08:24 05.02.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Ղազախստան փետրվարի 5-ին մեկնարկել է երկկողմ հանդիպմամբ։ Ինչպես Ալմաթիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վաղ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ։ Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և վերահաստատել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով փոխհարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը: Երկկողմ հանդիպմանը հաջորդում […]
08:15 05.02.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Արշակունյաց պող․ 51 շենք, Չեխովի փ․ 15, 34 շենքեր, Գյուլիքևխյան փ. 7 շենք, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 19 շենք 2-րդ մուտք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբանցք 3, 4, 5, […]
08:08 05.02.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է կարևոր պատմական փաստ՝ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի առնչությամբ․ «Հայաստանի խորհրդայնացման օրերին՝ 1920 թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Խորհրդային Ադրբեջանի եւ Խորհրդային Հայաստանի միջեւ այլեւս սահմանային խնդիր գոյություն չունի, Զանգեզուրն ու Նախիջեւանը անցնում են Հայաստանին, իսկ Ղարաբաղի լեռնային մասին տրվում է […]
00:00 05.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կոտայքի […]
23:57 04.02.2021
«Ռոսսելխոզնադզորը» փետրվարի 5-ից վերացնում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 13 ձեռնարկությունների նկատմամբ կիրառված լոլիկի և պղպեղի ներկրման ժամանակավոր սահմանափակումները: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ռոսսելխոզնադզորը»: Այդ ձեռնարկությունների լոլիկներում և պղպեղներում Pepino mosaic virus հիվանդության առկայության ախտանշաններ չեն հայտնաբերվել: Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 14-ից Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներկրումն արգելվել է Pepino mosaic virus-ի […]
23:49 04.02.2021
Փետրվարի 3-ից 4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
23:33 04.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կոտայքի […]
23:03 04.02.2021
Փետրվարի 4-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, […]
22:30 04.02.2021
Փետրվարի 4-ին, ժամը 19:26-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի օդանավակայանի սկզբնամասում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:55-ին, մարվել՝ 20:15-ին: Այրվել է տնակ (10 քմ)։
21:59 04.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի […]
20:09 04.02.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Եղոյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արա Եղոյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
20:03 04.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արեն Եղիազարյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արեն Եղիազարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
19:59 04.02.2021
«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Լանջիկ-Գյումրի հատվածում կրկին նախագծային փոփոխություններ կկատարվեն: Մասնավորապես, Բենիամին գյուղի հատվածին է վերաբերում, իսկ քննարկումներն արդեն մի քանի տարի է շարունակվում են։ Գյուղի մուտքի մոտ, որտեղ նախատեսված է շրջանցիկ ճանապարհ կառուցել, հնագիտական շերտ է և կառուցապատումները թույլատրելի չեն: Բացի դրանից՝ «Հյուսիս-հարավի» կառուցումը Բենիամինում տների ու վարելահողերի օտարում է ենթադրում: Ինչպե՞ս արագընթաց մայրուղին կառուցել […]
19:54 04.02.2021
Պետական գնումների հետ կապված բողոքներ քննող անձը բավարարել է պետական գնումներին մասնակցած անձի բողոքն այն գործով, որով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ներգրավվել է բողոքի քննությանը։ Մասնավորապես, պետական գնումներին մասնակցած անձը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումով բարձրացրել է խնդիր, որ Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկելու ընթացակարգ՝ խնդրելով Մարդու […]
19:50 04.02.2021
Կառավարության որոշման համաձայն՝ Շուռնուխի և Որոտանի այն բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանին, աջակցություն կստանան: Գործադիրը նաև նախատեսում է մասնագիտացված կազմակերպությունների միջոցով հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ծառայություններ մատուցել բնակչության, մասնավորապես, պատերազմական գործողություններին առնչություն ունեցած քաղաքացիների համար։ Կառավարությունն այսօրվա նիստում մի շարք կարևոր որոշումներ է կայացրել։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:42 04.02.2021
Փետրվարի 4-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Հանդիպման սկզբում ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Մարիյասինին համագործակցության և տարբեր ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի խորհրդարանի և ՄԱԶԾ-ի միջև գործակցությանը, որն ուղղված է […]
18:50 04.02.2021
Այսօր Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում մի քանի օր առաջ ծնողների նախաձեռնած դասադուլն այսօր շարունակվել է։ Այսօր ծնողները տեղեկանալով, որ նորանշանակ տնօրենին ներկայացնելու են ուսուցչական հանրույթին, փակել էին դպրոցի մուտքը՝ թույլ չտալով Իրինա Բաղդասարյանին մտնել մասնաշենք։ Դպրոցի մանկավարժները, որոնք ամիսներ շարունակ վիճարկում էին, կասկածի տակ էին դնում անցած տարի սեպտեմբերի 15-ին անցկացված մրցույթի արդյունքները, […]
18:40 04.02.2021
Այսօր տեղի է ունեցել ԵԿՄ վարչության փակ նիստ, որին մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ որպես ԵԿՄ վարչության փոխնախագահ: Թե նիստի օրակարգում ինչպիսի հարցեր են ընդգրկված եղել, հայտնի չէ: Շուրջ երկու ժամ տևած նիստը ավարտվել է ժամը 18։00-ի սահմաններում: Shantnews-ի թղթակիցը հայտնել է, որ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ հրավիրված նիստին […]
18:30 04.02.2021
Ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ սևքարեցի մի անչափահաս գյուղում գողություն է արել։ Կատարվածի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո փետրվարի 2-ին կասկածվողը ներկայացվեց ոստիկանության Իջևանի բաժին: Պարզվել է, որ նա հունվարի 22-ին՝ օրը ցերեկով, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ մտել էր համագյուղացիներից մեկի տուն, ննջարանից հափշտակել դրամապանակ, որի մեջ եղել էր փող, բանկային […]
18:29 04.02.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, 2021թ․ փետրվարի 4-ին նշանակվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույց է, որը զբաղվում է եղանակի, կլիմայի, ջրի և շրջակա միջավայրի հարակից ոլորտների խնդիրներով։ Կազմակերպությանն անդամակցում են 187 պետություններ, իսկ ՀՀ-ն անդամակցում է ՀՕԿ-ին 1962թ․ […]
18:26 04.02.2021
5-րդ զորամիավորումում փետրվարի 3-ին զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ս. Ստեփանյանի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Ենթակա զորամասերի, ստորաբաժանումների հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալների հետ քննարկվել են զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի, կարգապահության բարձրացմանն ուղղված հարցեր, ներկայացվել առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ: Հավաք-խորհրդակցության ավարտին տրվել են համապատասխան հրահանգներ և սահմանվել դրանց կատարման ժամկետներ:
18:15 04.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փետրվարի […]
18:14 04.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեության արդյունքում հայ-շվեդական հարաբերություններում կբացվի զարգացման նոր էջ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու և էլ ավելի արդյունավետ դարձնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում: […]
18:05 04.02.2021
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները կամ անանուն աղբյուրներ են։ Նախագծի հեղինակները համաձայն չեն այն պնդումների հետ, թե սրանով սահմանափակվում է խոսքի ազատությունն ու բովանդակությունը։ Իսկ մասնագետները համոզված են, որ […]
17:55 04.02.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 5-ին՝ ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, ԱԻՆ վարչական տարածքում (հասցե՝ Դավիթաշենի 4-րդ թաղամաս, Անաստաս Միկոյան 109/8) էլեկտրաշչակ է փորձարկվելու: Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»:
17:50 04.02.2021
Զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով փետրվարի 3-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի և ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ: Զորամասի տարածքում բացազատվել են ուսումնական կետեր, զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Անձնակազմը ևս մեկ անգամ ծանոթացել է ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոններից պաշտպանված լինելուն ուղղված միջոցառումներին:
17:36 04.02.2021
Հունվարի 10-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լուսառատ գյուղի բուժամբուլատորիայից գողություն է կատարվել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ դեկտեմբերի 28-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին բուժամբուլատորիայի աշխատասենյակներից մեկի պատուհանը և գողացել համակարգչային սարքավորումներ՝ ստեղնաշար, բարձրախոսներ, տեսախցիկ և այլ աքսեսուարներ: Գողությունը կատարած անձին և գողոնը […]
17:30 04.02.2021
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 3-ին աշխատանքային այց է կատարել 1-ին և 4-րդ զորամիավորումներ։ Գլխավոր շտաբի պետին ուղեկցել է ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։ Ենթակա զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների, զորատեսակների և ծառայությունների պետերի մասնակցությամբ զորամիավորումներում անցկացվել են հավաք-խորհրդակցություններ, քննարկվել առկա […]
17:24 04.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 3-ին և 4-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ […]
17:18 04.02.2021
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված 4 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, «Ազատությանը» հայտնել է կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Փետրվարի 1-ին և 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են 4 հայ անձանց՝ և՛ քաղաքացիական, և՛ զինվորական, որոնք պահվում են Ադրբեջանում վերջին էսկալացիայի հետևանքով։ Եվ […]