21:45 08.02.2021
ՀՀ քննչական կոմիտեում փետրվարի 8-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ Քննարկվել և ամփոփվել են 2020 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, վերլուծվել հանցավորության վիճակը, շարժընթացը, բացահայտումների ուղղությամբ կատարված […]
21:30 08.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]
20:27 08.02.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 8-ին՝ ժամը 16։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի պողոտայի սկզբնամասում՝ կամրջակի […]
20:07 08.02.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
19:40 08.02.2021
Արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանն անդրադարձ կանենք ճանապարհային քարտեզն ամփոփելիս: Այս մասին ԱԺ միջանցքներում լրագրողների հետ զրույցում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Երեկ խմբակցությունը վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ հանրության շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ: Այսօր լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես են որոշել հանրային պահանջը: Մակունցի խոսքերով՝ խորհրդարանական ընդդիմությունն ու արտախորհրդարանական ընդդիմության […]
19:30 08.02.2021
Փետրվարի 3-ին՝ ժամը 8։30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի մի խանութից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ փետրվարի 2-3-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին խանութի դուռը, գողացել փող և օծանելիք: Հարուցվեց քրեական գործ։ Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց, որոնց […]
19:20 08.02.2021
ՌԴ դեսպանը նշել է, որ հարցը չի լուծվում այնքան արագ, որքան ցանկալի կլիներ, սակայն այդ ուղղությամբ գործադրվում են առավելագույն ջանքերը։
19:05 08.02.2021
ԱԺ խորհրդի նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նշանակվեց խորհրդարանի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար: «Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի «Ազգային ժողովի յոթերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-015-Ա որոշման 21-րդ հավելվածում՝ (Հայաստան-Իրաք բարեկամական խումբ) «Կնյազ Հասանով «Իմ քայլը» խմբակցություն» բառերից հետո հանել «Ռուստամ Բաքոյան «Իմ քայլը» խմբակցություն» բառերը, […]
18:55 08.02.2021
Փետրվարի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին: Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքական հիմնական ուղղություններից է: Հանդիսանալով միջկառավարական հանձնաժողովի նախագահ՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է հայ-վրացական բարեկամական փոխգործակցության հետևողական ամրապնդման կարևորությունը: Դեսպան Սագանելիձեն նշել է, որ երկկողմ օրակարգի ուղղություններով համատեղ ու արդյունավետ աշխատանքի միջոցով […]
18:45 08.02.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» […]
18:34 08.02.2021
Այսօր՝ ժամը 17։40-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Սարալանջ փողոցի սկզբնամասում իրար են բախվել մի քանի մեքենա։ Շղթայական վթարի հետևանքով լուրջ վնասվել են մեքենաները, տուժածների և դեպքի հանգամանքների մասին տվյալները ճշտվում են։ Մանրամասները ՝ տեսանյութում։
18:08 08.02.2021
ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 29 զինծառայողի անուն․ Պահեստազորային Մուրադյան Վիգեն Իսրայելի, ծնվ. 1995թ. Կամավորական Խաչատրյան Արման Շահվալադի, ծնվ. 1977թ. Կամավորական Օհանյան Վահան Սուրիկի, ծնվ. 1963թ. Կամավորական Գարեգինյան Վահան Կարապետի, ծնվ. 1973թ. Պահեստազորային Մխիթարյան Լևոն Սերգեյի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Սումբուլյան Սամվել Թովմասի, ծնվ. 1969թ. Կամավորական Գալստյան Գարեգին Գարիկի, ծնվ. 1979թ. […]
18:00 08.02.2021
Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է մարտական գործողությունների տարածքներում կատարվող որոնողական աշխատանքների ընթացքը, նշել, որ իրականացված աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է, շարունակվում է նաև նույնականացման գործընթացը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, արձագանքել առաջարկություններին և հանձնարարականներ տվել ՊՆ ռազմական ոստիկանության պետին ու պատասխանատու այլ ստորաբաժանումների ղեկավարներին։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ պաշտպանական համակարգում […]
17:59 08.02.2021
Մոտոհրաձգային և հակատանկային ստորաբաժանումների զինծառայողների մարտական պատրաստության մակարդակի և մասնագիտական գիտելիքների զարգացման նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները կատարել են ամրակցված զենքի և սպառազինության մարտական վիճակի բերման վարժություններ, հանձնել ստուգարքներ: Արձանագրված թերությունների շտկման ուղղությամբ տրվել են համապատասխան հրահանգներ։
17:56 08.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 7-ին և 8-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող հատվածներում, մասնավորապես, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ […]
17:54 08.02.2021
Փետրվարի 4-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցի մի տնից գողություն են արել։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Պարզվեց՝ փետրվարի 3-4-ը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էին տուն և գողացել երկու նոութբուք, էլեկտրական թեյնիկ, լուսանկարչական ապարատ՝ պատճառելով ընդհանուր 1.000.000 դրամի նյութական վնաս։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ […]
17:50 08.02.2021
Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր ժամը 14-ից հավաքվել են ՊՆ շենքի դիմաց և պահանջել նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպում: Նախարարը հանդիպման է հրավիրել ծնողներից 5-ին և շուրջ երկու ժամ պատասխանել նրանց հարցերին: «Նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ զրուցեցինք, չնայած կուզենայինք՝ Օնիկ Գասպարյանն էլ ներկա լիներ հանդիպմանը: Նախարարին հենց սկզբից ասացինք, որ այս հինգիս ընդունելով՝ մնացած ծնողներին […]
17:35 08.02.2021
Փետրվարի 2-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Սարի թաղի 27-րդ փողոցում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերն ու փորձաքրեագետները փողոցի թիվ 41 տան մոտ հայտնաբերեցին 5,45 մմ տրամաչափի 17 փամփուշտ. կրակոցներն արձակվել էին ինքնաձիգից։ Վնասվել էր հարևանությամբ անցնող գազատարը։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Էրեբունու քրեական հետախույզներն անցան […]
17:29 08.02.2021
Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։ 2020թ. ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ ուղղություններից մեկով. 1. մեքենայական ուսուցում 2. տվյալների ճարտարագիտություն 3. […]
17:26 08.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է հետևյալը. «Մենք բազմիցս ասել ենք, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները մեր այս տարվա կարևորագույն անելիքների շարքում են, և այդ համատեքստում ոստիկանության ոլորտի բարեփոխումները նույնպես չափազանց կարևոր են: Մեր օրակարգում է առաջիկայում ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը: […]
17:20 08.02.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Սևանա լճի մակարդակը փետրվարի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել 1900.53մ (07.02.2021թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12սմ-ով, իսկ հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.392 մլն մ³, իսկ հունվարի 1-ից փետրվարի […]
17:15 08.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ […]
17:00 08.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին։ Ողջունելով ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին՝ նախարարն ընդգծել է շարունակական արդյունավետ համագործակցությունը ՄԱԶԾ հետ՝ նշելով համատեղ զարգացման ծրագրերը ՓՄՁ, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում։ Դմիտրի Մարիյասինը շնորհավորել է նախարարին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրել ՄԱԶԾ գերակայությունները, ընդգծել նորարարության […]
16:47 08.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այցելել է Բաղրամյանի, Վաղարշապատի և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատներ, ծանոթացել է շենքային պայմաններին և տեխնիկական զինվածությանը: ՀԱԷԿ պահպանության հատուկ հրշեջ ջոկատում նախարարը ներկա է գտնվել անցկացվող վարժանքին, ներկայացվել են տուրբինային և ղեկավարման կետերը, այնուհետև Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրինության հետ: Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում ԱԻ նախարարը և […]
16:40 08.02.2021
Շուրջ երկու շաբաթ տևած պայքարից հետո Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարին մասնակցել է 14 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ, իսկ կանանց մրցաշարում պայքարն ընթացել է 10 շախմատիստուհու միջև: Կանանց առաջին խմբի 76-րդ առաջնությունում լավագույն արդյունքը գրանցել է Արփինե Գրիգորյանը՝ […]
16:35 08.02.2021
Փետրվարի 5-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Եղեգիս գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։ Փետրվարի 4-ին բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Եղեգիս գյուղի 56-ամյա մի բնակիչ Արցախի Հանրապետությունից ապօրինի կերպով զենք-զինամթերք է տեղափոխել Հայաստան և պահում է գյուղում: Նույն օրը, ժամը 23.00-ին, կասկածվողը հրավիրվեց բաժին։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նա Եղեգիս գյուղի իրենց առանձնատնից ներկայացրեց […]
16:22 08.02.2021
ՊՆ շենքի առաջ նորից հավաքվել են անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանք պահանջում են, որ իրենց ընդունի միայն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և իրենց հուզող հարցերին տա հստակ պատասխաններ: «Հոկտեմբերի 1-ից տղայիցս լուր չունեմ: Պատերազմն ավարտվել է, ինչո՞ւ չեն ասում՝ ո՞ւր է որդիս, թող նախարարն ինչ ուզում է անի, իմ տղային ողջ-առողջ ինձ տա»,- նշեց ծնող […]
16:11 08.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-12-րդ դասարանների չափորոշչի նախագիծը: Չափորոշչում կատարված որակական փոփոխությունները պայմանավորված են ինչպես ռազմագիտության ոլորտում տեղի ունեցած զարգացումներով, համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակով, այնպես էլ ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ՝ անհատականից դեպի խմբային (ջոկային) պատրաստվածություն։ ՆԶՊ առարկայի ուսուցումը հավասարապես նախատեսված է թե՛ […]
15:52 08.02.2021
Իշխանությունն արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջ չի տեսնում, քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունը նման պահանջ չի ձևակերպել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 8-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Հանրային պահանջի ձևակերպման ամենաառաջնային մեխանիզմներից մեկը քաղաքական ուժերի կողմից ներկայացվելու տեսքով է: Քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունն այդ պահանջը չի ձևակերպել՝ համաձայնության գալով արտահերթ […]
15:43 08.02.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ։ Հովհաննես Հարությունյանն աշխատակազմին է ներկայացրել Շիրակի մարզպետի նորանշանակ տեղակալ Դավիթ Սեխլեյանին՝ կարևորելով համատեղ ու արդյունավետ աշխատանքը․ «Մեզ այժմ բարդ ու պատասխանատու աշխատանք է սպասվում, արդյունքներ գրանցել և ձեռքբերումներ ունենալ հնարավոր կլինի համագործակցությամբ, բոլորիս համար կարևոր ուղենիշ պետք է լինի մեր մարզի հիմնախնդիրների […]