկի վերացող տեսակը՝ մայրաքաղաքի փողոցներում

15:53 09.02.2021

Վերջին օրերին Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ մայրաքաղաքի փողոցներում 250-300 դրամով վաճառվում է «դեղին ձնծաղիկը»՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը։ Շտերնբերգիա Ֆիշերի Կատեգորիա CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 […]

̰
Կոտայքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը

15:50 09.02.2021

Այսօր՝ փետրվարի 9-ին, Կոտայքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2021թ. առաջին նորակոչիկները: Այս մասին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանից։ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացվել է նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու կարգ, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Աբովյան քաղաքային համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, պաշտպանության նախարարության, Զինված ուժերի, ռազմական […]

̰
Կոտայքի մարզում 6%-ով նվազել են բնակարանային գողությունների դեպքերը

15:37 09.02.2021

ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր վիճակն ու միտումները, դրանց դեմ իրավապահ մարմինների մարզային կառույցների գործունեության, քրեական վարույթների շրջանակներում դատախազական հսկողության և ներգործության միջոցների կիրառման արդյունքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Ըստ այդմ՝ մարզում գրանցվել է հանցագործության 2180 դեպք, որը 2019թ. համեմատ ավելի է 251-ով կամ 13 %-ով: […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:34 09.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, այլ տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]

̰
Հայաստանը մտադիր է սկսել հարվածային անօդաչու սարքերի սերիական արտադրություն

15:29 09.02.2021

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստանը հաջողությամբ արտադրում է հետախուզական անօդաչու թռչող սարքեր, և շուտով կսկսվի հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրություն: Արշակյանը նաև ասել է, որ Հայաստանը մտադիր է ստեղծել անկախ մատակարարման համակարգ և բավարարել առաջնագծի, այդ թվում՝ զենքի կարիքները:

̰
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշով

15:19 09.02.2021

Հայաստանում 2020-ին, չնայած համավարակին և պատերազմին, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6 տոկոսով, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ամփոփելով 2020-ի ցուցանիշները: Նախարարը հիշեցրել է, որ կորոնավիրուսը և պատերազմը նախորդ տարի որոշակիորեն  խոչընդոտել են ծրագրերի իրականացմանը: «Սակայն 2020-ին Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշներով: Ընկերությունների շրջանառությունն […]

̰
Հայկական կողմն ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունը Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում

15:17 09.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներ Դնիս Սումփֆը և Արևիկ Անափիոսյանը: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ […]

̰
ՄԻՊ-ը մշակել է շինարարության թույլտվության տրամադրման վերաբերյալ ուղեցույց

15:11 09.02.2021

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում մարդիկ տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի արդյունքում հաճախ տուժում են պետական մարմինների վարչարարությունից, կայացրած վարչական ակտերից, պետական մարմինների անհարկի քաշքշուկներից և այլն։ Խնդիրն արդիական է հատկապես շինարարության թույլտվության տրամադրման ոլորտում։ Շինարարությունների թույլտվությունների տրամադրման գործընթացի ձգձգումները կամ մերժումները նաեւ խոչընդոտներ են […]

̰
Երևանի քաղաքապետարանը ինքնակամ շինությունների մասով ստացել է 27 հազար դիմում

15:04 09.02.2021

Երևանի քաղաքապետարանը ինքնակամ շինությունների մասով ստացել է 27 հազար դիմում, ինչն աննախադեպ քանակ է: Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա ասել է, որ որքան էլ մեծացնեն հաստիքացուցակը, հնարավոր չէ միանգամից բոլոր 27 հազարին սպասարկել, բայց վստահեցրել է, որ ինտենսիվ աշխատում են այդ ոլորտում հաստիքացուցակի փոփոխությունը վերջնական ի մի […]

̰
Դատարանը դռնփակ նիստում քննում է Արթուր Ավագյանի վերաբերյալ միջնորդությունը

14:57 09.02.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, անցել է դռնփակ նիստի։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել Արթուր Ավագյանի վերաբերյալ և խնդրել, որ այն քննվի դռնփակ նիստի ընթացքում։

̰
Դատարանը թույլատրեց Ռոբերտ Քոչարյանին իրեն պատկանող գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր կնքել

14:51 09.02.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կնքել իրեն պատկանող կալանադրված գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր, որոնք չեն կարող հանգեցնել գույքի օտարմանը։ Դիմումը ներկայացնելիս՝ պաշտպան Խուդոյանը նշեց, որ խոսքը գնում է կոմունալ ծառայությունների և գույքի անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ պայմանագրերին։ Խուդոյանն ընդգծեց, որ նշված տեսակի գործարքներով անշարժ գույքի օտարումը ռիսկի տակ չի դրվում։ […]

̰
Քրեադատավարական օրենսգրքի բարեփոխումները բարձրագույն դատական ատյանի համար ծանրաբեռնվածություն են առաջացնելու. Թադևոսյան

14:45 09.02.2021

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանին հարցրել է Քրեադատավարական օրենսգրքի բարեփոխումների մասին ու հետաքրքրվել նրա տեսակետով: Թադևոսյանը նշել է, որ խնդիր է առաջանալու այն առումով, որ անհրաժեշտություն է լինելու վերանայելու կայացված դատական ակտերի հսկայական ծավալ, վերանայելու բազմաթիվ նախադեպերը, ինչը բարձրագույն դատական ատյանի համար ծանրաբեռնվածություն է առաջացնելու: «Բայց […]

̰
Ես հակված չեմ քաղաքական գործչի հայտարարությունը մեկնաբանելու. Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն՝ պատգամավորին

14:32 09.02.2021

Երբ քաղաքական գործիչը հայտարարություն է անում, որ «մենք պետք է իշխանության հասնենք հակասահմանադրական ճանապարհով», այդ արտահայտությանը ձեր դիրքորոշումն ինչպիսին է: ԱԺ նիստի ընթացքում այս հարցը տվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանին: Թադևոսյանը նախ ճշտեց, թե արդյոք այդ հարցադրումը կոնկրետ գործին է վերաբերում: Պողոսյանը բացասական պատասխան տվեց: «Դուք ինձանից […]

̰
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում վերընդունելության և ընդունելության մասին

14:14 09.02.2021

Նոր կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախատեսած սահմանափակումների համաձայն՝ 2020-2021 ուստարում Երևանի ենթակայության մանկապարտեզներում ընդունելությունը չի կազմակերպվել: Միաժամանակ սահմանափակված է նաև խմբերում ընդգրկված երեխաների քանակը: Արդյունքում՝ ներկայումս նախադպրոցական կրթությունը ընդհատել է և մանկապարտեզ չի հաճախում շուրջ 3000 երեխա, իսկ հերթագրվածների թիվը գերազանցում է 12000-ը: Խնդրին հնարավոր լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել […]

̰
Այս պահին առաջին բացասական արյան խիստ անհրաժեշտություն կա

14:04 09.02.2021

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է որ այս պահին 0(I) rh- (առաջին բացասական) արյան ԽԻՍՏ անհրաժեշտություն կա։ «Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ արյունատվության․ ձեր արյունը կյանքեր է փրկում։ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից մինչև 13:00: Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով: Հեռ. 010-28-38-23 […]

̰
Այս ծրագրով նախատեսված է հիմնանորոգել 12 և կառուցել 3 նոր մանկապարտեզ․ Երևանի փոխքաղաքապետ

13:49 09.02.2021

Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստում հաստատվեց Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Նախագծի մեջ նշվում է, որ  Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի Էներգաարդյունավետության» ծրագրի շրջանակներում 2017թ. դեկտեմբերի 1-ին կնքվել է ֆինանսական պայմանագիր։ Դրա իրականացման անհրաժեշտությունից ելնելով` Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային […]

̰
BACK_TO_TOP