13:00 11.02.2021
Մի կորած, բայց գտնված դրամապանակի պատմությունը հարյուրավոր հոգիներում հույս արթնացրեց, որ կորածը կարելի է գտնել: Մարթա Մելիքսեթյանի դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր և 200.000 դրամից ավելի գումար էր, կորել էր «Յանդեքս» տաքսիում:
«Ուրբաթ օրը «Յանդեքս» տաքսիով գնում էի բժշկի։ Վճարեցի, շնորհակալություն հայտնեցի։ Քիչ անց նկատեցի, որ դրամապանակս չկա»: Դրամապանակը, որի մեջ վիրավոր զինվորների համար արծաթապատ կատետրների և սոցիալապես անապահով մի քանի ընտանիքի կոմունալ վճարումների համար նախատեսված գումարն էր, Մարթա Մելիքսեթյանը գտավ ժամեր հետո: Այս մասին ոստիկանության կին սպան պատմում է իր ֆեյսբուքի էջում:
Հրապարակումը լայն տարածում է գտնում: Մեզ հետ զրույցում Մարթան բացում է մանրամասները:
«Գնացի պոլիկլինիկա, դուրս եկա, կրկին «Յանդեքս» կանչեցի, ճանապարհին մտա դեղատուն ու միայն այդ ժամանակ նկատեցի, որ դրամապանակս չկա: Զանգեցի պոլիկլինիկա՝ այնտեղ չկար, բացեցի երթերիս պատմությունն ու զանգահարեցի նախորդ ուղևորությանս վարորդին: Դիմեցի «եղբայրս»-ով, բացատրեցի իրավիճակը, դրամապանակի միջի գումարի անհրաժեշտությունն ու նպատակը»:
Մարթան պատմում է՝ վարորդն անմիջապես ասել է, որ դրամապանակն իր մոտ է, դա իրեն է փոխանցել հաջորդ ուղևորը: Ինքը սպասում էր կորած դրամապանակի տիրոջ զանգին, հավելելով, որ նույնիսկ չի բացել դրամապանակն ու, իհարկե, ոչ մի կոպեկ չի վերցրել:
«Երբ անջատեցի հեռախոսը, հուզվել էի: Վարորդը տվեց դրամապանակը ամուսնուս՝ արտաքին տվյալները, անուն ազգանունը ճշտելուց հետո, որպեսզի հանկարծ սխալ մարդու չտա: Երբ վերցրի դրամապանակս, նայեցի՝ նույնիսկ փողը տեղաշարժած չէր: Այնքան ուրախ էի, որ զինվորների ու սոցիալապես անապահով երեխաների գումարը հետ վերադարձավ»,- պատմում է Մարթա Մելիքսեթյանը:
Դրամապանակի գումարը ուղղվելու էր հերթական բարեգործությանը, որը կազմակերպում է Մարթան: «Մենք ունենք զինվորներ, որոնց սովորական կատետր դնել չի կարելի՝ բորբոքման պատճառով, անհրաժեշտ է հատուկ արծաթապատ հակաինֆեկցիոն կատետր, որի մեկ հատն արժե 29.000 դրամ: Դրանց գումարն էր: 5 երեխա ունեցող միայնակ մոր կոմունալների վարձն էր և այլն»,- ասաց Մարթա Մելիքսեթյանը:
Կին սպան պատերազմից առաջ և հետո աջակցում է բոլոր կարիքավորներին, զոհված զինվորների ընտանիքներին, սոցիալապես անապահովներին: Հիմա նրա բարեգործական նախաձեռնության շահառու են 60-ից ավելի ընտանիք: «Իմ աշխատավարձի զգալի մասն ամեն ամիս ծառայում է բարեգործությանը: Իմ, ընկերներիս և բոլոր պատրաստակամ մարդկանց միջոցով արդեն մի քանի ամիս է հոգում ենք Արցախից ժամանած մեր հայրենակիցների կարիքները՝ վճարում կոմունալները, վարձում տուն, լուծում հագուստի խնդիրը, դպրոցի, ամիսը մեկ տրամադրում պարենի ու տնտեսական իրերի մեծ փաթեթ»:
Սոցիալական խնդիրները հանցագործության կատարման հիմանական պատճառն են: Մարթան վստահ է, կարիքավորին աջակցելով՝ մենք նվազեցնում ենք հանցավորության քանակը:
Արդեն 16 տարի ոստիկանությունում ծառայող Մարթայի ձեռնարկած բարեգործական նախաձեռնության սահմանները Երևանով չեն ավարտվում:
«Սիսիանում, Մարալիկում կան վիրավոր զինվորի ընտանիքներ, ամեն հնարավոր միջոցներով նրանց ենք աջակցում, Գյումրիում կա 2 զոհված ոստիկանության ծառայողի ընտանիք, իմ կրտսեր գործընկերների ընտանիքներն են, ինչպե՞ս չաջակցեմ»:
Ամեն ինչ սկսվեց 2007 թվականին, երբ Մարթա Մելիքսեթյանն աշխատում էր Նոր Նորքի բաժնում՝ անչափահասների գործով տեսուչ: Պատմում է՝ բաժին բերեցին նորածին երեխայի հետ մուրացկանությամբ զբաղվող մոր:
«Երեխան նույնիսկ կարգին տակդիր չուներ: Ես էլ այդ ժամանակ հղի էի: Գնացի տնից իմ երեխայիս համար գնված սնունդը, տակդիրներն ու հագուստը բերեցի ու տվեցի այդ կնոջը»:
Բարեգործությունը ուժ է տալիս: Շատերն են համախմբվել հիմա այդ գաղափարի շուրջ՝ կորուստները վերականգնելու համար: «Յանդեքս» տաքսիի վարորդը՝ Արթուր Հակոբյանը, նշեց՝ իրեն բախտ չվիճակվեց պատերազմին մասնակցել: Հետպատերազմյան շրջանում հնարավորության չափով աջակցում է պատերազմին մասնակցած բոլոր ընկերներին, ծանոթներին ու հարազատներին: Մարթայի կատարած աշխատանքն էլ կենսական կարևոր է համարում:
«Մարթայի դրամապանակը ինձ փոխանցեց հաջորդ ուղևորը: Վերցրեցի այն ու սպասում էի տիրոջ զանգին: Որոշել էի, եթե մինչև օրվա վերջ չզանգեն «Յանդեքս»-ի գրասենյակ կտանեմ: «Յանդեքս»-ում աշխատում եմ հենց առաջին օրից, երբ ընկերությունը մուտք գործեց Հայաստան, այս ընթացքում առաջին դեպքն էր, որ մեքենայիս մեջ իր կորցրին»,- ասաց «Յանդեքս» տաքսիի վարորդ Արթուր Հակոբյանը:
Վարորդը պատմեց՝ թե՛ պատերազմը, թե՛ համաճարակը մեծ ազդեցություն թողեցին աշխատանքի, եկամտի վրա:
«Կորոնավիրուսի պայմաններում աշխատելը դժվար է, բայց թե՛ մենք՝ վարորդներս, թե՛ հաճախորդները պահպանում ենք անվտանգության կանոնները»,- հավելեց վարորդը:
«Յանդեքս»-ից էլ տեղեկացնում են, որ վարորդը կստանա մեծ խրախուսում այդ լավ արարքի համար:
13:53 21.08.2025
Օգոստոսի 8-ի իրադարձությունից հետո ամեն օր, ամեն ժամ մեր երկրի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն աճում են․ ՓաշինյանԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնություններից հետո Հայաստանի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն ամեն օր աճում են։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օգոստոսի 8-ի իրադարձությունից հետո ամեն օր, ամեն ժամ մեր երկրի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն աճում են: Եվ ես համոզված եմ, որ […] ...
13:40 21.08.2025
Երիտասարդները ճիշտ չեն պատկերացնում լեգենդների խաղը․ Մոուրինյու«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների մասին՝ ընդգծելով, որ անարդար է համեմատել տարբեր ժամանակաշրջանների ֆուտբոլիստներին։ Նա կարծում է, որ երիտասարդ սերունդը բավարար գիտելիքներ չունի անցյալի լեգենդների մասին և հաշվի չի առնում նրանց ժամանակի խաղային պայմանները։ «Երիտասարդ սերունդը քիչ բան գիտի Պելեի, Էյսեբիոյի, Բեկենբաուերի մասին և նրանց ֆուտբոլը համեմատում է այսօրվա […] ...
13:33 21.08.2025
Հուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները․ ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերըՊետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար […] ...
13:25 21.08.2025
Հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ կառավարելու․ Փաշինյան«Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում ձևավորվելիք հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է ճանապարհը, այլ բիզնես կառավարում է իրականացնելու: Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ կառավարելու է այդ ճանապարհը, այսինքն՝ բիզնես կառավարում է իրականացնելու»,-ասել է Փաշինյանը: ...
13:21 21.08.2025
«Ռեալը» ճիշտ որոշում է կայացրել, որ «10» համարը տվել է Մբապեին․ Մոդրիչ«Ռեալը» ճիշտ որոշում է կայացրել, որ «10» համարը տվել է Մբապեին, DAZN-ի հետ զրույցում ասել է Լուկա Մոդրիչը։ Նրա խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ «10» համարն ինձ համար յուրահատուկ նշանակություն ունի։ Շատ ուրախ եմ, որ այս համարի մարզաշապիկով խաղալու է հենց Մբապեն։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է։ Ես ուրախ եմ նրա համար», – ասել է […] ...
13:12 21.08.2025
Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը գործող Սահմանադրության հետ հակասություններ ունի: Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Վավերացման գործընթացում, եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ […] ...