Պարգևատրվել են մարզաշխարհի ներկայացուցիչները. ԿԳՄՍՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

Պարգևատրվել են մարզաշխարհի ներկայացուցիչները. ԿԳՄՍՆ

18:25 10.02.2021

ՀՀ նախագահի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամաններով մարզաշխարհի շուրջ 4 տասնյակ ներկայացուցիչ արժանացել է կոչումների և մեդալների: Մասնավորապես, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում ունեցած վաստակի և բացառիկ ծառայությունների համար կրծքանշաններով ու մեդալներով պարգևատրվել են Հրաչյա Պետիկյանը, Դավիթ Դավթյանը, Ալբերտ Կարապետյանը և Վաչագան Վարդանյանը, մարզիչներ Գագիկ Սեդրակյանը (ծանրամարտ), Հայկ Նազարյանը (մարմնամարզություն), Սմբատ Հակոբյանը (ջրային մարզաձևեր), Վարդան Ադամյանը (թիավարության մարզաձևեր), Կարեն Ասմարյանը (վոլեյբոլ), Արարատ Սանթրյանը (շախմատ), Մովսես Կարապետյանը (հունահռոմեական ըմբշամարտ) և Ցոլակ Հարոյանը (ազատ ոճի ըմբշամարտ) ստացել են Վաստակավոր մարզչի պատվավոր կոչում, իսկ 26 մարզիկի շնորհվել է ՀՀ սպորտի վարպետի կոչում:

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է մարզաշխարհի ներկայացուցիչներին և նրանց հանձնել պարգևները: Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ այդ կոչումները որքան ուրախացնող են, նույնքան էլ պետք է պարտավորեցնող լինեն.

«Այսօր ըստ արժանվույն ենք մատուցում մարդկանց, ովքեր իրենց ցուցանիշների և կատարած աշխատանքի համար նվաճել են կոչումներ ստանալու իրավունքը: Հարգելի՛ պարգևատրվողներ, ձեր պարգևները վերստին փաստում են, որ տքնաջան և նվիրված աշխատանքը մեր հզորացման գրավականն են: Միևնույն ժամանակ, որքան այս կոչումները ոգևորող են, այնքան էլ պետք է պարտավորեցնող լինեն, որպեսզի մարզիչներն ավելի շատ մեդալակիր սաներ ունենան, իսկ մարզիկները գիտակցեն՝ սա առաջին լուրջ քայլն է դեպի պրոֆեսիոնալ սպորտ: Ուրախ կլինեմ, եթե հետագայում ավելի շատ մարզիկներ և մարզիչներ արժանանան այս պատվին, ինչը կլինի հայկական սպորտի զարգացման վկայությունը»:

1992 թվականին Բարսելոնայում կայացած Օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, որին շնորհվել է «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կրծքանշան, խոսել է պարգևատրման և իր մարզաձևի զարգացման հեռանկարների մասին.

«Հաճելի է, որ ինձ դեռ չեն մոռացել: Շնորհակալ եմ: Գուցե առաջնային չէ, որ Հայաստանը հրաձգությունից մշտապես աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոններ ունենա, սակայն հայ ազգը պետք է կրակողներ շատ ունենա: Ոլորտը զարգացնելու համար պարզապես պետք է խնդիրները ճիշտ սահմանենք և հստակ հասկանանք՝ ի՞նչ ենք ուզում մենք կյանքից և սպորտից ու ինչի՞ ենք պատրաստ ցանկալի արդյունքին հասնելու համար: Ինքս պատրաստ եմ օգնել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

22:07 06.06.2025

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

ԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

SHANTNEWS

22:00 06.06.2025

SHANTNEWS

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

21:52 06.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...

Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

21:44 06.06.2025

Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

21:35 06.06.2025

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու Վեհափառին

21:29 06.06.2025

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու Վեհափառին

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...

BACK_TO_TOP