TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+35.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Խուլիգանություն, որսագողություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

11:36 05.02.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու` 11, խարդախության` 9, թմրանյութի հայտնաբերման՝ 6, ընտանեկան բռնության՝ 3, յուրացման կամ վատնման և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, որսագողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի […]

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք

11:00 05.02.2021

Փետրվարի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167726 դեպք, որոնցից 159350-ն` առողջացած, 3109-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4488 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 659181 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2858 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք: Ունենք 305 առողջացած և մահվան 2 դեպք:

̰
Երեխաները, ծնողներն ու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն երեխայի համար համացանցի վտանգներից․ ՄԻՊ ուղեցույցը

10:55 05.02.2021

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ ահազանգեր ծնողներից և ուսուցիչներից թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Բողոքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ծնողներն ու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն համացանցի վտանգներից ու խնդիրներից։ Վերջերս, համացանցում լայն տարածում են գտել երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր խաղեր, որոնք անկառավարելի տարածում են ստացել ամբողջ աշխարհում և մեծ […]

̰
«Պետք է ձգտել, որպեսզի թվային մակարդակում ԵԱՏՄ երկրների միջև սահմանները վերանան». վարչապետը մասնակցել է «Almaty Digital Forum 2021» ֆորումին

09:47 05.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստան աշխատանքային այցի շրջանակում այսօր Ալմաթիում մասնակցել է «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Այն անցկացվում է «Թվային վերբեռնում. թռիչք դեպի նոր իրականություն» խորագրով: Մասնակիցների շարքում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և ԵԱՏՄ դիտորդ-պետությունների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ: Ֆորումի լիագումար նիստից առաջ […]

̰
Ջերմուկի, Սիսիանի, Մեղրիի, Ճամբարակի տարածաշրջաններում, Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում

09:43 05.02.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Ջերմուկի, Սիսիանի, Մեղրիի, Ճամբարակի տարածաշրջաններում, Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում ՝ անձրև։ ?Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ ?Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ?Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով […]

̰
Հայաստանի և Ղրղզստանի վարչապետները վերահաստատել են փոխհարաբերությունները խորացնելու շահագրգռվածությունը

09:30 05.02.2021

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 5-ի առավոտյան հանդիպում է ունեցել Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուլուկբեկ Մարիպովին Ղրղզստանի վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջող գործունեություն։ Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Ղրղզստանն սերտ համագործակցություն ունեն երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով, ինտեգրացիոն միավորումների շրջանակում, և Հայաստանը […]

̰
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Վարդենյաց լեռնանցքում բուք է

09:20 05.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում բուք է: Արմավիրի […]

̰
Թվային համաժողով, ԵԱՏՄ նիստ. երկկողմ հանդիպմամբ մեկնարկել է ՀՀ վարչապետի այցը Ղազախստան

08:24 05.02.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Ղազախստան փետրվարի 5-ին մեկնարկել է երկկողմ հանդիպմամբ։ Ինչպես Ալմաթիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վաղ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ։ Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և վերահաստատել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով փոխհարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը: Երկկողմ հանդիպմանը հաջորդում […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 6 մարզում

08:15 05.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Արշակունյաց պող․ 51 շենք, Չեխովի փ․ 15, 34 շենքեր, Գյուլիքևխյան փ. 7 շենք, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 19 շենք 2-րդ մուտք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբանցք 3, 4, 5, […]

̰
ՄԻՊ-ը ներկայացրել է կարևոր պատմական փաստ՝ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի առնչությամբ

08:08 05.02.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է կարևոր պատմական փաստ՝ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի առնչությամբ․ «Հայաստանի խորհրդայնացման օրերին՝ 1920 թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Խորհրդային Ադրբեջանի եւ Խորհրդային Հայաստանի միջեւ այլեւս սահմանային խնդիր գոյություն չունի, Զանգեզուրն ու Նախիջեւանը անցնում են Հայաստանին, իսկ Ղարաբաղի լեռնային մասին տրվում է […]

̰
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 405 կուտակված բեռնատար

00:00 05.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կոտայքի […]

̰
Վաղվանից ՌԴ-ն վերացնում է 13 հայկական ձեռնարկությունների նկատմամբ կիրառված լոլիկի ներկրման սահմանափակումները

23:57 04.02.2021

«Ռոսսելխոզնադզորը» փետրվարի 5-ից վերացնում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 13 ձեռնարկությունների նկատմամբ կիրառված լոլիկի և պղպեղի ներկրման ժամանակավոր սահմանափակումները: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ռոսսելխոզնադզորը»: Այդ ձեռնարկությունների լոլիկներում և պղպեղներում Pepino mosaic virus հիվանդության առկայության ախտանշաններ չեն հայտնաբերվել: Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 14-ից Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներկրումն արգելվել է Pepino mosaic virus-ի […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա

23:49 04.02.2021

Փետրվարի 3-ից 4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Եղվարդ, Հրազդան և Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում

23:33 04.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կոտայքի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:03 04.02.2021

Փետրվարի 4-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, […]

̰
Կապանի օդանավակայանի սկզբնամասում տնակ է այրվել

22:30 04.02.2021

Փետրվարի 4-ին, ժամը 19:26-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի օդանավակայանի սկզբնամասում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:55-ին, մարվել՝ 20:15-ին: Այրվել է տնակ (10 քմ)։

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

21:59 04.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի […]

̰
Արա Եղոյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ

20:09 04.02.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Եղոյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արա Եղոյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Արեն Եղիազարյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ

20:03 04.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արեն Եղիազարյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արեն Եղիազարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

̰
«Հյուսիս-հարավ» մայրուղու Բենիամին գյուղի հատվածի կառուցման նախագիծը նորից կփոխվի

19:59 04.02.2021

«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Լանջիկ-Գյումրի հատվածում կրկին նախագծային փոփոխություններ կկատարվեն: Մասնավորապես, Բենիամին գյուղի հատվածին է վերաբերում, իսկ քննարկումներն արդեն մի քանի տարի է շարունակվում են։ Գյուղի մուտքի մոտ, որտեղ նախատեսված է շրջանցիկ ճանապարհ կառուցել, հնագիտական շերտ է և կառուցապատումները թույլատրելի չեն: Բացի դրանից՝ «Հյուսիս-հարավի» կառուցումը Բենիամինում տների ու վարելահողերի օտարում է ենթադրում: Ինչպե՞ս արագընթաց մայրուղին կառուցել […]

̰
Պաշտպանը ներկայացրել է հօգուտ տնտեսվարողի դիրքորոշում․ մերժվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցուցակում տնտեսվարողին ներառելը

19:54 04.02.2021

Պետական գնումների հետ կապված բողոքներ քննող անձը բավարարել է պետական գնումներին մասնակցած անձի բողոքն այն գործով, որով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ներգրավվել է բողոքի քննությանը։ Մասնավորապես, պետական գնումներին մասնակցած անձը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումով բարձրացրել է խնդիր, որ Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկելու ընթացակարգ՝ խնդրելով Մարդու […]

̰
Փոխհատուցում Շուռնուխի և Որոտանի բնակիչներին, արդյունաբերական կանեփի աճեցում և մի շարք այլ հարցերի քննարկում կառավարության նիստում

19:50 04.02.2021

  Կառավարության որոշման համաձայն՝ Շուռնուխի և Որոտանի այն բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանին, աջակցություն կստանան: Գործադիրը նաև նախատեսում է մասնագիտացված կազմակերպությունների միջոցով հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ծառայություններ մատուցել բնակչության, մասնավորապես, պատերազմական գործողություններին առնչություն ունեցած քաղաքացիների համար։ Կառավարությունն այսօրվա նիստում մի շարք կարևոր որոշումներ է կայացրել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

19:42 04.02.2021

Փետրվարի 4-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Հանդիպման սկզբում ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Մարիյասինին համագործակցության և տարբեր ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի խորհրդարանի և ՄԱԶԾ-ի միջև գործակցությանը, որն ուղղված է […]

̰
Դասադուլը Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում շարունակվել է․ծնողներն ու ուսուցիչները թույլ չեն տվել նորանշանակ տնօրենին մտնել դպրոց

18:50 04.02.2021

Այսօր Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում մի քանի օր առաջ ծնողների նախաձեռնած դասադուլն այսօր շարունակվել է։ Այսօր ծնողները տեղեկանալով, որ նորանշանակ տնօրենին ներկայացնելու են ուսուցչական հանրույթին, փակել էին դպրոցի մուտքը՝ թույլ չտալով Իրինա Բաղդասարյանին մտնել   մասնաշենք։   Դպրոցի մանկավարժները, որոնք ամիսներ շարունակ վիճարկում էին, կասկածի տակ էին դնում անցած տարի սեպտեմբերի 15-ին անցկացված մրցույթի արդյունքները, […]

̰
ԵԿՄ վարչությունում փակ նիստ է անցկացվել

18:40 04.02.2021

    Այսօր տեղի է ունեցել ԵԿՄ վարչության փակ նիստ, որին մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ որպես ԵԿՄ վարչության փոխնախագահ: Թե նիստի օրակարգում ինչպիսի հարցեր են ընդգրկված եղել, հայտնի չէ: Շուրջ երկու ժամ տևած նիստը ավարտվել է ժամը 18։00-ի սահմաններում: Shantnews-ի թղթակիցը հայտնել է, որ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ հրավիրված նիստին […]

̰
Բնակարանային գողություն Սևքար գյուղում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

18:30 04.02.2021

Ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ սևքարեցի մի անչափահաս գյուղում գողություն է արել։ Կատարվածի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո փետրվարի 2-ին կասկածվողը ներկայացվեց ոստիկանության Իջևանի բաժին: Պարզվել է, որ նա հունվարի 22-ին՝ օրը ցերեկով, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ մտել էր համագյուղացիներից մեկի տուն, ննջարանից հափշտակել դրամապանակ, որի մեջ եղել էր փող, բանկային […]

̰
Լևոն Ազիզյանը նշանակվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ

18:29 04.02.2021

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, 2021թ․ փետրվարի 4-ին նշանակվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույց է, որը զբաղվում է եղանակի, կլիմայի, ջրի և շրջակա միջավայրի հարակից ոլորտների խնդիրներով։ Կազմակերպությանն անդամակցում են 187 պետություններ, իսկ ՀՀ-ն անդամակցում է ՀՕԿ-ին 1962թ․ […]

̰
Անցկացվել է զորամասերի հրամանատարների տեղակալների հավաք. ՊՆ

18:26 04.02.2021

5-րդ զորամիավորումում փետրվարի 3-ին զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ս. Ստեփանյանի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Ենթակա զորամասերի, ստորաբաժանումների հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալների հետ քննարկվել են զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի, կարգապահության բարձրացմանն ուղղված հարցեր, ներկայացվել առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ: Հավաք-խորհրդակցության ավարտին տրվել են համապատասխան հրահանգներ և սահմանվել դրանց կատարման ժամկետներ:

̰
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

18:15 04.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փետրվարի […]

̰
Վարչապետը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է հայ-շվեդական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

18:14 04.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեության արդյունքում հայ-շվեդական հարաբերություններում կբացվի զարգացման նոր էջ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու և էլ ավելի արդյունավետ դարձնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում: […]

̰
BACK_TO_TOP