TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեկնարկում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը

15:36 08.02.2021

Այսօրվանից սկսվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի այս ամսվա վճարման գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջից:

̰
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

15:31 08.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է […]

̰
Լեհ քաղաքական գործիչը դիմել է Պուտինին և Մակրոնին հայ գերիներին ազատելու խնդրանքով

15:04 08.02.2021

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեխը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինին և Էմանուել Մակրոնին՝ խնդրելով աջակցել Ադրբեջանում հայ ռազմագերիների և այնտեղ պահվող այլ անձանց ազատելուն, հայտնում է Инфотека 24-ը։ Ավելի վաղ Բուչեխը նամակ էր ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նմանատիպ խնդրանքով: Հիշեցնենք, որ Թոմաշ Լեխ Բուչեխը նախաձեռնել […]

̰
̰
Նիժնի Նովգորոդի «Ստրիգինո» միջազգային օդանավակայանից բացվում են դեպի Երևան չվերթներ

14:31 08.02.2021

Փետրվարի 12-ից Նիժնի Նովգորոդի «Ստրիգինո» միջազգային օդանավակայանից բացվում են դեպի Երևան չվերթներ: Այդ մասին հաղորդում է «Ստրիգինո» միջազգային օդանավակայանի կայքը։ Չվերթերը նախատեսված են իրականացնել շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին։ Թռիչքի տևողությունը կկազմի մոտ երեք ժամ։ Մեկնումը «Ստրիգինոյից» կլինի ժամը 23: 30-ին, ժամանումը «Զվարթնոց» օդանավակայան՝ ժամը 03: 25-ին: Հետ չվերթները կիրականացվեն շաբաթ օրերին․ մեկնումը Երևանից՝ ժամը […]

̰
Լիտվայի խորհրդարանի անդամները կոչ են անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան

14:24 08.02.2021

Սեյմասի (Լիտվայի խորհրդարան) Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի անդամները հայտարարություն են արել, որով կոչ են անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան։ Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Մենք, Սեյմասում Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի անդամներս, Հղում անելով՝ ԵՄ բարձր ներկայացուցչի՝ ԵՄ անունից #ԼՂ վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 19-ի հայտարարությանը, 2020 թ. վերջին Հայաստանի […]

̰
Քննարկել ենք ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ մեր առաջիկա անելիքները. վարչապետ

14:10 08.02.2021

Այսօր քննարկել ենք ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ մեր առաջիկա անելիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Թուրքական լիրան բարելավել է դիրքերը դոլարի նկատմամբ

13:58 08.02.2021

Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, չնայած 2020թ. չորրորդ եռամսյակում օրեցօր թարմացվող արժեզրկման պատմական ռեկորդներին, վերջին շրջանում սկսել է բարելավել դիրքերը ամերիկյան դոլարի նկատմամբ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ արժևորման միտում նկատվեց Թուրքիայի կենտրոնական բանկի՝ փոխարժեքի շուկայում լիրայի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ որոշ միջամտություններ անելու վերաբերյալ հայտարարությունից հետո։ Lիրայի դիրքերը աննշան կերպով բարելավվել են: 2020թ. նոյեմբերին 1 դոլարի նկատմամբ սահմանված 8.58 լիրա փոխարժեքից […]

̰
Ստեփանակերտ-Բերձոր ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

13:57 08.02.2021

Փետրվարի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Բերձոր ավտոճանապարհի 49-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունի քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Ն. Ս.-ին վարած «ՈՒԱԶ» մակնիշի և ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Է. Զ.-ի «TOYOTA KAMRI» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակչուհի, 1991թ. ծնված Գ. Ք.-ն ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական» […]

̰
Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը․ նախարարություն

13:47 08.02.2021

Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը։Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգել է Հանքավանի «Նաիրի Սպա Ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում կարմիրգրքյան գորշ արջի՝ անազատության մեջ, անբարենպաստ պահման պայմանների վերաբերյալ։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:28 08.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է […]

̰
Մշակվում է ԱԹՍ-ներով որոնողափրկարարական աշխատանքների մոդել

13:21 08.02.2021

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու գիտահետազոտական աշխատանքներ են նախաձեռնել: Հունվարի 27-ին և 28-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մատույցներում կազմակերպվել էր ԱԹՍ-ի առաջին դաշտային փորձարկումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ ԱԹՍ-ն կարող է բարձր արդյունավետությամբ աշխատել ոչ միայն աղետներից հետո որոնողափրկարարական աշխատանքներում, այլ նաև մոլորված արշավախմբերին […]

̰
Սյունիքի մարզում արձանագրվել է հանցագործության դեպքերի նվազում 5%-ով

13:11 08.02.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Սյունիքի մարզ՝ ամփոփելու 2020թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը և մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ քննարկելու արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների պայմաններում մարզի բնակչության հիմնական իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հետ կապված ակտուալ խնդիրները: Մարզի դատախազությունում անցկացված խորհրդակցությանը, որին, բացի իրավապահ մյուս […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 343 դեպք, որից 139-ն՝ արտակարգ, արձանագրվել է 14 մահ

12:51 08.02.2021

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 1-7-ը գրանցվել է 343 դեպք, որից 139-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 54 հրդեհի, 8 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 106 կենցաղային կանչ. տուժել է 77 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ […]

̰
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է ՄԻԵԴ

12:26 08.02.2021

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնեցին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատից: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի կայացումից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում, ոստիկանության նախկին աշխատակիցներ Հ․Մ․-ն և Ա․Ա․-ն առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի […]

̰
Խանդի հողի վրա փորձել է հրկիզել քաղաքացու տունը՝ 1,5 լիտր բենզինով շիշը նետելով տան նկուղ

12:21 08.02.2021

Հունվարի 29-ին ոստիկանության Բազումի բաժին դիմած տղամարդը հաղորդում էր տվել, որ գիշերը փորձել են հրկիզել իր տունը։ Տղամարդը հայտնել էր, որ նկուղից պայթյունի ձայն էր լսել։ Անմիջապես իջել էր ու տեսել, որ նկուղը հրդեհվում է։ Կատարվածի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ոստիկանւթյան Գուգարքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կատարողի ինքնությունը։ Բազում գյուղի […]

̰
Մենաշնորհի դեմ առավել արդյունավետ պայքարին ուղղված օրենսդրական ամփոփ փաթեթն ուղարկվել Աժ և Կառավարություն․ ՄԻՊ

12:08 08.02.2021

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է Հայաստանի օրենսդրության համակարգում ներդնել բիզնեսի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլաենսի ինստիտուտ։ Այն կապահովագրի բիզնեսին տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումներից և հնարավորություն կտա խուսափել տուգանքներից, մյուս կողմից՝ պետության կողմից կապահովվի երկրում գործարար միջավայրի բարելավման և զարգացմանն ուղղված հակամենաշնորհային քաղաքականության […]

̰
Փետրվարի 5-ից 8-ը բացահայտվել է հանցագործության 120 դեպք

12:06 08.02.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 5-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, խարդախության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 14, թմրանյութի հայտնաբերման՝ 8, ընտանեկան բռնության՝ 7, խուլիգանության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման և ապօրինի ծառահատման՝ 4-ական, բնակարանային գողության ու յուրացման կամ վատնման՝ 3-ական, կողոպուտի, շորթման, […]

̰
COVID-19. Ունենք վարակման 89 նոր դեպք, 6 մահ

11:00 08.02.2021

Փետրվարի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168177 դեպք, որոնցից 159876-ն` առողջացած, 3123-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4395 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 666195 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք: Ունենք 156 առողջացած և մահվան 6 դեպք: […]

̰
Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը

10:56 08.02.2021

Սպորտում չկան սահմանափակումներ․ այս կարգախոսով փետրվարի 6-7-ը Երևանի «Դինամո» ՄՀԿ-ում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 26 մարզիկ-մարզուհի՝ հանրապետության մարզերից և Արցախից։ Մրցաշարը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել է Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան։ Մրցումներն ընթացել են երկու խմբով՝ անվասայլակով և առանց դրա: Անվասայլակով մրցումներում առաջին հորիզոնականը զբաղեցրել […]

̰
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:14 08.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է […]

̰
Սյունիքի ներհամայնքային ճանապարհներին ադրբեջանցի զինված ծառայողների առկայությունը հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին․ ՄԻՊ

08:09 08.02.2021

ՀՀ Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին, խախտում է իրավունքի գերակայությունը և հետևաբար՝ զուրկ է իրավական որևէ հիմքից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Նրանք այդ վայրերում են հայտնվել, քանի որ՝ 1) Արցախում հայերի նկատմամբ […]

̰
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ

23:45 07.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 32 փախստական։ Նոյեմբերի 14-ից մինչև օրս Լեռնային […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:10 07.02.2021

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

22:06 07.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է կցորդիչով բեռնատարների համար

21:07 07.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է […]

̰
ԱԳՆ-ը նշել է մինչև մարտի 1-ը ՌԴ մեկնելու պայմանները

20:14 07.02.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է արել. «ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն COVID-19 դեմ պատվաստում ստանալուց հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։ Մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիները կարող են օդային ճանապարհով մեկնել Ռուսաստանի Դաշնություն հետևյալ պայմաններով՝ […]

̰
Լոռու մարզում BMW-ի վարորդը, դուրս գալով երթևեկելի գոտուց, հայտնվել է դաշտում. նա տեղափոխվել է բժշկական կենտրոն

19:11 07.02.2021

Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 19:35-ի սահմաններում, Մեծավան գյուղի բնակիչ, 33-ամյա Վալերի Դումիկյանը, Բլագադարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ կատարելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով Վ. Դումիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Զինվորների պրոթեզարանն այսպիսին է լինելու. Արմեն Մուրադյանը լուսանկարներ է հրապարակել

18:29 07.02.2021

Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը լուսանկարներ է հրապարակել և կից գրել է. «Զինվորների պրոթեզարանն այսպիսին է լինելու։ Ի դեպ, կարևոր փաստ, Զինվորի Տանը ուսում ստացած զինվորն է նախագծել տղաների պրոթեզարանը»։

̰
Շուռնուխում շուտով կմեկնարկի «Նոր Վերին թաղերի» շինարարությունը. 11 տուն կկառուցվի

16:45 07.02.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Շուռնուխում շուտով կմեկնարկի «Նոր Վերին թաղերի» շինարարությունը. 11 տուն կկառուցվի։ Մինչև այդ՝ Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած բնակիչները միանվագ 300,000 դրամ ստանան. ևս կես տարի էլ ամսական 68 000 դրամ աջակցություն է նախատեսված։ Ծրագրի շահառու են նաև անչափահասները։

̰
BACK_TO_TOP