TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կա տուժած

14:20 04.02.2021

Փետրվարի 4-ին՝ ժամը 07։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2109» […]

̰
Գնահատականներ կդրվեն միայն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից. ՀՀ կառավարությունը հանրակրթական նոր չափորոշիչ սահմանեց

14:07 04.02.2021

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է Հանրակրթության պետական նոր չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը: «Սրանով նվազեցնում ենք դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը: Սա հնարավորություն է տալիս դպրոցներին դրսևորել ստեղծարար, ճկուն քաղաքականություն, որովհետև դպրոցները հնարավորություն են ունենալու օրինական պլանի հիման վրա ձևավորելու իրենց սեփական մոտեցումները: Շատ կարևոր է նախագծային ուսուցման ներդրումը 7-րդ դասարանից սկսած, ինչը հնարավորություն է […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն

14:00 04.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-5-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

̰
Ախթալա-Այրում ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

13:45 04.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փետրվարի […]

̰
Մրցույթ ՌԴ բարձրագույն ուսհաստատություններում 2021-2022 ուստարում կրթություն ստանալու համար

13:37 04.02.2021

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ 2021-2022 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար: Ինչպես տեղեկացում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ռուս հայրենակիցները, որոնք […]

̰
Հայաստանում տրանսպորտային արտանետումների քանակը տարեցտարի աճում է

13:14 04.02.2021

Մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, որը կազմում է մթնոլորտային արտանետումների 66.5%-ը: Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Հայաստանում տրանսպորտային արտանետումների քանակը տարեցտարի աճում է: 2015 թվականի համեմատ` 2019 թվականին տրանսպորտից արտանետումների քանակն ավելացել է մոտ 20%-ով: Տրանսպորտից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի 73.0%-ը բաժին է ընկնում ածխածնի օքսիդին (շմոլ գազ), 16.6%-ը` ցնդող […]

̰
Կոտայքի մարզում հունվարին 174 երեխա է ծնվել

13:12 04.02.2021

Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում գրանցվել է 174 ծնունդ (որից 2-ը զույգ)՝ 88 տղա և 88 աղջիկ: Այս մասին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանից։ Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների` Չարենցավանի ծննդատուն՝ 20 ծնունդ Նաիրիի ծննդատուն՝ 16 ծնունդ Աբովյանի ծննդատուն՝ 83 ծնունդ (որից 2-ը զույգ) Հրազդանի ծննդատուն՝ 55 ծնունդ: Առողջություն մեր բոլոր […]

̰
ՌԴ մեկնած ընդամենը 7 քաղաքացի է խնդիր ունեցել. ՀՀ կառավարություն

12:58 04.02.2021

Գործադիրի այսօրվա նիստում անդրադարձ է եղել «Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագրին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն հաջողությամբ մեկնարկել է: «Էլեկտրոնային պլատֆորմի միջոցով հաստատվում է  քաղաքացու թեստի բացասական լինելը, որի արդյունքում քաղաքացին ճամփորդում է ՌԴ: Ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է, և ընդամենը 7 քաղաքացու դեպքում խոչընդոտ է առաջացել մեկնելու, խոչընդոտը տեխնիկական բնույթի է, իսկ մեկնողների […]

̰
Տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով. ՀՀ վարչապետ

12:47 04.02.2021

ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է այն հիշեցմամբ, որ եվրոբոնդերի թողարկում է եղել: ՀՀ-ն թողարկել է 750 մլն դոլարի պարտատոմս: Ըստ վարչապետի՝ շատ կարևոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել ՀՀ-ի պատմության ամենանպաստավոր պայմաններով, ամենացածր տոկոսով: «Սա շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար: Առաջինը, սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել, […]

̰
Պատերազմական գործողություններին առնչված քաղաքացիները հոգեբանական աջակցություն կստանան

12:43 04.02.2021

Կառավարությունը նախատեսում է մասնագիտացված կազմակերպությունների միջոցով հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ծառայություններ մատուցել բնակչության, մասնավորապես՝ պատերազմական գործողություններին առնչակից քաղաքացիների հոգեբանական աջակցության կազմակերպման համար։ ✅ Թիրախային խմբեր են` 1) անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները. 2) գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները. 3) ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները. […]

̰
Հաշմանդամության սահմանման բժշկական մոդելից անցում կկատարվի ֆունկցիոնալության գնահատման մոդելին․ նախագծերի փաթեթը հաստատվեց

12:25 04.02.2021

Հաշմանդամության սահմանման բժշկական մոդելից անցում՝ ֆունկցիոնալության գնահատման մոդելի․ Կառավարության կողմից այսօր հաստատված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով՝ հնարավորություն կտրվի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը կդիտարկվի ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի՝ հաշվի առնելով նաև միջավայրային գործոնների ազդեցությունը: Ներկայումս հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության մոտեցումներն ու սկզբունքներն […]

̰
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը»

12:10 04.02.2021

Կառավարության այսօրվա նիստում հաստատեցինք «Տնտեսական արձագանքման ծրագիրը», որով պիտի կյանքի կոչվեն ՀՀ վարչապետի կողմից 2020թ. նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի 9-րդ և 10-րդ կետերը՝ «Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում ու դրա հետևանքների վերացում» և «Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում»: ? Ծրագրի 3 գերակայություններն են՝ ✅ Տնտեսական ակտիվության վերականգնման արագացում ✅ Գործարար և սպառողական վստահելի միջավայրի վերականգնում ✅ Տնտեսական […]

̰
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոն է ստացել. ՊՆ

11:33 04.02.2021

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հիշեցնենք, որ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել 2020-ի նոյեմբերի 18-ին։

̰
40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ հորաքրոջ բնակարանից գումար գողանալու համար

11:22 04.02.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Էջմիածնի բնակչի կողմից իր հորաքրոջ բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված տղամարդն իր հորաքրոջ՝ գործով տուժողի բնակարանում բնակվելու ընթացքում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող 650.000 ՀՀ […]

̰
Էկոնոմիկայի նախարարն իրանցի գործարարներին առաջարկել է Հայաստանի տարածքում հիմնել հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ

11:21 04.02.2021

Աշխատանքային այցով հունվարի 22-ից 26-ը Իրանում գտնվելիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարցազրույց է տվել IRNA լրատվական գործակալությանը։ IRNA գործակալության հաղորդմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Իրան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ IRNA-ի լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ Վահան Քերոբյանը նշել է, որ Իրանի հետ առևտրատնտեսական կապերի […]

̰
Փետրվարի 3-4-ը բացահայտվել է հանցագործության 41 դեպք

11:16 04.02.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 5-ական, թմրանյութի հայտնաբերման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, սպանության սպառնալիքի՝ 2, անձի առևանգման, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 147-ով, մահացել է 11 պացիենտ

11:01 04.02.2021

Փետրվարի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167568 դեպք, որոնցից 159045-ն` առողջացած, 3107-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4637 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 656323 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1829 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 147 նոր դեպք: Ունենք 352 առողջացած և մահվան 11 դեպք: […]

̰
Հաստատվել են ազատազրկված անձանց հանրակրթական հատուկ հաստատության 2020-21 ուստարվա ուսումնական պլանները

10:47 04.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Այլընտրանքային (հեղինակային) այդ պլանները մշակել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների հիման […]

̰
Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

10:42 04.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուսաննա Սաֆարյանին ազատել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Սուսաննա Սաֆարյանն այս պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մարտին:

̰
Ազատությունից զրկված անձանց իրավունքները դիտարկվում են բացառապես դրանց բովանդակության  լույսի ներքո․ ԱՆ արձագանքը ՄԻՊ զեկույցին

10:40 04.02.2021

Փետրվարի 3-ին հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի «Ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայության անթույլատրելիության վերաբերյալ (կալանավորված անձի օրինակով)» արտահերթ հրապարակային զեկույցը: Արդարադատության նախարարությունը հարկ է համարում ընդգծել, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորումը մշտապես դիտարկվում է դրանց բովանդակության լույսի ներքո՝ բացառելով ցանկացած ձևական (formal) մոտեցում: Այս պնդումն ավելի ցայտուն կերպով արտացոլված է ոլորտային […]

̰
Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել

10:31 04.02.2021

Փետրվարի 3-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Քաղաքացու (Ռ․ Ս․, ծնված 1981 թ․) ինքնասպանության փորձը կանխվել է ԱԺ պատգամավոր Գոռ […]

̰
ՄԻՊ-ն ԱԺ և Կառավարություն է ուղարկել նախագծերի ամփոփված փաթեթը՝ գրքերի վաճառքը, ինչպես նաև հումքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու համար

10:28 04.02.2021

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գրքերի բոլոր տեսակների վաճառքը, ինչպես նաև գրքերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Նախագծերով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություններչտարածել ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքող, բռնություն կամ պատերազմ քարոզող, ինչպես նաև պոռնկագրական […]

̰
ՀՀ ՊՆ գնդապետը զինծառայողների ծնողներից խոշոր չափերի կաշառք է ստացել․ ԱԱԾ բացահայտումը

10:22 04.02.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը, ունենալով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների նկատմամբ վերահսկողություն և ստուգումներ իրականացնելու […]

̰
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

10:03 04.02.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-120 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին […]

̰
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:20 04.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փետրվարի […]

̰
Մեղրիի բնակիչների ջրի իրավունքը լրջորեն խախտվում է ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ արարքներով. ՄԻՊ

08:45 04.02.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչների ջրի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը շարունակաբար լրջորեն խախտվում է ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ արարքներով: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Մեղրի համայնքի բնակիչներից ստացել է զայրույթի ու անհանգստության ահազանգեր այն մասին, որ ավելի քան 5 տարի առաջ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փոխել […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:07 04.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Թափաբաշի փողոցի սեփական տներ, Սիմիոն Երևանցու փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 19 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 2-րդ նրբ. 8 շենք, Շոպրոնի3-րդ նրբ. […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:59 03.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փետրվարի 4-ին՝ […]

̰
Էջմիածնում 55–ամյա վարորդը Mercedes-ով տապալել է բնակելի տան երկաթե դարպասն ու քարե պարիսպը

23:50 03.02.2021

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում 55-ամյա Հայկ Մակարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 2 տան քարե պարսպին ու երկաթե դարպասին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով դարպասը տապալվել է, պարիսպն էլ մասամբ փլուզվել: […]

̰
Հայաստանից մեկ օրում 38 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

23:00 03.02.2021

Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Ինչպես տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Մեկ օրում Հայաստանի տարածքից 38 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 096 մարդ։ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական […]

̰
BACK_TO_TOP