10:56 08.02.2021
Սպորտում չկան սահմանափակումներ․ այս կարգախոսով փետրվարի 6-7-ը Երևանի «Դինամո» ՄՀԿ-ում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 26 մարզիկ-մարզուհի՝ հանրապետության մարզերից և Արցախից։ Մրցաշարը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել է Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան։
Մրցումներն ընթացել են երկու խմբով՝ անվասայլակով և առանց դրա: Անվասայլակով մրցումներում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արման Սարգսյանը, երկրորդը Էրիկ Սարգսյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սողոմոն Ներսիսյանը։ Տղամարդկանց՝ առանց անվասայլակի մրցումներում չեմպիոն է դարձել Գևորգ Բեգլարյանը, երկրորդը Տիգրան Պետրոսյանն է, իսկ երրորդ մրցանակին արժանացել է Արթուր Գալստյանը։ Աղջիկների պայքարում առաջին մրցանակակիրը Մելինե Ղազարյանն է, երկրորդը՝ Էլեն Սարգսյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Անահիտ Վարդանյանը։
Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանի խոսքով՝ այս առաջնությունը հերթական առիթն էր ապացուցելու՝ անհնարին ոչինչ չկա, եթե մարդն օգտագործում է իր բոլոր հնարավորությունները․ «Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է հնարավորություն ունենան բացահայտելու և ամբողջությամբ կիրառելու իրենց հմտությունները կյանքի տարբեր բնագավառներում՝ կրթությունից մինչև սպորտ։ Մեր ֆեդերացիայի գործունեությունը ծառայում է նաև այդ նպատակին։ Նախկինում մրցումները և մարզումները կազմակերպել ենք անհատ հովանավորների և կազմակերպությունների միջոցով, իսկ այս տարի առաջին անգամ ստացել ենք պետական աջակցություն, ինչը, բնականաբար, ուրախացնող և ոգևորող փաստ է։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ թենիսիստները տևական ժամանակ չէին մարզվել, ինչը բացասաբար է ազդել նրանց մարզավիճակի վրա։ Առաջիկա նպատակը մարզավիճակը վերականգնելը և աստիճանաբար նաև միջազգային մրցաշարերի ու Պարալիմպիկ խաղերին պատրաստվելն է»։
Առաջնության մասնակիցների թվից ֆեդերացիայի նախագահը դժգոհ չէ․ «Պետք է հաշվի առնել այն փաստը, որ հաշմանդամություն ունեցող անձանց մարզաշխարհ բերելը հեշտ աշխատանք չէ։ Ֆեդերացիան զբաղվում է մարզաձևի մասսայականացման և մարզերից մասնակիցների ներգրավման ուղղությամբ։ Կապի մեջ ենք մարզերի մարզադպրոցների, քաղաքապետարանների հետ, որպեսզի հետաքրքրվածներին տեղում մարզվելու հնարավորություն տանք։ Այս տարվա մեր գերակա նպատակներից է պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած և սեղանի թենիսով հետաքրքրված անձանց մարզումներին, ապա մրցաշարերին ներգրավելը։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս առաջնությանն արդեն ունեինք նման մասնակից»։
Հիշեցնենք, որ այս տարվա ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը մի քանի անգամ ավելացել է՝ նախորդ տարվա շուրջ 29 միլիոն դրամի փոխարեն դառնալով շուրջ 104 միլիոն դրամ: Բացի դրանից՝ ավելացել է շահառուների թիվը, և այս տարի աջակցություն ստացող կազմակերպություններին միացել է նաև Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան։
12:17 20.06.2025
Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել ԹուրքիաՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Ստամբուլում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմը։ Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ […] ...
12:15 20.06.2025
Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսի ուսանողների համար նախատեսված ծրագիրը շահառուներին նախապատրաստում է աշխատաշուկայի պահանջներին։ Ծրագրին միացել են ԿԳՄՍ, Ֆինանսների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները: Նախորդ 2 տարվա ընթացքում իրականացված պիլոտային […] ...
12:02 20.06.2025
«Ինտերը» շարունակում է բանակցությունները «Պարմայի» հարձակվողի համարՄիլանի «Ինտերը» շարունակում է բանակցությունները «Պարմայի» հարձակվող Անժ-Յոան Բոնիի տրանսֆերի շուրջ: Միլանյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 22 միլիոն եվրո, իսկ գործարքի կնքումից հետո ևս 3 միլիոն եվրո կավելացնի որպես բոնուս: Կողմերն առայժմ համաձայնության չեն հասել, քանի որ «Պարման» ցանկանում է ստանալ 25 միլիոն ֆիքսված գումար առանց բոնուսի: Բոնին անցած մրցաշրջանում անցկացրած 37 խաղում […] ...
11:45 20.06.2025
Միացյալ Նահանգները ներգրավված է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայում․ ԱրաղչիՄիացյալ Նահանգները ներգրավված է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայում: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Մենք ամերիկացիներին համարում ենք սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) գործընկերներ և հանցակիցներ Իրանի դեմ նրա ագրեսիայում», – ասել է դիվանագետը Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում։ ...
11:38 20.06.2025
Եվրոպայի խորհրֆի նախարարների կոմիտեն փակել է մի շարք գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթները2025 թվականի հունիսի 10-ից 12-ը ընթացող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպման արդյունքում Նախարարների կոմիտեն վերջնական որոշմամբ ավարտեց Հայաստանի Հանրապետության դեմ ընդհանուր թվով 7 վճիռների կատարման վերահսկողությունը՝ հաշվի առնելով այդ գործերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրած խախտումները վերացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած անհատական և ընդհանուր միջոցառումները: Հատկանշական է, որ Նախարարների […] ...
11:29 20.06.2025
«Լիվերպուլի» դարպասապահը տեղափոխվել է «Այաքս»«Լիվերպուլի» դարպասապահ Վիտեսզլավ Յարոշը տեղափոխվել է «Այաքս», հայտնում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը։ Ամստերդամյան ակումբը 1 տարով վարձակալել է չեխ դարպասապահին։ Գործարքում ներառված չէ տրանաֆերի գնման մասին կետ։ «Լիվերպուլի» պաշտոնական կայքն էլ հաստատում է, որ Յարոշին վարձակալությամբ տրամադրելուց առաջ նրա հետ նոր` երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել։ 23-ամյա Յարոշը «Լիվերպուլի» համակարգում է 2017 թվականից։ Նա հիմնական […] ...